Ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները

13:56 28.02.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործությունների 4313 դեպք (2022 թվականին` 4955 դեպք):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է ծանր հանցագործությունների 587 դեպք՝ 2022 թվականի 741 դեպքի դիմաց: Բացահայտման ցուցանիշը 2023 թվականին կազմել է 30.6%՝ 2022 թվականի 20.6%-ի դիմաց:

Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 39,6 %-ով. արձանագրվել է 187 դեպք՝ 2022 թվականի 134 դեպքի դիմաց:

2023 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է 385-ով. 2023 թվականին արձանագրվել է 1700 դեպք:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 566 քրեական վարույթ՝ 635 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 375 քրեական գործ (վարույթ)):

Արամ Արամյանի խոսքով՝ 2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում Երևան քաղաքի Պուշկինի 2Կողբացու 50աՄոսկովյան փողոցի 29/4Աբովյան 8 և Աբովյան 10 հասցեներում գտնվող շենքերի և շինությունների օտարումն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով, իսկ հետագայում իրավասու պետական պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել առանձնապես խոշոր արժեք ունեցող վերոնշյալ գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ:

Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում՝ վարչական շրջանների դատախազության կողմից Հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում. նախաձեռնվել է 5 քրեական վարույթ: Ոչ իրավաչափ եղանակով օտարված վերոնշյալ անշարժ գույքերը պետությանը և համայնքին վերադարձնելու նպատակով՝ Վարչական դատարան է ներկայացվել 2 դիմում և 3 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

21:28 23.06.2025

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

Իրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

21:22 23.06.2025

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

21:00 23.06.2025

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

Իրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

20:52 23.06.2025

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

20:46 23.06.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Հունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

20:43 23.06.2025

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...

BACK_TO_TOP