Քասախ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Քասախ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են

14:01 28.02.2024

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր:

Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 23-ի ժամը 16.15-ի սահմաններում Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ 35 և 32 երկու երիտասարդ իրենց 63-ամյա հոր հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շենքի բակում դիտավորությամբ քարերով հարվածել և վնասել են 33-ամյա հարևանի «Մազդա» մակնիշի մեքենան, ինչից հետո եղբայրները գնացել են գյուղի փոստատան մոտ, որտեղ հանդիպելով 52-ամյա համագյուղացուն՝ կանգնեցրել են նրա վարած «Համերը» և սկսել են վիճաբանել հետը: Այդ ընթացքում էլ եղբայրներից 35 տարեկանը դանակով հարվածներ է հասցրել 52-ամյա տղամարդու կրծքավանդակին և որովայինին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև եղբայրները նստել են նրա «Համերը» և սկսել են անկանոն երթևեկել գյուղի փողոցներով՝ դիտավորյալ վնասելով կայանված «Մերսեդես», «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից փետրվարի 26-ին Քասախ գյուղի վերոհիշյալ երեք բնակիչների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Խափանման միջոցը՝ կալանք:

Իրացնելով ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի և ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունները՝ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի բաժինների և ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ի ժամը 16.30-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Նաիրիի քննչական բաժին են ներկայացվել Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա, 35-ամյա և 63-ամյա տղամարդիկ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քասախ գյուղի Խաչանովի փողոցի տներից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ 100 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP