16:20 13.02.2019
ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակը տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում ստացված կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն երկու տարին մեկ անգամ:
Մրցանակը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը:
Ստացվել են 14 տարբեր աշխատություններ գիտությունների ակադեմիաների և այլ խոշոր գիտական կենտրոնների կողմից:
Միջազգային հանձնաժողովը որոշել է մրցանակը հանձնել երեք գիտնականի՝ պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին (Նիդեռլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին (ՌԴ) և պրոֆեսոր Լև Յունգելսոնին (ՌԴ):
Գիտնականների այս խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում» առաջնային ուսումնասիրությունների համար:
Գիտնականներին շնորհավորել և մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 դոլարը մնում է ՀՀ ԳԱԱ-ում՝ աստղաֆիզիկայի բնագավառի ուսումնասիրության համար, իսկ 200.000 դոլարը բաժանվում է երեք գիտնականների միջև:
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...
17:30 30.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...
17:19 30.07.2025
45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 25-ին բուժհաստատությունից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արարատ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական […] ...
17:12 30.07.2025
Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքըՄիլանի «Ինտերի» և Կանադայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեյջոն Բյուկենենը տեղափոխվել է «Վիլյառեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: Տրանսֆերի համար «Վիլյառեալը» միլանյան թիմին վճարել է 9 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի ամռանը: Բյուկենենն այս տարվա փետրվարին էր վարձակալական հիմունքով միացել «Վիլյառեալին», որտեղ […] ...
17:06 30.07.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Volkswagen Tuareg»-ը և «Honda Elysion»-ը. կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Volkswagen Tuareg» մակնիշի և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» […] ...
17:00 30.07.2025
Ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան: Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...