18:10 17.01.2024
Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։ «Անկախության գոյության […]
17:40 17.01.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի որոշմանը Մամեդ էմին Ռասուլզադեի 140-ամյակը նշելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ․ «Օրերս Ադրբեջանում՝ համաձայն նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի, կայացվել է որոշում Մ․ Է․ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի տոնակատարություն կազմակերպելու կապակցությամբ։ Մ․ Է․ Ռասուլզադեն, ով հանդիսանում է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ղեկավարներից մեկը, իր քաղաքական գործունեությունը սկսել […]
11:34 17.01.2024
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի հարթակում: «Այսօր ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է 1500 պարեկությունը դեպի սահմանամերձ շրջաններ։ Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը։ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 գործող բազաներից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, […]
11:23 17.01.2024
Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է եռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ «Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի […]
20:07 16.01.2024
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն պնդումները, թե Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթը կրկին թանգարանի է վերածվում, նման հարց չի բարձրացվում։ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի մուտքը հունվարի 15-ից վճարովի է դարձել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, սակայն Թուրքիայի քաղաքացիների համար մուտքը մնում է անվճար, ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Նախարարի խոսքով՝ […]
17:30 16.01.2024
«Առանց քարտեզների ցանկացած լուծում Հայաստանի և Ադրբեջանի համար իրավական առումով ունենալու է խնդիր»,-խորհրդարանում թեմայի շուրջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին այս տեսակետն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Հարցին, թե արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը […]
13:37 16.01.2024
Իրանի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր շրջանում, ինքնաշեն ձայնային ռումբ է պայթել, զոհեր չկան, ասել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Մեհրդադ Ջահանդիդեն, ում վկայակոչում է IRNA գործակալությունը։ «Այսօր առավոտյան ժամը 08.10-ին Սարբազ-Իրանշահր ճանապարհի հինգերորդ կիլոմետրին ինքնաշեն ձայնային ռումբ է պայթել։ Բարեբախտաբար, նյութական վնասներ կամ զոհեր չկան»,- հայտնում է Ջահանդիդեն։ Ըստ մարզպետի պաշտոնակատարի՝ իրավապահ մարմինները պարզում […]
09:30 16.01.2024
Թուրքիայի հարավ-արևելքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 28-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Մերսինի Այդընջըք թաղամասում մարդատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել», հաղորդում է հեռուստաալիքը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Անթալիայից Մերսին ուղեւորվող մարդատար ավտոբուսը անհայտ պատճառով Այդընճիկ թաղամասի Սարիեր թունելների ելքի արգելապատնեշներին բախվելուց հետո շրջվել է։
09:22 16.01.2024
Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։ Ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Վրաստանի Web3 համայնքների միջև սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ և կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Մասնավորապես, երկու կառույցները կհամագործակցեն ստեղծելու և մշակելու համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին և պետական և […]
22:19 15.01.2024
Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում: Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ […]
19:47 15.01.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է երեսունչորս տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին ու նշել, որ ջարդերը դարձել են ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ «X»-ում տարածած հաղորդագրությունում ԱԳՆ-ն հավելել, որ ջարդերի պատճառով հարյուրավոր մարդիկ են սպանվել, անդամահատվել և անհետացել, կես միլիոն մարդ փախստական է դարձել: «Մենք […]
16:37 15.01.2024
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում չկա մի կետ, որը նախատեսում է գործողություն միայն մեկ կողմի համար, բոլոր թեզերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությանն ու հայկական կողմից դրան ի պատասխան հնչող […]
15:45 15.01.2024
Բաքվի վերաքննիչ դատարանը քննարկել է Լաչինի միջանցքից ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հրավիրված դատական նիստում խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Խաչատրյանը իր հերթին ևս մեկ անգամ պնդել է, որ ինքն անմեղ է ու խնդրել […]
11:12 15.01.2024
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտնել է անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալության մասին, որոնք կեղծ ուկրաինական անձնագրեր են արտադրել եվրոպական երկրներում ապաստան ստանալու և առանց վիզայի ազատ տեղաշարժվելու ցանկացողների համար։ «Բացահայտվել են անդրազգային հանցավոր խմբի գործողությունները, որոնք ապօրինի կերպով ուկրաինական պետության պաշտոնական փաստաթղթեր են տրամադրում Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներին, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիների քողի […]
23:47 13.01.2024
Թուրքիան երբեք թույլ չի տա իր հարավային սահմաններում «ահաբեկչական պետության» առաջացումը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված անվտանգության հարցերի շուրջ հանդիպման արդյունքներով հայտարարությանը։ «Թուրքիան կտրականապես թույլ չի տա «ահաբեկչական պետության» ստեղծում»,- նշում է հրատարակությունը։ Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ահաբեկչության դեմ […]
17:00 13.01.2024
Թուրքիայի զինված ուժերը հարձակվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերի վրա, հայտնում է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Անցած գիշեր ինը ահաբեկիչ վնասազերծվել է «Խաղաղության աղբյուր» գործողության տարածք ներթափանցելու փորձի ժամանակ (Սիրիայի հյուսիսում)», -ասվում է հաղորդագրության մեջ։ Նախօրեին ինը թուրք զինվոր սպանվել էր Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հարձակման հետևանքով՝ Հյուսիսային […]
21:44 12.01.2024
Այսօր Միջազգային իրացական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ […]
21:12 12.01.2024
Վատ եղանակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մի քանի թռիչքներ չեղարկվել են։ Չեղարկվել են չվերթներ դեպի Ստամբուլ, Մյունխեն, Ռիգա, Դուբայ և Բաքու, նաև Ստամբուլից Թբիլիսի չվերթները։ Չեղարկված չվերթների թվում են մի քանի կանոնավոր չվերթներ Թբիլիսիից Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայան։ Վատ եղանակի պատճառով չեղարկվել են նաև Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայանից դեպի Թբիլիսի չվերթերը, որոնք պետք է իրականացնեին […]
11:03 12.01.2024
2023 թվականին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանման ծավալը կազմել է 30.2 մլն տոննա, իսկ արտահանման ծավալները՝ 25.2 մլն տոննա։ Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Ըստ նրա՝ նշյալ ժամանակահատվածում արդյունահանված 48.3 մլրդ խմ ծավալի բնական գազից արտահանվել է 23.8 մլրդ խմ-ը։ Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը Թուրքիա է արտահանել […]
09:57 12.01.2024
ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այս շաբաթ տարածաշրջանում հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններին: «Դա մի բան է, որի ուղղությամբ վարչակազմը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Լուիս Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված […]
22:31 11.01.2024
Ադրբեջանի նախագահը մեծ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով բանակցություններում իր անկեղծությունը: Ի՞նչն էր անսպասելի Ալիևի ասածի մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնց վրա, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել. առաջինն այն է, որ Ալիևը, ըստ էության, […]
18:18 11.01.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ «Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ Պետությունը, որը օրգանապես Հայաստանի և հայկականության հետ կապված տարածքներ է բռնակցել և օկուպացրել, ինչպես, օրինակ, հայկական Նախիջևանը, պատմական Գարդմանը և վերջապես Լեռնային Ղարաբաղը, երեսպաշտորեն խոսում է պատմական անարդարության մասին։ Ադրբեջանի […]
17:28 11.01.2024
Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման կարծիք է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը դուրս կգան ՀՀ տարածքից՝ Քոչարյանը դրական պատասխան է տվել: «Այո: Նախ պետք է […]
16:37 11.01.2024
Իրանը միշտ աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չի լինի»,- ասել է Սոբհանին։
11:30 11.01.2024
Ադրբեջանը դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի հետ պայմանական սահմանից. զբաղեցրած դիրքերը հայելային կերպով լքելու առաջարկը մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Interfax-ը։ «Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերը հայելային ձևով զորքերը դուրս բերեն, ես հարցրի՝ ո՞ւր տանեն, ասացին, թե որտեղից եկել են, ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք։ Այս տարածքներում […]
10:54 11.01.2024
Իլիայի պետական համալսարանի (ԻՊՀ) բարձրագույն հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով, որը կանցկացվի 2024 թվականի հունվարի 16-18-ը, հայտնում է «Ալիք մեդիան»: «Սահմանները հատելը և կարմիր գծերը հատելը Սերգեյ Փարաջանովի կյանքի և արվեստի ընդհանուր բնութագիրն է։ Ինքն էլ եղել է տարբեր ինքնությունների և պատկանելությունների խաչմերուկում՝ Թբիլիսիում ծնված ազգությամբ հայ, […]
21:05 10.01.2024
Ավարտվեց հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Հայաստան: Հատկանշական է, որ այս անգամ ևս Երևանից Բաքու նա չմեկնեց՝ վերադառնալով Վաշինգտոն: Ի՞նչն է պատճառը, որ Բոնոն Բաքու չմեկնեց: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արբեջանական մամուլը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լուիս Բոնոն Երևանից մեկնեց ոչ թե Բաքու, […]