TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները. Թաթոյան

22:45 18.02.2024

«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել սահմանամերևձ Ներքին Հանդի վերաբերյալ: Նա նշել է.. »Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած: 2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի […]

̰
Թուրքիան մտադիր է վերահսկել իր օդային տարածքը ներքին ռադարի միջոցով

19:23 18.02.2024

Թուրքիայում ստեղծված հայրենական արտադրության ռադարը թույլ կտա հանրապետության ողջ օդային տարածքի շուրջօրյա մոնիտորինգ իրականացնել։ Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարարության ղեկավար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։ «Թուրք ինժեներների կողմից մշակված առաջին ներքին հսկողության ռադարը (MGR) տեղադրվել է Գազիանթեփի օդանավակայանում: Ռադարային համակարգի շնորհիվ, որը նախատեսվում է տեղադրել տարբեր տարածքներում, Թուրքիայի ողջ օդային տարածքը կվերահսկվի շուրջօրյա 1 միլիոն քառակուսի […]

̰
Օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

17:28 18.02.2024

Կասպից ծովի ադրբեջանական հատվածը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ ցնցվում է. գրանցվել է 3,2 մագնիտուդով երկրաշարժ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղական ժամանակով ժամը 12:30-ին Կասպից ծովում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

̰
Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է տուժել

15:51 18.02.2024

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է գյուղատնտեսության 15 աշխատակից։ Այս մասին հայտնում է Ekonomım հրատարակությունը։ «Ադանայի կենտրոնական Յուրեգիր թաղամասում գյուղատնտեսության աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 15 մարդ։ Վթարի վայր են ուղարկվել ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բոլոր տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

̰
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

15:14 18.02.2024

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրոք, շատ կարևոր է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդիպում են ամենաբարձր մակարդակով և համաձայնության են գալիս երկարատև խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

̰
Իրանը Մերձավոր Արևելքի շարժումներին կոչ է անում չսադրել ԱՄՆ-ին. ԶԼՄ-ներ

11:55 18.02.2024

Իրանը, խուսափելով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատումից, մասնավոր կերպով կոչ է անում «Հըզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ, գրում է Washington Post-ը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին։ «Երբ ԱՄՆ-ի ուժերը այս ամիս հարվածներ հասցրին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Եմենում, Սիրիայում և Իրաքում, Թեհրանը հրապարակայնորեն զգուշացրեց, որ իր բանակը պատրաստ է […]

̰
Լավ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց

16:48 17.02.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաստատել է, որ Գերմանիան ու Եվրոպան պատրաստ են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանցլերը հանդիպմանն է անդրադարձել X-ի իր միկրոբլոգում: «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ […]

̰
Եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ

14:54 17.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

̰
Ընթանում է Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումը

14:16 17.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում են անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել:

̰
Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են անցկացնում Մյունխենում

14:08 17.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հանդիպում են անցկացնում Մյունխենում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Ալիևը և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

12:42 17.02.2024

Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ֆիդանը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է բոլոր ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը, և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Հանդիպմանը […]

̰
Ադրբեջանում նոր կառավարություն է ձևավորվել. ինչ փոփոխություններ են լինելու

22:24 16.02.2024

Ադրբեջանում այսօր նոր կառավարություն է ձևավորվել: 5-րդ անգան նախագահ ընտրված Իլհամ Ալիևը ներկայացրել է նոր նախարարներին: Ի՞նչ նորություն կա նոր կառավարությունում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրեթե ոչինչ չի փոխվել: Կառավարությունը կրկին ձևավորելու պարտականությունը հանձնարարվել է Ալի Ասադովին, ով վարչապետ էր մինչև մեկ շաբաթ առաջ։ Ի դեպ, մինչ այդ նա նախագահի՝ տնտեսության հարցերով […]

̰
Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման անհրաժեշտության մասին

22:15 16.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպմանը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ ՄԽ-ի պաշտոնական լուծարմանը։ «Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ-ում մի շարք մեխանիզմների պաշտոնական վերացումը, որոնք անցյալի մնացորդներ են, մասնավորապես այնպիսի բացարձակապես ոչ ակտիվ կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն»,- զրույցի մանրամասները […]

̰
Երևանի քաղաքապետն ընդունել է Իրանի դեսպանին

19:00 16.02.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր […]

̰
Ալիևը հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը

18:22 16.02.2024

Իլհամ Ալիևը փետրվարի 16-ին հաստատել է Ադրբեջանի կառավարության կազմը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ալիևի կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի կառավարության անդամ են նշանակվել հետևյալ անձինք. առաջին փոխվարչապետ՝ Յաղուբ Էյուբով, փոխվարչապետ – Ալի Ախմեդով, փոխվարչապետ – Շահին Մուստաֆաև, ներքին գործերի նախարար – Վիլայաթ Էյվազով, բնապահպանության և բնական պաշարների նախարար – Մուխթա Բաբաև, […]

̰
Իրանը մտադիր է փակել Աֆղանստանի հետ սահմանը

16:47 16.02.2024

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը երկրի գլխավոր հարցերից է անվանել Աֆղանստանի հետ սահմանի փակումը և հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող Իրանին արգելել իրագործել նման ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Բրիգադային գեներալ Ամիր Քյումարս Հեյդարին Իրան-Աֆղանստան սահման այցի ժամանակ հայտնել է, որ երկու երկրների սահմանային գոտու փակումը Թեհրանի գլխավոր խնդիրներից […]

̰
Քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ի և Իրանի համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

16:00 16.02.2024

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիին: Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին: Նանուշյանն ընդգծել […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

15:23 16.02.2024

Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը՝ չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք ցավում ենք ԵԽԽՎ-ի՝ ադրբեջանական պատվիրակության մանդատը չհաստատելու որոշման համար։ Նման որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացուցչության […]

̰
Իլհամ Ալիևը Ալի Ասադովին վերանշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում

13:51 16.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալի Ասադովին վերանշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը տեղադրված է նրա կայքում։ «Ալի Իդայաթ Ասադովին նշանակել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ»,- ասվում է փաստաթղթում։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ադրբեջանի խորհրդարանը նախագահի առաջարկով համաձայնություն է տվել Ասադովին կառավարության ղեկավար նշանակելուն։  

̰
Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ․ Մարուքյան

12:08 16.02.2024

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի էջում նշել է, որ իրեն հաճախ են հարց տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։ «Իմ պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի […]

̰
Ալիևը մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը. Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ալիևի ելույթին

11:48 16.02.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը անդրադառրձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երդման արարողությունից հետո ունեցած ելույթին։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Բռնատիրության վերարտադրությունը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, Ադրբեջանում այլևս իրողություն է։ Իլհամ Ալիևի հռչակած նոր դարաշրջանը ոչ այլ ինչ է, քան հռչակված ժողովրդավարության չհայտարարված ուզուրպացիա։ Իր պաշտոնավարման երրորդ տասնամյակով Իլհամ Ալիևը հեռակա մրցակցության մեջ է մտնում անցյալում […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովի վարչապետի պաշտոնում նշանակմանը

11:24 16.02.2024

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) իր նիստում համաձայնություն է տվել Ալի Ասադովին երկրի վարչապետ նշանակելուն։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջ» պետական ​​լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ որոշումը կայացվել է նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկի հիման վրա։ Ասադովը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը, երբ սահմանադրությամբ նախատեսված կարգի համաձայն՝ նախարարների կաբինետը […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

08:03 16.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումներին

23:20 15.02.2024

Փետրվարի 13-14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների […]

̰
Արդյո՞ք Իլհամ Ալիևի որդին կնշանակվի Ադրբեջանի փոխնախագահ

22:27 15.02.2024

Ադրբեջանում նոր կառավարություն է ձևաորվում: 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը պատրաստվում է խորհդարանին ներկայացնել ապագա վարչապետի թեկնածությունը: Ո՞վ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ալիևի երդմնակալությունից հետո կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց, դա սահմանադրական պահանջ էր: Երկու շաբաթվա ընթացքում նախագահը կառաջարկի վարչապետի թեկնածությունը խորհրդարանին, բայց կարծում եմ` […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն

18:50 15.02.2024

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ին ՀՀ […]

̰
Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը

18:23 15.02.2024

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը: Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, […]

̰
Հայաստանն ու Իրանը տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

17:00 15.02.2024

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ համաձայնագիրը ստորագրվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը: Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ:

̰
Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. վարչապետ

16:06 15.02.2024

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան

15:30 15.02.2024

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը […]

̰
BACK_TO_TOP