Դանակահարություններ Նուբարաշենում. պարզվել են 3 վիրավորի ինքնությունը, դեպքի վայրն ու հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Դանակահարություններ Նուբարաշենում. պարզվել են 3 վիրավորի ինքնությունը, դեպքի վայրն ու հանգամանքները

11:48 01.03.2024

Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիչ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նուբարաշեն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է  ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից:  Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներին բժիշկները հայտնում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ և չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի  և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորները Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ-ն է, և 24-ամյա Արթուր Գ-ն: Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկաններն ու պարեկները ի վերջո պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն է, Սամվել Պ-ն է, և  Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց: Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչաան շրջանների քննչական բաժնի խումբը:  Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Սամվել Հ.-ին, և տեղափոխել ոստիկանության էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP