TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Nokia-ն կոճակներով նոր հեռախոս է ներկայացրել

14:40 15.11.2018

Հեռախոսը կարելի է օգտագործել 1 օր խոսելու ռեժիմում և 1 ամիս՝ սպասման ռեժիմում:

̰
Նոր Boeing-ում կարևոր բացթողում են հայտնաբերել, որը եղել է նաև Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման պատճառը

00:23 14.11.2018

Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։ Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից […]

̰
2040թ․-ին սմարթֆոնների արտադրական թափոններից օդի աղտոտման մասշտաբները 14 տոկոսի կհասնեն

00:44 13.11.2018

Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականները եզրահանգման են եկել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում սմարթֆոնների արտադրության ընթացքում առաջացող վնասակար թափոնների ծավալներն ահռելի չափերի կարող են հասնել: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են Journal Cleaner Production ամսագրում: Ամսագրում հրապարակված է ոլորտի մասնագետների ներկայացրած վիճակագրությունը, որի համաձայն՝ սմարթֆոնների արտադրության ընթացքում առաջացող թափոնների արտանետումները մթնոլորտի աղտոտվածության 1 տոկոսն են կազմում: Ուսումնասիրությունները ցույց […]

̰
Twitter-ում կավելանա օգտատերերի համար ամենասպասված գործառույթը

19:36 12.11.2018

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին հայտնել է, որ Twitter-ում ավելացնելու են խմբագրման հնարավորություն: Այս մասին հայտնում է The Next Web-ը: Այս մասին Դորսին հայտնել է Նյու Դելիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: «Մեր բազմաթիվ օգտատերերը ցանկանում են թվիթների խմբագրման հնարավորություն ունենալ, որպեսզի ուղղեն թվիթներում արված սխալները»,- ասել է Ջեք Դորսին: Նա նաև հավելել է, որ մարդիկ խմբագրման […]

̰
Իսրայելում աճուրդի կհանվի Ալբերտ Էյնշտեյնի նամակը

18:25 10.11.2018

Իսրայելի աճուրդի տներից մեկում վաճառքի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված իր քրոջը, որտեղ նա ներկայացնում է նացիստական Գերմանիայի ապագայի մասին իր կանխատեսումները: Այս մասին հայտնում է Kedem աճուրդի կայքը: Աճուրդը նախատեսվում է իրականացնել այս տարվա նոյեմբերի 13-ին: Աճուրդում նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, որոշ կանխատեսումներով, այն կհաջողվի վաճառել 20 հազար դոլարով: Աղբյուրը […]

̰
Հայկական մարտական ռոբոտը պատրաստ կլինի 2-3 ամսում․ նախագծող

17:10 10.11.2018

Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին: Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի […]

̰
Apple-ը հայտնել է iPhoneX-ներում և MacBook Pro-ներում առկա անսարքությունների մասին

11:58 10.11.2018

Apple ընկերությունը հաղորդել է iPhone-ներում ու MacBook Pro նոութբուքներում գոյություն ունեցող անսարքության մասին: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ iPhone-ի օգտատերերը կարող են բախվել էկրանի սենսորի աշխատանքի խափանման խնդրին: Այդ դեպքում սենսորը կա՛մ չի արձագանքում ձեռքով տրվող հրահանգներին, կա՛մ սկսում է ինքնուրույն գործողություններ կատարել: Նշվում է նաև, որ 2017 […]

̰
Կարո՞ղ եք տարբերել իրական մեկնաբանին նրա արհեստական բանականությամբ կրկնօրինակից

00:47 09.11.2018

Արհեստական բանականությամբ մեկնաբանը նույնիսկ կատակում է, թե աշխատում է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր՝ առանց հավելավճար պահանջելու:

̰
Samsung-ը ծալովի սմարթֆոն է ներկայացրել

10:37 08.11.2018

Samsung-ը նաև հայտարարել է, որ որոշ ֆունկցիաների մշակման համար համագործակցում է Google ընկերության հետ:

̰
Messenger-ը շուտով օգտատերերին հնարավորություն կտա երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները

00:21 08.11.2018

«Ֆեյսբուք»-ի Messenger ծառայությունը շուտով օգտատերերին հնարավորություն կտա երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները: Նախնական տեղեկություններով` հաղորդագրությունը ջնջելու համար ծառայությունը կտրամադրի ընդամենը 10 րոպե. հետհաշվարկը կսկսվի հաղորդագրությունն ուղարկելուց անմիջապես հետո: Նոր գործառույթը կգործարկվի Messenger-ի թարմացված տարբերակում:

̰
«Հայկական» արևը Այովայի համալսարանում լուսային թերապիա անցկացնելու գաղափար է հղացրել

18:11 07.11.2018

Այովայի համալսարանի ուսանողների համար կտեղադրվեն ուլտրամանուշակագույն հատուկ լամպեր, որոնք նրանց կպաշտպանեն սեզոնային փոփոխությունների հետ կապված խանգարումներից: Ջերմություն արձակող լամպերը նախատեսված են արտաքին լուսավորության իմիտացիայի համար, ինչը դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի և տրամադրության վրա: Լուսային թերապիայի գաղափարը հեղինակի մոտ առաջացել է Հայաստան այցելելուց հետո: «Ես հետազոտություններ էի կատարում Հայաստանում, որտեղ գրեթե ամբողջ տարին արև […]

̰
Ռուսաստանի տիեզերական կազմակերպությունը հաստատել է համակարգչի խափանման մասին լուրը

00:37 07.11.2018

Ռուսաստանի տիեզերական կազմակերպությունը հաստատել է տեղեկությունները, որ շարքից դուրս է եկել տիեզերակայանի կառավարումն իրականացնող և «ռուսական տարածքում» գտնվող համակարգիչներից մեկի ծրագրային ապահովումը։ Այս մասին տեղեկությունները մինչ այս հրապարակվել էին տիեզերակայանի աշխատանքին երկրից հետևող ամերիկյան մասնագետների կողմից։ Ռուսական կողմը վստահեցրել է, որ համակարգչի խափանումը որևէ ազդեցություն չի ունենա տիեզերակայանի աշխատանքի վրա, քանի որ մյուս համակարգիչները ունակ […]

̰
Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է iPhone XR-ի արտադրությունը

18:25 06.11.2018

Ամերիկյան Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է iPhone XR սմարթֆոնների արտադրությունը, քանի որ այն ցածր պահանջարկ ունի: Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ կանխատեսումներն այլ էին, ակնկալվում էր, որ այս սմարթֆոնները կհետաքրքրեին մեծաթիվ մարդկանց: iPhone XR-ի արտադրության կրճատումը թույլ կտա ընկերությանը օրվա ընթացքում 100 հազարով ավելի քիչ սմարթֆոն արտադրել, […]

̰
Լևոն Աբրահամյանը` «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

12:35 06.11.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկար է հրապարակել` կից գրառմամբ հայտնելով, որ «Մատենադարան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի: «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է նա:

̰
Գիտնականները մեզ հայտնի աստղերից «ամենատարեցին» են հայտնաբերել

00:46 06.11.2018

Աստղաբանները հայտնաբերել են  Ծիր կաթինի՝ մեզ հայտնիներից «ամենատարեց» աստղը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Դրա տարիքը, մոտավոր հաշվարկներով, հասնում է 13.5 միլիարդ տարվա: Աստղն անգամ անուն ունի՝ 2MASS J18082002-5104378, դրա առանձնահատկությունն այն է, որ դրանում բացակայում է որևէ տեսակի մետաղ: Հենց այս հանգամանքով էլ բացատրվում է այս աստղի տարիքի մեծությունը: Նշվում է, որ դեռևս […]

̰
Բրիտանացիների ստեղծած սուպերհամակարգիչը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը

17:15 05.11.2018

Մանչեսթերի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենամեծ նեյրոմորֆ սուպերհամակարգիչը, որն աշխատում է մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքով: Համակարգչի պրոցեսորն ունի մեկ միլիոն միջուկ և կարող է մեկ վայրկյանում 200 միլիոնից ավելի գործողություն կատարել: Ըստ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ համակարգչի մշակման համար պահանջվել է մոտ 20 տարի ու ևս 10 տարի՝ այն հավաքելու համար: Համակարգչի ստեղծման […]

̰
Կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով․ Ջանջուղազյան

13:54 05.11.2018

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ  կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ […]

̰
Ռոբոտների կիրառումը պետք է հարկվի, որպեսզի պահպանվի նաև մարդկային աշխատուժը. Բիլ Գեյթս

16:19 04.11.2018

Հետագայում ռոբոտների կիրառումը պետք է հարկվի: Հարկերը պետք է մեծ լինեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել աշխատատեղեր նաև մարդկանց համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft  ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը: «Հարկերի համակարգը պետք է այնպիսին լինի, որ գործատուն նաև մարդկային աշխատուժը դիտարկելու տարբերակ ունենա: Մինչդեռ հիմա ռոբոտների ներդրման գաղափարը մեզ տանում է դեպի հակառակ ուղղություն»,- […]

̰
Հայտնի է դարձել ռուսական տիեզերանավի վթարի պատճառը

10:43 02.11.2018

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին «Союз МС-10» տիեզերանավի վթարը տեղի է ունեցել Բայկոնուր կայանում տիեզերանավի հավաքման ժամանակ թույլ տրված սխալի պատճառով: Մասնավորապես, պարզվել է, որ  կողային հատվածը սխալ է միացվել նավին, ինչը հանգեցրել է էլեկտրոնային տվիչների սխալ աշխատանքին: Այս դեպքից հետո որոշվել է ուժեղացնել տիեզերանավերի հավաքման գործընթացի վերահսկողությունը, ինչպես նաև անցկացնել […]

̰
Google-ն ու Facebook-ը վտանգավոր են

00:44 02.11.2018

Համացանցի հիմնադիրը համարվող բրիտանացի գիտնական Թիմ Բերներս Լին հայտարարել է, որ այնպիսի խոշոր ՏՏ կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, վտանգավոր են, հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ նման կազմակերպությունները չափից դուրս մեծ ազդեցություն ունեն ու մարդկության գրեթե կեսի վերաբերյալ տեղեկատվություն ունեն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Google-ը և Facebook-ը, […]

̰
Աղի չարաշահումը կարող է ցրված սկլերոզի հանգեցնել

00:40 02.11.2018

Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կերակրի աղի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել ցրված սկլերոզի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ ցրված սկլերոզի դեպքում վնասվում է մարդու նյարդային համակարգը, ինչն էլ կարող է 5-10 տարով կրճատել մարդու կյանքի տևողությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդության վերջնական բուժման հստակ ճանապարհ առայժմ հայտնի չէ: Միայն վերջին ուսումնասիրությունները որոշակի հույսեր […]

̰
Գիտնականները պարզել են, թե ուղեղի որ բջիջներն են հրահանգ տալիս, իսկ որոնք՝ կատարում

00:30 02.11.2018

Ուղեղի կողմից մկաններին տրվող հրահանգները կատարվում են երկու սկզբունքով. ուղեղի մի հատվածի բջիջները հրահանգ են տալիս, մյուսները՝ նպաստում հրահանգի կատարմանը: Հովարդ Հյուզի և Ալենի ինստիտուտների գիտնականները համատեղ ուսումնասիրություն են կատարել՝ պարզելու համար, թե կոնկրետ որ բջիջներն են պատասխանատու շարժումների համար, հայտնում է Nature պարբերականը: Գիտնականներն ընտրել են ուղեղի հստակ հատված ու սկսել հետազոտել նեյրոնների աշխատանքը: […]

̰
Սոֆյան դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում

11:59 30.10.2018

Արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա ռոբոտը դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում, գրում է Daily Mail-ը: Նույն աղբյուրի տվյալներով՝ Սոֆյան պատրաստվում է նաև համաշխարհային շրջագայության մեկնել: Հիշեցնենք, որ մարդանման ռոբոտը կնոջ կերպարով ծրագրավորվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կերպարին համապատասխան։ Այն նախագծվել է այնպես, որ սովորի և հարմարվի մարդկանց վարքագծին, ինչպես […]

̰
Apple ընկերության դեմ հերթական դատական գործը կհարուցվի

01:00 30.10.2018

Ամերիկյան ընկերությունը դատի է տվել Apple ընկերությանը՝ արտոնագրային վճարները չկատարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Qualcomm ընկերությունը 7 մլրդ դոլարի հայց է ներկայացրել:  Միևնույն ժամանակ, ընկերության կողմից հայց ներկայացրած անձը հայտնել է, որ Apple-ն օգտագործել է Qualcomm ընկերության արտոնագրերն ու հրաժարվում է վճարումներ կատարել: Լրատվամիջոցները հայտնում են, որ […]

̰
Չինացի գիտնականները հեղուկ մետաղից ռոբոտ են ստեղծել

00:44 30.10.2018

Սուչժոուի համալսարանի մասնագետները հեղուկ մետաղից ռոբոտի նախատիպ են ստեղծել, գրում է SCMP-ն: Ռոբոտը կարող է շարժվել և փոխել շարժման ուղղությունը հոսանքի ազդեցության տակ: Այն ընդունակ է շարժվել սենյակի կամ փոքր տարածքի մեջ, իսկ հեղուկ մետաղական հիմքը հնարավորություն է տալիս էլեկտրական լարման տակ շարժման ուղղությունը փոխել: Գալիում մետաղը, որը սենյակային ջերմասիտիճանում հալվում է 30 աստիճանում, չինացի գիտնականները […]

̰
Microsoft-ը երկու էկրանով սմարթֆոն է թողարկել

00:32 30.10.2018

Microsoft ընկերությունը երկու էկրան ունեցող սմարթֆոն է ստեղծել: Այս մասին հայտնում է Phone Arena-ն: Հաղորդվում է, որ նախագիծը գաղտնի է եղել և իրականացվել է դեռևս 2015 թվականին: Սարքավորման երկու էկրաններն առանձնանում են հատուկ հարթակով: Ֆունկցիոնալ առումով այն չի տարբերվում մյուս սմարթֆոններից: Ներկայում նման սմարթֆոններ են մշակում նաև Samsung, LG և Huawei ընկերությունները: Microsoft ընկերությունը նոր […]

̰
Հայաստանում մեկնարկել է Գլոբալ ինովացիոն ֆորումը

12:06 29.10.2018

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր մեկնարկել է «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումը: Ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի աջակցությամբ: Գլոբալ ֆորումը համախմբում է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և […]

̰
Բլոգերը փորձության է ենթարկել նորագույն iPhone XR-ը

18:38 28.10.2018

Jerry Rig Everything կեղծանունով բլոգերը iPhone XR սմարթֆոնը փորձության է ենթարկել: Իր փորձարարական տեսանյութը հրապարակել է YouTube-ում: Նա ստուգել է սմարթֆոնի էկրանի ամրությունը, ինչպես նաև տեսախցիկը: Սկզբում մետաղով քերծել է սմարթֆոնը, իսկ հետո գործի դրել շատ սուր դանակ: Սմարթֆոնն ամբողջությամբ քերծելուց հետո բլոգերը փորձել է ձեռքով կոտրել այն, որից հետո կրակայրիչի միջոցով վառել էկրանը: Այս բոլոր […]

̰
FeedConstruct-ը հեղափոխում է լայվ սկաութինգը AJNA-ի միջոցով

12:28 27.10.2018

Եվս մեկ հեղափոխական առաջարկ հայկական արմատներով BetConstruct ընկերության կողմից: BetConstruct-ի հոսքային տվյալների մատակարար FeedConstruct-ը ներկայացրել է լայվ սկաութինգի համար նախատեսված էլ ավելի ճշգրիտ լուծում: Աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, ընկերությունը մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին Մոնակոյի «Սպորտել» ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի […]

̰
Apple-ը «պաշտպանել է» iPhone-ը ոստիկաններից

00:38 27.10.2018

Apple ընկերությունը ոստիկանության համար փակել է iOS 12 օպերացիոն համակարգով աշխատող  iPhone-ի տվյալներին մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Forbes-ը: Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարողանա ձեռք բերել սմարթֆոնի գաղտնի կոդը GrayKey ծրագրի միջոցով: Հիշեցնենք, որ ոստիկանները մինչ այս հնարավորություն ունեին վերոնշյալ ծրագրով շրջանցել Apple-ի  անվտանգությունը: iOS 12 օպերացիոն համակարգի գործարկումից հետո GrayKey ծրագիրը դադարել է աշխատել: Այժմ ոստիկանները […]

̰
BACK_TO_TOP