TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.36 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

20:57 20.01.2024

Ադրբեջանի Շամախիի շրջանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում և հարակից շրջաններում կազմել է 3 բալ։ Օջախը եղել է 5 կմ խորության վրա։

̰
Իրանը արբանյակ է արձակել

16:54 20.01.2024

Իրանի տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ հաջողությամբ սեփական արտադրության արբանյակ է դուրս բերել ուղեծիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Sorayya կոչվող արբանյակը դուրս է բերվել ուղեծիր՝ 750 կիլոմետր բարձրության վրա: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ իրանական արբանյակը հաջողությամբ դուրս է բերվում 500 կիլոմետրից բարձր ուղեծիր:

̰
Բաքվից հնչող հայտարարությունները կարող են խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու տպավորություն թողնել. Փաշինյան

16:07 20.01.2024

Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանն իր ռազմավարությունը չի ցանկանում փոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով խաղաղության գործընթացից: «Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ […]

̰
Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ. Փաշինյան

14:36 20.01.2024

Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ ներկայացնելով, թե ուր է հասել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը: «Աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները շատ թե քիչ ակտիվ են. Փաշինյան

14:12 20.01.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները հիմա շատ թե քիչ ակտիվ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից: «Այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա ըստ էության շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի […]

̰
Իրանն ու Պակիստանը քննարկել են դեսպանների վերադարձի հարցը

00:00 20.01.2024

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Պակիստանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին քննարկել են դեսպանների վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին։ «Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները շատ լավ հեռախոսազրույց են ունեցել՝ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վերադարձնելու համար»,- գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը։ Նա նաև […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 89 կմ հարավ. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում

22:32 19.01.2024

Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]

̰
Ադրբեջանի ուդիական կրոնական համայնքը ֆինանսավորում է ստացել պետբյուջեից՝ Արցախի հայկական եկեղեցիները յուրացնելու համար

22:22 19.01.2024

Իլհամ Ալիևը ֆինանսավորում է հատկացրել ուդիների քրիստոնեական համայքին: Մասnագետների գնահատմամբ` այդ ֆինանսավորումը ուղղակի կապ ունի Արցախում հայկական ժառանգույթունը յուրացնելու պլանների հետ: Որքա՞ն փող է հատկացվել և ինչպե՞ս են ուդիները մտադիր «իրացնել» Արցախի հայկական եկեղեցիները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախագահ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, պահուստային հիմնադրամից ֆինանսավորում կհատկացվի Ադրբեջանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններին: […]

̰
Իրանը հաղորդել է «Իսլամական պետության» մի շարք պարագլուխների ձերբակալության մասին

17:25 19.01.2024

Իրանի հետախուզության նախարարությունը հունվարի 19-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Քերմանի պայթյուններին մասնակցած երկու ահաբեկիչներ զոհվել են անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ։ Բացի այդ, ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք պարագլուխներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական ԻՐՆԱ գործակալությունից: Հայտարարության մեջ ասվում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ […]

̰
Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»․ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը

14:43 19.01.2024

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

13:26 19.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի […]

̰
Վաշինգտոնը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել նախորդ բանակցությունների թափը և համաձայնագիր կնքել. Միլլեր

09:47 19.01.2024

Մենք ողջունում ենք աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած […]

̰
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

08:53 19.01.2024

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ, ինչի մասին են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել ռուսական կողմի մասնակցությամբ։ […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են, որ թույլ չեն տա Իրանին միջուկային զենք ստեղծել

23:53 18.01.2024

ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել, եթե դրան հնարավոր չլինի հասնել դիվանագիտական ​​ճանապարհով, կան այլ ուղիներ, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք կնախընտրեինք դրան հասնել դիվանագիտական ​​ճանապարհով, ակնհայտ է, որ դա շուտով տեղի չի ունենա: Այսպիսով, մենք հոգ կտանենք, որ ունենանք հնարավորություններ և տարբերակներ՝ հասանելի գերագույն […]

̰
Ադրբեջանում հասկանում են, որ նոր ռազմական գործողությունը ինքնիշխան Հայաստանի տարածքի դեմ հղի է հետևանքներով. Արմեն Պետրոսյան

22:26 18.01.2024

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Փորձագետի կարծիքով՝ վերջին ամսիներին իրավիճակային առումով փոփոխություններ չկան: «Դարձյալ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հնարավորությունը բավականաչափ մեծ է: Հարցը պատեհ առիթի և ժամանակահատվածի ընտրությունն է: Ալիևի վարչակարգը հստակ ծրագրեր ունի և՛ Հայաստանի մասով, և՛ տարածաշրջանի մասով, ու իր քայլերը […]

̰
Ի՞նչ պատժամիջոցներ են առաջարկում կիրառել Ֆրանսիայի դեմ ադրբեջանցի օրենսդիրները՝ Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունմանն ի պատասխան

22:19 18.01.2024

Ադրբեջանի մեջլիսը կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի Սենատի՝ երեկ ընդունած բանաձևին: Հիշեցնենք, ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի՞նչ է ասվում Ադրբեջանի մեջլիսում ընդունված փաստաթղթում: Տեքստում ամեն ինչ սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալներ էլ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Իրանը հայտարարել է Պակիստանի կողմից 3 ԱԹՍ օգտագործելու մասին

19:18 18.01.2024

Իրանը հայտարարել է, որ Պակիստանի բանակը երեք անօդաչու թռչող սարք է կիրառել Իրանի Սարավան քաղաքի վրա հարձակման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին տեղեկացրել է երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյան: «Այդ հարձակումների հետևանքով ավերվել է չորս բնակելի տուն, սպանվել է մոտ 10 կին և երեխա»,-ասել է պաշտոնյան: Զոհերը Պակիստանի քաղաքացիներ են: Հետաքննություն է […]

̰
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում․ Լավրով

15:09 18.01.2024

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին առնչվող մամուլի ասուլիսում։ «Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Ադրբեջանի և Հայաստանի միջև) ստորագրվի միայն իրենց տարածքում։ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր […]

̰
ՔՊ-ական պատգամավորն անդրադարձել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության հեռանկարին

13:39 18.01.2024

Հայաստանը շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց նաև անվտանգային առումով գնում է բալանսավորման ճանապարհով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ Հայաստանի պատկերացումներին։ «Մենք շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ, և մենք […]

̰
Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Բաքվի նկրտումները դատապարտող բանաձևի դեմ է քվեարկել ընդամենը մեկ օրենսդիր

13:27 18.01.2024

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին»  բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն: Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և […]

̰
Ադրբեջանում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ

11:50 18.01.2024

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, ինչպես նաև բարձրացնել Կորսիկայի անկախության ճանաչման հարցը։ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Բաքվի դեմ պատժամիջոցների մասին Ֆրանսիայի Սենատի փաստաթղթի։ «Սանկցիաներ կիրառեք Ֆրանսիայի դեմ: Եթե հայտնաբերվի, ապա Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ պետք է սառեցվի: Դադարեցրեք բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: […]

̰
Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

11:37 18.01.2024

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ, փոանցում է «Արմենպրես»-ը։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության […]

̰
Թուրքական բանկերը զանգվածաբար հրաժարվել են աշխատել ռուսական ընկերությունների հետ

09:59 18.01.2024

Պատժամիջոցների մտավախության պատճառով թուրքական բանկերը հրաժարվում են համագործակցել ռուսական ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է Коммерсантъ հրատարակությունը՝ հղում անելով ֆինանսական շուկայի աղբյուրներին և արտաքին առևտրի մասնակիցներին։ Թղթակցային հարաբերությունները և վճարումների ընթացքը կասեցվում են առանց պայմանագրի պաշտոնական փակման: Բացառություն են կազմում Ռուսաստանում օտարերկրյա բանկերի որոշ դուստր ձեռնարկություններ: Դժվարությունները վաղուց կային, սակայն 2023 թվականի վերջին իրավիճակը զգալիորեն […]

̰
Իրանը հայտնել է Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով յոթ զոհի մասին

09:50 18.01.2024

Իրանի սահմանամերձ շրջանի վրա Պակիստանը հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Սիստան և Բելուջիստան նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։ «Այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում մի քանի պայթյունի ձայն է լսվել։ Պակիստանի կողմից հրթիռակոծվել է մեր սահմանամերձ գյուղերից մեկը… Երեք կին և չորս երեխա, որոնք չեն եղել. Այս միջադեպի […]

̰
Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

23:54 17.01.2024

Հունվարի 17-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը։ Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։ Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր […]

̰
Ֆրանսիայի Սենատի բանաձևն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

22:49 17.01.2024

Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը. աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է […]

̰
Ադրբեջանը 1991 թվականից ոչ մի վայրկյան պատրաստ չի եղել զիջել. Փաշինյան

19:30 17.01.2024

Ադրբեջանը 1991 թվականից ոչ մի վայրկյան պատրաստ չի եղել զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ զիջումների վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքին: «1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել, ոչ մի վայրկյան: Ասել է՝ ուզո՞ւմ եք բարձրագույն ինքնավարություն կտամ […]

̰
Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

19:17 17.01.2024

Իրանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Իրանի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է Իսլամաբադի հետ բարեկամական հարաբերությունների մասին, համագործակցության և շփումների շարունակության հույս հայտնել, ինչպես նաև ընդգծել, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նախորդ գիշեր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռով և անօդաչու թռչող սարքով հարձակվել է […]

̰
Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի անելիքն է համարում դիվանագիտական լեզուների համապատասխանեցումը լեգիտիմությանը

18:48 17.01.2024

Լեգիտիմությունն է Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որտեղ է իշխանությունների «տալու» գործընթացի սահմանը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու։ «Կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա։ Եվ լեգիտիմությունն է լինելու և […]

̰
Ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, կառուցում ենք մարդկանց համար. վարչապետ

18:37 17.01.2024

Պետությունը Հայաստանում ճանապարհներ կառուցում է ոչ թե ընտրությունների, այլ մարդկանց համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: «Հունվարի 1-ից դոտացիաներն ավելացել են: Մենք համայնքներ ունենք, որտեղ դոտացիաների ավելացումը 200, 300 կամ 400 տոկոս է: Դրանք բոլորն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են: Բացի սրանից՝ սուբվենցիաների ծրագրում մենք լրացուցիչ […]

̰
BACK_TO_TOP