1 զոհ, 1 վիրավոր. օտարերկրացիների ներքին պարզաբանումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

1 զոհ, 1 վիրավոր. օտարերկրացիների ներքին պարզաբանումները

10:56 02.02.2024

2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվեց, որ բենզալցակայանի մոտ սպանված անձը նույնպես օտարերկրացի է։ Ընդհանրապես, այս ողջ պատմությունը նույն ազգությամբ օտարերկրացիների ներքին պարզաբանումների արդյունք էր:
Իրավապահների միջոցառումների արդյունքում ձեռք են բերվում հավաստի տեղեկություններ, որ սպանված երիտասարդին դանակահարել էր ոմն Աբին, որի մասին խոսելիս հայրենակիցները ներկայացնում էին որպես «կրիմինալ անձ»: Օրեր անց նա ձերբակալվում է, ապա նաև՝ կալանավորվում: Ոստիկաններին հաջողվում է պարզել նաև հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարողի ինքնությունը, որը բնակվում էր Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Սակայն նա արդեն փոխել էր բնակության վայրը և խուսափում էր քննությունից:
Հունիսի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական տևական միջոցառումների շնորհիվ օրեր առաջ պարզվում է, որ հետախուզվողը գտնվում է Գյումրիում: Հետագա միջոցառումները ձեռնարկվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունվարի 30-ին Գյումրիի Թբիլիսյան խճուղու մի բնակարանում հետախուզվողը հայտնաբերվում և ձերբակալվում է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

14:05 07.07.2025

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

13:58 07.07.2025

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

13:50 07.07.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

13:42 07.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

13:33 07.07.2025

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

13:26 07.07.2025

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

Սևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP