23:58 25.07.2019
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին հայտարարել է, որ ռուսական «Луч-Олимп» արբանյակը կարող էր օգտագործվել մի շարք երկրների՝ թվով 8 սարքեր լրտեսելու նպատակով: Նա տեսակետ է հայտնել, որ հենց դա էլ կարող էր այդ երկրներում գրանցված խափանումների պատճառ դառնալ, հայտնում է ռուսական TASS գործակալությունը: Նախարարը նաև հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել այն պարագայում, երբ […]
23:27 25.07.2019
80 ցուցիչների վրա հիմնված հետազոտության արդյունքներով Հայաստանը զբաղեցրել է իննոֆացիոն երկրների աղյուսակի 64-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնի է դարձել հետազոտության արդյունքների ներկայացումից հետո։ Global Innovation Index կազմելու ընթացքում ուսումնասիրվել են ինովացիաների ուղղությունները քաղաքականության, տնտեսության, կրթության և այլ ոլորտներում։ Առաջատար է դարձել Շվեյցարիան, որին հետևելով առաջատար տասնյակում են հայտնվել եվրոպական զարգացած երկրները, Իսրայելը, Սինգապուրը Միացյալ Նահանգները […]
08:56 25.07.2019
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պահանջով կառուցված մարդակերպ ռոբոտը, որ շուտով մեկնելու է տիեզերք որպես տիեզերագնաց-փրկարար-օգնական, սկսել է օգտվել Twitter միկրոբլոգային հարթակից։ Նա այնտեղ արդեն երկու գրառում է արել, որոնցից առաջինի մեջ սխալ է գրել իր իսկ անունը։ Ռոբոտը շուտով մեկնելու է Միջազգային տիեզերակայան, իսկ մինչ այդ մարդակերպ ռոբոտին տեղափոխել են տիեզերական թռիչքների նախապատրաստման բազա, որտեղ […]
21:10 23.07.2019
Որո՞նք են Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկի մշակած կարճ IQ թեստի ճիշտ պատասխանները: Նախ հիշեցնենք հարցաշարը: 1. Թենիսի գնդակը և ռակետը միասին արժեն 1,10 դոլար: Ռակետը թանկ է գնդակից 1 դոլարով: Ի՞նչ արժե գնդակը: 2. Գործարանի 5 մեքենա 5 րոպեում արտադրում է 5 առարկա: Քանի՞ րոպեում 100 մեքենա կարտադրի 100 առարկա: 3. Լճում աճում […]
15:45 23.07.2019
ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը կարճ IQ թեստ է մշակել, որն ընդամենը երեք հարցի միջոցով որոշում է մարդու ինտելեկտի աստիճանը: Թեստի փորձարկման համար Ֆրեդերիկը 3 հազար մարդ է հրավիրել, ովքեր տարբեր ոլորտներից են: Արդյունքները նրան զարմացրել են: Փորձարկման մասնակիցների 87 տոկոսը սխալ է պատասխանել հարցերից առնվազն մեկին, և միայն 13 տոկոսն է կարողացել […]
21:50 21.07.2019
Մայրական սերն ազդում է երեխայի վարքի ու մտքի ձևավորման վրա։ Որքան շատ ենք սիրում երեխային, այնքան ավելի մեծ ուղեղ կունենա նա: Կալիֆորնիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Ալան Շորը պնդում է, որ երեխայի ուղեղի աճը կախված է մոր և երեխայի դրական փոխազդեցությունից, գրում է The Healthy Arche- ն: Առաջին երկու տարիները երեխայի ուղեղի զարգացման համար ամենակարևոր շրջանն […]
21:00 21.07.2019
Միջատների մեջ պարունակվում են շատ օգտակար նյութեր, որոնք կարող են փոխարինել մսին, գրում է Frontiers in Nutrition-ը: Իտալացի գիտնականների կողմից արված հետազոտության մեջ նշվում է, որ 2 միլիարդ մարդ կանոնավոր կերպով սնվում է միջատներով: Մնում է մնացած 6 միլիարդին համոզել, որ միջատներ ուտելն առողջարար է: Գիտնականների խոսքով՝ երբ մարդիկ հասկանան, որ միջատներ ուտելն առողջարար է, այդ […]
17:55 21.07.2019
Instagram-ից օգտվողների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է: Երկրի 121 մլն բնակիչ գրանցված է այդ հարթակում: Այս մասին տվյալները հրապարակված են LPGenerator-ում: Սոցիալական հարթակից օգտվողների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 71 մլն օգտատերով, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 64 մլն օգտատրոջ ակտիվությամբ։ Տասնյակում ներառված են նաև Ինդոնեզիան՝ 62 մլն, Թուրքիան՝ 38 մլն, Ռուսաստանը՝ 37 մլն, Ճապոնիան՝ 27 […]
17:53 20.07.2019
Նախարար Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին: Համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը։ «Մենք տեխնոլոգիական ոլորտը տեսնում ենք որպես տնտեսության առաջատար ճյուղ: Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով ավելի լավ պայմաններ ստեղծեցինք ստարտափերի գործունեության համար և այս քաղաքականությունը վարելու ենք շարունակական: Մեզ համար […]
23:38 19.07.2019
Այս տարվա ապրիլին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ իր կնոջ համար լուսային զարթուցիչ է մշակել, նաև ասել էր, որ իր այս գաղափարից մյուսները կարող են անվճար օգտվել: Premier Integrated Technologies ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի Գրեգ Հովհաննիսյանն է, որոշել է ընդունել առաջարկն ու զարթուցիչների զանգվածային արտադրություն ծավալել: Այդ նպատակի համար ընկերությունը սկսել է հովանավորներ փնտրել և […]
19:25 19.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից: Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր […]
23:40 18.07.2019
Աշխարհի ամենահարուստ մարդը, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն իր ունեցվաքծի մեծ մասը ներդնում է տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ: Բեզոսն ասել է, որ դա կարևոր է մեր մոլորակի համար, ապագա սերունդների համար, և որ ինքը այդ մասին մտածել է իր ողջ կյանքի ընթացքում: «Մենք՝ մարդիկ, պետք է տիեզերք ուղևորվենք, եթե ցանկանում ենք շարունակել բարգավաճել: Այս մոլորակը […]
17:35 17.07.2019
Հայաստանում այս պահին անհնար է մուտք գործել սոցիալական որոշ կայքեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր կա՝ կապված Facebook-ի ու Instagram-ի, այդ թվում՝ մեսենջերի հետ: Նրա խոսքերով՝ խնդիրը գլոբալ է, այն ոչ միայն Հայաստանում է, այլև մի շարք երկրներում, օրինակ՝ Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում: «Արևելյան հատվածում հաստատ խնդիրը կա, բայց ընդհանուր […]
13:07 17.07.2019
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական բանականություն, որը Ռուբիկ խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) հայտնի խաղը կարողանում է հավաքել մարդուց շատ ավելի արագ և օպտիմալ քայլերով: Ինչպես տեղեկացնում է Nature Machine Intelligence ամսագիրը, DeepCubeA անունով արհեստական բանականությունը հակառակ ուղղությամբ շարժվելով է հավաքում խորանարդի միևնույն գույները: Գործողությունը կատարվում է մարդկային տրամաբանությունից տարբերվող մեթոդով: Արհեստական բանականությունը մտովի հետհաշվարկ է կատարում. […]
08:22 17.07.2019
Սմարթֆոնային ցանցահենները կարող են Android-ներում Telegram-ի և WhatsApp-ի մեսենջերների մեդիաֆայլերի պարունակությունը փոխել, նախքան օգտատերը կհասցնի ծանոթանալ դրանց բովանդակությանը: Այս մասին զգուշացրել են Symantec ընկերության մասնագետները: Նրանց պնդումներով՝ ցանցահենները, օրինակ, կարող են փոխել օգտահաշիվները, ինչի հետևանքով օգտատերը սխալ հասցեով գումար կուղարկի: Telegram-ում նման գրոհը կարող է օգտագործվել կեղծ լուրեր տարածելու համար։ Մասնագետները խնդրի մասին տեղեկացրել են […]
13:20 16.07.2019
ԱՄՆ-ում iPhone 6 հեռախոսը այրվել է երեխայի ձեռքերում: Աղջիկը այդ ժամանակ YouTube-ով տեսանյութ էր դիտում, երբ հանկարծ հեռախոսը սկսել է այրվել: Ամբողջապես վնասվել է հեռախոսի մարտկոցը, այրվել է այն ծածկոցը, որի վրա աղջիկը հասցրել է նետել հեռախոսը: Աղջկա մայրը դիմել է Apple-ի աջակցման ծառայությանը և ընկերության սպասարկման կենտրոն։ Կնոջը նոր հեռախոս են տվել և խոստացել […]
19:19 15.07.2019
Մեծ Բրիտանիայի ջրերում սուզորդները հայտնաբերել են անոմալ չափսերի ահռելի մեդուզա: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը: Մեդուզային առաջինը նկատել է կենսաբան Լիզզի Դեյլին Քորնուոլլ կոմսության առափնյա ջրային տարածքում: Մեդուզան չափսերով գերազանցում է մարդու հասակը: Չնայած այն հանգամանքին, որ մեդուզայի այդ տեսակը բավական մեծ է լինում, այնուամենայնիվ, այս մեկը զարմացրել է կենսաբաններին:
09:08 15.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր ունեմ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել […]
19:00 13.07.2019
Միացյալ Նահանգների Դաշնային առևտրային հանձնաժողովը, որ կոչված է պաշտպանելու սպառողների իրավունքները, որոշել է 5 միլիարդ դոլարով տուգանել Facebook ընկերությանը՝ համանուն սոցցանցի աշխատանքի ընթացքում օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար։ Եթե այս որոշումը հաստատվի երկրի արդարադատության նախարարության կողմից, ապա դա այս կառույցի կողմից տեխնոլոգիական ընկերությանը դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքը կլինի։ Նման խիստ պատիժ նախաձեռնելու […]
17:52 13.07.2019
Գիտնականները պարզել են հանկարծակի վրա հասնող մահվան պատճառը: Ինչպես հայտնում է JAMA Cardiology-ն, այդ երևույթը կապված է ավելի վաղ տարիքում գրանցվող սրտի կծկումների ու միկրոինսուլտների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման դեպքերում մարդիկ ավելի հաճախ ուշադրություն չեն դարձնում դրանց ու շարունակում են միևնույն կենսակերպը վարել՝ առանց մտածելու բժշկին դիմելու մասին: Գիտնականները, ուսումնասիրելով 1998-2017թթ. Ֆինլանդիայում գրանցված նման դեպքերի […]
16:31 13.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։ Այնուհետև վարչապետը կենտրոնի […]
12:25 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց՝ ուրախ է, որ պատեհ առիթ ընձեռնվեց և տեղի ունեցավ այս հանդիպումը: «Ես սպասում էի այս հանդիպմանը, շատ էի լսել՝ ինչ է կատարվում, և այստեղ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի, չեմ ուզում ասել՝ տեսա ավելին, ինչ սպասում էի, […]
19:44 12.07.2019
Google-ի աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով լսում են Google Home սմարթ բարձրախոսի կամ Google Assistant-ի օգտատերերի ձայնային հրահանգները: Այս մասին հայտարարել է ընկերության արտադրության մենեջեր Դեցին Մոնսիսը: Նրա խոսքերով` Google-ը մեծաթիվ մասնագետների հետ է աշխատում, որոնք ստուգում են ամբողջ աշխարհից ուղարկված հրահանգները: Նրանք օգնում են ընկերությանը կատարելագործել ձայնի ճանաչման համակարգը, ինչպես նաև օգնում են ավելացնել համակարգում նոր […]
19:20 12.07.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Տարեվերջին հանրակրթական դպրոցներում կգործի ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում կլինեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Մանրամասները` տեսանյութում:
16:21 12.07.2019
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ […]
14:40 09.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Կորյունը լուսանկարներ է հրապարակել «Արագած» գիտական կենտրոնում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներից մեկից և հետևյալ գրառումն արել. «Չէ, սա ո´չ աղետի գոտում է, ո´չ էլ Արցախում, այլ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Արագած» գիտական կենտրոնի ներսում: Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնես՝ ովքե՞ր են այս ամենի հեղինակները: Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի […]
12:40 09.07.2019
Ծառերը կարող են սիրել, գրկախառնվել, նույնիսկ հոգ տանել միմյանց մասին, ինչպես ամուսնական զույգերը: Դա ապացուցել են գիտնականները: Գերմանացի հետազոտող Պիտեր Վոլլեբենը ոչ միայն սիրում է ծառեր, այլև իր կյանքը նվիրել է այս հրաշալի «օրգանիզմների» ուսումնասիրությանը: Ծառագետ-գիտնականը ոչ միայն ուսումնասիրել է բնության այդ հրաշքը, այլև «Խելամիտ ծառեր» վերնագրով վավերագրական ֆիլմ նկարահանել նրանց մասին: «Ծառերը կարող են […]
20:00 08.07.2019
Չինաստանի գիտնականները վերջացրել են մարսագնացի կառուցումը, որը նախատեսված է գործարկել 2020-ին, հայտնում է Global Times-ը: Նշվում է, որ տիեզերական առաքելությունը ենթադրում է Մարսի մակերեսի վրայով տեղաշարժվել: Գիտնականները մտադիր են ուսումնասիրել մոլորակի մակերեսը, յուրահատկությունները, մագնիսական դաշտը: Ստացված տվյալները կարող են տալ Մարսի և ողջ արեգակնային համակարգի էվոլյուցիայի պատասխանները: Չինաստանը 2017թ. հայտարարել է, որ ցանկանում է դառնալ […]
19:00 06.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել է տեղի «Թումո» ստեղծարար կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու առաջնային ոլորտներին: «Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել ենք Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն: Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, […]
12:40 04.07.2019
Կառավարությունն այսօր երկարատև քննարկումից հետո բլից քվեարկությամբ ընդունեց միանգամից 6 հարց։ Հարցերը վերաբերում էին կրթական հաստատություններում վերանորոգման, տեխնիկական վերազինման, երբեմն էլ վերակառուցման աշխատանքներին։ Հարցերն ընդունվեցին միանգամից, քանի որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դրանք ներկայացրել են առանց ընդմիջման, և կառավարության անդամները հարցեր ու առաջարկություններ ներկայացրել էին բոլորի վերաբերյալ։