22:43 24.01.2024
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել այն հարցում՝ ինչպես […]
22:32 24.01.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը վեհաժողովին առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո: Ի՞նչ մանրամասնություններ կան, և կոնկրետ ի՞նչ է ենթադրում կոմիտեի առաջարկած որոշման նախագիծը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ չէ առաջին օրը ԵԽԽՎ առաջին համագումար նիստում գերմանական պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ սոցիալ-դեմոկրատական […]
19:44 24.01.2024
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում հայտարարել է, թե դադարեցնում է մասնակցությունը ԵԽԽՎ-ում: Բաքվի պատվիրակները նշել են, թե իբր կառույցում տիրում է ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտ: Այսօր նախատեսված էր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու հարցի քննարկումը և համապատասխան բանաձևի քվեարկությունը: Փաստաթուղթն արդեն արժանացել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հավանությանը:
18:46 24.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:33 24.01.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։ «ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։ Որպես այս նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու […]
11:45 24.01.2024
Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին քվերակության է դրվել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության վերաբերյալ օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքում 346 պատգամավորներից 287-ի կողմ, 55-ի դեմ և 4-ի ձեռնպահ ձայնով այն ընդունվել է (վավերացվել), փոխանցում է «Էրմենիհաբերը»: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի գլխավոր խորհրդի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը «նպատակահարմար» որակվելուց հետո:
23:31 23.01.2024
Այսօրվա ամփոփիչ ասուլիսում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Հարգելի գործընկերներ, տարվա սկզբից Հարաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը: Սա վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց մասնավորապես նաև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանային, […]
21:11 23.01.2024
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացած որոշման համաձայն, վաղը ԵԽԽՎ-ում կկայանան քննարկումներ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ: Դա Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու և Արցախում եվրոպացի դիտորդների առաքելությանը խոչընդոտելու հետևանք է: Ինչպե՞ս են մեկնաբանում երեկ կայացրած որոշումը Բաքվում, և հաստատվո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ սպասվող պատժամիջացների պատճառներից մեկը հայերի դեմ Բաքվի ձեռնարկած անօրինական գործողություններն […]
20:54 23.01.2024
Ադրբեջանի Շիրվան քաղաքում` «Արազ» ՍՊԸ-ում, պայթյուն է տեղի ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները։ Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով: «Արազ» […]
20:46 23.01.2024
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը: Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բյուրոն որոշել է ստուգել 300 պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերը, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի և նրա կաբինետի […]
17:45 23.01.2024
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասուլիսում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների և ԵԽ-ում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը կաճի, երբ միջազգային գործընկերները կենտրոնացած կլինի ներքին օրակարգի վրա: «Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունն այս պահին էլ առկա է: Առնվազն […]
17:11 23.01.2024
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սահմանին հանդիպման առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել, ստանալու դեպքում կմտածի ու կարձագանքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ հարցին: «Ես լսել եմ գաղափար՝ սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման: Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Եթե […]
16:57 23.01.2024
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Միրզոյանը նշել է, որ Գրանադայի հանդիպումից հետո մշտապես եղել են ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու առաջարկներ, տարբեր կողմեր հանդես են եկել նախաձեռնությամբ: «Կարծեմ՝ այսօր էլ կան այդ ջանքերը՝ կազմակերպելու […]
16:33 23.01.2024
Հայաստանը տրամադրված է շարունակելու Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը։ «Հայկական կողմը տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք՝ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, […]
16:14 23.01.2024
Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականի սկզբից կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ այդ ամենը վերաբերվում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց նաև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատման […]
15:35 23.01.2024
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել․ «ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի մոտ հիմնավոր մտահոգություն է առկա առ այն, որ Կանադան կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն։ Այս քայլը կարող է ձեռնարկվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ Թուրքիայի նկատմաբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի […]
11:27 23.01.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է հրահրում Բաքվի նկատմամբ։ «Մենք կտրականապես մերժում ենք Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները, որոնք հնչել են նրա կողմից հունվարի 22-ին ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ամբողջովին […]
22:16 22.01.2024
Եվրապայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընթացք է տվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այդ որոշումը լիագումար նիստում կայացվել է ձայների մեծամասնությումբ: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ի՞նչն է որպես պատճառ ներկայացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առավոտյան մամուլ թափանցեցին լուրեր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու այդ նախաձեռնությունը քննարկվել է և, ըստ էության, հավանության […]
21:45 22.01.2024
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում, Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ […]
19:56 22.01.2024
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ հաստատվել է […]
19:36 22.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
18:19 22.01.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ համապատասխան որոշումը կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո: Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ըստ նրա՝ այսօր դրամատիկ […]
17:16 22.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:47 22.01.2024
Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և […]
11:30 22.01.2024
Անկարան ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։ Նա, սակայն, նշել է, որ դեռ հստակ համաձայնեցված ժամկետ չկա։ Թուրքական Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հունվարի 20-ին հայտնել է, որ հանրապետությունը փետրվարի 12-ին սպասում է Ռուսաստանի ղեկավարի այցին։ Կրեմլից պատասխանել են, […]
21:55 21.01.2024
ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով երկկողմանի դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը ռազմավարական ճանապարհով «Վլադիկավկազ – Լարս հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը ՌԴ – ից դուրս գալու ուղղությամբ կիրակի ժամը 18:45-ից արգելվում է մինչև հատուկ կարգադրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:
20:48 21.01.2024
Թուրքիայի Անթալիա նահանգի լողափերում այս շաբաթ հայտնաբերված վեց դիերից առնվազն հինգը կարող են լինել դեկտեմբերին միգրանտների նավի վթարի զոհ, հայտնել են նահանգի ղեկավարները։ Առնվազն վեց դի է հայտնաբերվել Անթալիայի նահանգի լողափերում, որոնցից մի քանիսը խիստ անդամահատված են։ Դիերն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ինքնությունն ու հանգամանքները պարզելու համար։ Լրատվամիջոցները նշել են, որ դիերից մեկը կարող […]
16:11 21.01.2024
Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ 44-ամյա Ֆայգ Աբիշովը ոտքի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել։
15:40 21.01.2024
Թուրքիայի Անթալիա նահանգի լողափերից մեկում մեկ շաբաթվա ընթացքում վեցերորդ դիակն է հայտնաբերվել։ Իրավիճակը կարող է անօրինական միգրանտներով նավի խորտակման հետևանք լինել, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Առնվազն հինգ դիակ ավելի վաղ հայտնաբերվել էր Անթալիայի նահանգի լողափերում, որոնցից մի քանիսը խիստ անդամահատված էին: Դիերն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ինքնությունն ու հանգամանքները պարզելու համար։ Լրատվամիջոցները նշել են, […]
22:18 20.01.2024
Թուրքիայի Անթալիա նահանգի լողափերում շաբաթ օրը ևս երկու դի է հայտնաբերվել, որը չորրորդն է մեկ շաբաթվա ընթացքում, գրում է Cumhuriyet թերթը։ «Մանավգաթի մերձակայքում գտնվող Թաշագըլ շրջանի լողափում տղամարդու դի է հայտնաբերվել, միևնույն ժամանակ՝ Կիզիլոտ շրջանի հյուրանոցներից մեկի լողափում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երկու մարմիններն էլ քայքայվել են. նրանք կրել են միայն շորտեր և կոշիկներ, նշում […]