13:45 22.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37–ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։ Քննությամբ ձեռք […]
13:15 22.07.2024
Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան: Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է: Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ […]
12:37 22.07.2024
2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։ Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]
11:01 22.07.2024
2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի […]
16:38 21.07.2024
Առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել ԱՄՆ Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է NBC News-ը: «Կիրակի վաղ առավոտյան արևմտյան Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 7-ը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 100-ից 150 մարդ»,- ասվում է […]
12:46 20.07.2024
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների […]
11:39 20.07.2024
2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա: Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում, […]
18:11 19.07.2024
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս․Բ․–ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված […]
15:36 19.07.2024
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։ Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել […]
14:33 19.07.2024
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
13:55 19.07.2024
Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին […]
11:29 19.07.2024
Ավարտվել է անձին սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ քննված հերթական քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի 41–ամյա բնակիչը, 2021 թվականին […]
18:42 18.07.2024
Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով երկու փաթեթ։ Հուլիսի 13-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանի թերակզում Գեղարքունիքի պարեկները […]
18:25 18.07.2024
Հուլիսի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Խորենացու փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ 30-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա հայտնել է, որ մեքենայի սրահում կան հուշանվեր թղթադրամներ և մարխուանա տեսակի թմրամիջոց, որոնք պատրաստ է ներկայացնել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ […]
17:38 18.07.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի […]
16:57 18.07.2024
Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան, որ «ԳԱԶ-66» բեռնատարի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել և շարժվում է Վազաշեն բնակավայրի ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները ժամը 15.30-ի սահմաններում Բերդ-Վազաշեն ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը: Այգեհովիտ բնակավայրի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բեռնված է շուրջ 6 խ/մ […]
16:07 18.07.2024
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
15:50 18.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանություն, սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում հաշվառված և փաստացի բնակվող 39-ամյա տղամարդը, 2024 […]
14:42 18.07.2024
Հուլիսի 17-ի ժամը 22.25-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը: Ահազանգով ոստիկանության Կապանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նշված վայրում հանգստացող երկու խմբերի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներ […]
14:23 18.07.2024
Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվար ամսից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հորաքրոջ տղայի՝ Վահրամաբերդ գյուղի տնից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս: Ախուրյանի ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձը հանել էին վերոհիշյակ տան տանիքի պատուհանի ապակին, մուտք գործել տանիք և այնտեղից գողացել ընդհանուր մոտ […]
11:28 18.07.2024
2024թ․ հուլիսի 17–ին՝ «Սևան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56–ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41–ամյա բնակիչները, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից […]
18:21 17.07.2024
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել հանրապետության տարբեր մարզերում: Մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայությունների, նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ: Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք: Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող […]
16:18 17.07.2024
Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Հյուրերը Պարեկային ծառայության վարչական […]
15:58 17.07.2024
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 26-ամյա Նարեկ Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է դատարանին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք:
15:20 17.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 16-ին՝ որպես բանախոս, մասնակցել է ՀՀ «Ազգային փոքրամասնությունների մասին» և ՀՀ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին։ Քննարկման մասնակիցներն օրենքի նախագծերի վերաբերյալ իրականացրել են կարծիքների փոխանակում, ինչպես նաև հանդես են եկել առաջարկություններով։ Նախագծերի քննարկումը […]
13:57 17.07.2024
2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա։ Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27–ամյա […]
13:34 17.07.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 25-ամյա Մակսիմ Կ.-ն: Նա հունիսի 5-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
10:54 17.07.2024
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Հրաչ Դավթի Դավթյանի Կենսագրություն Ծնվել է 1983թ. փետրվարի 26-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2004-2006թթ. ծառայել […]
18:36 16.07.2024
Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպումն է կայացել. ներկայացվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ցուցանիշները, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպմանը՝ ընդգծելով ոլորտային բարեփոխումերի շրջանակներում Եվրոպական միության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության […]
18:12 16.07.2024
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը՝ հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ Լոռու մարզում մասնակցել են Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննարկման նպատակն էր ներկայացնել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակում […]