TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ֆրանսիան ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այսօրվա կանխակալ վերաբերմունքի գլխավոր նախաձեռնողը․ Բայրամով

12:36 27.01.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Փարիզի հարաբերություններն այսօր գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ հենց Ֆրանսիայի գործողություններն են հանգեցրել նրան, որ երկու երկրների հարաբերություններն այսօր հասել են նման ճգնաժամային մակարդակի։ «Ֆրանսիան ուղղակիորեն հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այսօրվա կանխակալ վերաբերմունքի գլխավոր նախաձեռնողը։ Պաշտոնական Բաքուն նման գործողություններն անպատասխան […]

̰
Ադրբեջանը պատասխանը կփոխանցի առաջիկա շաբաթներին․ Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին

12:16 27.01.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, պատասխանը կփոխանցի առաջիկա շաբաթներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հունվարի սկզբին Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա», – ասել է Բայրամովը։

̰
Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքին

08:29 27.01.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային 23 մլրդ դոլարով F-16 կործանիչների և սարքավորումների հնարավոր վաճառքին, հայտնել է Պենտագոնը։ «Պետդեպարտամենտը որոշել է հավանություն տալ Թուրքիայի Հանրապետությանը F-16 ինքնաթիռների և հարակից սարքավորումների հնարավոր օտարերկրյա վաճառքին, որոնց արժեքը գնահատվում է 23 միլիարդ դոլար», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է 40 […]

̰
Վրաստանի նախագահն ասել է, որ իրեն հնարավորություն չի տրվել Թբիլիսիում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ

23:45 26.01.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպելու աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ հյուրընկալություն ցուցաբերել Վրաստան այցելող բարեկամ երկրների ղեկավարներին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Զուրաբիշվիլին: Վրաստանի […]

̰
Բաքուն շարունակում է շահարկել թեման․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու մասին

23:14 26.01.2024

Ադրբեջանը շահարկում է ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը և այն դարձնում էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթ, նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։ Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական […]

̰
Իրանը մեղադրում է Թուրքիային օդերևութային զենքի կիրառման համար․ արդյո՞ք Անկարան այն կարող է օգտագործել նաև Հայաստանի դեմ

22:47 26.01.2024

Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում: Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Կգա ժամանակ, երբ Ադրբեջանը ստիպված կլինի զիջումների գնալ. Ռոբերտ Ղևոնդյան

21:13 26.01.2024

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել արտաքին քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: ԵԽԽՎ-ի որոշումից Ադրբեջա՞նն ավելի շատ տուժեց, թե՞ Հայաստանը շահեց, իսկ ինչո՞ւ ԵԽԽՎ-ի պատգամավորների ընդամենը 30 տոկոսը մասնակցեց նիստին, այսինքն այդպիսով չուզեցի՞ն փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Իսկ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո. ագրեսիվ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները

19:11 26.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք […]

̰
Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր

18:56 26.01.2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման […]

̰
ՌԴ-ն մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման մարդասիրական հարցերին․ Զախարովա

18:36 26.01.2024

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման մարդասիրական հարցերին: Զախարովան նշել է, որ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռական ներդրում է […]

̰
Ճամփորդելիս արցախցիները պետք է նաև ժամանակավոր պաշտպանության վկայական ունենան

18:26 26.01.2024

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել […]

̰
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար. Նիկոլ Փաշինյան

18:04 26.01.2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Ձեր պատվիրակությանը: Պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին գործընկերոջը՝ պարոն […]

̰
Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

17:56 26.01.2024

Հայաստանը ու Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։ «Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։

̰
Ստամբուլում հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները

17:16 26.01.2024

Ստամբուլում հունվարի 26-ին կայացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Հանդիպման կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգության ապահովման, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Հանդիպման ընթացքում նշվել է Սև ծովում անվտանգության ապահովման կարևորությունը։ Նախարարները հաստատել են իրենց վճռականությունը՝ ամրապնդելու […]

̰
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

16:12 26.01.2024

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը […]

̰
Բաքուն պետք է նախապատրաստվի. կանխատեսվում են երկրաշարժերի նոր տեղանքներ

11:51 26.01.2024

Չինաստանի և Ղրղզստանի սահմանին շարունակվող սեյսմիկ ակտիվության ֆոնին Ալթայի, Օմսկի և Կեմերովոյի շրջաններում հնարավոր են երկրաշարժեր։ Ապագա հետցնցումների վայրերը կանխատեսել է բնապահպան, «Բնական ֆենոմեն» Telegram ալիքի հաղորդավար Օլեգ Շիբեևը, հայտնում է aif.ru-ն։ «Ալթայում հնարավոր են ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր, իսկ Բայկալ լճի հարավում կարող են սկսվել ավելի քան 5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր»,- կանխատեսել […]

̰
Թուրքիայում ավտոբուս է շրջվել մայրուղու վրա, կան զոհեր և վիրավորներ

11:36 26.01.2024

Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 30 մարդ վիրավորվել է, գրում է Hürriyet թերթը։ Նախնական տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան։ «Զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է 33 մարդ»,- գրում է հրատարակությունը։ Կաստամոնու-Տասկոփրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը ձյան պատճառով։

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

11:22 26.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

11:12 26.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաթև-Լծեն, Շինուհայրի խաչմերուկից Հարժիսի խաչմերուկ և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող (բուք է) ավտոճանապարհները: Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, […]

̰
Ով ինչպես է քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցում

22:30 25.01.2024

Ինչպես հայտնել էինք ԵԽԽՎ-ն երեկ որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վատ լուրը հավանաբար այն է, որ այդ որոշմանը կողմ քվեարկողների թիվն ավելի քիչ էր, քան կարող էինք ակնկալել։ ԵԽԽՎ-ում կարգն այսպիսին է՝ ամեն ինչ որոշվում է պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե տեսականորեն նիստերի դահլիճում ընդամենը 19 […]

̰
Ադրբեջանում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է

19:07 25.01.2024

Ադրբեջանը երկարաձգել է Լեռնայում Ղարաբաղում ղեկավար պաշտոններ զբաղեցրած ու Բաքվում ապօրինաբար պահվող անձանց կալանքի ժամկետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ևս 4 ամսով երկարաձգվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԼՂ ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի […]

̰
Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը

18:22 25.01.2024

Պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրախորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությունից իր աղբյուրները։ «Չնայած ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Ադրբեջանի մասնակցության դադարեցում ԵԽ մյուս կառույցներում, սակայն Բաքուն այլ դիրքորոշում ունի։ Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մտադիր չէ […]

̰

18:16 25.01.2024

Թուրքիայի հարավարևելյան Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի աղետների կառավարման վարչությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16.04-ին, էպիկենտրոնը գտնվել է Բատալգազի քաղաքի մոտ։ Երկրաշարժի օջախը 13,9 կմ խորության վրա է։

̰
Իրանի և Թուրքիայի առաջնորդներն անդրադարձել են Հարավային Կովկասին

17:39 25.01.2024

Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, այդ թվում՝ Իրանում թուրքական ընկերությունների ներդրումների ավելացման, դեպի Թուրքիա իրանական գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման, տարանցման, բանկերի, ԱՏԳ-ների ոլորտներում համագործակցության զարգացման, Թուրքմենստանի, Իրանի ու Թուրքիայի միջև գազի սվոփ մատակարարումների, Խոյ-Վան էլեկտրահաղորդման գծում 200 մլն դոլարով թուրքական ներդրումների ավելացման, մշակույթի ոլորտում […]

̰
Իրանում հայտարարել են, որ երկրի զինված ուժերը Սիրիայում են գտնվում Դամասկոսի կամքով

17:11 25.01.2024

Իրանի զինված ուժերը Սիրիա են մտել Դամասկոսի հրավերով, և նրանց պարտականությունն այնտեղ ահաբեկչության դեմ պայքարն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հատուկ քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը։ Ալի Ասղար Հաջին թեմային անդրադարձել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 21-րդ միջազգային հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սիրիայից իրանական ուժերի հնարավոր դուրսբերման մասին հարցին։ […]

̰
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․ Թովմասյան

13:37 25.01.2024

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։ «Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի […]

̰
Եվս 4 ամսով երկարաձգվել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

13:00 25.01.2024

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը ևս 4 ամսով երկարաձգվել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ «ԼՂ նախկին պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցի ժամկետը երկարաձգվել է։ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով»,-«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանից:

̰
Միջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում Եվրախորհրդարանում

11:39 25.01.2024

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։ Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են […]

̰
Իրանն ու Թուրքիան հանդես են եկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման օգտին

11:21 25.01.2024

Իրանն ու Թուրքիան ընդգծել են երկխոսության միջոցով ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Անկարա կատարած այցի արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։ «Կողմերն ընդգծել են քաղաքական բանակցությունների միջոցով Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարությունում, որի տեքստը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում։ Թեհրանը և Անկարան նաև […]

̰ ̰
BACK_TO_TOP