TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Թրամփը որոշել է արգելել Huawei սարքավորումների կիրառումը

19:20 15.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է հրամանագիր ստորագրել, որով արգելվելու է Huawei սարքավորումների օգտագործումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը ցանկանում է արգելել ԱՄՆ ընկերությունների կողմից օտարերկրյա ընկերությունների հեռահաղորդակցության սարքավորումների կիրառությունը: Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները նշում են` սարքավորումները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ընդ որում` արգելքն […]

̰
«Աղքատ» Հայաստանը կարող է դառնալ IT-ոլորտի հսկա. The Economic Times

13:24 14.05.2019

Հնդկական «The Economic Times» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների, ստարթափ-ծրագրերի ու կրթական բարեփոխումների մասին:    «Հայաստանը, որ հայտնի է իր հարուստ պատմությամբ և անկայուն անցյալով, Խորհրդային միության փլուզումից հետո առնչվեց աղքատությանը, գործազրկությանն ու «ուղեղների արտահոսքին»: Բայց, չնայած տնտեսական լճացմանը,  վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հույսեր է […]

̰
Lenovo-ն ծալովի էկրանով նոթբուք է ներկայացրել

12:53 14.05.2019

Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկուն նոթբուքի նախնական տարբերակը: Նոթբուքի նոր մոդելը կոչվում է ThinkPadX1, դրա գլխավոր առավելությունը ծալվող էկրանն է: Այս մասին գրում է Quartz-ը: Էկրանը 13.3 դյույմ է, իսկ մյուս մանրամասների մասին ստեղծողները դեռ չեն տեղեկացրել: Նոր մոդելն աշխատում է Windows օպերացիոն համակարգով, սակայն դեռ չունի ամբողջական ստեղնաշար, և այժմ ստեղծողները մտածում են ստեղնաշարի […]

̰
50 տարվա ընթացքում մարդկությունը ոչնչացրել է կենդանատեսակների 20 %-ը

23:21 11.05.2019

Վերջին 50 տարվա ընթացքում մարդու արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության հետևանքով կենդանատեսակների 20 %-ն ի սպառ վերացել է, իսկ ավելի քան 1 միլիոնն այդ վտանգի տակ է, գրում է IPBES-ը: Տվյալների համաձայն՝ Երկրի վրա վերաթողարկվող և ոչ վերաթողարկվող ռեսուրսների ընդհանուր ծավալը հավասար է 60 միլիարդ տոննայի, ինչը 1980 թ․-ի տվյալից 2 անգամ բարձր է: Գյուղատնտեսական արտադրություն […]

̰
Մակրոնն ու Ցուկերբերգը քննարկել են համացանցի անվտանգության խնդիրները

19:51 11.05.2019

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են և քննարկել համացանցի նոր կանոնները: Այս մասին հաղորդում է Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով` իրենք հանդիպման ընթացքում խոսել են տեղեկատվության հավասարակշռված տրամադրման, անվտանգության, անհատական տվյալների, ինչպես նաև սոցացնցերի միջոցով ընտրություններին խոչընդոտելու գործընթացի մասին: «Մեր համակարգերն այժմ ակտիվորեն, 65 տոկոսով  հայտնաբերում են […]

̰
F-35 ինքնաթիռների ծրագրից Թուրքիային դուրս թողնելը կթանկացնի ինքնաթիռները

17:10 11.05.2019

Եթե Թուրքիան, ի վերջո, գնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ, իսկ Միացյալ Նահանգները որպես պատիժ Թուրքիային դուրս թողնի F-35 բազմանպատակային կործանիչ ինքնաթիռների արտադրության ծրագրից, այդ ինքնաթիռների ծրագրի ընդհանուր արժեքը կարող է թանկանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ թիկունքի և մատակարարման հարցերով տեղակալը։ Խնդիրն այն է, որ Թուրքիան նույնպես ի սկզբանե դարձել է ընդհանուր ծրագրի […]

̰
Ինչպե՞ս մաքրել հիշողության «վատ» ֆայլերը

08:45 11.05.2019

 Գիտնականները գտել են ցավ պատճառող հիշողություններից ազատվելու հնարավորությունը, այս մասին հաղորդում է Известия-ն: «Վիետնամական» կամ «աֆղանական» համախտանիշ կոչվող ծանր հոգեբանական խնդիրներն ի հայտ են գալիս այնպիսի իրավիճակներում, երբ լուրջ հոգեբանական տրավմա են հասցրել, օրինակ, պատերազմը կամ ֆիզիկական ու սեռական բռնությունները: Այդպիսի դեպքերում բուժումը կատարվում է դեղամիջոցներով և հոգեթերապիայով: Սակայն ոչ միշտ է արդյունավետ: Կուրչատովի անվան […]

̰
Առանց մարտագլխիկի. ԱՄՆ-ում գաղտնի հրթիռ են ստեղծել

11:45 10.05.2019

ԱՄՆ-ն ստեղծել է և հասցրել փորձարկել նոր գերճշգրիտ հրթիռ, որի գոյությունը գաղտնի է պահվել, գրում է The Wall Street Journal-ը: Նոր հրթիռը ստացել է R9X անվանումը, դա Hellfire հրթիռի վերափոխված տարբերակն է: Նոր հրթիռն ունի իներտ մարտագլխիկ, որը չի պայթում, այլ արտանետում է մոտ 45 կգ մետաղյա սայրեր: Այսպիսով՝ R9X-ի շնորհիվ կարելի է հարվածել թիրախին՝ […]

̰
Ցուկերբերգը «քլիքների» համար վտանգում է սոցցանցի անվտանգությունը․ Facebook-ի համահիմնադիր

23:39 09.05.2019

Facebook սոցիալական կայքի համահիմնադիրներից Քրիս Հյուզը հայտարարել է, որ սոցկայքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վտանգի տակ է դնում սոցցանցի անվտանգությունը՝ քլիքների համար: Այս մասին նա հայտարարել է The New York Times-ի իր սյունակում հրապարակած հոդվածում: Նա Ցուկերբերգին մեղադրել է մի շարք այլ թերացումների մեջ, ինչպիսիք են, օրինակ, ռուս ցանցահեններին ուշ պատասխանելը, գաղտնիության թույլ համակարգ մշակելը, […]

̰
Facebook-ի համահիմնադիրն առաջարկել է սոցկայքը «մասնատել»

22:25 09.05.2019

Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզը ԱՄՆ իշխանություններին դիմել է այդ սոցիալական կայքը «մասնատելու» առաջարկով: Газета-ի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է The New York Times պարբերականի իր սյունակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ասել է, որ ներկայում գործող Facebook-ը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ինքն ու Ցուկերբերգը պատկերացնում էին, երբ միասին նախագծում էին կայքը՝ Հարվարդի համալսարանի իրենց […]

̰
Ճապոնիայում 360 կմ/ժ արագությամբ սլացող գնացք կգործարկվի

19:29 09.05.2019

Ճապոնիան ներկայացրել է ամենաարագընթաց Alfa-X գնացքը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ նախատեսված է, որ այն պետք է սպասարկի Սինկանսենի երկաթուղին: Այն շարժվելու է 360 կմ/ժ արագությամբ: Ճապոնական աղբյուրները հայտնում են, որ սա այդ երկրի ամենաարագ ընթացող գնացքն է լինելու: Մինչ գնացքի մշակումն այս նույն երթուղին սպասարկում էր ժամում 320 կմ տարածություն հաղթահարող գնացք: Տեղի JR East երկաթուղային […]

̰
Հետ ենք շպրտվել մեր ռազմարդյունաբերական պոտենցիալով. Հակոբ Արշակյան

16:06 09.05.2019

Ռազմարդյունաբերական գործակցությունը մեր գործընկերների հետ պետք է բերվի նոր մակարդակի: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «Մի քանի տեսակի պրոյեկտներ կան, որոնք հնարավոր են Հայաստանում անել: Ամեն ինչ չէ, որ բերվում է ամբողջական զինատեսակի արտադրությանը, կարող է լինել, օրինակ` կառավարման որևէ ալգորիթմ կամ […]

̰
Google-ը «խելացի» տան սմարթ էկրաններ է մշակել

15:08 09.05.2019

Ամերիկյան Google ընկերությունը մշակել է այսպես կոչվող «խելացի» տան սմարթ էկրաններ, որոնք կարող են նույնականացնել տան անդամների դեմքերը: Nest Hub Max նույնականացման սարքի  շնորհանդեսը  տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում: Սենսորային էկրանի տրամագիծը  25,4 սանտիմետր է: Այն վաճառքի է հանվելու ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և արժենալու է 229 դոլար: Կարծիք կա, որ այս նոր սարքի […]

̰
Պարզաբանում հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման մասին

13:59 08.05.2019

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ: Պարզաբանումն իր էջում հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Հայաստանի Հանրապետությունում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների համար Ռուսաստանի Դաշնությունում իրացման թույլտվության պարտադիր պայման է ծագման սերտիֆիկատի, Ազգային անվտանգության ծառայության հայտագրի և համապատասխանության […]

̰
Գիտնականները բարձրաձայնել են մահացու վտանգ ներկայացնող նոր երկրաբանական անոմալիայի մասին

22:58 07.05.2019

Գիտնականները բարձրաձայնել են նոր երկրաբանական անոմալիայի մասին, որը մահացու վտանգ է ներկայացնում: Այս մասին գրում է  Science Alert պարբերականը: Խոսքը օվկիանոսի հատակի հսկայական տեկտոնական սալի` երկու մասի բաժանվելու վտանգի մասին է: Երկրաբան Ժոաու Դուարտեն տարօրինակ է համարում այն, որ Պիրենեյան թերակղզում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, քանի որ տարածքը չի համարվում սեյսմոակտիվ և բավարար հեռավորության […]

̰
Ամսական 2 մլրդ օգտատեր է այցելում Youtube

17:31 07.05.2019

Youtube-ից օգտվողների թիվն ամսական կտրվածքով հասել է 2 մլրդ-ի: Այս մասին հայտարարել է Youtube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին: Նա հայտարարել է, որ այս թիվը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ գրեթե 5 տոկոսով: Variety-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա ամռանն ընկերությունը հայտարարել էր 1.9 մլրդ այցելու ունենալու մասին: Նշվում է նաև, որ սովորական հեռուստացույցների միջոցով դիտումների տևողությունն օրական […]

̰
Կայքերը պետք է ուշադիր լինել, թուրք հաքերները կարող են շարունակել հարձակումները. Սամվել Մարտիրոսյան

17:40 06.05.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Տելեգրամի» իր էջում ԶԼՄ-ներին ուղղված գրառում է կատարել՝ կոչ անելով լինել ուշադիր, քանի որ հաքերային նոր հարձակումներ կարող են լինել: «Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է news.am-ը (էս պահին կայքը վերականգնված է): Այս թիմը ամենամեծ և ամենահին թուրքական հաքերային խմբավորումներից է, որն արդեն քսան տարի է գործում է։ […]

̰
Կանադան անօդաչու կամիկաձեներ է ստեղծել

14:56 06.05.2019

Կանադական AerialX ընկերությունն այսպես կոչված դրոն-կամիկաձե է ստեղծել, որը կարող է վերացնել այլ անօդաչու թռչող սարքերը: Այս մասին գրում է Digital Trends-ը: Անօդաչու թռչող սարքերը հրթիռի և կվադրոկոպտերի հիբրիդի տեսք ունեն և կարող են օդում ինքնուրույն հայտնաբերել թիրախն ու հետապնդել այն: Ի վերջո, դրանք հասնում են «զոհին», դիպչում նրան ու ինքնապայթեցումով ոչնչացնում: Այս դրոնների քաշը […]

̰
ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի առավել ամբողջական պատկերը

14:13 06.05.2019

ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի առավել ամբողջական ու ճշգրիտ պատկերը: Լուսանկարը տեղադրվել է գործակալության պաշտոնական կայքում: Ընդհանուր պատկեր ստանալու համար ՆԱՍԱ-ի մասնագետները 7500 առանձին լուսանկարներ են միացրել: Այդ լուսանկարներն արվել են Hubble աստղադիտակի միջոցով  16 տարիների ընթացքում: Ընդհանուր պատկերում 265 000 գալակտիկա կա, որոնց տարիքը 500 միլիոնից 13,3 միլիարդ տարի է: Մասնագետները պնդում են, որ այս […]

̰
Չինաստանը ստեղծել է տեսախցիկ, որը նկարում է մինչև 45 կմ հեռավորությունից

11:47 06.05.2019

Չինաստանի Գիտահետազոտական համալսարանի ֆիզիկոսները մշակել են տեսախցիկ, որը թույլ է տալիս լուսանկարել առարկան 45 կմ հեռավորության վրա: Այս մասին գրում է MIT Technology Review-ը: Զարգացման թիմը պնդում է, որ իրենց տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ավիացիոն հսկողության, հեռավոր թիրախների հայտնաբերման համար: Քանի որ քաղաքներում կեղտոտ օդը թույլ չի տալիս բավարար քանակությամբ լույսեր ֆիքսել նույնիսկ մի քանի […]

̰
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ցանցում անանունությունը սահմանափակող կարգավորումը

18:00 05.05.2019

Ռուսաստանում մեսենջերների (Facebook Messenger, Whats App, Viber և այլն) բաժանորդները այսուհետ պարտավոր կլինեն իրենց ինքնությունը բացահայտել բջջային հեռախոսահամարով։ Այս մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր։ Այսուհետ որևէ մեսենջերում գրանցվելու դեպքում բաժանորդը ստիպված կլինի տրամադրել իր հեռախոսահամարը։ Համակարգն այդ հեռախոսահամարը կուղարկի բջջային օպերատորներին՝ ստուգման համար։ Եթե հեռախոսահամարը չհաստատվի, գրանցումը անվավեր կլինի, մեսենջերով հնարավոր չի լինի […]

̰
Հարցումները ցույց են տվել, թե ռուսաստանցիներն ինչի համար են օգտվում համացանցից

17:10 05.05.2019

Ռուսաստանցիների մեծ մասը՝ 62 տոկոսը, համացանցից օգտվում է սոցիալական ցանցերում ծանոթների, մտերիմների հետ շփվելու համար։ Սա ամենահաճախ տրված պատասխանն է եղել Ռուսաստանի վիճակագրական ծառայության անցկացրած հարցումների ժամանակ, փոխանցում է ռուսական մամուլը։ Այս պատասխանը տված անձանց մեծ մասը եղել է 15-19 տարեկան տարիքային խմբում։ Հարցվածների երկրորդ ամենահաճախ տված պատասխանը եղել է նորություններ ու հոդվածներ կարդալը։ Սրա […]

̰
Հայ գիտնականը բժշկական ոլորտում համաշխարհային բացահայտում է արել

18:42 04.05.2019

ԱՄՆ Հյուսթոնի քաղաքում տեղակայված Ռայսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հապալասից ստացված սննդային ներկանյութը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրաչափորեն բարդ կենսաբանական հյուսվածքների` անոթների և թոքբշտիկների եռաչափ տպագրության մեջ: Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների գիտական հետազոտությունը հրապարակվել է Science պարբերականում: «Գիտնականներն ուսումնասիրել են միացությունների օպտիկական հատկությունները, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ սննդային ներկի […]

̰
Մասկի ընկերության հրթիռը նոր բեռ է տարել ուղեծրում գտնվող Միջազգային տիեզերակայան

16:46 04.05.2019

Կեսօրին տիեզերք է արձակվել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության ամենախոշոր հրթիռը, որը հատուկ բեռներ է տեղափոխել Միջազգային տիեզերակայան, որը տարիներ շարունակ «սավառնում է» Երկրագնդի ուղեծրում։ Dragon տիեզերանավը կրող Falcon-9 հրթիռը պետք է տիեզերք բաց թողնվեր դեռ մեկ օր առաջ, սակայն քանի որ հրթիռը պետք է վերադառնալիս իջներ Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա, իսկ […]

̰
Dragon տիեզերանավի գործարկումը վերջին պահին չեղարկվել է 

14:20 03.05.2019

Ֆլորիդայի տիեզերական կայանից Dragon տիեզերանավի արձակումը չեղարկվել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Նշվում է նաև, որ վերջերս Crew Dragon 6 տիեզերանավի փորձարկումների ժամանակ գրանցված վթարից հետո մասնագետների մոտ մտավախություն է առաջացել, ինչը ևս թռիչքը չեղարկելու պատճառ է դարձել: Տիեզերանավը պետք է միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին հասցներ 338 կգ սնունդ և 357 կգ ընդհանուր քաշով սարքավորումներ:

̰
Google Chrome-ը ճանաչվել է աշխարհում ամենից շատ գործածվող դիտարկիչ

07:32 03.05.2019

Google Chrome-ն ապրիլի արդյունքներով մնում է համացանցային դիտարկիչների շուկայում անվիճելի առաջատար։ Այս մասին հայտնում է Regnum-ը՝ հղում անելով Net Applications ընկերությանը։ 2019 թվականի ապրիլին Google ընկերության Chrome վեբ-դիտարկիչն օգտագործվել է համակարգիչների 65․64%-ում։ Mozilla Firefox-ի գործածության մասնաբաժինը կազմել է 10,23%, Microsoft-ի Internet Explorer և Edge դիտարկիչների գործածության մասնաբաժինը շուկայում կազմել է համապատասխանաբար 8․44% և 5․53%։

̰
Apple-ը հաշտվեց Qualcomm-ի հետ և պարտավորվեց վճարել 4,5 մլրդ դոլար

18:50 02.05.2019

Apple և Qualcomm ընկերությունները համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հայցերով բոլոր դատական գործերը: Համակարգիչների պրոցեսորներ արտադրող Qualcomm ընկերությունը Apple-ից կստանա առնվազն 4,5 միլիարդ դոլարի փոխհատուցում: Գումարը կփոխանցվի մեկանգամյա վճարումով այս տարվա հունիսին: Դատական քաշքշուկներն այս երկու ընկերությունների միջև սկսվել էին 2017 թվականին: Այն ժամանակ Apple-ը դատի տվեց Qualcomm-ին պատենտների լիցենզավորման համար: Qualcomm-ն էլ իր հերթին […]

̰
Իտալացի մասնագետները կուսումնասիրեն Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն

12:08 02.05.2019

Իտալացի երկու մասնագետներ նախատեսում են ուսումնասիրել Լեոնարդո դա Վինչիի ԴՆԹ-ն: Հետազոտության կենթարկվեն արվեստագետի մազերը, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ մասնավոր հավաքածուներից մեկում: The Guardian-ի փոխանցմամբ, 2019 թ. մայիսի 2-ին` նկարչի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ, նրա ծննդավայրում՝ Տոսկանայի Վինչի քաղաքի թանգարանում առաջին անգամ կցուցադրվի հանրահայտ նկարչի մազի մի հատված: «Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում մենք գտանք նկարչի մազերից […]

̰
Ո՞րն է նախորդ տարվա ամենաշատ վաճառված սմարթֆոնը

11:50 02.05.2019

Counterpoint Research ընկերության մասնագետները կազմել են 2018 թ․-ին ամենաշատ վաճառված սմարթֆոնների վարկանշային աղյուսակ: Առաջին տեղը զբաղեցրել է iPhoneX-ը, գրում է Gizmochina-ն: «Խնձորային» սարքավորումները նաև զբաղեցրել են հաջորդ 3 հորիզոնականները՝ iPhone 8, iPhone 8 Plus և iPhone 7: Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է Xiaomi Redmi 5A-ն, իսկ 6-րդը Samsung Galaxy S9-նն է: Դրանից հետո աղյուսակում կրկին Apple-ն […]

̰
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

11:26 02.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող  ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Հակոբ Արշակյանը շրջել է  ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք […]

̰
BACK_TO_TOP