17:40 29.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածաքնով հուլիսի 10-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 74-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի բույսից, նաև հավելել, որ իր տան բակում կան կանեփի ցողուններ։ Դրանք հայտնաբերվել […]
17:06 29.07.2024
Հուլիսի 29-ին, կեսգիշերն անց, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը: Վարորդը՝ 20-ամյա Արմեն Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:20 29.07.2024
Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տավուշը հանուն հայրենիքի» […]
12:37 29.07.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», […]
12:26 29.07.2024
Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22.07-ին, «Աստղիկ» բժշկական կենրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին և ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ: Ժամը 22.40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև 54-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
09:58 29.07.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ Քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։ Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 […]
21:07 26.07.2024
ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Միաժամանակ, ոստիկանության կողմից նախաքննական […]
19:11 26.07.2024
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է աննախադեպ ձևաչափով քննարկում՝ նվիրված նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 6-ամսյա պրակտիկայի շրջանակում արձանագրված հարցերի լուծմանը, հայտնում են նախարարությունից։ «Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ նախարարությունը ինչպես դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ միջոցառումների, այնպես էլ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու […]
17:54 26.07.2024
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ: Այս մասին հայտնումե ն ՄԻՊ-ի գրասենյակից։ «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների […]
17:30 26.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած տեղեկությունը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին էր։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել ։ Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
16:44 26.07.2024
Հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը: Հուլիսի 25-28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից […]
16:00 26.07.2024
2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
10:16 26.07.2024
Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննություններին մասնացել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և […]
10:00 26.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները: Վահան […]
22:19 25.07.2024
Հուլիսի 30-ին՝ ժամը 15.00-ին, Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
21:30 25.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի […]
18:52 25.07.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գեղանուշ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան և ռազմամթերք։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ինքնաձիգերի, հրացանների, […]
18:36 25.07.2024
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 61-ամյա մի տղամարդ տանը և բակում պահում է ռազմամթերք: Տեղեկությունը ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին տղամարդուն և անձամբ տեսան ռազմամթերքը: Արմավիրի մարզային քնչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա տղամարդու տանն ու բակում կատարվեց զննություն: Հայտնաբերվեցին հրանոթի ու տանկի արկերի գլխիկներ, կրակոցների իրաններ, […]
18:21 25.07.2024
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել էին պարկուճներ և արնանման հետքեր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության […]
15:44 25.07.2024
Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-21121-110-01» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 41 և 32 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արթիկի բնակիչ: Ձերբակալման ժամանակ 41-ամյա տղամարդը գետնին է նետել թղթե փաթեթ և հայտնել, […]
13:21 25.07.2024
2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։ Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի […]
10:04 25.07.2024
Պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Վարդուհի Հակոբյանի սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև շարժառիթը, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2024թ․ հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, […]
10:00 25.07.2024
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Թ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Ս.Թ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց հետ, շահադիտական դրդումներով անձին առևանգելու, ավազակություն և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Թ.-ի […]
18:07 24.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:35 24.07.2024
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նախկինում տարբեր, այդ թվում` ծանր հանցագործությունների համար դատապարտված և այժմ բնակության մշտական վայր չունեցող 48-ամյա մի տղամարդ, որը հաշվառված է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, վերջին օրերին շրջում է Արմավիրի մարզի տարբեր համայնքներում և թիրախավորելով հատկապես տարեց մարդկանց` նրանց բնակարաններից կատարում է գողություններ: Օպերատիվ տեղեկությունները […]
17:00 24.07.2024
Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան […]
16:46 24.07.2024
Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա, ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլենն Լե Կուստերին։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործմանը։ Նա կարևորել է արտակարգ […]
16:28 24.07.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ մեքենայում […]
15:14 24.07.2024
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։ Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13 […]