TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Հաջորդ տարի դպրոցներում կբացվի ևս 650 ինժեներական լաբորատորիա

12:36 04.07.2019

Հայաստանում այս պահի դրությամբ գործում է 350 «Արմաթ» ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։ Կառավարության այսօրվա որոշումներից մեկով տարվա ընթացքում կստեղծվի ևս 284 նման լաբորատորիա։ Այս մասին քննարկման ժամանակ կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց հաջորդ խմբաքանակով լաբորատորիաների ստեղծմանը ներգրավել նաև այլ կազմակերպությունների։ Մինչ այս բոլոր լաբորատորիաները ստեղծել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (նախկին ԻՏՁՄ)։ ԿԳՄՍ նախարար […]

̰
Բացահայտվել է Մեռյալ ծովում «աղային անձրևների» գաղտնիքը

19:15 03.07.2019

Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են Մեռյալ ծովում «աղային անձրևների» գաղտնիքը, հաղորդում է Science Alert-ը: Մասնագետները չեն կարողացել հասկանալ, թե երբ են «հասունանում» աղի փաթիլները, որոնք առաջանում են ջրի տաք շերտում: Նրանց եզրահանգման համաձայն` լճի վերին շերտը տաքանում է արևի ճառագայթներից, և ջրի ջերմաստիճանը բարձրանում է` տարբերվելով ավելի խոր շերտերից: Երբ ջուրը սկսում է […]

̰
Առաջին ինքնակառավարվող մեքենան Հայաստանում պատրաստ կլինի 2020թ.

13:17 03.07.2019

Հայաստանում մշակում են առաջին մեքենայի մոդելը, որը պետք է ընթանա առանց վարորդի: Այդ մեքենայի մոդելը ներկայացված էր երևանյան «Digitec» ցուցահանդեսին անցյալ տարի: Ինքնակառավարվող մեքենայի մշակմամբ զբաղվում է «YEA Engineering» ընկերությունը: Մեքենան առայժմ ծրագրավորման փուլում է: Առաջին փորձնական ընթացքը կկատարվի 2020 թվականին՝ Հայաստանի «Ինժեներական քաղաքի» տարածքում: Ընկերությունը նպատակ ունի ոչ այնքան այդ մեքենաների սերիական արտադրություն սկսել, […]

̰
Ամստերդամի հանրային գրադարանը համալրվել է հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ

20:53 02.07.2019

Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին՝ Նիդերլանդներում ՀՀ  դեսպան Տիգրան Բալայանը վստահություն է հայտնել, որ այսուհետ գրադարանի ընթերցողները […]

̰
Այսօր աշխարհի բազմաթիվ կայքերի աշխատանքում խափանումներ են գրանցվել

19:40 02.07.2019

Այսօր աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, բազմաթիվ կայքերի աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Իր ֆեյսբուքյան էջում թեմային անդրադարձել է սոցիալ մեդիա մարկետինգի մասնագետ Տիգրան Մատինյանը․ «#CloudFlare-ն էս պահին խափանումներ ունի ու դրա պատճառով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր էս պահին չեն աշխատում։ Օրինակ՝ Udemy-ն»։ Վիրտուալ հանրության անդորրը խաթարած խնդիրներն արդեն վերացված են։

̰
Գտե՛ք ձեզ. ադրբեջանցիները 100-ավոր մեյլեր են կոտրել

17:41 02.07.2019

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցուցակ էր հրապարակել, որտեղ ներկայացված են հուլիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական հաքերային խմբերից մեկի կողմից իրականացված հարձակման հետևանքով կոտրված մեյլերի հասցեները: SHANTNEWS.am-ը զրուցել է ցուցակը հրապարակած SamiSecurity-ի համակարգող, ծրագրավորող, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի հետ: Ըստ նրա՝  հարձակումը, ըստ ամենայնի, իրագործվել է AntiArmenia հաքերային խմբավորման սաների […]

̰
Տեխնոպարկի իմ ընկերներին հրավիրեցի Հայաստան՝ ներկայացնելու իրենց փորձառությունը. Արմեն Սարգսյան

19:01 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բարձր տեխնոլոգիաների պարկում զրուցել է լրագրողների հետ: «Բելառուսի փորձը ինձ համար շատ հետաքրքիր է և հետաքրքիր է մեզ համար՝ Հայաստանում, եթե ուզում ենք, ամեն գնով աջակցենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը նույնպես Հայաստանում զարգանան, Հայաստանը և Բելառուսը բնական գործընկերներ են, որ կարող են այս ոլորտում […]

̰
Հայաստանի նախագահն այցելել է Բելառուսի Բարձր տեխնոլոգիաների պարկ

16:00 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն […]

̰
SpaceX-ը 3 արբանյակ է կորցրել

19:41 30.06.2019

Հանրահայտ SpaceX ընկերությունը կորցրել է կապը տիեզերք ուղարկված 60 արբանյակներից 3-ի հետ: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում կատարելով Իլոն Մասկի ընկերության հայտարարությանը: «StarLink առաքելության 57 արբանյակներ տեղեկություն են տրամադրում SpaceX-ի երկրային կայաններին… 3 արբանյակներ, որոնք սկզբնական շրջանում փոխանակում էին տեղեկությունը, կորցրել են կապը երկրի հետ, այլևս չեն գործում ու աստիճանաբար դուր կբերվեն ուղեծրից»,- […]

̰
Instagram-ում լուսանկարների հավանություններն այլևս տեսանելի չեն լինի

19:30 27.06.2019

Նորամուծությունը նպատակ ունի օգտատերերին պաշտպանել մշտապես ուրիշների հետ համեմատելու պատճառով առաջացած սթրեսից: Instagram հայտնի սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին պատմել է, որ աշխատակիցները փնտրում են լուսանկարների հավանումների թիվը թաքցնելու ճանապարհները: Այսպիսով, ղեկավարությունը ցանկանում է պաշտպանել օգտատերերին սթրեսից: Այս մասին գրում է CBS News: Մասնավորապես ուսումնասիրվում է մասնավոր հաշվի մեխանիզմը, երբ լուսանկարների հավանությունները կարող է տեսնել միայն […]

̰
Բացահայտվել է ծերացման գաղտնիքը

19:30 26.06.2019

Ավստրալիայի Մոնաշա համալսարանի գիտնականները կանխորոշել են այն գործոնները, որոնք ազդում են իմունային համակարգի ծերացման վրա, գրում է MedicalXpress–ը: Նշվում է, որ հատուկ սպիտակուցների արտադրության նվազեցումը քայքայում է թիմուսի բաղադրության մեջ առանցքային բջիջների գործառույթները: Թիմուսը (ուրցագեղձ) արտադրում է իմունային համակարգի բջիջներ, որոնք պայքարում են մարդու օրգանիզմում առաջացող ինֆեկցիայի դեմ: Ծերանալով` թիմուսի արդյունավետությունը նվազում է, այդ իսկ […]

̰
SpaceX-ը մարդկանց մնացորդները կտեղափոխի տիեզերք

22:40 24.06.2019

SpaceX-ը տիեզերքում մարդկային մնացորդները կտարածի ուղեծրում: Ինչպես հայտնում է The Business Insider-ը` ընկերությունն առաջին անգամ տիեզերք կտեղափոխի 152 մարդու մնացորդ: Դրանք նախատեսվում է տեղավորել հատուկ նախատեսված տարաների մեջ, որն էլ հատուկ տեղափոխող հրթիռի միջոցով ուղարկվի տիեզերք: Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել այս՝ 2019 թվականի հունիսի 25-ին: Ծրագիրը հեղինակել է Celestis Memorial Spaceflights ընկերությունը: Այն իրականացվելու […]

̰
Բիլ Գեյթսը խոստովանել է Microsoft-ում իր «մեծագույն սխալը»

17:59 24.06.2019

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն անվանել է ընկերությունում իր գլխավոր սխալը: Այս մասին հայտնում է The Independent-ը: Այս մասին նա պատմել է Village Global վենչուրային հիմնադրամի միջոցառման շրջանակում: Նրա խոսքերով՝  իր «մեծագույն սխալն այն է, որ իր կառավարման ժամանակ Microsoft-ը չդարձավ այն, ինչ դարձավ Android»-ը: Android-ն այսօր ունիվերսալ օպերացիոն համակարգ է, որն Apple-ից բացի, բոլոր […]

̰
Հունիսի 24-28-ը Երևանում և Վանաձորում կմեկնարկի «Ինժեներական շաբաթը»

19:22 23.06.2019

Կրթություն, գիտություն, հետազոտություն և ճարտարագիտություն. «Ինժեներական քաղաք»-ում մոտ ապագայում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ: «Քաղաքը» միավորելու է բացառապես բարձրտեխնոլոգիական ինժեներական լուծումներով ընկերությունները՝ խթանելու նորերի ստեղծումը: Կգործի նաև թանգարան ու ինժեներական դպրոց: «Իրար հետ բերվում, մեկտեղվում են կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը և ճարտարագիտությունը»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնեսի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: «Ինժեներական քաղաքը» ներկայացնելու համար […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

21:58 21.06.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը, ապագա ծրագրերն ու նպատակները։ Նախարարը կարևորել է հատկապես […]

̰
Լեհաստանում ուսանողուհու համար 3D տպիչով ձեռք են ստեղծել

14:36 21.06.2019

Լեհաստանում Յարոսլավ քաղաքի Տեխնիկական համալսարանի ուսանողները 3D տպիչի վրա իրենց ընկերուհու համար պլաստիկե ձեռք են ստեղծել, գրում է ТСН-ն: Նշվում է, որ ուսանողները օգնել են իրենց ընկերուհուն կատարել իր երազանքը՝ դառնալ ավտոմեխանիկ: «19-ամյա Կինգա Վավրոյի մոտ ի ծնե բացակայում է աջ նախաուսը, և դա սահմանափակում է աղջկա հնարավորությունները: Իր ընկերները նրա համար պլաստիկե ձեռք են […]

̰
Ջավախքում դպրոցահասակ երեխան ստեղծել է «հայկական «Ինստագրամ»

14:34 19.06.2019

Ջավախքի Սամցխե Ջավախեթի նահանգի 11-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սիմոնյանը ստեղծել է Raeeod անունով նոր հեռախոսային հավելված, հայտնում է Rusarminfo-ն: Նշվում է, որ հավելվածը համարվում է «Ինստագրամ» սոցիալական ցանցի երաժշտական նմանօրինակը: «Մի անգամ ես պարզապես նստել էի և լսում էի երաժշտություն. այդ ժամանակ հասկացա, որ դրա համար հարմար հավելված չկա և կարելի է դա անել: Այդ […]

̰
Իլոն Մասկը փակել է Twitter միկրոբլոգի իր օգտահաշիվը

17:15 17.06.2019

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է Twitter-ի իր օգտահաշիվը փակելու մասին: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարություն է արել այսօր առավոտյան: Գրառումը հրապարակելուց որոշ ժամանակ անց օգտահաշվի անվանումը դարձել է «Daddy DotCom»: Հաղորդվում է, որ Իլոն Մասկն իր էջն ակտիվացրել էր 2009 թվականին:

̰
Հայտնի ու անհայտ մեղուները․ սենսացիոն բացահայտումներ

21:15 16.06.2019

Զարմանահրաշ աշխարհ: Գիտնականների սենսացիոն հայտնագործությունը ստիպում է է՛լ ավելի սիրել ու հարգել թաղանթաթևավորների դասին պատկանող մեղուներին: Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ, 0․1 գրամ քաշ ունեցող մեղուներից յուրաքանչյուրի մեջ ապրում է բնածին մաթեմատիկոս. մեղուներն իրենց հիմնական ֆունկցիայից զատ, ունակ են ոչ միայն ճանաչել թվերն ու խորհրդանիշները, հաշվել ու համադրել դրանք, այլև լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ: […]

̰
NASA-ն հայտնել է Լուսնի վրա մշտական տեղակայման համար անհրաժեշտ գումարի չափը

23:59 15.06.2019

Հանրահայտ NASA ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է Artemis ծրագրի շնորհիվ Լուսնի վրա մշտական տեղակայման համար անհրաժեշտ գումարի չափը: CNN-ին տված հարցազրույցում Ջիմ Բրայդենսթայնը հայտնել է, որ ծրագիրը կարող է իրականացվել 20-30 մլրդ դոլար ներդրման արդյունքում: Մասնագետը նաև հայտնել է, որ այս հաշվարկն արվել է ներկայում ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության համար հատկացվող գումարից զատ: Իր խոսքերով՝ […]

̰
Facebook-ը գովազդի վրա կատարվող ծախսերը կկրկնապատկի

19:13 15.06.2019

Facebook-ը կավելացնի գովազդի վրա իր գլոբալ ծախսերը, քանի որ ձգտում է վերականգնել օգտատերերի վստահությունը այն բանից հետո, երբ ընկերության հեղինակությունը տուժել էր կոնֆիդենցիալության հետ կապված մի շարք թերությունների պատճառով: Այս մաիսն հաղորդում է The Wall Street Journal-ը: Facebook-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Անտոնիո Լուչիոն նշել է, որ ընկերությունը կկրկնապատկի իր գովազդային ծախսերը, որպեսզի կրեատիվ գործակալությունների ցուցակը […]

̰
Visa, Uber և այլ ընկերություններ ներդրումներ են անելու Facebook-ի կրիպտոարժույթի մեջ

08:52 15.06.2019

Ֆինանսական փոխանցումների Visa, Mastercard և PayPal ընկերությունները, ինչպես նաև տաքսիներ ու սնունդ պատվիրելու Uber ծառայությունը ոչ միայն աջակցում ու հավանում են Facebook-ի կողմից կրիպտոարժույթի ստեղծումը, այլև պատրաստ են ներդրումներ անել դրա մեջ։ Facebook-ն իր այս կրիպտոարժույթը ներկայացնելու է մյուս շաբաթ, իսկ ներդնելուէ մյուս տարի։ Տաքսի, սննդի և այլ նմանատիպ ծառայություններին, որոնք աշխատում են Uber-ի մեխանիզմով, […]

̰
Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:58 14.06.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես  տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝  ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու […]

̰
Համացանցում հայտնվել է Ցուկերբերգի նմանակի ելույթը

18:15 13.06.2019

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի նմանակը ելույթ է ունենում: Տեսանյութը հայտնվել է Instagram-ում: Կադրում Ցուկերբերգի նմանակը պատմում է մեկ անձի կողմից միլիարդավոր մարդկանց տվյալների կառավարման մասին: Խոսողը շատ նման է միլիարդատիրոջը, իսկ նրա դիմախաղը և շուրթերի շարժումները համապատասխանում են արտաբերվող բառերին: Իրականում տեսանյութում Մարկ Ցուկերբերգի նմանակն է՝ ստեղծված արհեստական բանականության […]

̰
NASA-ն տիեզերք թռիչքների համար նոր վառելիք կօգտագործի

19:04 12.06.2019

NASA տիեզերական գործակալությունը պատրաստվում է նոր վառելիք օգտագործել: Այն կարագացնի հրթիռակիրների թռիչքը, իսկ արձակումը կլինի ավելի անվտանգ և արդյունավետ: Նոր վառելիքի հիմքում կլինի հիդրազին կոչվող քիմիական նյութը: Անգույն, չափազանց թունավոր և գարշահոտ այս նյութը նաև շատ արդյունավետ վառելիք կարող է լինել: Մասնագետների խոսքերով` այս նյութի գործածմամբ հրթիռների արդյունավետությունը կբարձրանա մոտ 50 տոկոսով: Առավել օգտակար կլինի […]

̰
Նախագահն ընդունել է ՀՀ տեխնոլոգիական ապագային վերաբերող քննարկման մասնակիցներին

18:10 12.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին: Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ […]

̰
Amazon-ն առաջ է անցել Apple-ից ու Google-ից` դառնալով ամենաթանկ բրենդը

17:07 11.06.2019

«Amazon», «Apple» և «Google» ընկերություններն աշխարհի ամենաթանկ բրենդների առաջին եռյակում են: Այս մասին վկայում է BrandZ’s 2019 Top 100 Most Valuable Global Brands-ի վարկանշային աղյուսակը: Amazon-ի արժեքը 2019 թվականին հասել է 315,5 միլիարդ դոլարի: Apple-ը ևս բարձրացել է վարկանշային աղյուսակում` գրավելով 2-րդ հորիզոնականը: Ընկերության արժեքը կազմում է 309,5 միլիարդ դոլար: 12 տարի առաջատար լինելուց հետո […]

̰
ՀՀ նախագահը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրենի հետ

15:16 11.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու […]

̰
NASA-ն ուղիղ եթերում հեռարձակում է մարսագնաց Mars 2020-ի հավաքման աշխատանքները

21:55 10.06.2019

NASA-ն ուղիղ եթերում հեռարձակում է մարսագնաց Mars 2020-ի հավաքման աշխատանքները: Տեսանյութը հասանելի է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի YouTube-յան պաշտոնական էջում: Ինժեներներն աշխատում են ամբողջովին ստերիլ սենյակում, որը կրում է Seeing 2020 անունը:  Հեռարձակումը շուրջօրյա է: Նշվում է նաև, որ օգտատերերը կարող են օնլայն ռեժիմով հարցեր ուղղել մասնագետներին: Մարսագնացը կսկսի իր առաքելությունը 2020 թվականին: Սարքը  կարմիր […]

̰
Ճապոնիայում նյարդերը կարգավորող սարք են հայտնագործել

21:31 10.06.2019

Ճապոնացի ինժեներները տրամադրությունը բարձրացնող նոր սարք են հայտնագործել: Ինչպես հայտնում է 3D News-ը, Multi Sensory Device XVG-01 անվանումն ստացած սարքն արտաքնապես նման է մեծ սկավառակով ձայնարկիչի, իսկ սարքի վրա ոտնակը նախատեսված է սարքի շրջանակում գտնվող պատկերի խաղարկման համար: Միևնույն ժամանակ, նշվում է, որ սարքը նաև երաժշտության հնարավորություն ունի ու հաճելի բուրմունք է արտազատում: Քառանկյուն սարքը […]

̰
BACK_TO_TOP