Ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, կառուցում ենք մարդկանց համար. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, կառուցում ենք մարդկանց համար. վարչապետ

18:37 17.01.2024

Պետությունը Հայաստանում ճանապարհներ կառուցում է ոչ թե ընտրությունների, այլ մարդկանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հունվարի 1-ից դոտացիաներն ավելացել են: Մենք համայնքներ ունենք, որտեղ դոտացիաների ավելացումը 200, 300 կամ 400 տոկոս է: Դրանք բոլորն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են: Բացի սրանից՝ սուբվենցիաների ծրագրում մենք լրացուցիչ գործակիցներ ենք նախատեսել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված համայնքների համար: Կառավարությունն այդքան սուբվենցիոն ծրագիր է անում, դոտացիաներն է ավելացնում: Եվ արդար չեմ համարում, որ կառավարությանն ասում են, թե ինչու բակի շան հարցը չի լուծում: Համայնքին այդքան միլիոններ ենք տալիս, դա էլ անե՞նք, գանք աղբը հավաքենք, շան հարցը լուծենք»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է՝ 2018 թվականից ի վեր համայնքների ֆինանսավորումն այնքան է աճել, որ նույնիսկ հնարավոր էլ չէր մտածել, որ դա երբևէ տեղի կունենա:

Ըստ նրա՝ երկու համայնքում է դոտացիաների թիվը նվազել, երկու դեպքում էլ համայնքի ղեկավարները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են: Երևանն ու Ծաղկաձորը, ըստ նրա, շատ մեծ պոտենցիալ ունեն՝ սեփական եկամուտներն ավելացնելու, կառավարությունն էլ կօգնի:

«Երկու օր առաջ փոխվարչապետի հետ քննարկում ենք ունեցել: Եվ մտածում ենք նաև Երևան քաղաքին նույնպես սուբվենցիաների ծրագրեր իրականացնելու հնարավորություն տանք՝ որոշակի բանաձևով, որ այդ համահարթեցումը լիարժեք տեղի ունենա: Երևանում էլ, ճիշտ է, հնարավորությունները մեծ են եղել, բայց բազմաթիվ չլուծված հարցեր կան, պետք է առերեսվել և դրանք լուծել»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ շատ աշխատանք են կատարում համայնքներում:

«Ես ասում եմ, որ մենք ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, մենք ճանապարհներ կառուցում ենք մարդկանց համար»,-ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում վերացել է հայտնի ձևակերպումը, երբ մարդիկ իշխանություններին ասում էին, թե ընտրությունից ընտրություն են իրենց համայնքներում երևում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ հարցը Հայաստանում լուծված է՝ մատնանշելով համայնքներ իր շատ այցերի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

BACK_TO_TOP