Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին

08:15 25.05.2019

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ մայիսի 24-ին Մարիոթ հյուրանոցում անցկացրեց տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվեց Թուլուզի համալսարանի կողմից այս տարի Հայաստանին նվիրվող բացառիկ Սուպերհաշվիչը, որը տեղադրվելու է Ինժեներական քաղաքում:

Սուպերհաշվիչը մի գործիք է, որն ընձեռում է նորարարական հնարավորություններ ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: Սուպերհաշվիչը կարող է ձևավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվեն կարևորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը:

Այն լայն կիրառություն կգտնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը և բնապահպանությունը:

Տեղեկատվական հավաքը սկսվեց ՖՀԱԱՊ գործադիր տնօրեն Արուսյակ Լյուդի Հայրապետյանի ողջույնի խոսքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Շնայդեր Էլետրիկ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ավետիք Քալանթարյանը ներկայացրեց Հայաստանում սարքի տեղադրման արդյունքում ակնկալվող արդյունքները, իսկ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը մանրամասն ներկայացրեց Սուպերահաշվիչը, դրա կիրառելիության համար անհրաժեշտ պայմանները և գործածությունը տարբեր ոլորտների համար:

Այնուհետև Ալան Կրուզիլը՝ Պոլ Սաբատյե համալսարանի Գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժնի տնօրենը, Յան Պիեռ Ժեսելը` Թուլուզի գիտահետազոտական և ինֆորմատիկայի ինստիտուտի փոխտնօրենը և Պիեռ Անրի Կռոն` Թուլուզի գիտահետազոտական և ինֆորմատիկայի ինստիտուտի համագործակցությունների պատասխանատուն պատմեցին սարքի գործածության ու դրա ընձեռած լայն հնարավորությունների մասին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության նախարարությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի, Պետական եկամուտների կոմիտեի և Պետական վիճակագրական ծառայության ներկայացուցիչները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայ-բրիտանական գործարարության պալատի նախագահ Արաքսիա Մարտիրոսյանը, Հայաստանում Ամերիկյան բիզնես պալատի տնօրեն Կարինե Սարգսյանը, ինչպես նաև մի շարք հայաստանյան և միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այնուհետև տեղեկատվական հավաքի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով կարևորեց Սուպերհաշվիչի ընձեռած լայն հնարավորությունները՝ կրթության և գիտության ոլորտի զարգացման համար:

На данном изображении может находиться: 4 человека, костюм и в помещении

На данном изображении может находиться: 5 человек, люди стоят, свадьба, костюм и в помещении

На данном изображении может находиться: 1 человек, костюм

На данном изображении может находиться: 1 человек, костюм

На данном изображении может находиться: 3 человека, костюм и в помещении

На данном изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят и костюм

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP