TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

11:26 02.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող  ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Հակոբ Արշակյանը շրջել է  ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք […]

̰
Պուտինը կայուն Ռունետի մասին օրենք է ստորագրել

10:19 02.05.2019

Կապի օպերատորները ստիպված են իրենց ցանցերում հատուկ սարքավորում տեղադրել, որի միջոցով Ռոսկոմնադզորը սպառնալիքի դեպքում կկարողանա կառավարել ինտերնետ-թրաֆիկը:

̰
Ցուկերբերգը ներկայացրել է Facebook-ի նոր դիզայնը

08:14 01.05.2019

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի նոր դիզայնը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դա տեղի է ունեցել Կալիֆոռնիայում անցկացված F8 համաժողովի ժամանակ, որին մասնակցել են հավելված մշակողները։ Ցուկերբերգը պատմել է սոցցանցի արտաքին դիզայնում, նորությունների ժապավենում, Marketplace առցանց խանութում և այլ գործառույթներում սպասվող փոփոխությունների մասին։ Կփոփոխվեն ու կպարզեցվեն նաև Messenger-ի, Instagram-ի ու WhatsApp-ի դիզայնները։ […]

̰
Կենսաքայքաղվող տոպրակներն իրականում տարիներով չեն քայքայվում. գիտնականներ

11:40 30.04.2019

Կենսաքայքայվող տոպրակներն առնվազն երեք տարի վնաս են հասցնում ջրային ու հողային ռեսուրսներին: Այս եզրահանգմանն են եկել Պլիմուտի համալսարանի մասնագետները, հայտնում է Environmental Science & Technology-ն պարբերականը: Կենսաքայքայվող տոպրակներն արտադրվում են հատուկ հավելումներով, որոնք արագացնում են տոպրակի տարրալուծումը: Կենսաքայքայվող տոպրակը շուկայում հայտնի է որպես էկոլոգիային քիչ վնաս հասցնող արտադրանք: Հետազոտողները տարբեր միջավայրերում փորձարկել են կենսաքայքայվող տոպրակների […]

̰
Facebook-ն առաջին անգամ գիտնականներին հասանելիություն է տրամադրել իր գաղտնի տվյալներին

08:16 30.04.2019

Facebook-ն առաջին անգամ մի խումբ գիտնականների հասանելիություն է տրամադրել իր գաղտնի տվյալներին։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ 11 երկրի 30 ակադեմիական ինստիտուտները ներկայացնող 60 գիտնականներից կազմված անկախ խումբը հասանելիություն կստանա 2017 թվականի հունվարից 2019 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածի տվյալներին։ Նրանց հետաքրքրող ոլորտներից մեկը սոցցանցի հնարավոր ազդեցությունն է ընտրությունների վրա։ Գիտնականները հասանելիություն չեն ստանա […]

̰
Հայաստանի զարգացման ուղենիշները՝ ըստ նախագահ Արմեն Սարգսյանի

16:44 29.04.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ազատությանը» տված իր հարցազրույցում անդրադարձ է կատարել ՀՀ զարգացման ուղենիշներին: Նա նշել է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ մեծ փոփոխությունների հեղինակներից մեկը: «Անհրաժեշտություն կա, որպեսզի արագ տեմպերով գիտակցենք՝ աշխարհն ուր է գնում, և լինենք գործընթացի պիոներներից մեկը: Դա հեշտ գործ չի, քանի որ հանգրվանից ենք սկսում, բայց հնարավորություն ունենք: Կան անհրաժեշտ […]

̰
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է. թվային խառնաշփոթը կիբերսպառնալիք է ընկերությունների համար

10:38 29.04.2019

Դեպքերի 95%-ում, եթե մարդու սառնարանում կարգուկանոն է, ապա նրա աշխատանքային ֆայլերի պարագայում էլ ամեն ինչ կարգին է։ Իսկ ռուսաստանցիների 85%-ը, որոնք արձակուրդից առաջ կարգի են բերում սառնարանը, ճիշտ նույն խնամքով դասավորում են նաև էլեկտրոնային փաստաթղթերը հանգստի մեկնելուց առաջ։ Նման արդյունքներ է ցույց տվել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտությունը, որն ստացել է «Թվային խառնաշփոթ» անվանումը։ Հարցումն անցկացվել է […]

̰
YouTube-ում տեղադրված առաջին տեսանյութը 14 տարեկան է

10:34 24.04.2019

Ուղիղ 14 տարի առաջ` 2005 թվականի ապրիլին, YouTube կայքում տեղադրվեց առաջին տեսանյութը: “Me at the zoo” (Ես կենդանաբանական այգում եմ) տեսահոլովակը, որը տևում է ընդամենը  18 վայրկյան, ներբեռնել է կայքի հիմնադիրներից մեկը` Զավեդ Քարիմը: Տեսանյութում, որը նկարահանվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում, հենց Քարիմն է, որը պատմում է փղերի և նրանց կնճիթների մասին: 2019 թվականի […]

̰
Ճապոնիայում ոսկուց աշխարհի ամենամեծ լոգարանն են ստեղծել

01:00 23.04.2019

Ճապոնական Սասեբո քաղաքի հանգստավայրում տեղադրել են մաքուր ոսկուց պատրաստված աշխարհի ամենամեծ լոգարանը, հայտնում է Kyodo news-ը: Լոգարանը պատրաստված է 18 կարատանոց 150 կգ կշռող ոսկուց: Ոսկեգույն լոգարանի հեղինակները Տոկիոյից են: Դրա արժեքը այս պահին կազմում է մոտավորապես 800 միլիոն իեն (7․1 ԱՄՆ դոլար): Ոսկե ավազանը տեղադրված է հանգստավայրում, որտեղ կան տաք աղբյուրներ և դրանից կարող […]

̰
Ինչպե՞ս խրախուսել տեղական ընկերություններին, որ նրանք ֆինանսավորեն հայ ուսանողների վերապատրաստումը արտերկրում. հարց վարչապետին

16:04 22.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 22-ին, ԵՊՀ-ում պատասխանում է պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին: Հիմնական թեման տնտեսական հեղափոխության մոդելն է: Դոցենտ Գայանե Ղուկասյանը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին երկրում ընթացող արմատական բարեփոխումների համար և հավաստիացրեց, որ պրոֆեսորադասախոսական կազմը կանգնած է իշխանության կողքին և պարտավորվում են պատրաստել տնտեսության համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ: Գայանե Ղուկասյանը, մեջբերելով աշխարհի փորձը, նկատեց, […]

̰
«Արմաթ»-ն Աբու Դաբիում մասնակցում է միջազգային գիտաժողով-ցուցահանդեսի

14:20 22.04.2019

«Արմաթ»-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին ընթացող «Bett Middle East Leadership Summit & Expo» կրթական միջազգային գիտաժողով-ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ԱՁՏՄ հանրային կապերի բաժնից: «Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ու իր հարուստ փորձը: Առանձին տաղավարում ցուցադրված են նաև հայ դպրոցականների դետալ առ դետալ […]

̰
Կազմվել է ամենավատ գաղտնաբառերի ցանկը

12:00 22.04.2019

Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության փորձագետների խումբը ստեղծել է ամենավատ գաղտնաբառերի ցուցակը, որոնք դեռ օգտատերերը շարունակում են օգտագործել: Այն, որ 123456 թվերի համակցությունը կզբաղեցնի առաջին տեղը, կանխատեսելի էր: Այս մասին գրում է NCSC.gov-ը: Ուսումնասիրության շրջանակում փորձագետներն օգտագործել են Troy Hunt-ի բազային հիմքը: Հետազոտողների կարծիքով` այսօրվա առաջատար թվերի համադրությունն օգտագործում է 23.2 միլիոն օգտատեր: Վատ գաղտնաբառերի ամբողջական ցանկը […]

̰
Ինչպես կարելի է դանդաղեցնել ուղեղի ծերացման ու թուլամտության զարգացումը

20:00 20.04.2019

Գիտնականները պարզել են, թե ինչ միջոցով կարելի է խուսափել թուլամտության զարգացման վտանգից: Պարզվում է, որ ակտիվ ապրելակերպը կարող է ոչ միայն ֆիզիկական առողջության երաշխիք լինել, այլև մտավոր ունակությունների մարզման ու ակտիվության պահպանման: JAMA պարբերականի հաղորդմամբ՝ Բոսթոնի համալսարանի գիտնականները գիտական հետազոտություն են անցկացրել 2354 մարդկանց՝ 1099 տղամարդկանց և 1276 կանանց շրջանում՝ պարզելու համար, թե առօրյա ակտիվությունն […]

̰
Բիլ Գեյթսի կարողությունը դարձյալ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

19:51 20.04.2019

Ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը նորից գերազանցել է 100 միլիարդ դոլարի շեմը այն ժամանակ, երբ նրա ղեկավարած ընկերությունը պատրաստել է իր նոր ֆինանսական զեկույցը։ Կարողության աճի պատճառ է դարձել ընկերության բաժնետոմսերի գնի բարձրացումը։ Գեյթսն այս ցուցանիշով հետ է մնում միայն «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որի կարողությունը գնահատվում է 153 միլիարդ դոլար։ ԹեևԲեզոսը […]

̰
Երկրագնդի շուրջ պտտվում է ավելի քան 1 մլրդ կտոր տիեզերական աղբաբեկոր

19:00 20.04.2019

1 միլիմետրից մինչև 10 սանտիմետր մեծության տիեզերական աղբի կտորները, որ պտտվում են Երկրագնդի շուրջ, 1 միլիարդը գերազանցում են։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանի բանակի օդատիեզերական ուժերի ղեկավար, Օլեգ Աքսյոնովը։ «Բացարձակ թվով փոքր մասնիկների թիվը այսօրվա դրությամբ գնահատվում է 1,25 միլիարդ։ Այս գնահատականները հիմնականում կրում են մոդելային բնույթ»,- ասել է զինվորականը։ Մինչ այդ նույն […]

̰
Դարիգա Նազարբաևան Միրզոյանին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

17:37 19.04.2019

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար: Ազգային […]

̰
Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել. Facebook

12:04 19.04.2019

Facebook ընկերությունը անվտանգ պահպանել է Instagram սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի չծածկագրված գաղտնաբառերը, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունում խոստովանել են, որ Instagram-ում հայտնաբերել են միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր ընթեռնելի ձևաչափում: Facebook-ը խոստացել է տեղեկացնել սոցցանցերից օգտվող բոլոր օգտատերերին, որոնց գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել: «Մեր հետաքննության համաձայն՝ ընկերության աշխատակիցները չեն օգտագործել այդ գաղտնաբառերը»,- ասված է ընկերության […]

̰
Ռուսաստանում ստեղծել են լուրերի ռոբոտ հաղորդավար

10:03 19.04.2019

«Ռոսիա 24» հեռուստաալիքը ներկայացրել է ռոբոտ հաղորդավարի: Նա արդեն հասցրել է  հայտնվել նորությունների անոնսում: Այդ մասին հայտնում է BBC-ն: Էկրաններին Ալեքս անունով ռոբոտ հաղորդավարի հայտնվելը հեռուստադիտողների մոտ թյուրըմբռնում է առաջացրել: Ըստ այդմ, ՀԸ-ին մեղադրել են ռոբոտի միջոցով քաղաքական քարոզչության տարածման մեջ: Ռոբոտ հաղորդավար ստանալու ուղղությամբ աշխատանքներն իրականացրել է ամերիկյան «Promobot» ընկերությունը, Պերմ քաղաքում: Ռոբոտի գլուխը […]

̰
Գիտնականները գտել են տիեզերքի «առաջին» մոլեկուլը

00:39 19.04.2019

SOFIA աստղադիտարանի գիտնականները կարևորագույն արդյունք են գրանցել տիեզերքի ուսումնասիրման գործում: Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի «առաջին» մոլեկուլը: Այս մասին հաղորդում է NASA-ն: Ըստ մասնագետների՝ առաջին մոլեկուլը տիեզերքում եղել է հելիումի հիդրիդի իոնը: Մեծ պայթյունից շուրջ 100 000 տարի անց տարածությունում հայտնվել են ջրածնի, հելիումի և լիթիումի ատոմներ: Հելիումի և իոնացված ջրածնի միացումից էլ առաջացել է հելիումի […]

̰
Արգենտինայում դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել

00:33 19.04.2019

Արգենտինայի ազգային պարկում դինոզավրի՝ առնվազն 220 մլն տարվա կմախք է հայտնաբերվել: PHYS-ը հայտնում է, որ այն համարվում է մի շարք կաթնասունների, այդ թվում՝ կոկորդիլոսի նախատիպը: Հաղորդվում է, որ որ այս կմախքի հետ մեկտեղ մի քանի այլ դինոզավրների մնացորդներ ևս հայտնաբերվել են, ընդ որում, դրանք միմյանցից մոտ 1 մետր հեռավորության վրա են եղել: Գիտնականները ենթադրել են, […]

̰
Գիտնականներին հաջողվել է կենդանացնել սատկած խոզի ուղեղը

14:23 18.04.2019

Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան ուսումնասիրել ուղեղի հիվանդությունները կամ վնասվածքները:

̰
Galaxy Fold ծալովի սմարթֆոնները, դեռ չթողարկված, սկսել են կոտրվել

12:04 18.04.2019

Samsung Galaxy Fold ծալովի սմարթֆոնը փորձարկող լրագրողները և բլոգերները սոցցանցերում դժգոհել են և նշել, որ հեռախոսը կոտրվում է օգտագործման առաջին իսկ օրվանից, հայտնում է Life.ru-ն: Այսպես Quartz-ի տեսաբան Մայք Մերֆին հայտնել է այդ մասին, իր թվիթերյան էջում և նշել իր գործընկերներին, որոնց հետ պատահել է նույնը: Bloomberg գործակալության ներկայացուցիչ Մարկ Գուրմանը ևս նշել է, որ […]

̰
Հայտնի է աշխարհում 252 միլիոն տարի առաջ տեղի ունեցած կենդանիների զանգվածային բնաջնջման պատճառը

00:44 18.04.2019

Գիտնականները գտել են Երկրի վրա կենդանիների ամենազանգվածային բնաջնջման պատճառը, հայտնում է Phys.org-ը: Զանգվածային բնաջնջումը Երկիր մոլորակի վրա տեղի է ունեցել 252 միլիոն տարի առաջ: Գիտնականները դա կոչում են խոշորագույն բնաջնջում: Չինաստանի աշխարհագրական գիտությունների և Ցինցինատիի համալսարանների փորձագետների կարծիքով՝ բնաջնջումը տեղի է ունեցել հրաբուխների ժայթքման պատճառով: Դրա գիտական ապացույցն այն է, որ գիտնականները 252 միլիոն տարվա […]

̰
Փարիզի և Երևանի երիտասարդները կհամագործակցեն IT ոլորտում

19:39 17.04.2019

Ապրիլի 17-ին Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն: Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի հետ

16:16 17.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջ: Հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում:

̰
Դրամաշնորհային ծրագրով կիդենտիֆիկացվեն ճանապարհահատվածները, որտեղ գրանցվում են հիմնական վթարները

13:03 17.04.2019

Շուրջ 5 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիր կա, որը նախատեսում է իդենտիֆիկացնել այն ճանապարհահատվածները, որտեղ գրանցվում են հիմնական վթարները: Այս մասին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում: Նա պատասխանեց SHANTNEWS-ի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այն ճանապարհահատվածներում, որոնք ձմռանը միշտ դժվարանցանելի կամ անանցանելի են դառնում: «Այդ մասերը […]

̰
Կենդանի սիրտն առաջին անգամ տպագրվել է 3D տպիչով

20:00 15.04.2019

Առաջին անգամ Թել Ավիվի համալսարանի գիտնականները կարողացան 3D ձևաչափով տպել կենդանի սիրտ մարդկային հյուսվածքից: Այս մասին հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է, Թալ Դվիրի համալսարանի պրոֆեսորը բաբախող սիրտը երեքուկես ժամվա ընթացքում տպել է 3D տպիչով: Նշվում է, որ գիտափորձի ընթացքում մի քանի տասնյակ սիրտ է «տպագրվել»:  Նրանք նախատեսում են սրտերը փոխպատվաստել կենդանիներին՝ ստուգելու […]

̰
Նախագահը և միջազգային ԻԿՐԱՆԵՏ կազմակերպության տնօրենը քննարկել են համագործակցությունը խորացնելու ուղիները

17:43 15.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ: Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը` ԻԿՐԱՆԵՏ-ը, միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը: […]

̰
Ստեղծվել են մարդկային գեներով կապիկներ

13:07 15.04.2019

Չինացի հետազոտողները կապիկների ուղեղում ներդրել են մարդկային MCPH1 գենը, որը պատասխանատու է ուղեղի զարգացման համար: Ստացվել են գենետիկորեն փոխված պրիմատներ: Փորձարկմանը դիմացել է 15-ից 5-ը: Հիմա գիտնականների խնդիրն է ուսումնասիրել հենց MCPH1 գենը, որը ձևավորում է կենտրոնական նյարդային համակարգը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ քննադատում է այս փորձարկումը, քանի որ կարծում է, որ ուղեղի զարգացման […]

̰
Գլխի փոխպատվաստման վիրահատության համաձայնած առաջին մարդը հետ է կանգնել իր որոշումից

19:44 13.04.2019

ԱՄՆ-ում բնակվող ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որ դեռ 2015 թվականին համաձայնել էր լինել առաջին մարդը, ում գլուխը կպատվաստեն մեկ այլ մարդու մարմնի վրա, հրաժարվել է վիրահատություն իրականացնելու մտքից: Երիտասարդն արդեն ընտանիք ունի ու թանկ է գնահատում իր կյանքը։ 33-ամյա Սպիրիդոնովն ի ծնե ունի մեջքի ամիոտրոֆիա՝ պարանոցից ներքև նրա հենաշարժողական համակարգը՝ ձեռքերը, ոտքերը չեն աշխատում։ Նա […]

̰
BACK_TO_TOP