19:51 11.05.2019
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են և քննարկել համացանցի նոր կանոնները: Այս մասին հաղորդում է Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքով` իրենք հանդիպման ընթացքում խոսել են տեղեկատվության հավասարակշռված տրամադրման, անվտանգության, անհատական տվյալների, ինչպես նաև սոցացնցերի միջոցով ընտրություններին խոչընդոտելու գործընթացի մասին:
«Մեր համակարգերն այժմ ակտիվորեն, 65 տոկոսով հայտնաբերում են ատելության խոսք քարոզող հրապարակումները, ու մենք դրանք հանում ենք դեռևս չտարածված փուլում: Մեկ տարի առաջ մենք 24 տոկոսով էին կարողանում այս ամենը կանխել»,- ասել է Ցուկերբերգը:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը հստակ սահմանել է, թե ինչն է սոցցանցում համարվում վտանգավոր:
«Սա մեր առաջին պաշտոնական համագործակցությունն է պետության ղեկավարի հետ նման հարցերի կարգավորման նպատակով: Հուսով ենք, որ այս գործընթացը կիրականացվի նաև այլ երկրների հետ»,- ասել է Facebook-ի հիմնադիրը:
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...