12:25 31.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և այլ հանցակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար և փորձել է հափշտակել 757.551.522 ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես, Վ.Դ.ն, տեղեկանալով ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումների մասին, որի համաձայն՝ որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու պարագայում ծրագրի շահառուն հնարավորություն է ունենալու ստանալ իր կողմից կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, որոշել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Հանցանքի կատարումը կազմակերպելու, ինչպես նաև անձամբ այն կատարելու նպատակով Վ.Դ-ն նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ք.Գ.-ի հետ, իսկ հանցանքի կատարմանն օժանդակելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներ Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, նրանց միջև կատարել հստակ դերաբաշխում։
Մասնավորապես՝ անձամբ զբաղվել է նշված ծրագրով շահառուների հայտնաբերման և ներգրավման գործընթացով, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է ներգրավված մյուս անձանց գործողությունները։ Իր հանձնարարությամբ Ա. Ա-ի, Հ. Ն.-ի և Է. Մ.-ի անուններով հիմնված Ա/Ձ-ները նա օգտագործել է իբրև միջոց՝ այգիների ոռոգման համակարգերի անցկացման համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերումը և դրանց արժեքները հիմնավորելու համար:
Այդ նպատակով Վ.Դ.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր միջնորդ անձանց միջոցով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ։ Նրանց առաջարկել է մասնակցել վերը նշված պետական աջակցության Ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Միաժամանակ նրանց կամ լիազորված անձանց պարզաբանել է, որ տիրապետում է ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարության պետական աջակցության հիշյալ Ծրագրերի դրույթներին և մտերիմ հարաբերություններ ունի Ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ, որի պայմաններում հնարավոր է այգեհիմնման նպատակով ներկայացնել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ և այդ կերպ ստանալ իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները:
Վ.Դ.-ն, ստանալով վերը թվարկված անձանց համաձայնությունը, Ք.Գ.-ի ու Ն.Բ.-ի հետ, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելուն օժանդակելու նպատակով, կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրերով սահմանված 1հա ինտենսիվ այգու հիմնման համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափերին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ հանձնման-ընդունման ակտեր, գումարի վճարման ստացականներ և այլ կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառված են եղել ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական աշխատանքների և ձեռք բերված ապրանքների դիմաց կատարված ծախսեր, այնպես էլ՝ իրականում կատարված կամ ձեռք բերված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:
2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում, նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որի արդյունքում կնքվել են «Պետական աջակցություն տրամադրելու» մասին պայմանագրեր և շահառուներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց կողմից խարդախությամբ հափշտակվել է, իսկ 757.551.522 ՀՀ դրամ գումարը փորձել են հափշտակել, որը չի հաջողվել՝ հանցավոր սխեման բացահայտվելու պատճառով:
Վերը նկարագրված արարքների համար Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ:
Նշված անձանց վերաբերյալ վարույթն առանձնացվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,-նշված է հաղորդագրության մեջ:
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...