14:06 19.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից սկսած հասանելի է լինելու բաժանորդագրված օգտատերերի համար:
«Շանթ» ՀԸ-ն տարբեր ռեպորտաժների տեսքով ներկայացրել է թե՛ իր տեսակի մեջ աննախադեպ այս հավելվածի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, թե՛ բաժանորդագրվելու կարգն ու պայմանները՝ օգնելով հեռուստադիտողներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս օրերին մենք հարյուրավոր արձագանքներ ենք ստանում Հայաստանից և Սփյուռքից:
ARM TVs հավելվածը մեծ հետաքրքրություն ու պահանջարկ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Մեզ հետ կապ են հաստատում աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ սփյուռքահայեր: Նրանցից ոմանք, պարզվում է՝ հավելվածը վաղուց են օգտագործում, մյուսների համար էլ այն նոր ու հաճելի անակնկալ է:
Տեսանյութը, որ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների մասին է:
Մեր հայրենակից Վահե Սարգսյանը ապրում է Հալեպում, դեղագործ է: Ասում է, որ նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահերին չի լքել քաղաքը և այդ ընթացքում միշտ կապը պահել է Հայաստանի հետ: Իսկ արդեն մի քանի ամիս է, ինչ այդ կապի ամենահուսալի միջոցը ARM TVs հավելվածն է: Օգտվում է հատկապես SHANT Music և SHANTNEWS ալիքներից:
Արմենակ Թոքմաջյանն էլ Սիրիայից է, հիմա Լիբանանում է գտնվում: Մասնագիտությամբ քաղաքագետ է: Ներկայումս միջազգային կազմակերպությունների համար ուսումնասիրություններ է իրականացնում սիրիահայ փախստականների թեմայով, ակտիվ կապ է պահում Հայաստանի հետ:
Բժիշկ Րաֆֆի Փոլադյանը լիբանանահայ է: Բեյրութում հայտնի դոկտոր Րաֆֆին նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների մասնակից է, ակտիվ քաղաքական գործիչ: Բժշկական թեմաներով ռադիոհաղորդումներ է վարում: ARM TVs հավելվածից օգտվում է արդեն մի քանի ամիս: Նշում է, որ այն ավելի հետաքրքիր դարձավ շուրջօրյա լրատվական ալիքի մուտքով, իսկ հիմա սպասում է հավելվածի նոր առաջարկներին:
Ժիրայր Ավետիսյանն արդեն շուրջ 10 տարի բնակվում է Լոս Անջելեսում: Դերասան է, հոդվածագիր, բլոգեր: ARM TVs հավելվածից վաղուց է օգտվում, խորհուրդ է տալիս նաև ընկերներին, ծանոթներին, մի խոսքով, բոլոր նրանց, որոնք հայկական լրատվական, ժամանցային և ամենակարևորը՝ օրինական ու որակյալ եթերային նյութն են նախընտրում:
Երեք ամիս արդեն հավելվածից օգտվում է Մարսելում բնակվող մեր համերկրացի Սերժ Բահաքլիհին: Սերժը IT ոլորտի մասնագետ է և թերևս նաև դրանով պայմանավորված՝ ավելի լավ է պատկերացնում ARM TVs հավելվածի առավելությունները սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար:
Հավելվածի մասին իր կարծիքը ներկայացնելու յուրատեսակ ձև ընտրած Արա Խաչատուրյանին շատերն են հիշում: Արարատն ու Էվերեստը հաղթահարած ֆրանսահայ լեռնագնացն այս տարի Մարսելից վազքարշավով հասավ Հայաստան: ARM TVs-ը հիմա խորհուրդ է տալիս սփյուռքի բոլոր հայերին:
Ընդհանրապես, վերջին շրջանում հավելվածի հանդեպ հետաքրքրության շեշտակի աճ է գրանցվել, ինչի ապացույցն է թերևս այն, որ ARM TVs-ը շարունակում է մնալ առավել շատ որոնված և ներբեռնված հավելվածը AppStore-ի և Playmarket-ի հայկական տիրույթներում:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...