TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով յուրօրինակ ավիասարք է ստեղծել

07:23 16.08.2018

2016 թվականին Հալեպից Կանադա գաղթած 21-ամյա Շուշի Բակարյանն ստեղծել է ինքնաթիռներում բջջայինները, GPS սարքերը և այլ էլեկտրոնային տեխնիկա լիցքավորելու համար նախատեսված սարք, որն աշխատում է քամու ուժի էներգիայով։ «Ventus»-ը նախատեսված է ոչ մեծ օդանավերի համար, այն կարող է նաև մի քանի աստիճանով զովացնել օդը, հայտնում է Horizon Weekly-ն։ Այժմ սիրիահայ աղջիկը սովորում է Կոնկորդիայի համալսարանի […]

̰
Ամերիկյան բանակում մտադիր են զրահաբաճկոններ ստանալ «սարդոստայնից»

07:21 14.08.2018

Սարդից ստացվող  արհեստական մետաքսի օգնությամբ ԱՄՆ-ում մտադիր են ստանալ զրահաբաճկոններ, քանի որ այդ նյութն ավելի պինդ է, քան կեվլար մանրաթելը, և ավելի ճկուն է, քան նեյլոնը։ Սրա հիմքով զրահաբաճկոններն ավելի ամուր ու հարմար կլինեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինված ուժերի կայքը։ Դրանից բացի, նրանք նախատեսում են «արհեստական սարդոստայնները» համակցել արհեստական մետաքսի հետ ու դրանով […]

̰
«Samsung»-ը 512 գիգաբայթ հիշողության  ծավալով քարտեր կթողարկի

00:20 14.08.2018

«Samsung» ընկերությունը տեղեկացնում է 512 գիգաբայթ հիշողության ծավալով քարտի թողարկման մասին: Այն իր ծավալով ռեկորդային է, քանի որ մինչ այդ ամենատարողունակը համարվում էր 400 գիգաբայթ ծավալով քարտը: Թե կոնկրետ երբ կսկսվի «մեծ հիշողությամբ» քարտերի զանգվածային արտադրությունը, ընկերությունը  դեռ չի շտապում նշել:  Իսկ ահա արժեքը փորձել են կռահել փորձագետները: Նրանց կարծիքով՝ 512 գիգաբայթ ծավալով քարտը կարժենա մոտ […]

̰
Samsung-ն աշխարհում առաջինը կարտադրի ծալվող սմարթֆոններ

22:33 13.08.2018

Հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը մտադիր է աշխարհում առաջինն սկսել ծալվող սմարթֆոնների արտադրությունը: «Samsung Mobile» ընկերության գործադիր տնօրեն Դոնգ Ջին Կոն «Galaxy Note 9» նորագույն մոդելի ներկայացման ժամանակ նշել է, որ ներկայումս ընկերությունը կենտրոնացած է հենց ծալվող մոդելի մշակման աշխատանքների վրա: Տնօրենը վստահություն է հայտնել, որ այն դուր կգա մարդկանց: Ավելի ուշ Դոնգ Ջին Կոն խոստովանել է, […]

̰
WhatsApp-ը կհրաժարվի նամակագրության ծածկագրումից

10:14 13.08.2018

WhatsApp մեսենջերում այլևս չի կիրառվի օգտատերերի նամակագրության ծածկագրման տեխնոլոգիան: Ինչպես նշում է RIA Novosti-ն, տեխնոլոգիայից հրաժարվել հարկադրել է Facebook ընկերությունը, որը փաստացի տնօրինում է մեսենջերը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր հերթին հայտարարել է, որ սոցցանցերի հանդեպ նման պահանջն առաջադրել են ամերիկյան իշխանությունները: Ծածկագրման տեխնոլոգիայից հրաժարվելը նշանակում է, որ հատուկ ծառայությունները կարող են առանց խոչընդոտի հասանելիություն […]

̰
Համակարգչային խաղը դեռահասներին սովորեցնում է ապրումակցել

19:30 11.08.2018

Վինսկոսինի համալսարանի ամերիկացի  հոգեբանների կողմից մշակված վիդեո խաղը սովորեցրել է դեռահասներին զգալ այլ մարդու ապրումները, հաղորդում է  npj Science Education ամսագիրը: Ենթադրվում է, որ ապրումակցումը մարզելու համար ստեղծված խաղերը կարող են օգնել այն հիվանդներին, ովքեր ուրիշների տրամադրությունը զգալու հետ խնդիրներ ունեն: «Kaidor Crystals»  կոչվող խաղում պետք է շփվել այլմոլորակայինների հետ, ովքեր չեն հասկանում մարդկային լեզուն: […]

̰
ՆԱՍԱ-ն Արեգակն ուսումնասիրելու համար ուղարկվող զոնդի մեկնարկը հետաձգել է մինչև վաղը

14:35 11.08.2018

Delta IV հրթիռակիրի մեկնարկի հետաձգման պատճառն առայժմ հայտնի չէ:

̰
Ինչպես անվտանգ օգտագործել սմարթֆոնները. Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը

16:39 10.08.2018

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ սմարթֆոնների անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ գործողությունների մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Սմարթֆոնները անվտանգ օգտագործելու անհրաժեշտությունը` Հաշվի առնելով այն, թե որքան ժամանակ ենք մենք տրամադրում սմարթֆոններին, պետք է համոզված լինենք, որ դրանց օգտագործումը ապահով է ու անվտանգ։ Հեռախոսի վրա անհրաժեշտ է անպայման PIN կոդ կամ գաղտնաբառ […]

̰
iPhone-ի երեք նոր մոդելները կստանան Face ID համակարգ

10:26 10.08.2018

iPhone-ի բոլոր երեք նոր մոդելները կստանան դեմքի ճանաչման Face ID համակարգ։ Այս մասին հայտնում է Loup Ventures պարբերականը՝ հղում անելով Apple-ի մատակարար Lumentum-ին։ Ամերիկյան կորպորացիան այդ հնարավորությունը համարում է օգտատերերի համար ամենագրավիչը։ Նշենք, որ համակարգն աշխատում է առանձին ներկառուցված տեսախցիկի օգնությամբ, որի միջոցով էլ սմարթֆոնը ճանաչում է օգտատիրոջ դեմքը։

̰
Ավստրալիայի լողափին գտնվել են նախապատմական հսկայական շնաձկան մնացորդներ

07:55 10.08.2018

Ավստրալական լողափերից մեկում հայտնաբերվել են նախապատմական հսկայական շնաձկան ատամներ։ Մասնագետների գնահատականներով՝ այդ գիշատիչը սպիտակ շնաձկից կրկնակի մեծ է եղել․ երկարությունը կարող է հասնել ավելի քան 8 մետրի։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Եզակի նմուշը Յան Ջուկում (Մելբուռնից 100 կմ հեռու) գտել է հնագետ Ֆիլիպ Մալալին։ Գիշատչի ատամների չափը գերազանցում է 7 սմ-ն։ Կենդանին ապրել է […]

̰
Facebook-ը կջնջի եռաչափ տպիչով զենքի ստեղծման գծագրերը

07:38 10.08.2018

Facebook-ի վարչակազմն արգելել է օգտատերերին սոցցանցում տեղադրել հրազենի գծագրերը, որը կարելի է ստեղծել եռաչափ տպիչի օգնությամբ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Ղեկավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ իրենք ջնջում են նման կոնտենտը՝ համապատասխան իրենց քաղաքականության։ Հեռացման ենթակա են նաև այն հղումները, որոնք տանում են գծագրեր պարունակող կողմնակի կայքեր։ 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմն «Defense Distributed» […]

̰
Samsung-ը ներկայացրել է «Galaxy Note 9» սմարթֆոնը

07:27 10.08.2018

Հարավկորեական «Samsung» ընկերությունը ներկայացրել է «Galaxy Note 9» սմարթֆոնը։ Նորույթի համաշխարհային վաճառքը կսկսվի օգոստոսի 24-ին։ 512 ԳԲ հիշողության ծավալով մոդելի արժեքը կկազմի 1500 դոլար։ Մշակողները նշել են, որ ներկա պահին դա ընկերության ամենահզոր սմարթֆոնն է։ Սարքն ունի 6․3 դյույմ անկյունագծով էկրան (կետայնությունը՝ 2960х1440)։ Օպերատիվ հիշողության ծավալը բազային մոդելի համար կազմում է 6 ԳԲ, իսկ թոփայինների […]

̰
Հաքերները բացահայտել են WhatsApp-ի վտանգները

14:38 09.08.2018

WhatsApp-ը, պարզվում է, ապահով ու անվտանգ չէ: Մի խումբ հաքերներ WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս որսալ և փոխել հաղորդագրություններն անձնական և խմբային նամակագրություններում: Պարզվում է՝ դա հնարավոր է անել ծառայության բջջային և վեբ տարբերակներում տվյալների սինքրոնացման գործիքներով: Օրինակ, օգտագործել «Մեջբերում» գործառույթը խմբային նամակագրություններում՝ փոխելու համար հաղորդագրությունն ուղարկողի անունը մեկ այլ անունով, […]

̰
Երկրի մթնոլորտում հսկայական անոմալիա է բացահայտվել

12:02 09.08.2018

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Երկրի իոնոսֆերայում (իոնոլորտ) հսկայական անցք են հայտնաբերել, որը առաջացել է ստրատոսֆերայի (վերնոլորտ) շերտերի անսպասելի տաքացումից: Ստրատոսֆերայի շերտերի տաքացումներ,  որպես կանոն, տեղի են ունենում ձմռանը, Երկրի հյուսիսային և հարավային բևեռների հատվածում: Դրանց պատճառը մթնոլորտի գրավիտացիոն ալիքներն են: Դրանք առաջանում են  տրոպոսֆերայում (ներքնոլորտ), այսինքն՝ մթնոլորտի ամենաներքևի շերտերում, սակայն լեռնային բարձրունքներին բախվելիս կարող են շատ […]

̰
Գիտնականները պարզել են մարդու օրգանիզմի համար ալկոհոլի թույլատրելի չափաբաժինը

23:48 08.08.2018

Գիտնականները ստուգել են ընդունած ալկոհոլի քանակի և կյանքի տևողության նվազման միջև փոխադարձ կապը:

̰
Sailfish օպերացիոն համակարգին անցման համար ավելի քան 160 միլիարդ ռուբլի կպահանջվի

11:33 08.08.2018

Ռուս պաշտոնյաների ու պետական հիմնարկների աշխատակիցների՝ ռուսական Sailfish բջջային օպերացիոն համակարգին անցման համար կպահանջվի ավելի քան 160 միլիարդ ռուբլի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: 2021 թ. այս օպերացիոն համակարգով սմարթֆոններին պետք է անցնեն պետական մարմինների, բյուջետային հաստատությունների և պետական մասնակցությամբ կազմակերպությունների 7,9 միլիոն աշխատակիցներ: Մինչև 2021-ի տարեվերջ պաշտոնյաների՝ Sailfish համակարգին անցման վրա ծրագրվում է ծախսել […]

̰
Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի ցուցանիշով

10:59 08.08.2018

Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017-ի երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) […]

̰
Չինացին թռչող սկուտերով երկինք է բարձրացել

10:55 08.08.2018

Թռչող սկուտերը կարող է զարգացնել առավելագույնը 70կմ/ժ արագություն:

̰
ԵՄ-ի պարտադրանքով iPhone-ը կարող է փոփոխության ենթարկվել

08:21 08.08.2018

Եվրամիության կարգավորիչ մարմիններն ուսումնասիրում են անհրաժեշտության հարցը՝ պարտավորեցնելու սմարթֆոն արտադրողներին կիրառել հեռախոսների լիցքավորման համար միասնական բնիկ։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման որոշման ընդունման դեպքում «Apple»-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning բնիկից։ ԵՄ փորձագետների կարծիքով՝ լիցքավորման միասնական սարքի ներմուծումը թույլ կտա նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը կազմում է տարեկան մոտ 51 տոննա։ Դա օգտատերերին կազատի նաև […]

̰
iPhone-ն անլար լիցքավորման հենակ-սարք է ստեղծել

07:53 08.08.2018

«Logitech» ընկերությունն «Apple»-ի հետ համատեղ անլար լիցքավորման հենակ-սարք է ստեղծել iPhone 8, 8 Plus և X-ի համար, հայտնում է 9to5mac տեղեկատվական բլոգը:   Նշվում է, որ սարքը համաժամանակեցված չէ Apple Watch -ի և AirPods-ի հետ: AirPower կոչվող այս սարքը կթողարկվի սեպտեմբերին:    

̰
Google-ը ներկայացրել է նոր՝ Android 9.0 օպերացիոն համակարգը

22:57 07.08.2018

Google ընկերությունը ներկայացրել է  Android 9.0 օպերացիոն համակարգի վերջնական մշակված տարբերակը։ Այն ստացել է Pie անվանումը: Ի դեպ, ընկերությունը նոր տարբերակը ներկայացրել է նախատեսվածից երկու շաբաթ շուտ: Նոր՝ Android 9.0 Pie օպերացիոն համակարգը, կարող է ավտոմատ կերպով որոշել օգտատիրոջ կողմից առավել շատ օգտագործվող հավելվածները և մարտկոցների էներգիայի առավել մեծ մասն ուղղել հենց այդ հավելվածների օգտագործմանը: […]

̰
iPhone արտադրող գործարանը վիրուսի պատճառով դադարեցրել է աշխատանքը

11:54 07.08.2018

Համակարգչային վիրուսի օգտագործմամբ իրականացված ցանցահենային  հարձակումը կաթվածահար է արել «Apple» սմարթֆոններ արտադրող «Taiwan Semiconductor Manufacturing Co.» (TSMC) ընկերության մի քանի գործարանների աշխատանքը: «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝  հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ WannaCry վիրուսի նոր տարատեսակի օգտագործմամբ: Արտադրությունն ամբողջովին վերականգնել հաջողվել է միայն երեք օր անց: Այսպես կոչված «վարակի» ներթափանցումը տեղի է ունեցել ծրագրային ապահովման նոր […]

̰
Չինաստանը հաջողությամբ փորձարկել է առաջին բեռնատար թռչող սարքը

16:16 06.08.2018

Չինաստանը հաջողությամբ փորձարկել է առաջին բեռնատար «Սինկու 2» թռչող սարքը, հաղորդում է  Global Times-ը: Նշվում է, որ փորձարկումը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Սարքը օդում 10 րոպե է գտնվել, այն 30 կմ բարձրության վրա որոշակի գործողություններ է արել և հանձնարարված տեղում վայրէջք կատարել: Աղբյուրի փոխանցմամբ՝ սարքը կատարելագործելու վրա մասնագետները աշխատել են 3 տարի: Սարքը՝ իր բարձր […]

̰
Ուրվական մայները գրոհում է կորպորատիվ ցանցերը․ «Կասպերսկի Լաբորատորիա»

10:33 06.08.2018

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են մայներ, որի թիրախն առաջին հերթին կորպորատիվ ցանցերն են։ PowerGhost վնասաբեր ծրագիրն անֆայլ է, ինչը թույլ է տալիս աննկատ հաստատվել զոհի աշխատանքային կայանում կամ սերվերում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամենից շատ գրոհներ է հայտնաբերել Հնդկաստանում, Թուրքիայում, Բրազիլիայում և Կոլումբիայում։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։ Թափանցելով ընկերության ենթակառուցվածք, PowerGhost-ը փորձում է ստանալ ցանցի օգտատերերի հաշվեգրերը հեռավար […]

̰
Google Maps-ը հիասթափեցրել է հարթ Երկրի տեսության կողմնակիցներին

07:37 04.08.2018

Reddit սոցցանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Google Maps քարեզագրական ծառայության թարմացմանը։ Քարտեզում Երկրի մասշտաբը փոքրացնելիս մոլորակը դառնում է գնդաձև, մինչդեռ նախկինում այն եղել է հարթ։ Թարմացման մեջ ձևավորված գլոբուսը կարելի է պտտել։ «Կարծում եմ՝ միակ մարդիկ, ովքեր հիասթափված են այդ փոփոխությունից, հարթ Երկրի տեսության կողմնակիցներն են»,-նորարարությունը մեկնաբանել է օգտատերերից մեկը։

̰
Google-ը կվերադառնա Չինաստան

18:05 03.08.2018

Google-ը նախատեսում է Չինաստանի համար գործարկել որոնողական համակարգի առանձին տարբերակ, որում կառավարության կողմից սահմանափակումներ կլինեն քաղաքացիների համար, հաղորդում է Reuters-ը: Չինաստանի քաղաքացիները չեն կարողանա օգտվել որոշակի ռեսուրսներից և վեբ-ծառայություններից: Այդպիսով ինտերնետային հսկան մտադիր է վերադառնալ 8 տարի առաջ լքած շուկան: Այդ նախաձեռնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանություններն ամերիկյան ընկերությունների հետ գործակցող իրենց […]

̰
WhatsApp-ում կհայտնվի վճարովի հաղորդագրությունների գործառույթ

08:26 02.08.2018

WhatsApp մեսենջերը սահմանում է վճարովի հաղորդագրությունների գործառույթ, սակայն վճար կգանձվի միայն բիզնես-օգտատերերից գովազդային բնույթի և սպասարկման հետ կապված հաղորդագրությունների ուղարկման համար։ Նշվում է, որ մեսենջերն ավելի մեծ հնարավորություններ կտրամադրի ընկերություններին, որոնց անհրաժեշտ են հաճախորդների հետ շփման համար հզոր միջոցներ։ Դրանցից մեկն էլ հենց կլինի ընկերության կայքում կամ Ֆեյսբուքում ընկերության գովազդում ուղիղ կապի նշանի հայտնվելը։ Հիշեցնենք, […]

̰
Tesla-ն iPad-ով կառավարվող մոտորանավակ է ստեղծել

22:09 01.08.2018

Ֆիննական Q-Yachts ընկերության կառուցած մոտորանավակը կլինի ամենաանաղմուկը աշխարհում, իսկ հսկողության համակարգի մեծ մասի ավանդական լծակներն ու սեղմակները կառավարվելու են iPad պլանշետով: Մոտորանավակը  հագեցած է էլեկտրական երկու Oceanvolt տիպի շարժիչով, որոնց օգնությամբ հնարավոր է  զարգացնել 30 կմ/ժ արագություն, գրում է Daily Mail-ը: Q30 մոտորանավակի երկարությունը գրեթե 9 մետր է, այս չափը, ըստ ստեղծողների, պետք է բավարարի […]

̰
YouTube-ի հավելվածում գիշերային ռեժիմ են ավելացրել

07:52 31.07.2018

Android օպերացիոն համակարգով աշխատող էլեկտրոնային սարքերի օգտատերերի համար YouTube-ի հավելվածում ավելացվել է գիշերային ռեժիմ։ Ամերիկյան Google կորպորացիայի մշակողները հայտնել են, որ գիշերվա ժամերին ֆոնը կդառնա մուգ մոխրագույն, իսկ հոլովակները մակագրելու տեքստը՝ սպիտակ, ինչը թույլ կտա նվազեցնել ծանրաբեռնվածությունն օգտատերերի աչքերի վրա։ 2018 թվականի մարտին այդ գործառույթն արդեն կարողացել են գնահատել iOS օպերացիոն համակարգով աշխատող էլեկտրոնային սարքերի […]

̰
Ինչպիսին կլինեն Մարսի առաջին կացարանները

20:02 29.07.2018

NASA-ն հայտարարել է Մարսի առաջին գաղութարարների համար կացարանների մշակման մրցույթի հաղթողներին։ Այս մասին ասվում է ամերիկյան աերոտիեզերական գործակալության կայքում։ Ժյուրին եզրափակչում ընտրել է 5 թիմերի, որոնք կիսել են 100 հազար դոլարի հասնող մրցանակային ֆոնդը։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 18 թիմ։ Առաջին տեղը զբաղեցրել է Արկանզաս նահանգի թիմը։ Թիմի անդամները ստացել են դրամական պարգև՝ 21 […]

̰
BACK_TO_TOP