Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին

15:20 17.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 16-ին՝ որպես բանախոս, մասնակցել է ՀՀ «Ազգային փոքրամասնությունների մասին» և ՀՀ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանը։

Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին։ Քննարկման մասնակիցներն օրենքի նախագծերի վերաբերյալ իրականացրել են կարծիքների փոխանակում, ինչպես նաև հանդես են եկել առաջարկություններով։

Նախագծերի քննարկումը տեղի է ունեցել ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ։ Մասնակցել են պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Շվեդիայի փորձը, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի բանաձևը Հայաստանի Հանրապետության կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի կիրառման մասին, օրենքի նախագծում Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմավորման կարգի ու լիազորությունների, ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հիմնադրման, լիազորությունների և այլ կարգավորումների վերաբերյալ նորմերը։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծային կարգավորումների համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանը կստանձնի իրավահավասարության ապահովման մարմնի դերը՝ ստանալով ավելի լայն հնարավորություններ ոլորտում իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Ներկայումս մենք այդ գործառույթն իրականացնում ենք, պարզապես օրենքով տրամադրվող լիազորություններն առավել նեղ են։ Ի տարբերություն նախորդ տարիների, վերջին 1 տարվա ընթացքում մենք շեշտակիորեն ավելացրել և զարգացրել ենք գործունեությունն իրավահավասարության ոլորտում։ Մեր հասարակության շրջանում այս ոլորտի վերաբերյալ առկա են շատ թյուր պատկերացումներ, այդ թվում` այնպիսի կարևոր ոլորտների հետ կապված, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը, գենդերային հավասարությունը, կրոնական համոզմունքների հիմքով խտրականությունը։ Կարծում եմ, որ ոլորտը մեր երկրում հիմնովին պետք է վերափոխվի»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Ըստ նրա՝ վերոնշյալ խնդիրները հաղթահարելու արդյունավետ տարբերակներից մեկն այս օրենքի ընդունումն ու պատշաճ գործարկումն է։

Այս համատեքստում հաջորդ կարևոր քայլը կրթական համակարգի վերափոխումն է, ընդ որում` խոսքը բոլոր մակարդակներում կրթության մասին է։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին վերաբերելի կրթությունն այսօր ընդհանրապես չի համապատասխանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտին վերաբերելի ժամանակակից չափանիշներին, ինչը ևս լուրջ խնդիր է։ Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանը նշել է, որ առկա խնդիրների լուծման նպատակով ակտիվ համագործակցություն է ձևավորվել թե պետական իրավասու մարմինների, թե միջազգային գործընկերների հետ։

Ամփոփելով խոսքը՝ Պաշտպանը նշել է, որ ՄԻՊ 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նոր տրամաբանությամբ մանրամասն անդրադարձ է կատարվել իրավահավասարության և հակախտրականության հարցերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

16:07 26.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։ «Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական […] ...

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ […] ...

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

BACK_TO_TOP