ՀՀ-ն կատարում է մանրէաբանության ոլորտում իր բոլոր միջազգային պարտավորությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

ՀՀ-ն կատարում է մանրէաբանության ոլորտում իր բոլոր միջազգային պարտավորությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին

19:20 17.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»: Նա ասել էր, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե այդ լաբորատորիաների բացառման մասին է, այլ զինվորականների ներկայության ու վտանգների բացառման։

Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին՝ նրանից որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով՝ հասկանալու, թե ինչ նկատի ունի ՌԴ ԱԳ նախարարը՝ խոսելով ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթղթի մասին:

ՀՀ ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, «կենսաբանական լաբորատորիաների մասին է»:

«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»,- ասված է պարզաբանման մեջ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

10:19 31.05.2025

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Մայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

10:00 31.05.2025

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

09:35 31.05.2025

Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումը

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:17 31.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

09:00 31.05.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...

BACK_TO_TOP