18:57 19.12.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին […]
18:42 19.12.2024
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում, առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների, վաճառում է անհայտ ծագման ծխախոտ: Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նույն օրը […]
16:23 19.12.2024
Երևանի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար Երևանի բնակիչ 35-ամյա ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20000-անոց թղթադրամ: Նա ձերբակալվել […]
15:26 19.12.2024
Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 22.30-ի սահմաններում Այվազովսկու փողոցի հասցեներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա կնոջը կտող-ծակող առարկայով հարվածել և […]
14:20 19.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ […]
13:56 19.12.2024
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
13:30 19.12.2024
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա […]
12:04 19.12.2024
Քրեական ոտիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, մայրաքաղաքի Ռոստովյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդու: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` նույն օրը նույն կասկածանքով քրեական ոստկանները ձերբակալել են Սարի թաղի բնակիչ 51-ամյա մի տղամարդու […]
10:36 19.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 13-ին ստացված տեղեկությունը Հայկավան գյուղի 53-ամյա բնակչի մասին էր։ Տեղեկությունն օպերատիվորեն ստուգվել է։ Թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նույն օրը տղամարդը տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկության իսկությունը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալի տան զննությամբ հայտնաբերվել է 28 փաթեթ, ընդհանուր՝ 2 կգ […]
10:22 19.12.2024
Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության […]
23:28 18.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ […]
22:20 18.12.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի թանգարանների հետ, կազմակերպել է հերթական միաժամանակյա հեռավար այցելությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանի ուղեկցությամբ «այցելել են» թանգարանի սրահները, դիտել ցուցանմուշները։ Ազատազրկված անձանց ներկայացվել են նաև մեծ գրողի բանտային կյանքի դրվագներից, ստեղծագործական ուղին, կյանքն ու ժառանգների […]
20:36 18.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
18:44 18.12.2024
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրյա քաղաքացի մի կին թմրանյութ է իրացնելու Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն: Տեղեկությունն իրացվեց օպերատիվորեն: Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երևանում բնակվող օտարերկրյա քաղաքացին և 66-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: 25-ամյա […]
18:22 18.12.2024
Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […]
17:09 18.12.2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին: Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։ Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր […]
14:57 18.12.2024
Ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում ձերբակալել են Մխչյան գյուղի 32-ամյա մի բնակչի։ Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Նա ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։
14:10 18.12.2024
Դեկտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տարբեր հիվանդանոցներից հաղորդումներ են ստացվել. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 17-ից 18 տարեկան երեք երիտասարդ: Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Կոմիտասի պողոտայում: Հետագա միջոցառումները շարունակվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ համատեղ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ […]
13:20 18.12.2024
Դեկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում առևտրով զբաղվող երկրորդ կարգի հաշմանդամ որդուն ոստիկանները ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: Ահազանգին անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից սկսվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի […]
13:13 18.12.2024
2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել: Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են […]
12:43 18.12.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել […]
10:55 18.12.2024
Ռուսաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության մեջ կասկածվողը և նրա օգնականը բերման են ենթարկվել։ Կասկածյալը քննիչներին բացատրել է, որ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ «Ձերբակալվածը բերման է ենթարկվել, նրա հետ կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննության […]
10:37 18.12.2024
Դեկտեմբերի 14-ի ժամը 18-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Բյուրեղավանի, մյուսը՝ Աբովյանի բնակիչ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: […]
09:40 18.12.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն […]
22:08 17.12.2024
«Արդարադատությունը բաց աչքերով» 2023-2024թթ. զեկույցի քննարկմանն արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում նախարարությունը մշտապես համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ, ինչը հնարավորություն է ընձեռում գործնականում ապահովել ոլորտային բարեփոխումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Քննարկմանը կարևորվել է հատուկ մշակված մեթոդաբանությամբ իրականացված դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը, որն ուղղված է հրապարակային և ողջամիտ ժամկետում […]
21:40 17.12.2024
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ […]
17:03 17.12.2024
Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման […]
16:49 17.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն […]
16:23 17.12.2024
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը հիմնավոր կասկածանքով բաժին տեղափոխված 55-ամյա տղամարդը հայտնեց, որ անասնագոմում ունի մեծ քանակությամբ մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 30 փաթեթ՝ ընդհանուր 955 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
14:57 17.12.2024
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 16-ի ժամը 18.50-ին հաղորդում է ստացվել, որ մոտ երկու ամիս առաջ Արշակունյաց պողոտայի բնակիչ 55-ամյա տղամարդը ապօրինի պահվող որսորդական հրացանով սպառնացել է կնոջը: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին 49-ամյա կինը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ներկայացրել է կարճեցված փողով «ԻԺ 27» երկփողանի ողորկափող որսորդական […]