08:15 25.05.2019
Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ մայիսի 24-ին Մարիոթ հյուրանոցում անցկացրեց տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվեց Թուլուզի համալսարանի կողմից այս տարի Հայաստանին նվիրվող բացառիկ Սուպերհաշվիչը, որը տեղադրվելու է Ինժեներական քաղաքում: Սուպերհաշվիչը մի գործիք է, որն ընձեռում է նորարարական հնարավորություններ ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը […]
22:20 24.05.2019
Ճապոնիայում ստեղծվել է հրշեջ ռոբոտների առաջին ջոկատը: Դրանք նախատեսված են լայնածավալ հրդեհների համար, երբ վտանգավոր է մարդկանց միջամտությամբ հրդեհը մարել: Այս մասին գրում է Kyodo-ն: Ջոկատը բաղկացած է ռոբոտների 4 խմբից, որոնցից մեկը ներկայացնում է անօդաչու թռչող սարքեր: Այն նախատեսված է հրդեհի բնույթի և դրա զարգացման մասին տվյալներ փոխանցելու համար: Ջոկատը նաև ներառում է բուլդոզեր […]
00:29 24.05.2019
Մասնագետները վերստեղծել են մ.թ.ա 700 թ․-ին ապրած մարդու պատկերը, հայտնում է nat-geo.ru-ն: Հնագետ, դեմքերի 3D մոդելավորման մասնագետ Օսկար Նիլսոնը դեմքը վերստեղծելու համար օգտագործել է կմախքի եռաչափ մոդել: Նշվում է, որ կմախքի մնացորդները հայտնաբերվել են 2014 թ․-ին ժամանակակից Շվեյցարիայի տարածքում: Տղամարդը եղել է մոտավորապես 19-22 տարեկան, ունեցել է 167 սմ հասակ և տառապել է մշտական օստեոմիելիտ […]
19:44 22.05.2019
Instagram սոցիալական կայքից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել: Այդ տվյալները հայտնվել են Amazon հարթակում Chtrbox գովազդային արշավի պատճառով: Հաղորդվում է, որ տևական ժամանակ տվյալների բազան ազատ մուտք է ունեցել, և ցանկացածը կարողացել է օգտագործել այլ օգտատերերի անձնական տվյալները: Բացի դրանից` այդ բազան անընդհատ թարմացվել է նոր տվյալներով: Ի դեպ, բազայում եղել են նաև […]
19:34 22.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին Հայաստանի կառավարությունում և բարձր գնահատել նրա ներդրումը գլոբալ առողջապահության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում […]
17:54 22.05.2019
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ այս տարի Սևանա լճում սիգի պաշարները որոշելու համար այս տարի տենդեր չի հայտարարվել: Պատճառաբանությունն այն էր, որ հատկացված միջոցները հնարավորություն չեն տալիս բազմակողմանի ուսումնասիրությունների, մակերեսային ուսումնասիրությունների փոխարեն պետք է մտածել` ինչպես հայթայթել անհրաժեշտ գումարը և այն ուղղել նպատակին: Խնդրին այսօր անդրադարձել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: […]
11:56 22.05.2019
2019 թվականի մայիսի 21-ին Հաագայում տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն / «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխություն 2019-ը, որի ընթացքում «Թումոն» հաղթող է ճանաչվել Կրթության, վերապատրաստման և իրազեկման բարձրացման անվանակարգում: Ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի ժառանգության պահպանման առաջատար ցանցի` «Եվրոպա Նոստրա»–ի և ֆինանսավորվում է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից: ««Թումոն» հստակ […]
19:11 21.05.2019
Համացանցում տիեզերքից արված Երկիր մոլորակի գերճշգրիտ ու պարզ պատկերով տեսանյութ է հայտնվել: Երկիր մոլորակի 4K պատկերը ստացվել է եգիպտական EgyptSat-A արբանյակի գործարկման արդյունքում: Տեսանյութը համացանցում տարածել է բրիտանական Sen կազմակերպությունը: Ներկայումս սարքը փորձնական թռիչք է իրականացնում ռուս մասնագետների դիտարկման ներքո: Փորձարկման փուլը հաղթահարելուց անմիջապես հետո այն կփոխանցվի եգիպտական կողմին: https://www.facebook.com/sen/videos/1148133178700482/
18:20 21.05.2019
Արհեստական ինտելեկտը կարողանում է նախնական փուլերում թոքերի քաղցկեղն ավելի լավ կանխորոշել, քան բժիշկները, հայտնում է Nature Medicine–ը: Նշվում է, որ ռադիոլոգները սովորաբար համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները չափում են երկչափ հարթության վրա, իսկ արհեստական բանականության ալգորիթմն այն դիտարկում է եռաչափ հարթության վրա, որը մշակողների խոսքերով՝ տեխնիկապես համարվում է անգամ 4D հարթություն: Նշվում է, որ այս մեթոդը փորձարկվել […]
15:12 21.05.2019
Ռազմական ծախսերը բյուջեում ծանրակշիռ տեղ ունեն: «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, որ մենք պետք է այնպես անենք, որ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն մեր տնտեսության համար: Հայաստանում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի խնդիրը պետք է լինի […]
13:55 21.05.2019
Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհություն հայտնեց, որ 2 բուհերի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ: «Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ […]
12:47 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի կառավարության և փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության կարևորությունը: Ըստ նրա՝ տեսակետների քննարկման ընթացքում արժեքավոր գաղափարներ կծնվեն և կիրագործվեն: «Ուզում եմ ողջունել գիտաժողովի անցկացումը: Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիատաժողով կազմակերպվել է այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ […]
12:36 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին, որը մեկնարկեց րոպեներ առաջ: Մինչ գիտաժողովի օրակարգին անցնելը, վարչապետը ողջունեց գիտաժողովի կազմակերպման ու անցկացման որոշումը՝ նշելով, որ շատ կարևոր է Հայաստանի փորձագիտական հանրության ներգրավվածությունը Հայաստանում կատարվող պրոցեսներում: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, և կառավարությունը պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական […]
12:04 21.05.2019
Միացյալ Նահանգները մտադիր են ստեղծել արխիվ, որը կներառի 350 միլիարդ օգտատիրոջ սոցիալական ցանցերում ունեցած գրությունները: Այս մասին հաղորդում է RT–ն՝ հղում անելով երկրի ռազմածովային հետազոտության նախարարության հայտարարությանը: Ըստ տեղեկատվության` նման արխիվի ստեղծման համար Վաշինգտոնը պատրաստ է 38.5 միլիոն դոլար ծախսել: Այդ արխիվը կներառի աշխարհի 100 երկրի առնվազն 200 միլիոն հատուկ օգտատերերի մեկնաբանություններ: Արխիվում նշվելու է […]
00:11 21.05.2019
Չինաստանի իշխանությունները դիմել են Huawei ընկերության ղեկավարությանը՝ կոչ անելով պաշտպանել իրենց իրավունքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Google-ը հրաժարվել է համագործակցել չինական ընկերության հետ: «Միևնույն ժամանակ, Չինաստանն աջակցում է իր ընկերություններին՝ իրենց իրավունքներն իրավաբանական ճանապարհով պաշտպանելու հարցում»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից […]
13:43 20.05.2019
Չինական Huawei ընկերությունը, որ սմարթֆոնների արտադրության առաջատարներից է աշխարհում, այլևս չի կարողանա իր արտադրած հեռախոսները համալրել մյուս հսկայի՝ ամերիկյան Google ընկերության Android օպերացիոն համակարգով։ Ամերիկյան ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել համագործակցությունը չինականի հետ, քանի որ ԱՄՆ կառավարությունը չինական ընկերությանը «սև ցուցակի» մեջ է ներառել։ Չինական ընկերության արտադրած այն հեռախոսները, որ հիմա կրում են այդ օպերացիոն […]
09:30 19.05.2019
Ամերիկացի հետազոտողները խոսել են հյութերի վնասակարության մասին և հայտարարել, որ անգամ թարմ քամած հյութերը վնասակար են և կարող են վաղաժամ մահվան հանգեցնել, գրում է JAMA–ն: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Medical Association պարբերականում: Գիտնականները հետևել են տարբեր քաղցր ըմպելիքներ օգտագործող 13․4 հազար մարդու: Նրանք համեմատել են քաղցր ըմպելիքներից օրական 5 %-ի չափ կալորիականություն […]
18:50 18.05.2019
Վստահաբար շատերն են մանուկ ժամանակ երազել տիեզերագնաց դառնալ: Եվ զուր չեն դարձել, քանի որ տիեզերագնացների ու աստղագնացների աշխատավարձը կարելի է համարել իսկապես տիեզերական, թեև ամեն ինչ համեմատության մեջ է ակնհայտ: Եթե համեմատենք տիեզերագնացների աշխատավարձը խոշոր կորպորացիաների ղեկավարների կամ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերի հետ, ապա դրանք միանգամայն համեստ կարող են թվալ: Մյուս կողմից՝ եթե համեմատենք բյուջետային հիմնարկների […]
21:51 17.05.2019
ԵՄ խորհուրդը հաստատել է պատժամիջոցների նոր ռեժիմը`ի պատասխան հանցավոր կիբերգործունեության: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ: Տվյալների արտահոսքը, մտավոր սեփականության գողությունը, ՏՏ ենթակառուցվածքի վրա հարձակումները և գաղտնի տեղեկությունների գողությունը կարող են հետագայում հանգեցնել նրան, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի այդպիսի գործողությունների համար պատասխանատու օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ: Նոր պատժամիջոցներ կարող են ուղղվել […]
20:21 17.05.2019
Վրաստանի դատախազության օժանդակությամբ բացահայտվել է տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործություն: Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա 2019 թվականի մայիսի 8-ին Վրաստանում ձերբակալվել են տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի ղեկավարին և նրա օգնականին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել: Միջազգային հանցախումբը GozNym ծրագրի միջոցով վարակում էր համակարգիչները, ապա ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից կորզում էր […]
17:19 17.05.2019
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի նախաձեռնությամբ սևծովյան Բաթում քաղաքում կկառուցվի կրթության և գիտության քաղաք: Նախագիծն այսօր ներկայացել են Վրաստանի վարչապետն ու ԿԳ նախարար Միխեիլ Բատիաշվիլին։ «Կրթությունն ազգային գաղափար». սա էր նախագծի շնորհանդեսի խորագիրը: Նույն գրառումը արված էր նաև վարչապետի շապիկին: Կրթական քաղաքում կտեղակայվի պետական ֆիզմաթ դպրոցի մասնաճյուղը, կգործեն մասնագիտական կենտրոն, մարզահամալիր, ժամանակակից լաբորատորիաներ:
14:49 17.05.2019
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են տիեզերական սարքի վթարի հետքեր: Խոսքն իսրայելական «Բերեշիտ» սարքի մասին է: Այն իսրայելական SpaceIL մասնավոր ընկերության նախագծի մաս էր կազմում: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ: Սակայն ապրիլի 11-ին կոշտ վայրէջքի հետևանքով սարքը վթարվել է: Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ […]
14:06 17.05.2019
Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է 737 МАХ սերիայի ինքնաթիռների ծրագրային թարմացումներն ամբողջությամբ ավարտելու մասին: Դրանից հետո ավիաընկերության փորձագետները 737 МАХ ինքնաթիռներով 207 փորձնական թռիչք են իրականացրել: Ավիաընկերության ղեկավարը հայտարարել է, որ Boeing 737 МАХ-ը թարմացումներից հետո աշխարհի ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկն է: Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ի շահագործումն ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում արգելվեց մի […]
12:50 17.05.2019
Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նախօրեին Փարիզում արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր Palmes Académiques ասպետի կոչմանն ու շքանշանին, որը տրվում է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ավանդի համար: Մրցանակի համար տիկին Փափազյանին առաջադրել է Փարիզի ակադեմիայի և Իլ դե Ֆրանսի ռեկտոր և Palmes Académiques-ի շքանշանակիր Ժիլ Պեկուն: Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած արարողության ժամանակ շքանշանը Մարի […]
14:12 16.05.2019
NASA -ն ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդկանց Լուսին վերադարձնելու հավակնոտ և արագացված ծրագիր: 2024-ին դեպի Լուսին նախատեսվող առաքելությունում կընդգրկվի կին տիեզերագնաց: Նախորդ ծրագրի նման, այս ծրագրի անունը կընտրվի հունական դիցաբանությունից: Այն կկրի Արտեմիս աստվածուհու` Ապոլոնի քրոջ անունը: Այս անգամ տիեզերական գործակալությունը ցանկանում է ճամբար հիմնել Լուսնի վրա: Բացի դրանից՝ ի տարբերություն «Ապոլոնի» առաքելությունների, […]
14:00 16.05.2019
Չնայած հրամանագրվում կոնկրետ երկրներ կամ ընկերություններ չեն նշվում, սակայն այս հրամանագիրն ուղղված է չինական Huawei ընկերության դեմ:
01:00 16.05.2019
Չինաստանի իշխանություններն ամբողջովին փակել են իրենց երկրի տարածքում «Վիկիպեդիա» համացանցային հանրագիտարանի հասանելիությունը։ Մինչ այս, կայքի հասանելիությունն այդ երկրում սահմանափակված էր․ հասանելի չէր հանրագիտարանի չինարեն տարբերակը։ Հիմա արգելքը տարածվել է բոլոր լեզուներով տարբերակների վրա։ Այս մասին հայտնել է Time ամսագիրը։ Հիմա Չինաստանում արգելված են նաև Facebook, Twitter, LinkedInև այլ համացանցային տարածված հարթակներ։ Սակայն չինացիների մի մասը […]
00:30 16.05.2019
Ամերիկայի Միչիգանի համալսարանի գիտնականների խումբը բացահայտել է, որ լարված աշխատանքով և ուսումնական պրոցեսով պայմանավորված սթրեսները նպաստում են մարդու բջիջների արագ ծերացմանը և քրոմոսոմների կրճատմանը: Այս մասին գրում է MedicalXpress հանդեսը: Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ չափումների են ենթարկել քրոմոսոմենրի ծայրամասային հատվածները, որոնք բջիջների կիսվելու ժամանակ պաշտպանում են մարդու ԴՆԹ-ն տարաբնույթ վնասվածքներից: Քրոմոսոմների այդ ծայրամասային հատվածները համարվում […]
23:59 15.05.2019
Իտալացի հնէաբանները հռոմեացի կայսր Ներոնի պալատում հայտնաբերել են գաղտնի սենյակ, գրում է CNN-ը: Պարբերականի տվյալներով՝ հետազոտողներն ի սկզբանե հայտնաբերել են պալատի սրահներից մեկի առաստաղի վրա անցք, այնուհետև ՝ մի ամբողջ սենյակ: Սենյակում, որտեղ 4․5 մետր բարձրությամբ կամարաձև առաստաղ է, պատերը զարդարված են որմնանկարներով: Սենյակը մնացել է փակված ավելի քան 2 հազար տարի, ուստի լավ է […]