13:10 13.07.2024
Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը և պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած ստորաբաժանման համապատասխան ծառայողներին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված, Նախարարությանը պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածքները՝ ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարների հանձնարարությամբ, պետական մարմնում բարձր պաշտոն զբաղեցրած տարբեր անձանց հետ փոխկապակցված ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների, տարբեր ֆիզիկական անձանց օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:
Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման և միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում, վերոգրյալ կարգադրությունների հիման վրա, 2005-2008թթ. վարչության ծառայողները առուվաճառքի պայմանագրերի նախագծերը, արդեն իսկ պաշտպանության նախարարների կողմից ստորագրված վիճակում, ներկայացրել են նոտարական վավերացման, նույն օրը կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր։ Դրանցով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերոնշյալ տարածքներում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան գներով վաճառվել են վերոնշյալ ՍՊԸ–ին, ՓԲԸ–ին, ՀՀ պաշտապանության նախարարության բարձրաստիճան զինվորականներին և տարբեր ֆիզիկական անձանց, ապա այդ անշարժ գույքերը որպես սեփականություն գրանցվել են վերջիններիս անվամբ։ Նրանցից ոմանք, կարճ ժամանակ անց, անշարժ գույքերը, ձեռք բերման գնից անհամեմատ թանկ գներով, օտարել են այլ անձանց։
Այդ կերպ պետությանը՝ ի դեմս ՀՀ ՊՆ-ի, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրը ՝ 5.913.147.300 ՀՀ դրամի վնաս։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ի պաշտոնե տեղեկացված լինելով սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող, ՀՀ ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 2 հողամասերը նախարարության պաշտոնատար անձանց կողմից, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, օտարելու մտադրության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով ձեռք բերելու նպատակով դիմել է պաշտպանության նախարարին, ու ստացել նշված հողամասերն իրեն օտարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը:
Պաշտոնատար անձը, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, անշարժ գույքերի իրական պատկանելիությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, պաշտպանության նախարարի գիտությամբ, նրա հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածությամբ, որպես գնորդ է ներկայացրել իր ազգական Հ.Մ.–ին։
Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրարկման արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կարգադրությամբ վերոգրյալ առուվաճառքի պայմանագրերը, արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում, ներկայացվել է նոտարական վավերացման, կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, որնցով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, 217.160.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասն ընդամենը 51.176.000 ՀՀ դրամով, իսկ մյուս՝ 304.260.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ընդամենը 79.800.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել են նույն պաշտոնատար անձին՝ որպես սեփականություն՝ ձևական գրանցվելով վերջինիս ազգականի անվամբ։
Արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 390մլն. ՀՀ դրամի վնաս:
Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով, նույն պաշտոնատար անձի ցուցումով, նրա ազգականն իր անվամբ ձևականորեն՝ որպես սեփականություն հաշվառված վերոնշյալ անշարժ գույքերը, նվիրատվության պայմանագրերով, փոխանցել է պաշտոնատար անձի կնոջը, և անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։
Այսինքն՝ իր հետ փոխկապակցված անձի և ընտանիքի անդամի անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով՝ նշվածն պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 390մլն. ՀՀ դրամ շուկայական արժեքներով վերոգրյալ գույքերը, այսինքն՝ կատարել է փողերի լվացում։
Նշված արարքները կատարելու համար նշված նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ 2 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 19 դրվագ նույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին և 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին)։
Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար պաշտոնատար անձի գույքը արգելադրվել է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...