18:36 16.07.2024
Հայաստան-ԵՄ արդարադատության ոլորտի ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպումն է կայացել. ներկայացվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումները և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ցուցանիշները, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստան-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսության 4-րդ հանդիպմանը՝ ընդգծելով ոլորտային բարեփոխումերի շրջանակներում Եվրոպական միության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության […]
18:12 16.07.2024
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը՝ հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ Լոռու մարզում մասնակցել են Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Քննարկման նպատակն էր ներկայացնել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակում […]
17:37 16.07.2024
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել […]
17:24 16.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 19.50-ին, ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշապատի ոստիկանները, Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների և մարզի պարեկների հետ համատեղ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա երկու գլանակ և թղթե երեք փաթեթ, որոնցից երկուսը՝ […]
17:16 16.07.2024
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գործունեություն ծավալած սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Հունիսի 26-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են Պեմզաշեն: Այցելության պահին քարհանքում աշխատում էր քարհատ մեքենա և կար «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Պարզվել է, […]
17:02 16.07.2024
Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ: Ըստ տղամարդու` կանեփն […]
14:20 16.07.2024
Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան խոսքով հանդես եկավ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը […]
13:50 16.07.2024
Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ: Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների […]
13:25 16.07.2024
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Արտակ Ն.-ն: Նա հունիսի 18-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:04 16.07.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ համայնքի Ս. Առինջեցու փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին են տեղափոխել 60-ամյա Արծրունի Պ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:16 16.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ […]
11:57 16.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 33-ամյա Արշավիր Դ.-ն: Նա հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
11:45 16.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 14, սառը զենք կրելու՝ 13, խարդախության՝ 11, […]
11:22 16.07.2024
2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը): 2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է […]
10:28 16.07.2024
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին: Ըստ նախարարության՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
17:11 15.07.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1986 թվականին ծնված Արամ Եղոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
16:58 15.07.2024
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։ Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի […]
16:42 15.07.2024
Հուլիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4044 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 234 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 462, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 275, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:10 15.07.2024
Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջկա: Նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ: «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան […]
15:32 15.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու¬թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա¬գործություն¬ների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր […]
13:30 15.07.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]
12:38 15.07.2024
Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:34 15.07.2024
Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիականության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում իրենց ծեծի են ենթարկել։ Ժամը 6.36-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Թումանյան փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել 25-ամյա կնոջ և 38 ու 36 տարեկան երկու տղամարդու՝ երեքն էլ օտարերկրյա քաղաքացի։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական […]
11:23 15.07.2024
2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:40-ին սահմաներում,անհայտ անձից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում կայանված ավտոմեքենայի սրահում գտնվող անձի ուղղությամբ կրակել են, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Նույն օրը՝ ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել նաև բժշկական կենտրոնից այնմասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Կ.Բ.-ն՝ «Նստատեղի վիրավորում՝ ձախ […]
09:52 15.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
15:11 13.07.2024
Հուլիսի 11-ի երեկոյան մինչև կեսգիշեր Երևանի կենտրոնում Ոստիկանության կետրոնականի բաժնի սպասարկվող տարածքում իրականացվեց ուժեղացված ծառայություն: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
13:10 13.07.2024
Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. […]
20:37 12.07.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով […]
18:51 12.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության […]
18:40 12.07.2024
Ավարտվել է 28-ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28-ամյա երիտասարդը, նախկին կնոջ, վերջինիս քրոջ և […]