00:13 13.04.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շուտով կգա ռոբոտների դարաշրջանը, այդ մասին հրապարակված է Լուկաշենկոյի կայքում: Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է, երբ այցելել է Մինսկի Բարձր տեխնոլոգիաների պարկ: «Սկսվում է ռոբոտների դարաշրջանը, անկախ նրանից՝ որևէ մեկը դա ուզում է, թե՝ ոչ»,- ասել է Բելառուսի նախագահը: Նաև երկրի ղեկավարը դիմել է IT մասնագետներին և նշել, […]
17:23 12.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Իրանի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Ջարոմիի հետ քննարկեցինք տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը հեռահաղորդակցության ոլորտում։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի Իրան, Իրաք և Պարսից ծոցի երկրներ օպտիկամալուխային ինֆորմացիոն ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերվող, և մի շարք այլ հարցեր»:
15:30 12.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Արշակյանը հայտնեց, որ փաթեթի առաջին նախագիծը լրամշակվել է, կատարվել են խմբագրական ուղղումներ, հանվել է օտարերկրյա […]
13:02 12.04.2019
WhatsApp-ի հեղինակները սկսել են փորձարկել հավելվածի նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս անջատել խմբային նամակագրության ծանուցման ազդանշանը, սակայն միևնույն ժամանակ դուրս չգալ չաթից: Այս մասին գրում է 9to5Google-ը: Նշվում է, որ նման գործառույթի անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ շատ օգտատերեր դժգոհություն են հայտնել` կապված խմբային նամակագրության ընթացքում բազմաթիվ քննարկումների ու ստացվող ծանուցումների հետ: […]
20:00 11.04.2019
Գիտնականներն Արկտիկայի տարածաշրջանում ցրտադիմացկուն մոծակների 9 տեսակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Российская газета-ն: Աղբյուրը հայտնում է, որ մոծակների այս տեսակները կարողանում են գոյատևել ջերմաստիճանի անգամ բացասական ցուցիչի պայմաններում: Ուսումնասիրություններն իրականացրել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնական Անդրեյ Կրաշեննիկովը: Հաղորդվում է, որ մոծակների այս տեսակներից մի քանիսը բերան չունենալու պատճառով չի սնվում: Նրանց […]
14:07 11.04.2019
Հնագետների միջազգային արշավախումբը Ֆիլիպիններում նախնադարյան մարդկանց մնացորդներ է հայտնաբերել: Ոսկորների մնացորդների ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ այդ ցեղատեսակն ապրել է 50-67 հազար տարի առաջ: Սակայն գիտնականները պնդում են, որ մարդկանց այդ տեսակը մինչ օրս անհայտ է: Նրանք ֆիզիոլոգիական հատկանիշներով տարբերվում են Homo floresiensis և Homo sapiens տեսակներից և ստացել են նոր անուն՝ Homo luzonensis: […]
22:45 10.04.2019
Ever Horizon Telescope (EHT) միջազգային նախաձեռնության աստղագետները հրապարակել են «Սև խոռոչի» առաջին լուսանկարը: Дождь-ը հայտնում է, որ օբյեկտը հնարավոր է եղել ֆիքսել 8 հեռադիտակներից կազմված մեծ ցանցի շնորհիվ: Ներկայացնում ենք գիտափորձին մասնակցած աստղագետների խմբի մամուլի ասուլիսի տեսագրությունը:
17:19 10.04.2019
Twitter միկրոբլոգների ցանցը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը: Բանն այն է, որ Թրամփը, խախտելով հեղինակային իրավունքը, իր հրապարակման մեջ օգտագործել էր Հանս Զիմմերի Why do we fall? (Ինչո՞ւ ենք մենք ձախողում) երգը: Աղբյուրը հայտնում է, որ այս երգի հեղինակային իրավունքները պատկանում են Warner Bros Picture ընկերությանը, ու այն հնչել է «Սև ասպետը վերադառնում […]
16:50 10.04.2019
Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական «Sigfox» ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանի հետ։ «SIGFOX» ընկերությունը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի և ենթակառուցվածքների ներդրումով, որոնք աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել […]
14:08 10.04.2019
Մատենադարանի միջնադարագետ, Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանն ահազանգում է` Մատենադարանում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք մտահոգիչ են: Այդ փոփոխությունների հետևանքով փակվել է նաև Սահակյանի ղեկավարած խումբը: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խմբի ղեկավարը ներկայացրեց որոշ մանրամասներ: Սահակյանն ասաց, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի […]
14:03 10.04.2019
Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ: Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ […]
19:16 08.04.2019
«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի թիվ 33 մասնաճյուղում բացվել է նոր տեխնոլաբ: Գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա ու հաջող համագործակցության շնորհիվ և ներառված է Երևանի ամերիկյան անկյան […]
12:01 08.04.2019
Կիբերհանցագործները վերջին ժամանակներս ավելի հաճախ են օգտագործում աշխարհում և Հայաստանում սիրված սերիալներն այն օգտատերերի սարքերը վարակելու համար, որոնք նախընտրում են դրանք անվճար ներբեռնել տորենտներից։ Ելնելով IMDB-ում և Rotten Tomatoes-ում ունեցած վարկանիշից՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընտրել է 31 սերիալ, որպեսզի պարզի, թե ինչ վնասաբեր ծրագրերի են բախվել դրանց հետ գործ ունեցած օգտատերերը։ «Խարդախների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն […]
21:58 07.04.2019
Amazon ընկերությունը պատրաստվում է շուտով Երկիր մոլորակի մերձավոր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ։ Դրանք ընկերությանը թույլ են տալու համացանցային հասանելիություն ապահովել տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք բնակվում են դժվարհասանելի վայրերում։ Արբանյակները տեղակայվելու են Երկիր մոլորակի մակերևույթից 590-630 կմ բարձրությունների վրա ու բաշխված են լինելու դրա շուրջը՝ միմյանց ու ցամաքային կայանների հետ ուղիղ կապ ապահովելու համար։ Դրանցով […]
18:45 06.04.2019
Անանուն հանդես գալը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից, հետևաբար համացանցում նրանց դեմ պայքարը կարող է դիտվել որպես իրավունքների խախտում: Միևնույն ժամանակ, անձի խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, լինի դա իրական կյանքում, թե սոցիալական ցանցերում: Հայտնի կանոնի կիրառումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե յուրաքանչյուր անձ հանդես գար սեփական […]
17:33 06.04.2019
Եգիպտական Սոհար նահանգի հնագետները հայտնաբերել են ամուսնական զույգի դամբարան, որը թվագրվում է Ք.ծ. ա. IV-I դարերով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով զբաղվող նախարարության հայտարարությանը: Նշվում է, որ դամբարանի մուտքը հայտնաբերվել է գաղտնի պեղումներ իրականացնող մի խումբ մարդկանց ձերբակալության ժամանակ: Դրանից հետո հնագետները դամբարանում տեսել են 2 […]
14:10 06.04.2019
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ֆորումի բացմանը […]
12:24 06.04.2019
Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության տարբերանշանը (լոգոտիպը) կատվի քթի պատկեր է: Այս մասին Իլոն Մասկը գրել է իր թվիթերյան էջում: Ապրիլի 1-ին սոցցանցի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է Tesla-ի տարբերանշանի՝ կենդանու քթին նման լինելու մասին, ինչին Մասկը պատասխանել է մեկնաբանություններում: Դեռևս հայտնի չէ՝ այս տեղեկատվությունը ապրիլմեկյան կատա՞կ […]
20:00 05.04.2019
Պերուում գիտնականները հայտնաբերել են ծովային կաթնասունի քարացած մնացորդներ, հաղորդում է ВВС-ն: Հնէաբանները հայտնաբերել են թաղանթավոր թաթերով և սմբակներով չորքոտանի կետի կմախք: Նրանք ենթադրում են, որ ծովային կաթնասունը կարողացել է ոչ միայն լողալ, այլև տեղաշարժվել ցամաքում: Այս «ծովահրեշը» էվոլյուցիայի է ենթարկվել մանր սմբակավոր կաթնասուններից` հասնելով երկնագույն կետի: Նշվում է, որ նրանք կարող էին ունենալ մինչև 4 […]
19:30 05.04.2019
Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են թափանցիկ բնափայտ, որը կարող է օգտագործվել շենքերի կառուցման ժամանակ և քիչ էներգիա ծախսել, հաղորդում է The Guardian-ը: Նշվում է, որ նոր նյութն իր հատկությունների շնորհիվ կարող է փոխարինել ապակուն կամ պլաստիկին: Թափանցիկ բնափայտը ոչ միայն ունի բարձր խտություն և թափանցիկություն, այլև ունակ է պահպանել և հաղորդել ջերմություն: «Մենք […]
13:19 05.04.2019
Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, և առաջին լավ հաջողությունները կան։ Բայց եթե խոսքը պարզ ծրագրավորման մասին է, ապա Հայաստանը չի կարող մրցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, քանի որ, օրինակ, վերջինն ունի հարյուր հազարավոր ծրագրավորողներ, որոնք վատ չեն անում իրենց գործը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ՏՏ հնարավորությունների մասին ասել է […]
12:40 05.04.2019
Եթե Հայաստանին հին կամ նոր բնորոշում տալու անհրաժեշտություն կա, ապա ՀՀ նախագահը նախընտրում է տալ երիտասարդ ածականը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Նա ասաց, որ երիտասարդությունն ապրելաձև ու հոգեվիճակ է, ոչ թե կապված է տարիքի հետ։ «Էնպես որ, ես կարծում եմ՝ երիտասարդ Հայաստանն ավելի հարազատ է ինձ։ Եվ ընդհանրապես, […]
00:47 05.04.2019
LEGO ընկերությունը նոր հավաքածու է թողարկել: Այն կոչվում է Spike Prime և ստեղծվել է դպրոցականներին ռոբոտաշինություն և ծրագրավորում սովորեցնելու համար: Նոր կոնստրուկտորը բաղկացած է ավելի քան 500 մասնիկներից: Դրանք հնարավոր կլինի օգտագործել հավելվածների միջոցով: Սովորականից բացի` կան նաև շարժիչներով ու էլեկտրոնային մասնիկներ: Նոր կոնստրուկտորի արժեքը 330 դոլար է: Բայց այն դեռ չի վաճառվում: Առաջին առաքումները […]
18:47 04.04.2019
Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացը Երկիր մոլորակը «շրջապատած» օղակաձև ամպեր է լուսանկարել: NASA-ն հայտնել է, այս յուրօրինակ ամպերը կուտակվել են Հնդկական օվկիանոսի վերևում: Տիեզերակայանը, որից արվել են լուսանկարները, ծառայում է որպես ուղեծրային լաբորատորիա, որը յուրաքանչյուր 90 րոպեն մեկ պտտվում է Երկրի շուրջ: Հետազոտական կենտրոնը տվյալներ է փոխանցում Երկիր մոլորակի վրա հետազոտություններ կատարող գիտնականներին:
12:47 04.04.2019
Ցանցում հայտնված ավելի քան 540 միլիոն տարբեր գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ, հաշիվների անվանումներ հրապարակվել են մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում:
00:53 04.04.2019
Նոր iPhone-ը կստանա ավելացված ծավալով մարտկոց, հաjտնում է վերլուծաբան Մինգ Չժի Կուոն, գրում է Life.ru-ն: XS-ը փոխարինող մոդելի մարտկոցի ծավալը կավելացվի 20-25%-ով, իսկ XS Max-ինը` 10-15%: Կորպուսի հաստությունը չի փոխվի և ինժեներները հնարավորություն կունենան նոր մարտկոցը տեղադրել OLED` ավելի բարակ էկրանների հաշվին: XR-ի փոխարինողի դեպքում մարտկոցի ծավալը կավելանա առավելագույնը 5 տոկոսով, հիշեցնենք, որ այս պահին […]
00:05 04.04.2019
WhatsApp հավելվածում նոր կարգավորում է հայտնվել, որը թույլ է տալիս սահմանափակել այն անձանց շրջանակը, որոնք կարող են օգտվողին ավելացնել ցանցի որևէ խումբ։ Այս մասին հայտնել է նամակագրական ցանցի մամուլի ծառայությունը։ Եթե օգտվողն արգելում է իրեն զանգվածաբար ավելացնել տարբեր խմբերում, ապա նրան որևէ խումբ հրավիրելու համար մյուսները պետք է անհատական հրավեր ուղարկեն, որը ակտիվ կլինի 3 […]
15:47 03.04.2019
Google-ը պաշտոնապես սկսել է Google+ ցանցի օգտահաշիվները ջնջելու գործընթացը, որը կնշանակի, որ ընկերությունն այլևս չի պատրաստվում սոցցանցերի հարթակում մրցակցել Facebook-ի և Twitter-ի հետ: Այս մասին գրում է The Verge-ը: Google+ ցանցի վերացման հիմնական պատճառը հանդիսացել է մարդկանց շրջանում քիչ հետաքրքրությունը և քիչ գործածումը: Ընկերությունը նաև հայտնաբերել է կարևոր ինֆորմացիայի արտահոսքի դեպքեր: Այս խնդրի հետ կապված […]
19:44 02.04.2019
Gmail-ի օգտատերերը ապրիլի մեկից սկսած ստացել են նոր հնարավորություն՝ ուղարկել էլեկտրոնային նամակները պլանավորված ժամանակին: Նոր հնարավորությունը թույլատրվում է կիրառել դեռևս ԱՄՆ-ի տարածքում: Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է միացնել թայմեր համակարգը և սեղմելով ուղարկել համապատասխան հրահանգը՝ պլանավորել էլեկտրոնային հաղորդագրության ուղարկելը: Բացի դրանից՝ նաև կատարելագործել են տեքստային բաժինը: Այժմ այդ բաժինը կարող է նաև վերնագրեր մտածել […]
21:26 01.04.2019
Busticks հեռախոսային հավելվածի հիմնադիր Նելլի Դավթյանը հաղթող է ճանաչվել Բրյուսելում տեղի ունեցած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/440290223408142/?__xts__[0]=68.ARA3Ve9odHundPWsMqL5WApOUIuU4AAAx4JUPRIqR61OQAyME-9QrJ74xlJg2hR-fGUyMwMOKSq2CLEo3hpHLJEqLJLZIYVNF3QFjvfoQsOH1aCBbHJM3pNq49f37V4IZd-YrArug5DhE9yzoReb2q4AvrpE6WfPPaoAVbtJPQTW4jGO4LGLxLBN2PAgsqo7tpny-Pj5Xl3Ta-M8JqoidJWRb1EJMRsoJf3AJ9ciWr3MdnmwQEhaRzUG0iYsNuRTnD3CciqkD0BBddQuBvpEZjucfZsfSzdvkxINJ4VOY_tsJWbTm4Yzu5zG8OMPbKbGfa9bWLn3vPgHQw&__tn__=-R0.g