TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Բեռլինում գործարկվել է առանց վարորդի միկրոավտոբուս

19:30 17.08.2019

Հեղինակները դեռ փորձարկում են ինքնակառավարվող մինի էլեկտրական ավտոբուսը, որն ուղևորներին անվճար է տեղափոխում: Այն գործարկվել է երեկվանից Գերմանիայի մայրաքաղաքի երթուղիներից մեկում, հայտնում է DW-ն: Ավտոբուսը շարժվում է նախապես կազմված երթուղով՝ 1,2 կիլոմետր: Այն կանգ է առնում բոլոր չորս կանգառներում ՝ միշտ դռներ բացելով մուտքի և ելքի համար: Արագությունը չի գերազանցում ժամում 15 կիլոմետրը: Ուղևորությունների համար […]

̰
Յուպիտերը «կուլ է տվել» հարևան մոլորակը

09:15 17.08.2019

Յուպիտերը «կլանել է» հարևան մոլորակը, և դրա հետևանքով քիչ է մնացել՝ պայթի: Ճապոնիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի աստղագետների ուշագրավ բացահայտումը վերաբերում է Արեգակնային համակարգի ձևավորման վաղ շրջանին: Միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչները ուսումնասիրել են Յունոնա տիեզերագիտական ապարատից ստացված լուսանկարները և պարզել. Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը կարող էր ձևավորվել հարևան մոլորակի կլանման արդյունքում: Հետազոտողների կարծիքով՝  4,5 միլիարդ տարի […]

̰
Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ծերացումը կանխելու մեթոդը

22:39 16.08.2019

Քեմբրիջի գիտնականները պարզել են, որ ծերացող ուղեղին հնարավոր է երկրորդ երիտասարդություն տալ: Ինպես հաղորդում է Life.ru-ն, դրա համար անհրաժեշտ է խաբել «ցողունային բջիջներին»: Ինչպես միշտ, փորձարկումն արվել է առնետների վրա: Վերցրել են ծեր առնետի ուղեղի բջիջներ, փոխպատվաստել ավելի երիտասարդ առնետի ուղեղում: Այս «գործընթացը» բջիջներին «դուր է եկել». վերջիններս անմիջապես երիտասարդացել են: Խոսուն արդյունք է տվել […]

̰
Նոր Զելանդիայում մարդու հասակի պինգվինի մնացորդներ են հայտնաբերվել

23:22 15.08.2019

Նոր Զելանդիայում մարդու հասակ ունեցող հսկայական պինգվինի մնացորդներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ գիտնականները կենդանու մնացորդներից եզրակացրել են, որ այն առնվազն 160 սմ հասակ է ունեցել: Գիտնականների խոսքերով՝ հայտնաբերված հնագույն պինգվինը պատկանում է Crossvallia Waiparensis տեսակին ու երկրի վրա ապրել է դեռևս պալեոգենի ժամանակաշրջանում: Այսինքն՝ այս կենդանիները, մոտավոր հաշվարկներով, […]

̰
Գիտնականները Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կանխելու միջոց են գտել

19:30 15.08.2019

Սուզանավերը կունենան նաև լրացուցիչ գործառույթ:

̰
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը. նախագահ  

16:44 15.08.2019

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են STARMUS-ի հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունները։ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen […]

̰
Գիտնականները քաղցկեղը կանխարգելելու նոր տարբերակ են հայտնաբերել

23:34 14.08.2019

Գիտնականները քաղցկեղի առաջացումը կանխարգելելու նոր տարբերակ են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է MedicalXpress-ը, պարզվում է, որ արյան մեջ գլյուկոզայի քիչ քանակություն ապահովելու միջոցով կարելի է կանխել քաղցկեղի առաջացումը: Գիտնականներն այս փորձարկումն արել են մկների վրա՝ հատուկ սննդակարգի միջոցով: Նրանք նաև հատուկ ուսումնասիրություն են անցկացրել 192 քաղաքացիների շրջանում ու պարզել, որ արյան մեջ շաքարի մեծ պարունակություն ունեցողների […]

̰
Facebook-ը գաղտնալսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

21:08 14.08.2019

Facebook սոցիալական ցանցը գաղտնալսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրներին: Հաղորդվում է, որ աղբյուրները ցանկություն են հայտնել անանուն մնալ՝ անհանգստանալով, որ կարող են հեռացվել աշխատանքից: Նրանք հայտնել են, որ այս գաղտնալսումների համար ընկերությունը հարյուրավոր անձանց է վարձել: Թե ինչ նպատակով են այդ գաղտնալսումներն ու ձայնագրություններն արվել՝ […]

̰
Տիեզերագնացը Միջազգային տիեզերակայանից DJ-ի դեր է ստանձնել

18:26 14.08.2019

Նա էլեկտրոնային երաժշտություն է նվագել Իբիցայի ափերին խարիսխ գցած զբոսանավի վրա գտնվող հարյուրավոր մարդկանց համար:

̰
Ո՞ւմ են ամենաշատը սիրում խայթել մոծակները

23:35 12.08.2019

Նովոսիբիրսկի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե մոծակները որ մարդկանց են սիրում խայթել՝ կախված նրանց արյան խմբից: Մասնագետների կարծիքով՝ մոծակների ամենահրապուրիչ «զոհերը» արյան I խումբ ունեցող մարդիկ են: Մոծակները նրանց երկու անգամ ավելի հաճախ են խայթում, քան II խմբի արյուն ունեցողներին: Մոծակների ընտրության վրա կարող է ազդել նաև մարդու մարմնի ջերմաստիճանը, արյան մակերեսային շրջանառությունը, հոտը: […]

̰
Թուրքմենստանն առաջարկել է հարևաններին համատեղ ինովացիոն քաղաք կառուցել

18:59 12.08.2019

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը առաջարկել է հարևան երկրներին կառուցել «Կասպի» անունով ինովացիոն քաղաք: «Նպատակահարմար ենք համարում իրական հարթակ ստեղծել տեխնոլոգիական և ինովացիոն մեկնարկի համար: Այդ նպատակով առաջարկում եմ համատեղ ստեղծել միջազգային ինովացիոն-տեխնոլոգիական կենտրոն: Այդ կենտրոնը կարելի է անվանել «Կասպի»: Այս յուրատեսակ լաբորատորիայում կլինեն հայտնի գիտնականներ, ֆունդամենտալ և կիրառական գիտությունների հայտնի մասնագետներ»,- նշել է Բերդիմուհամմեդովը «Ավազա» […]

̰
Ռուսաստանում առաջին անգամ ցուցադրել են «Կինժալ» գերձայնային հրթիռի արձակումը

15:00 12.08.2019

Ռուսաստանում անցկացվող «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է ռուսական «Կինժալ» նորագույն հրթիռի արձակումը մարտական ինքնաթիռներից։ Ինչպես և սպասելի էր, բուն հրթիռի թռիչքը տեսախցիկները չեն կարողացել արձանագրել հրթիռի բարձր արագության շնորհիվ։ Բանն այն է, որ հրթիռի արագությունը ձայնի արագությանը գերազանցում է 10 անգամ (ռազմական տերմինաբանությամբ՝ 10 Մախ է)։ Դա նշանակում է, որ սովորական մթնոլորտային […]

̰
ՆԱՍԱ-ի տիեզերագնացները շատ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան կարելի է պատկերացնել

12:40 12.08.2019

Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության տիեզերագնաց Սքոթ Քելլին, որ մի քանի առաքելությունների անդամ է և վերջին առաքելության ընթացքում մեկ ամբողջ տարի է անցկացրել ուղեծրում, բացահայտել է տիեզերագնացների աշխատավարձը։ Այն անսպասելի ցածր է։ Թոշակի անցած տիեզերագնացը պատմել է, որ առավելագույն դրույթը, որ կարող է ստանալ տիեզերագնացը, համապատասխանում է զինված ուժերի գնդապետի հաստիքի, որի առավելագույն աշխատավարձը 155 հազար […]

̰
Ռուս-եվրոպական ExoMars-2020 կայանի մոդուլը վթարվել է վայրէջքի ժամանակ

13:45 09.08.2019

Շվեդիայում ռուս-եվրոպական ExoMars-2020 առաքելության պարաշյուտային համակարգի փորձարկումներն անհաջող են անցել: Մարսյան կայանի դեսանտային մոդուլը վթարվել է վայրէջքի ժամանակ: Եվրոպական տիեզերական գործակալության  մամուլի ծառայությունը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: ՌԴ տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեևի խոսքերով` վթարը չի ազդի տիեզերական սարքի` հաջորդ տարի նախատեսվող թռիչքի ժամկետների վրա, քանի որ խնդիրները վերացնելու ժամանակ դեռ շատ կա: […]

̰
Samsung-ը ներկայացրել է բջջային հեռախոսների նոր մոդելներ

20:00 08.08.2019

«Samsung Electronics» ընկերությունը ներկայացրել է բջջային հեռախոսների նոր մոդելներ` Galaxy Note 10 և Galaxy Note 10+: Սմարթֆոնների ցուցադրումը տեղի է ունեցել Նյու Յորքում: Միջոցառման տեսաձայնագրությունը հասանելի է ընկերության YouTube-յան ալիքում: Երկու մոդելներն էլ ունեն 4 մոդուլներով տեսախցիկներ և դիմային տեսախցիկ: Բայց Galaxy Note 10+-ն ունի նաև 3D տեսախցիկ: Հեղինակները նշում են, որ երկու հեռախոսներն էլ […]

̰
Սատկած մեդուզաներն Ազովի ծովը վերածել են դոնդողակի. համացանցը հեղեղվել է տեսանյութերով

16:07 06.08.2019

Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել: Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի […]

̰
Instagram-ը և WhatsApp-ը մասամբ կվերանվանվեն

13:34 05.08.2019

Facebook-ը պատրաստվում է փոքր-ինչ փոփոխել Instagram և WhatsApp հավելվածների անվանումները: Այս մասին հայտնում է The Information պարբերականը: Հավելվածներն այսուհետ կկոչվեն Instagram from Facebook և WhatsApp from Facebook: Նոր անունները կերևան Apple և Google Play առցանց խանութներում, սակայն հավելվածից օգտվելիս օգտատերերը կտեսնեն նախկին անվանումները: Նշվում է, որ հավելվածների վերանվանումը կնպաստի Facebook-ի հեղինակության բարձրացմանը:  

̰
Ինչի՞ վրա է ծախսվելու ռազմարդյունաբերության կրկնապատկված բյուջեն

15:53 04.08.2019

ՀՀ ռազմարդյունաբերության պետական կոմիտեն Պաշտպանության նախարարության կազմից ամբողջությամբ տեղափոխվում է Բարձր տեխնոլոգիաներին նախարարության կազմ։ Որոշումը կա, իրականացումն ընթացքի մեջ է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման եթերում ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս տարի, ըստ նախարարի, ռազմարդյունաբերությանն ուղղվող գումարներն ավելացել են 114 տոկոսով և հասել են 6 միլիարդ դրամի։ Արշակյանն ասաց, որ գումարներն ուղղվում են […]

̰
2050 թվականին 5 միլիոն բնակչություն կարող ենք ունենալ․ Արշակյան

15:10 04.08.2019

Հայաստանի բնակչությունն աճել է մինչև 1990 թվականը, քանի որ տնտեսությունը հիմնվում էր տեխնոլոգիական և գիտելիքահեն արդյունաբերության վրա։ Արդյունքում տեղի էր ունենում տաղանդների ներհոսք, ոչ թե արտահոսք, ինչպես հիմա է։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում այսպիսի միտք հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Եթե մենք նորից հետ ենք գալիս գիտելիքահեն տնտեսության և ինովացիոն տնտեսության, այդ նույն գիտահետազոտողները և […]

̰
Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը

14:43 04.08.2019

Ստարտափ երևույթի իմաստը հետևյալն է՝ մարդն ունի միտք, բայց չունի կապիտալ, իսկ այլ մարդիկ ունեն կապիտալ։ Առաջինը երկրորդներին համոզում է ֆինանսավորել իր մտքի իրականացումը, և արդյունքում ստեղծվում է աշխարհը փոխող ապրանք։ «Հեռանկարի» եթերում ստարտափի գաղափարն այսպես մեկնաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Ստարտափի ամբողջ տրամաբանությունը մտքից դեպի աշխարհի փոփոխությանը բերող պրոդուկտի մշակումն է, […]

̰
Ամերիկացի ֆիզիկոսները լաբորատորիայում արհեստական արև են ստեղծել

09:47 04.08.2019

Վիսկոնսինի համալսարանի գիտնականները կարողացել են լաբորատոր պայմաններում ստեղծել արևի մինի տարբերակը՝ իրական աստղի կառուցվածքը լավագույնս ուսումնասիրելու համար։ Նախագիծը ստացել է Big Red Ball անվանումը։ Նախագիծն առաջինն է, որի շրջանակում գիտնականներին հաջողվել է ստեղծել ռեակցիաներ, որոնք կրկնօրինակում են արևի մագնիսական դաշտը։ Լաբորատորիայում բոլոր գործընթացները լիովին մոդելավորել չի ստացվի։ Այս անգամ թիմին հաջողվել է ստանալ արևային պլազմայի […]

̰
Ո՞րն է Սև ծովի ամենամաքուր հատվածը

09:12 03.08.2019

Սև ծովի ամենամաքուր հատվածը Ղրիմի Թարխանկուտ թերակղզու հարակից ջրային տարածքն է: Այսպիսի եզրակացության է եկել ՌԴ ԳԱԱ Ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտի գիտական խումբը: «Թարխանկուտը Ղրիմի ամենաարևմտյան հատվածն է: Ստորջրյա հոսքն այնտեղ ժամասլաքի հակառակ ուղղությամբ է: Ջուրն այստեղ շատ խորքից է բարձրանում և դրա համար է ավելի մաքուր»,- նշել է ինստիտուտի տնօրենը: Նաև ըստ նրա՝  Ղրիմի ափը […]

̰
Չինացիները ստեղծել են աշխարհի ամենաարագ աշխատող հեռախոսը

14:14 01.08.2019

Չինական Xiaomi ընկերությունը թողարկել է աշխարհի հզոր հեռախոսներից մեկը: Black Shark 2 Pro-ն հանդերձված է ութ միջուկանի Qualcomm Snapdragon 855 Plus պրոցեսորով, որն ունի հովացման համակարգ, առկա է 12ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ կամ 256 ԳԲ ներքին հիշողություն: Այս մասին հայտնում է GizChina-ն: Երկու հիմնական տեսախցիկները 48 և 12 մեգապիքսել են, իսկ դիմային տեսախցիկը՝ […]

̰
Չինացի հրաշամանուկը գրավել է ցանցը իր գիտական փորձերի տեսանյութերով

08:39 01.08.2019

Չինացի 7-ամյա տղան գրավել է համացանցի չինական հատվածի ուշադրությունը՝ տեղական վիդեոհարթակներից մեկում տեղադրելով իր գիտական փորձերը վավերագրող տեսանյութերը։ Չինական մամուլը հայտնում է, որ նա արդեն 230 հազար հետևորդ ունի և ստացել է «Պատանի Շելդոն» մականունը՝ «Մեծ պայթյունի տեսությունը» մանկական սերիալի հերոսի անունով։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ երեխան ոգևորված տուն է եկել ու ծնողներին […]

̰
Ձկան օգտագործումը նվազեցնում է աղիքի քաղցկեղի հավանականությունը

23:08 28.07.2019

Նոր հետազոտությունը փաստում է, որ շաբաթական 3 անգամ ձկան օգտագործումը նվազեցնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը, գրում է Dailymail-ը: Հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, որոնք շաբաթական 3 անգամ ձուկ են օգտագործում, 12 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն հիվանդանալ աղիքի քաղցկեղով: Օքսֆորդի գիտնականները փաստում են, որ ձուկը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են մարմնում բորբոքային գործընթացները:

̰
Գլոբալ տաքացումը՝ ամենավնասակար և վտանգավոր սնկային վարակի առաջացման պատճառ․ գիտնականներ

21:30 28.07.2019

Գիտնականները հայտնաբերել են այս պահին առկա ամենավնասակար և վտանգավոր սնկային վարակի առաջացման պատճառը՝ գլոբալ տաքացում, հաղորդում է mBio-ն: Նշվում է, որ Candida auris անունով սունկը հայտնաբերվել է ճապոնացու մոտ, որն ուներ ականջի բորբոքում: Դրանից հետո սնկի այդ տեսակը ախտորոշվում է շատերի մոտ: Այն տարածվում է Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում: Հասկանալի է, որ սնկային հիվանդությունը տարածվել […]

̰
Երեխաները և դեռահասները պարտադիր պետք է նախաճաշեն. գիտնականներ

17:45 28.07.2019

Նախաճաշը օրվա ամենակարևոր սնունդն է, բրազիլացի գիտնականները պատմել են, թե ինչ հետևանք կարող է ունենալ նախաճաշի բացակայությունը, գրում է Российская газета-ն: Մասնագետները նշում են, որ նախաճաշի բացթողումը կարող է երիտասարդ տարիքում լուրջ խնդիրների հանգեցնել: Նախաճաշից հրաժարվելը դեռահասների մոտ ճարպակալման վտանգ է առաջացնում: Այդ ամենը բացատրվում է նրանով, որ դեռահասները տանը չնախաճաշելու դեպքում մի բան ուտում […]

̰
Huawei-ը թողարկել է 5G ցանցում աշխատող սմարթֆոններ

13:23 27.07.2019

5G ցանցում աշխատելու հնարավորություններով առաջին սմարթֆոնը մշակել է չինական Huawei ընկերությունը: Այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը: Mate 20x սմարթֆոնի շուկայական գինը մոտ 900 ամերիկյան դոլար է: Չինական ընկերությունը հայտնվել էր միջազգային սանկցիաների սպառնալիքի տակ: ԱՄՆ-ը ենթադրում է, որ Huawei-ի արտադրանքը կարող է օգտագործվել լրտեսության համար: Huawei-ին արգելվել է տեխնոլոգիաների գնումն ամերիկյան արտադրողներից: ԱՄՆ-ն ակտիվորեն […]

̰
Չինաստանում 9-ամյա տղան դինոզավրի քարացած 11 ձու է հայտնաբերել

09:47 27.07.2019

Չինաստանի Գուանդուն նահանգի Հեիու քաղաքում 9-ամյա տղան դինոզավրի քարացած 11 ձու է հայտնաբերել: Տեղեկացնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հեիու քաղաքի մոտակայքում գտնվող ձորերից մեկում հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել: Ձորակում խաղացող 9-ամյա Գժան Իանչժեն 9 սմ տրամագծով ձու է հայտնաբերել: Ավելի ուշ թանգարանի աշխատողները համապատասխան աշխատանքների արդյունքում հայտնաբերել էին նման ևս 10 […]

̰
Ֆրանսիայում հսկա դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել

23:40 26.07.2019

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում աշխարհի ամենամեծ դինոզավրի կողոսկրն է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Euronews-ը: «Հայտնաբերված ոսկորի երկարությունն անցնում է 2 մետրից և կշռում է ավելի քան 400 կգ: Նման չափերի հասնող ոսկրերով կենդանին առնվազն 30 մետր երկարություն պետք է ունենար: Կենդանին շուրջ 140 մլն տարեկան է: Այն մի քանի տասնյակ տոննա է կշռել: Ոսկորը պատկանում է […]

̰
BACK_TO_TOP