TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

NASA-ն հետաձգել է առաջին անգամ միայն կանանց մասնակցությամբ բաց տիեզերք դուրս գալու թռիչքը

13:58 26.03.2019

Կին տիեզերագնացներ Էնն Մաքլեյնը և Քրիստինա Կոխը մարտի 29-ին պետք է դուրս գային բաց տիեզերք, սակայն նրանց թռիչքը հետաձգվել է սաղավարտի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք NASA-ի պաշտոնական կայքից: Առաջին անգամ տիեզերք մեկնելուց հետո Էնն Մաքլեյնը որոշել էր, որ իրեն ավելի հարմար է կրել միջին չափի սաղավարտ, սակայն վարչությունում հայտնել են, որ այդ չափի […]

̰
Գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի քաղաքականությունների ձևավորման գործընթացում. Փաշինյան

12:43 26.03.2019

Հայաստանում կրթական համակարգը կտրված է գիտական համակարգից, ԳԱԱ-ում ելույթ ունենալիս այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը լինելու է այսպիսին. փորձելու ենք հնարավորինս շատ ու արդյունավետ ինտեգրել հետազոտական, գիտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ: Ուզում եմ ընդգծել, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարության գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական […]

̰
Եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, մտնում ենք փակուղի. Փաշինյան

12:22 26.03.2019

Բոլորս գիտենք, թե ՀՀ ԳԱԱ-ն ինչպիսի հարուստ պատմություն ունի: Գիտությունների ազգային ակադեմիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ հաճախ շեշտում է՝ Հայաստանը եղել է Սովետական միության Սիլիկոնյան հովիտը: «Խորհրդային միությունում գիտությունը հզոր էր, քանի որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ հստակ գիտեր, թե ինչ […]

̰
2018թ. ՀՀ ԳԱԱ կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի

11:08 26.03.2019

Այսօր կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը սկզբում ողջունել է բոլոր ներկաներին, որից հետո ներկայացրել 2018 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: «2018 թվականը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի»,- ասել է ԳԱԱ նախագահը: Նշենք, որ 2018 թվականին հանրապետության գիտական հանրությունը նշեց […]

̰
Չինաստանում գիտնականները 518 մլն տարեկան ծովային կենդանու մնացորցներ են գտել

23:15 25.03.2019

Չինաստանում գիտնականները շուրջ 518 միլիոն տարեկան ծովային կենդանու մնացորդներ են գտել: Կենդանին բերանի շրջանում հսկայական ելուստներ է ունեցել: Այս մասին գրում է  Live Science-ը: Ըստ մասնագետների՝ հնագույն կենդանին, որն ունեցել է 18 ոտնանման ելուստներ, ժամանակակից մեդուզաների նախահայրն է:  Կենդանու ոտնանման ելուստները ծածկված են եղել մազիկներով, որոնք օգնել են բռնել զոհին:

̰

14:28 25.03.2019

ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 352,226.5 հազար դրամ: Զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախորդ նիստին այս հարցը բարձրացվել է, քննարկվել, որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել կազմակերպությանը, որ […]

̰
Ձեռք են բերվել ճանապարհաշինական նոր, ժամանակակից սարքավորումներ

12:34 25.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան համալրվել է 51 անուն եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Սա հնարավորություն կտա այսուհետ Հայաստանում ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի լիարժեք փորձարկումներ կատարել, ինչը նոր մակարդակի կբարձրացնի […]

̰
Երկար տարիներ չենք կարողանում գիտությունը համալրել ժամանակակից սարքավորումներով ու նյութերով. Ռադիկ Մարտիրոսյան

12:30 25.03.2019

ՀՀ ԳԱԱ-ում այսօր՝ մարտի 25-ին, տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում մաթեմաթիկական և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները գիտական հանրությանն ու հասարակությանը ներկայացրել են նախորդ տարի ունեցած գիտական ու գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: «Կդժվարանամ նախորդ տարվա բոլոր գիտական ձեռքբերումները թվարկել, բայց […]

̰
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտի արտոնությունների մասին նախագծին

12:10 25.03.2019

Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ չնայած ընդդիմադիր պատգամավորներից մեկի վերապահումներին։ Խոսքը ՏՏ ոլորտի կազմակերպություններին հարկային արտոնություններ տալու մասին է։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ ոլորտում գործող երկու հայկական միությունների ղեկավարները իրեն տեղեկացրել են, որ տեղյակ չեն նոր նախագծի մասին ու չեն կարող իրենց կարծիքը հայտնել։ Ավելին, Խաչատրյանի խոսքով՝ […]

̰
WhatsApp-ը նոր գործառույթներ կունենա

23:33 23.03.2019

WhatsApp մեսենջերի մշակողները փորձարկում են նոր գործառույթներ, նրանք փորձում են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նամակների մասին և այդպիսով գտնել սփամը, հաղորդում է WABetaInfo-ն: Գործառույթներից մեկը կոչվում է վերահասցեագրման մասին տեղեկատվություն. դրա շնորհիվ օգտատերը կիմանա, թե քանի անգամ է նամակը վերահասցեագրվել: Նշվում է, որ այն նամակները, որոնք վերահասցեագրվել են 4 անգամից ավելի, կունենան հատուկ նշան: Այդ ամենն […]

̰
Մալայան արջերը կարողանում են շփվել մարդկային ժեստերի և դիմախաղի միջոցով. գիտնականներ

19:20 22.03.2019

Մալայան արջերը (Helarctos malayanus) կարողանում են ճշգրտությամբ վերարտադրել մարդկանց դեմքերի ժեստերն ու էմոցիաները: Այս եզրակացության է եկել Պորթսմուտի համալսարանի հետազոտող-կենսաբանների խումբը: Այս բացահայտումը կարևոր է նրանով, որ մինչև հիմա ընդունված է եղել, թե դիմախաղի և ժեստերի լեզուն շփման բացառիկ միջոց և ունակություն է միայն մարդկանց և կապիկների համար: Հիմա պարզվում է, որ այդ լեզվով կարող […]

̰
ԱՄՆ-ում սրտի աշխատանքը վերահսկող զուգարանակոնք է ստեղծվել

19:02 22.03.2019

Ռոչեսթերի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները մշակել են զուգարանակոնք, որը ունակ է վերահսկել սիրտ-անոթային համակարգի աշխատանքները, գրում է JMIR mHealth and uHealth-ը:  Նորույթը կոչված է նվազեցնել սրտային անբավարարություն ունեցող պացիենտների երկրորդային հոսպիտալացման դեպքերը: Յուրաքանչյուր տարի ախտորոշվում է սրտային անբավարարության միլիոնավոր նոր դեպք: Դուրսգրումից 1 ամիս անց հիվանդների մեկ քառորդը բախվում է հոսպիտալացման ռիսկի: Շնորհիվ նոր սարքի` բժիշկներին […]

̰
Գիտնականները վերականգնել են տեսողությունը` օրգանիզմ ներարկելով հատուկ գեն

00:10 22.03.2019

Բերկլիի համալսարանի մասնագետները կարողացել են վերականգնել լաբորատոր մկների տեսողությունը՝ նրանց օրգանիզմ ներարկելով այն գենը, որը կոդավորում է կանաչ գույնի հանդեպ զգայունություն ունեցող «օպսին»  կոչվող սպիտակուցը: Արդեն մեկ ամսից կրծողները կարողացել են կողմնորոշվել լաբիրինթոսում հենց տեսողության հաշվին: Գիտնականներն ասում են, որ այս թերապիան իդեալական չէ, բայց բավականին սուր տեսողություն է ապահովում՝ այնքան, որ հնարավոր լինի էլեկտրոնային […]

̰
Էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես․ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ստիպված էր ձայնը բարձրացնել

12:03 21.03.2019

«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։ Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին […]

̰
«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ չեն ստացել․ Փաշինյանը հանդիմանում է նախարարներին

11:34 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարները՝ 260 հոգի, 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան։ Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- հարցրեց Փաշինյանը։ ԿԳ […]

̰
Եվրահանձնաժողովը տուգանել է Google-ին

16:56 20.03.2019

Եվրահանձնաժողովը հանրահայտ Google ընկերությանը տուգանել է 1.49 մլրդ եվրոյով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տուգանքը սահմանվել է ԵՄ կանոնադրության մեջ ամրագրված՝ «Մենաշնորհների մասին օրենքի» դրույթների խախտման հիման վրա: Մասնավորապես հաղորդվում է, որ ընկերությունը չարաշահել է էլեկտրոնային գովազդի շուկայում դոմինանտ կարգավիճակում գտնվելու փաստը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Google-ը հրաժարվել էր Google […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ Աբելյան մրցանակը շնորհվել է կին մաթեմատիկոսի

14:53 20.03.2019

Մրցանակը ստացել է 76- ամյա ամերիկուհի Քարեն Ուլենբեքը նվազագույն մակերեսների ուսումնասիրության համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան: «Երկրաչափական անալիզի բնագավառում Քարեն Ուլենբեքի աշխատություններն զգալիորեն փոխել են մաթեմատիկական լանդշաֆտը: Նրա տեսությունը հեղափոխականորեն փոխում է նվազագույն մակերեսների մասին հասկացությունները, նրա մեթոդներից հիմա օգտվում են բոլոր առաջատար մաթեմատիկոսները»,-  հայտարարել է Աբելյան կոմիտեի ղեկավար Հանս Մունթե Կաասը: […]

̰
Ավշարի դպրոցի հարցով մարզպետարանում հանդիպում է հրավիրվել, իսկ Երևանում՝ ասուլիս

13:54 20.03.2019

SHANTNEWS.am-ը դեռ մարտի 12-ին է հայտնել այն մասին, որ Ավշար գյուղի դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին սկսել`  ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Գայանե Մարտիրոսյանի, որին տնօրենն ասել է, որ հեռացման դիմում գրի: Երեկ դպրոցի վերաբերյալ տեղեկություն է տարածել նաև ՄԻՊ գրասենյակը՝  հաղորդելով, որ Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված […]

̰
Ռուս ու ամերիկացի տիեզերագետները համատեղ փորձարկումներ կանցկացնեն

00:46 20.03.2019

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ամերիկյան NASA-ի հետ համատեղ տիեզերական բացառիկ փորձարկում է նախաձեռնել: Սա «Սիրիուս» անվանումը կրող փորձարկումների շարքի մի մասն է կազմում: Որոշ շրջանակներում էլ այն անվանում են նաև «մեկուսացված»: Այս մասին հայտնում է НТВ-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձարկման շրջանակներում ռուսաստանցի 4 և ամերիկացի 2 գիտաշխատողներ 120 օր կանցկացնեն մեկուսացված տարածքում: Հաղորդվում է, որ գիտական փորձարկման […]

̰
Գիտնականները հայտնաբերել են Վասկո դա Գամայի աստղային անկյունաչափը

00:32 20.03.2019

Գիտնականները ծովի հատակից դուրս են բերել մինչ այժմ ամենահինը ճանաչված աստղային անկյունաչափը (աստրոլյաբիա): Այս մասին հայտնում է Science Daily-ն: Հաղորդվում է, որ դրա վրա Պորտուգալիայի գերբն է եղել պատկերված: Ենթադրվում է, որ այն կարող էր պատկանել Վասկո դա Գամային: Սարքը հայտնաբերվել է դեռևս 2014 թվականին՝ Օմանի մոտակայքում: Այն մինչ այժմ պահվում էր հատուկ վայրում, որտեղ […]

̰
Android համակարգերի հակավիրուսային ծրագրերի 2/3-ն արդյունավետ չէ

00:41 19.03.2019

AV-Comparatives ընկերության մասնագետները ստուգել են  Android համակարգերի համար նախատեսված հակավիրուսային ծրագրերը և եկել են այն եզրակացության, որ դրանց 2/3-ն  արդյունավետ չէ և չի իրականացնում համակարգի պաշտպանություն: Ստուգվել են ընդհանուր թվով 250 հակավիրուսային ծրագրեր: Դրանցից ընդամենը 80-ն են համապատասխանել պահանջներին, սակայն նույնիսկ դրանց աշխատանքը շատ արդյունավետ չի գնահատվել: Հիմնական թերացումը ոչ արդյունավետ սկանավորման մեջ է: Ըստ […]

̰
54 տարի առաջ այս օրը մարդն առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք

22:30 18.03.2019

Ուղիղ 54 տարի է անցել այն օրվանից, երբ մարդն առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք: Առաջինը դա արեց խորհրդային տիեզերագնաց  Ալեքսեյ Լեոնովը 1965 թվականի մարտի 18-ին: Լեոնովը տիեզերք էր բարձրացել Պավել Բելյաևի հետ «Վոսխոդ 2» տիեզերանավով: Լեոնովը բաց տիեզերքում մնաց 12 րոպե և 9 վայրկյան: Ընդ որում, տիեզերական տարածության պայմաններում Լոնովը մնաց 23 րոպե և […]

̰
Facebook-ի խափանումից հետո թոփ մենեջերներ են հրաժարական տվել

11:20 15.03.2019

Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխտնօրեն Կրիս Դանիելսը հրաժարական են տվել, գրում է korrespondent-ը: «Մեծ տխրությամբ պետք է հաղորդեմ, որ 13 տարի անց ես հեռանում եմ ընկերությունից»,- գրել է տնօրեններից մեկը: Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը. նա իր երախտագիտությունն է հայտնել հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Մյուս տնօրենը ևս գրառում […]

̰
Արեգակնային համակարգում տեսականորեն անհավանական երևույթ է դիտարկվել

00:52 15.03.2019

ԱՄՆ ռազմատիեզերական հետաքննական լաբորատորիայի գիտնականները Մերկուրիի շրջակայքում տիեզերական փոշի են հայտնաբերել: Նախկինում տեսակետ է եղել, որ դա չի կարող այդպես լինել՝ հաշվի առնելով Արեգակի հետ ունեցած մոտ տարածությունը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Հաղորդվում է, որ տիեզերական դիտարկումներ կատարելու համար NASA-ն STEREO անվանումն ստացած սարք է ստեղծել, որը հնարավորություն է տվել ուսումնասիրելու Արեգակից դեպի […]

̰
Սա «Ֆեյսբուքի» պատմության մեջ ամենամեծ խափանումն էր. Տիգրան Մատինյան

18:24 14.03.2019

Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը SHANTNEWS-ի եթերում մեկնաբանել է նախօրեին «Ֆեյսբուքում» տեղի ունեցած գլոբալ խափանումը. «Խափանումը եղել է «Ֆեյսբուքի» մեսենջերում, Whatsapp-ում: «Ֆեյսբուքում» դեռևս պաշտոնապես նշված է, որ մասնակի խափանում կա, բայց գործնականում խնդիրն արդեն կարգավորված է: Դեռևս դժվար է հստակ ասել, թե ինչն է պատճառը. խնդիրները բազմազան էին` մի մասը չէր կարողանում նամակ գրել, նկար տեղադրել, […]

̰
ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը Youtube-ի հայաֆիկացման հարցով աշխատանքային խումբ կստեղծի

13:45 12.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է օնլայն տեղեկատվական հարթակների՝ YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հարցին՝ կարևորելով երիտասարդ բլոգերների նախաձեռնողականությունը: «Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են YouTube-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին, աշխատանքային […]

̰
Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ

23:59 11.03.2019

Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ` մեղադրելով նրանց օգտատերերի անձնական տվյալներ գողանալու և այդպիսով ընկերության վարկանիշին հարված հասցնելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ Գլեբ Սլուչևսկին և Անդրեյ Գորբաչևը 2017- 2018 թվականներին գովազդել են թեստեր, որոնց մասնակցելու համար օգտատերերից կորզել են անձնական տվյալներ:  Ընդհանուր առմամբ, խոսքը 63 հազար օգտատիրոջ մասին է: Նմանատիպ հայց Facebook-ը […]

̰
Չինաստանն այս տարի կավարտի «արհեստական արև»-ի ստեղծման աշխատանքները

14:24 11.03.2019

Չինական Հեֆեյ քաղաքում 2006 թվականից ընթանում են «արհեստական արև»-ի ստեղծման աշխատանքները: Դրա օգնությամբ իրական արևը գեներացնում է էներգիան: Այս մասին հայտնում է hi-news պորտալը: Այլընտրանքային և անսահման էներգիա ստանալու համար գիտնականները ռեկորդային աստիճանի են հասցնում հատուկ սարքավորման մեջ գտնվող պլազմայի ջերմությունը: Նոյեմբերին հետազոտողներին հաջողվել է պլազմայի ջերմաստիճանը հասցնել 100 միլիոն աստիճանի: Հիմա արդեն հայտնի է […]

̰
Թրամփը Կոնգրեսին կխնդրի ավելացնել NASA-ի լուսնային ծրագրի բյուջեն

20:18 10.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) համար Կոնգրես ներկայացնել երկրի տիեզերական գործակալության՝ NASA-ի ֆինանսավորումը 500 միլիոն դոլարով ավելացնող բյուջե։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան WSJ պարբերականին։ Հայտնի է, որ նպատակը կոնկրետ մեկ ծրագրի՝ Երկրագնդի բնական արբանյակ Լուսնի վրա ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի իրականացման արագացումն է։ Իսկ […]

̰
Գիտնականները մարդասպան կետերի նոր տեսակ են հայտնաբերել

19:11 09.03.2019

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կետերի անհայտ տեսակ, որոնք բնակվում են Չիլիի ափերին, հայտնում է CBC-ը: Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ձկնորսները պատմել են մարդասպան կետերի մասին, որոնք նման չեն եղել իրենց ցեղակիցներին: 2019թ. հունվարին գիտնականները Չիլիի ափերից ոչ հեռու նկատել են մի քանի կետի, որոնք տարբերվում են ուրիշներից: Հետազոտողները կարողացել են վերցնել նոր տիպի  հյուսվածքների […]

̰
BACK_TO_TOP