TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

21:33 10.06.2025

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 7-ին՝ ժամը 22.30-ին, Վարդաձոր բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել Վարդենիկ գյուղի բնակիչ 34, 26 և 27 տարեկան երեք երիտասարդի: 27-ամյայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
Վրացական անցակետերում կուտակումների պատճառով ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը

20:12 10.06.2025

Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: «Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։ Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների […]

̰
42-ամյա տղամարդը ակոսափող ինքնաձիգը կամավոր հանձնել է ոստիկանություն

19:46 10.06.2025

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում 42-ամյա տղամարդը հանձնել է «ВЕПРБ-КМ» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ: Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
18-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Տելեգրամով» պատվիրած թմրանյութը փնտրելիս

19:24 10.06.2025

Կոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ […]

̰
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ատրճանակ և զինամթերք են հայտնաբերել

19:00 10.06.2025

Հունիսի 6-ին` ժամը 14:50-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերքը թողնում է Արտաշատ քաղաքի կամրջի մոտ։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ։ Հայտնաբերվել է չորս հրացան, մեկ ատրճանակ, մեկ նռնակ` պայթուցիչով և տարբեր տրամաչափի 134 փամփուշտ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել […]

̰
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

18:51 10.06.2025

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր մայիսի 19-ին: Առատաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մարզի քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 56-ամյա բնակչուհին: […]

̰
Կեղծ թղթադրամ իրացրած օտարերկրացիները ձերբակալվել են

18:25 10.06.2025

Հունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ երկու օտարերկրացի բանկերից մեկի մասնաճյուղում իրեն ընդհանուր կեղծ 400 դոլար են իրացրել։ Երևանի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերել, կեղծ արտարժույթ իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել օտարերկրացի երեք երիտասարդների, որոնք […]

̰
31-ամյա երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել

17:40 10.06.2025

Երևան քաղաքի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 6-ին Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են ներկայացրել Երևանի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող մոտ 6 գրամ զանգված։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]

̰
Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

17:33 10.06.2025

Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող իր բնակարան այցելած ծանոթը գողացել է համակարգիչը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա կինը հայտնաբերվել ու տարվել է Կապանի բաժին։ Նա ներկայացրել է գողոնը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Դիլիջանցի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը

17:20 10.06.2025

Հունիսի 7-ին` ժամը 16:30-ին, Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան, մարտական 27 փամփուշտ, մեկ նռնակ և նռնակի պայթուցիչ: Ըստ նրա` հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը հայտնաբերել է նույն օրը` ավտոտնակը կարգի բերելիս։ Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ […]

̰
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները «Մակարով» ատրճանակ և զինամթերք են հայտնաբերել

17:09 10.06.2025

Հունիսի 7-ի ցերեկը 911 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, թե Վանաձորի Վարդանանց փողոցում՝ չգործող գործարանի մուտքի մոտ գտնվող բաց ավտոտնակում, ատրճանակ և նռնակ է թողել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ոստիկաններն ավտոտնակում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային «Մակարով» ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ և պայթուցիչով նռնակ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական […]

̰
Ապօրինի որս Եղեգիս գետում. գետափցի տղամարդը ձերբակալվել է

16:25 10.06.2025

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ շրջագայության ժամանակ, հունիսի 5-ին` ժամը 22:45-ին, Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու կասկածանքով Գետափ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդու: Նրա կողմից շահագործվող «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Եղեգիս գետի ափին հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու պարկ՝ […]

̰
Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվել է. 15-ամյա աղջկա վնասվածքը վրաերթի հետևանք էր

15:54 10.06.2025

Մայիսի 4-ին՝ ժամը 14:19-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի բնակիչ 15-ամյա աղջիկ: Նրա մայրը հայտնել էր, թե դստեր ասելով` ինքը վնասվածքը ստացել է պատշգամբից ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հունիսի 8-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 4-ին` ժամը 13-ի սահմաններում, Ձորագյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսան» […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

14:50 10.06.2025

Հունիսի 7-ին` ժամը 3:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդ: 2020 թվականի հոկտեմբերից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ

13:53 10.06.2025

Հունիսի 10-ին՝ ժամը 11:12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում […]

̰
2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին

12:09 10.06.2025

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […]

̰
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

10:43 10.06.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […]

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

10:00 10.06.2025

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […]

̰
Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

21:19 09.06.2025

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […]

̰
Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:25 09.06.2025

Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս […]

̰
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […]

̰
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:49 09.06.2025

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […]

̰
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […]

̰
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […]

̰
BACK_TO_TOP