TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Արին-Բերդի փողոցում

13:56 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Արին-Բերդի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Գոռ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Հետախուզվող կինը հայտնաբերվեց Վանաձորի Թումանյան փողոցի շենքերից մեկում

13:31 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 64-ամյա Վերա Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
43-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:07 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Մինսկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Էրիկ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:25 05.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության […]

̰
Տոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:44 04.01.2024

Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 45 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 7, չամրակապված վարելու՝ 74, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 55, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Ծակքար գյուղում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

16:18 04.01.2024

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Մարտունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Րոպեներ անց երկրորդ հաղորդումն էր ստացվել. դաստակի և մատի կոտրվածքով բուժօգնության էր դիմել 20-ամյա երիտասարդ: Երիտասարդները նույն՝ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից էին: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
Փարաքարում 2023թ. հունիսին կատարված 42-ամյա կնոջ սպանության վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

14:43 04.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից Փարաքարում 42-ամյա կնոջը՝ Ն.Ն.-ին, շահադիտական նպատակներով սպանելու, ինչպես նաև՝ սպանության դեպքից ամիսներ առաջ նույն երիտասարդի կողմից համագյուղացիների՝ հոր և որդու դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն […]

̰
33-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Խորենացու փողոցում

13:56 04.01.2024

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 3-ին Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Արտակ Ք.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]

̰
54-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

12:47 04.01.2024

ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Մարալիկ քաղաքի Երիտասարդականների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 54-ամյա Մարինե Ղ.-ն: Նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Մարինե Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

̰
Վրաերթի ենթարկված 58-ամյա տղամարդը մահացել է

11:41 04.01.2024

Հունվարի 3-ին, ժամը 18.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, «ՋԻՊ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Սեդրակ Ումրեյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

10:57 04.01.2024

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ […]

̰
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ընտրության համար մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հայտեր չեն ներկայացվել

10:50 04.01.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով միջազգային փորձագետի ներգրավման համար 2023 թվականի դեկտեմբերի 22-ից 2024 թվականի հունվարի 3-ը ներառյալ հայտարարված մրցույթին հայտեր չեն ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է հակակոռուպցիոն կոմիտեն։

̰
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց»

16:36 03.01.2024

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց): Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման և Դպրոցի կանոնադրության համաձայն՝ հաստատության գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների […]

̰
Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները․ Գրիգոր Մինասյան

15:08 03.01.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ «Մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն: Եվ այսպես. 1.Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները: 2. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է […]

̰
Սպանություն Երևանում՝ իրար երկար նայելու հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում․ 20-ամյա երիտասարդ է կալանավորվել

14:46 03.01.2024

2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ․, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական […]

̰
Տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն

15:08 02.01.2024

Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները` թվերով

20:09 30.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփում է 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները` թվերով: Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր՝ ավելի քան 12 հազար բողոք: 1700-ից ավելի գործերի դեպքում Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել են անձանց խախտված իրավունքները: Իրականացվել է ավելի քան 300 այց: Մասնավորապես, իրականացվել է՝  շուրջ 40 […]

̰
Սպանության փորձ Վանաձորի 2 բնակչուհիների նկատմամբ՝ վրեժի շարժառիթներով․ նախաքննությունն ավարտվել է

12:42 30.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող խանութում 2 երիտասարդ կանանց նկատմամբ՝ հրազենի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 կին։ Ահազանգով հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Ավելի քան 88 միլիոն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակություն․ Հայաստանում առաջին անգամ կրիպտոարժույթի հափշտակության վերաբերյալ գործ է ուղարկվում դատարան

16:27 29.12.2023

Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝ ավելի քան 88մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։ 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում […]

̰
Կայացել է ոստիկանության կարգապահական տարեվերջի նիստը

15:58 29.12.2023

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ իրավաբանական վարչության պետը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ […]

̰
«Զվարթնոցի» գծային բաժնի ծառայողները հայտնաբերեցին հետախուզվողին

15:36 29.12.2023

Դեկտեմբերի 28-ին, ժամը 7-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել ՌԴ քաղաքացի, 55-ամյա մի տղամարդ, որը ՌԴ իրավապահների կողմից նոյեմբերի 21-ից հետախուզվում է գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին տեղյակ են պահվել հետախուզում նախաձեռնողն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը:

̰
Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդնավակայանում

14:53 29.12.2023

Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում ստացված օպերատիվ տվյալները Մալաթիայի քրեական հետախույզների հետ համատեղ իրացնելու արդյունքում դեկտեմբերի 28-ին, ժամը 3.35-ին, «Զվարթնոց» օդնավակայանում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 27-ամյա մի երիտասարդ, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նույն օրը նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Խուլիգանություն ու սպանություն մայրաքաղաքում․ ոստիկանների համատեղ բացահայտումը

14:47 29.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 23.23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքով Զավարյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 1974 թվականին ծնված Կամո Գաբրիելյանը: Մոտ կես ժամ անց ստացվել է նոր հաղորդում․ գիտակցության չգալով՝ 49-ամյա տղամարդը մահացել է: Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ […]

̰
Չցանկանալով նույն խցում պահվել հոր սպանության համար մեղադրվող խցակցի հետ՝ դատապարտյալը սպանել է վերջինիս․ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

14:27 29.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի սպանության հանգամանքները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորն իր հետ նույն պատժախցում գտնվող Ա.Յ.-ին, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր հորը սպանելու համար, պարբերաբար, տևական ժամանակ […]

̰
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2023 թվականին իրականացված աշխատանքները

11:41 29.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը, ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների […]

̰
Google-ը 5 միլիարդ դոլար կվճարի օգտատերերի գաղտնի հսկողության համար

11:34 29.12.2023

Ամերիկյան Google ընկերությունը նախնական համաձայնության է եկել առնվազն 5 միլիարդ դոլար արժողությամբ դատական ​​հայցով Google Chrome բրաուզերի օգտատերերից գաղտնի տվյալների հավաքագրման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հայցվորների ու ամբաստանյալի փաստաբաններին։ Կարգավորման պայմանները չեն բացահայտվել, սակայն փաստաբաններն ասել են, որ Google-ը համաձայնել է պահանջների պարտադիր ցանկին: Այն դատարանի հաստատմանը կներկայացվի մինչև 2024 […]

̰
Կոտայքի մարզի բնակիչն իր անասնաֆերմայում տևականորեն աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և մեկ երեխայի․ նախաքննությունն ավարտվել է

11:02 29.12.2023

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, […]

̰
100 գրամ մեթամֆետամին և 94 գրամ ափիոն. ՔՈԳՎ բացահայտումը

18:37 28.12.2023

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանման ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կապան քաղաքի 44-ամյա բնակիչն իր կողմից շահագործվող «Մերսեդեսով» տեղափոխում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ: Երասխ-Երևան ճանապարհին, ապօրինի […]

̰
Որոնվում է տեսագրությունում երևացող անձը

16:14 28.12.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել կենտրոնական կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
«Երևան» ԲԿ-ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են 299 միլիոն դրամ հարկը պետական բյուջե վճարելուց․ նախաքննությունն ավարտվել է

14:52 28.12.2023

Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Դեռևս 2020թ․ ապրիլի 13–ին նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ նշված բժշկական կենտրոնի տնօրենի […]

̰
BACK_TO_TOP