TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը. ՔԿ

17:56 23.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն: Կատարված քննչական գործողությունների […]

̰
Մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու․ Փաշինյան

16:41 23.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին։ Այն կհեռարձակվի 22։10-ին՝ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով։ «Ասում ենք՝ մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու և չի ունենալու։ Այդ ֆոնին Ադրբեջանը անհանգստություն է հայտնում և աղմուկ հանում։ Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ․ երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական […]

̰
Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարևորությունը

16:17 23.02.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Պարո՛ն նախագահ, Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ եւ հնարավորություն կունենանք մինչեւ Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա […]

̰
Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ Փաշինյան

15:27 23.02.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։ «Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ […]

̰
Լեմկինի ինստիտուտը դիտարկում է Ադրբեջանի սպառնալիքներն ու ագրեսիան որպես հայերի դեմ ուղղված ցեղասպանական օրակարգի մաս. հայտարարություն

11:32 23.02.2024

Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Սյունիքի մարզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո վերջին ռազմական սրացումների կապակցությամբ: Այս կապակցությամբ կառույցը հայտարարություն է տարածել X իր հարթակում: «Մենք նաև անհանգստացած ենք Հայաստանի կառավարության վերջին առաջարկների վերաբերյալ, որոնք արվել են ի պատասխան Ադրբեջանի սպառնալիքների՝ սկսելու ագրեսիվ պատերազմ, եթե Հայաստանը էական փոփոխություններ չանի իր իրավական և խորհրդանշական […]

̰
Վատ եղանակի պատճառով Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար

10:59 23.02.2024

Վրաստանի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանի ռազմական ճանապարհի հատվածում դադարեցվել է բեռնատարների շարժը, հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ծանր տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովելն անհնար է դարձրել Վլադիկավկազ-Լարս բնակավայր հատվածով՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ։ Երթևեկությունը փետրվարի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:20-ից արգելվում է»,- ասվում է հաղորդագրության […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

23:39 22.02.2024

ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ և պատրաստ ենք ավելի հեռուն գնալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին»,- ասել է նա։ Քիրբին նշել է, […]

̰
Թեհրանն անհիմն է համարում պնդումը, թե Ռուսաստանը իրանական զենք է օգտագործում Ուկրաինայում

23:15 22.02.2024

Թեհրանը դատապարտում է «անհիմն պնդումները», թե Ռուսաստանը իրանական զենք է օգտագործում Ուկրաինայում։ Այս խոսքերն ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում։ «Եվս մեկ անգամ մենք դատապարտում ենք Իրանի հասցեին անհիմն մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանը իրանական զենք է օգտագործում Ուկրաինայի հակամարտությունում: Այս չհիմնավորված պնդումների կրկնությունն արդեն […]

̰
Բաքվում պատվում են նոր «Ռամիլ Սաֆարովին»

22:08 22.02.2024

Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի  կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել  են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]

̰
Վստահ եմ, որ գործողություններ կլինեն․ փոխվարչապետը՝ Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին

19:24 22.02.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու և նրան որպես հերոս դիմավորելու լուրերը։ «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա […]

̰
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

18:38 22.02.2024

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 22-ին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի նախագծի […]

̰
Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկներ

17:22 22.02.2024

Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր […]

̰
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցու գործի վերաբերյալ

13:03 22.02.2024

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Փետրվարի […]

̰
Իրանը հավասարակշռված դիրք է զբաղեցնում․ Մեդվեդև

12:41 22.02.2024

Իրանը թույլ չի տալիս իրեն ներքաշել մերձավորարևելյան տարածաշրջանում որևէ դիմակայության մեջ, նա հավասարակշռված և հանգիստ դիրք է գրավում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Իրանը, որի մասին դուք նշեցիք, ինձ թվում է, շատ հավասարակշռված, հանգիստ դիրքորոշում է ընդունում, թույլ չի տալիս իրեն ներքաշել բախումների մեջ: Սա խոսում է Իրանի […]

̰
Թուրքական լիրան արժեզրկվել է ռեկորդային ցուցանիշով

11:36 22.02.2024

Թուրքիայում շարունակվում է թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ։ Փետրվարի 21-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ լիրան կազմել է շուրջ 31 (30.9), ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է համարվել, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Եվրո/լիրա հարաբերակցությունը ևս շարունակում է մնալ ճգնաժամային․ 1 եվրոյին համարժեք լիրան հասել է 33․5-ի։ Կարելի է ընդգծել, որ լիրայի անկման գործընթացը սկսել է […]

̰
Սոչին նախատեսում է սեփական լաստանավ բաց թողնել թուրքական Տրապիզոն

11:30 22.02.2024

Սոչիի առևտրային նավահանգստի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ ընկերության ղեկավարությունը նախատեսում է գնել սեփական բեռնատար-ուղևորատար լաստանավ՝ զբոսաշրջությունը զարգացնելու և Թուրքիայի Տրապիզոն կապ սկսելու համար, նավի որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են։ Անցյալ տարի Սոչիի և Թուրքիայի միջև բեռնատար-ուղևորատար լաստանավի գործարկման մասին հայտարարություններ եղան, երբ Տրապիզոնի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին հայտարարեց 9 […]

̰
Բլինքենը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է. Մեթյու Միլլեր

09:53 22.02.2024

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ճեպազրույցում պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն պատասխանել է հարցին, թե արդյոք նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է: «Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և նա դա քննարկեց երկու երկրների առաջնորդների հետ՝ ուղղակիորեն այդ երկու երկրների ղեկավարների հետ, և խրախուսեց […]

̰
Ինչո՞ւ են Մոսկվայում ազատ արձակել հայ ծերունուն գլխատած ադրբեջանցի բլոգերին

23:22 21.02.2024

Գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում է Արցախում հայերի դաժան սպանությունների մեջ: Որոշ չստուգված տեղեկությունների համաձայն, նա ավելի ուշ ազատ է արձակվել: Ի՞նչ է հայտնի այդ ադրբեջանցու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Քամիլ Զեյնալլին հայտնի անձնավորություն է, հանրային դեմք է, հայտնի սպորտսմեն ու ֆիտնեսի մարզիչ: […]

̰
Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Արմեն Գրիգորյան

21:20 21.02.2024

Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ, այսօր այս մասին հայտնել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից, Իսրայելից, այլև այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև ունենալ սպառազինության վերահսկաման մեխանիզմներ, որովհետև, Գրիգորյանի վստահեցմամբ, դա կարող է տարածաշրջանում լինել […]

̰
Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան

19:48 21.02.2024

Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում: «Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել […]

̰
Արմեն Գրիգորյանը նշել է, թե որ քարտեզներով պետք է իրականացվի սահմանագծումն ու սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

17:24 21.02.2024

Հայկական կողմի համար առաջնահերթություն է քարտեզների միջոցով սահմանազատում և սահմանագծում իրականացնելը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են, որ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Այդ […]

̰
Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոսը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մասին

17:07 21.02.2024

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը զբաղված է բացառապես նրանով, ինչ ուրվագծված է իր մանդատով, հաստատակամորեն միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, իսկ որևէ այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են: Այս մասին վստահեցրել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ հարցին: «Մեր առաքելությունը շատ հստակ ձևավորված մանդատ […]

̰
Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել

17:00 21.02.2024

Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ արտգործնախարարների ու փոխվարչապետերի հանդիպման վերաբերյալ։ Հարցը քննարկվում է»,- ասաց Գրիգորյանը։ Միաժամանակ նա նշեց, որ այս պահին հանդիպման […]

̰
Իրան-ՌԴ ռազմական համագործակցությունը կապված չէ ուկրաինական պատերազմի հետ. Իրանի ՊՆ

16:35 20.02.2024

Իրանի Պաշտպանության փոխնախարար Ռեզա Թալայ-Նիկը ասել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական և այլ ոլորտներում համագործակցությունը վաղուց է սկսվել և որևէ կապ չունի Ուկրաինայի հակամարտության հետ: Նա նշել է, որ երկու երկրների փոխգործակցությունը ուղղված է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։ Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Յոթնյակի երկրների ԱԳ նախարարները կոչ են արել Իրանին […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը 3 համաձայնագիր են կնքել

11:15 20.02.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անկարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև 3 համաձայնագիր է ստորագրել, հայտնում է Էրմենիհաբերը: Մասնավորապես դրանցից մեկը վերաբերել է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև անասնաբուժական դեղորայքի ոլորտի համագործակցությանը: Այն ստորագրել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախագահ Իբրահիմ Յումաքլըն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Մյուսը կապված […]

̰
Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը

10:14 20.02.2024

Այսօր՝ փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև […]

̰
Երրորդ կողմերին կոչ ենք անում չթունավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը․ Էրդողան

21:33 19.02.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հույսի աղբյուր կլինի մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին […]

̰
Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում. Տիգրան Բալայանի հարցազրույցը՝ Brussels Signal-ին

18:43 19.02.2024

Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն այս մասին ասել է Brussels Signal-ի հետ զրույցում: Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և […]

̰
ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

14:11 19.02.2024

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի […]

̰
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

00:00 19.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին ասվում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիեւը Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցել է անվտանգության համաժողովին։ Այցի պաշտոնական մասը նախատեսված է փետրվարի 19-ին։ Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն […]

̰
BACK_TO_TOP