00:42 07.09.2018
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ պատկերված են iPhone-ներ՝ 3 տարբեր գույներով: Այս մասին հայտնում է Slashleaks-ը: Հաղորդվում է, որ գաջեթներն ունեն ալյումինե շրջանակ: Լուսանկարներում պատկերված է iPhone-ների միայն հակառակ կողմը: Նոր գաջեթները սպառողին կներկայացվեն այս տարվա սեպտեմբերի 12-ին:
00:19 06.09.2018
Google ընկերությունը Chrome-ի հոբելյանական թարմացումն է թողարկել` նվիրված ընկերության 10-ամյակին: Այս մասին գրում է IXBT.com կայքը: Նոր թարմացված տարբերակում ֆոնային զգալի փոփոխություններ կան, ինչպես նաև նոր գործիքներ են ավելացել: Դիզայնը մշակվել է Material Design ընկերության հետ և Chrome-ն այժմ ավելի թարմ ու հետաքրքիր տեսք ունի՝ նշանները ավելի աչքի ընկնող են , մենյուն ավելի հետաքրքիր տեսք ունի և այլն: Որոնողական Omnibox […]
23:58 05.09.2018
«Volvo» ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է 360c ավտոմեքենան: Նոր ավտոմեքենան յուրահատուկ է նրանով, որ չունի ղեկ և ոտնակներ: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: Նշվում է, որ այս նոր մոդելում փոխված է ավտոմեքենայի սալոնի դասավորությունը: Դիզայներները ամբողջովին հրաժարվել են նստատեղերի ավանդական դասավորությունից: https://www.facebook.com/volvocars/videos/522395554871207/ Այս մեքենային երթևեկության համար վարորդ պետք չէ և ուղևորները երթևեկության ժամանակ կարող են զբաղվել […]
23:19 05.09.2018
Instagram-ը նախատեսում է ինտերնետ խանութ բացել: Հաղորդվում է, որ այն առանձին հավելված է լինելու: Այս մասին հայտնում է The Verge-ը: Որոշ տեղեկություններով՝ հավելվածը կստանա iG Shopping անվանումը: Դրա միջոցով գնորդները հնարավորություն կունենան ապրանքատեսականուն ծանոթանալ և առցանց գնում կատարել: Այս կերպ աջակցություն է ցուցաբերվում մի շարք կազմակերպությունների ու անհատ գործարարների: Ավելի վաղ Instagram-ը հեղինակել էր նոր՝ […]
22:20 05.09.2018
Ամերիկացի զինվորականներն ու գիտնականները նոր փորձարկումներ են կատարել` անօդաչու թռչող սարքերը լազերային սարքերով օդում լիցքավորելով: Այս մասին գրում է New Scientist-ը և նշում, որ լազերային լիցքավորումը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական ոլորտին: Լազերային լիցքավորիչի ստեղծմամբ զբաղվում է Մերիլենդի Կապի և էլեկտրոնիկայի հետազոտությունների ու զարգացման կենտրոնը: Լիցքավորիչն անօդաչուի վրա տեղադրված լազերային ցանց է, որը հեռակառավարման տարբերակով լիցքավորելու […]
19:22 05.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը […]
16:36 05.09.2018
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ոչ բոլոր շնաձկներն են գիշատիչ և դրանց շարքերում կան նաև բուսակերներ: Դրանք շնաձկների շարքին դասվող «մուրճ-ձկներն» են, որոնք հանդիպում են ամերիկյան մայրցամաքի գրեթե բոլոր ափերին: Դրանք կարող են ունենալ մինչև 1 մետր երկարություն և 10 կգ քաշ: Այս մասին հայտնում է ScienceAlert-ը: Հաղորդվում է, որ թեև այդ կենդանիները սնվում […]
16:19 05.09.2018
Գործունեության 15 տարիների ընթացքում Skype-ը նորամուծություն է կատարել: Այսուհետ ծառայության միջոցով կատարված զանգերը հնարավոր կլինի տեսաձայնագրել: Այս մասին հայտնում է Uber Gizmo-ն: Հաղորդվում է, որ տեսաձայնագրության մեկնարկին զուգահեռ զրուցակիցը հաղորդագրություն է ստանում այդ մասին: Նորամուծությունը գործում է Skype-ի բոլոր տարբերակներում, բացի Windows 10-ի համար նախատեսված տարբերակից: Տեսաձայնագրությունը համակարգում մնում է 30 օր, որից հետո ինքնաոչնչացվում […]
11:47 04.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ նախարարությունն այժմ բանակցություններ է վարում Paypal վճարահաշվարկային համակարգը ՀՀ-ում ներդնելու ուղղությամբ: Paypal ընկերության ղեկավարության հետ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում այդ համակարգով վճարումներ կատարելու համապատասխան միջավայր ստեղծվի, նշել է նախարարը: Միաժամանակ Հայաստանը ներառվել է Merchant account […]
01:00 04.09.2018
Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ խաբելը լավ է ազդում ուղեղի վրա, տեղեկացնում է Medical Xpress-ը: Ըստ գիտնականների` որքան շուտ երեխան սկսի ստել, այնքան ավելի լավ: Այն երեխաները, որոնք ստում են, կոգնիտիվ զարգացման առումով իրենց տարեկիցների հանդեպ առավելություն ունեն: Հետազոտությունը կատարել է բժիշկ Կանգ Լին Չինաստանի, ԱՄՆ-ի, Սինգապուրի իր գործընկերների հետ: Ուսումնասիրությանը մասնակցել է 3,5 […]
18:23 02.09.2018
Google-ը գաղտնի համաձայնագիր է կնքել Mastercard-ի հետ՝ գնելով նրանից մոտ 2 մլրդ օգտատերերի ֆինանսական տարանցումների պատմությունը։ Google-ը փաստացի գտել է վեբ-գովազդի արդյունավետությունը պարզելու միջոց։ Որոնողական հսկան այժմ գիտի, թե հայտարարության դիտումից հետո ով է ուղևորվել ցուցադրված ապրանքը գնելու։ Անձնական տվյալների պաշտպանության կողմնակիցները դա համարում են խիստ մտահոգիչ, քանի որ հայտնի չէ, թե ուրիշ ինչ պայմանավորվածություններ […]
09:56 01.09.2018
Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ […]
07:34 31.08.2018
Մանկական կոնստրուկտորներ արտադրող «Lego» ընկերությունը ներկայացրել է «Bugatti Chiron» հիպերմեքենայի իրական չափսի կրկնօրինակը։ Խաղալիք մեքենան կարող է ինքնուրույն շարժվել։ Ընկերությունից հայտնում են, որ Bugatti-ի հավաքման համար պահանջվել է կոստրուկտորի մոտ 1 մլն դետալ և 13 հազար ժամ։ Lego-ից պատրաստված Bugatti Chiron-նն արդեն փորձարկել է նախկին ավտոարշավորդ Էնդի Ուոլեսը։ Նրան հաջողվել է վարել մեքենան 20 կմ/ժամ […]
00:11 31.08.2018
«Apple» ընկերությունը սեպտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի իր կենտրոնակայանում կներկայացնի իր iPhone սմարթֆոնի նոր մոդելները։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ սարքը վաճառքում կհայտնվի միջոցառման ժամանակ, ցուցադրությունից մեկ շաբաթ անց։ Համաձայն շշուկների՝ սմարթֆոններից բացի, կներկայացվեն մի շարք այլ նոր արտադրանքներ։ Դրանց շարքում են նոր iPad-ները, թարմացված համակարգիչներն ու աքսեսուարները, ինչպիսին AirPods-ն է։ Տեղեկություններ են ստացվում այն մասին, որ […]
14:00 30.08.2018
Apple-ը գնել է Akonia Holographics ստարտափը, որը զբաղվում է իր իսկ ստեղծած AR-ակնոցների՝ հոլոգրաֆիկ էկրանի մշակմամբ, տեղեկացնում է Bloomberg-ը: Նշվում է, որ ստարտափը ստեղծվել է 2012թ-ին: Հայտնի է, որ ի սկզբանե ստարտափը զբաղվել է հոլոգրաֆիկ տվյալների պահպանմամբ, սակայն հետագայում վերափոխել է աշխատանքային պրոֆիլը: Ավելի վաղ հաղորդվել էր. որ Apple ընկերությունը մտադիր է թողարկել սեփական AR ապրանքանիշը, սակայն դրա թողարկումը […]
13:00 30.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել իր աշխատանքային ուղևորությունից: «Ողջույն, ժողովուրդ ջան Ինչպես խոստացել էի, անդրադառնամ ուղևորությանս դեպի Բանգկոկ, Թաիլանդ, որը դեռ չի ավարտվել: Մասնակցում եմ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-Խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար […]
00:01 30.08.2018
Facebook-ը հայտարարել է Facebook Watch ծառայության գործարկման մասին, որը հավակնում է դառնալ YouTube-ի մրցակիցը: Ծառայությունը բոլորին հասանելի կդառնա օգոստոսի 30-ից։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Facebook-ը տեսանյութերի հեղինակներին առաջարկում է գովազդի հաշվին գումար աշխատել: Նշվում է, որ ծառայությունը 2017-ի օգոստոսից գործում է ԱՄՆ-ում:
18:44 27.08.2018
Splashleaks-ը հրապարակել է գնորդներին դեռևս չներկայացված Sony Xperia XZ3 սմարթֆոնի լուսանկարը: Նոր սարքի շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել Բեռլինում կայանալիք IFA 2018 ցուցահանդեսի շրջանակում: Հրապարակված լուսանկարն ամբողջական պատկերացում է տալիս առաջիկայում հանրության դատին ներկայացվելիք նոր սմարթֆոնի արտաքին տեսքի մասին: Նշվում է, որ սմարթֆոնի վերջին մոդելը նախկին Xperia XZ2-ից շատ քիչ է տարբերվում: Միակ տարբերությունն այն է, […]
12:41 27.08.2018
Ճապոնական Hinomaru Kotsu և ZMP ընկերությունները համատեղ սկսել են առանց վարորդների մեքենաներով առաջին ուղևորափոխադրումները: Մեքենաներն առայժմ հստակ երթուղով են շարժվում, որի երկարությունը 5,3 կիլոմետր է: Առանց վարորդների տաքսիներն ուղևորներին հասցնում են Տոկիոյի Օտեմատի շրջանից Ռոպոնգի թաղամաս և հակառակ ուղղությամբ: Փորձնական ուղևորափոխադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը: Բոլոր գործողությունները մեքենաներում, այդ թվում՝ շրջադարձերը, երթևեկության շարքեր փոխելը, կանգառները, […]
23:15 26.08.2018
Փորձագետները կազմել են այս տարի թողարկված լավագույն սմարթֆոնների թոփ հնգյակը։ Դրանում ընդգրկվել է OnePlus 6-ը, որի դրական հատկանիշներին են դասվում որակյալ տեսախցիկը, 6գբ օպերատիվ հիշողությունը, ինչպես նաև արագ լիցքավորման տեխնոլոգիայով մարտկոցը։ Եվս մեկ հիանալի նորույթ է հանդիսանում Samsung-ի Galaxy Note 9 սմարթֆոնը, որը, բացի հզոր մարտկոցից ու լավ տեսախցիկից, աչքի է ընկնում ներքին հիշողության մեծ […]
00:17 26.08.2018
Airpods անլար ականջակալները դարձել են ընթացիկ տարվա սկզբից ի վեր Apple ընկերության ամենագնվող ապրանքը։ Նման եզրակացության են եկել Ceros ընկերության փորձագետները, ովքեր վերլուծել են ԱՄՆ-ի և Կանադայի շուկայում կենցաղային տեխնիկայի խոշորագույն Best Buy ցանցի վաճառքի ցուցանիշները։ Անցած տարի ամերիկյան կորպորացիայի հիթն էր դարձել ականջակալների համար նախատեսված 3․5 մմ չափսերով ադապտերը։ Օգոստոսի 21-ին հայտնի էր դարձել, […]
08:29 25.08.2018
Google-ն իր էլեկտրոնային փոստային Gmail ծառայությունում գործարկել է ինքնաոչնչացվող նամակների գործառույթ։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։ Այժմ գաղտնի նամակագրության ռեժիմում նամակներն ընթերցվելուց հետո ավտոմատ կերպով կջնջվեն։ Ուղարկողն ունի ջնջման ամսաթիվ նշելու հնարավորություն։ Այդ դեպքում ստացողը չի կարող վերաուղարկել, պատճենել, տպել կամ ներբեռնել նամակի բովանդակությունը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ընկերությունը, սակայն, չի երաշխավորում, որ նամակագրության […]
19:53 23.08.2018
Facebook սոցցանցի օգտատերերի հաղորդագրությունները էջերից սկսել են անհետանալ դրանք տեղադրելու պահից սկսած, ինչի պատճառը տեխնիկական խափանումներն են, հաղորդում է The Independent-ը: Բազմաթիվ օգտատերեր հայտնում են, որ իրենք նորություններ են տեղադրում իրենց էջում, սակայն պարզվում է, որ դրանք անհետացել են հրապարակվելուն պես: Օգտատերերը պնդում են, որ իրենց հաղորդագրություններն անհետանում են դրանց տեղադրումից մի քանի րոպե անց, երբ […]
19:06 23.08.2018
«Կալաշնիկով» կոնցեռնը մշակում է էլեկտրական մեքենայի տեխնոլոգիա, որը հետագայում, ինչպես ենթադրում են ընկերությունում, կկարողանա մրցել Tesla- ի հետ, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: Նոր էլեկտրական մեքենայի հայեցակարգում մի քանի բնօրինակ համակարգեր են, որոնք ստեղծվել են կոնցեռնի կողմից: Ընկերությունը խոստովանել է, որ ոգեշնչվել է համաշխարհային շուկայի առաջատարների փորձից: «Այդ տեխնոլոգիան մեզ թույլ կտա մեկ շարքում կանգնել էլեկտրական ավտոմեքենաների […]
07:46 23.08.2018
Facebook սոցցանցի վարչակազմը 2018 թվականի մարտին արգելափակել է ավելի քան 400 հավելված՝ օգտատերերի տվյալների հնարավոր նոր արտահոսքի պատճառով։ Միջոցառումներն ընդունվել են բրիտանական Cambridge Analytica ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը տեղեկություններ է ստացել օգտատերերի մասին։ Օգոստոսի 22-ին տարածված հաղորդագրությունում նշվում է, որ սոցցանցն սկսել է մանրակրկտորեն ստուգել հավելվածները։ «Մեր հետաքննության մեկնարկի պահից մենք ուսումնասիրել ենք հազարավոր […]
20:41 21.08.2018
Սան Դիեգոյի բնակիչ Նապոլեոն Պատակսիլը Google որոնողական համակարգի դեմ դատական հայց է ներկայացրել: Հայցվորը մեղադրում է ընկերությանը օգտատերերին հետևելու համար: Նա պնդում է, որ Android և iOS համակարգերից օգտվողների տեղաշարժին Google-ը հետևում է նույնիսկ այն ժամանակ, երբ համապատասխան գործողության հրահանգն անջատված է սմարթֆոնում: Ըստ հայցվորի՝ սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է և միջամտություն օգտատիրոջ անձնական […]
14:26 21.08.2018
Apple Watch Series 4 սմարթ-ժամացույցների միանգամից 6 նոր մոդել է գրանցվել ամերիկյան Apple ընկերության կողմից: Սեպտեմբերին սպասվող նոր մոդելների ներկայացումից առաջ ընկերությունը վկայական է ստացել A1977, A1978, A1975, A1976, A2007 և A2008 համարներով սմարթ-ժամացույցների մոդելների համար: Նշվում է, որ ամբողջ շարքի դիզայնը զգալի փոփոխություններ կունենա: Նոր մոդելների մանրամասն բնութագրերը դեռևս չկան:
14:27 20.08.2018
Twitter-ում մեծ վեճ է ծագել Իլոն Մասկի և Uber-ի թոփ մենեջեր Արիաննա Հաֆինգտոնի միջև: Uber-ի տնօրենների խորհրդի անդամը մեղադրել է Մասկին մարդկային էներգիայի ոչ գիտականորեն և անարդյունավետ օգտագործելու համար: «Ford-ը և Tesla-ն ամերիկյան երկու ավտոմոբիլային ընկերություններ են, որոնք խուսափել են սնանկացումից: Դուք կարծում եք, որ աշխատաոճի փոփոխությունը հնարավո՞ր տարբերակ է: Դա այդպես չէ»,- գրել է Մասկը բաց նամակի […]
14:25 18.08.2018
Apple ընկերությունը կներկայացնի նոր Macbook-ը այս տարվա սեպտեմբերին: Այս մասին հայտնում է Digitimes-ը: Macbook-ը կաշխատի Intel պրոցեսորով Kaby Lake միկրոճարտարապետությամբ, որը արտադրվել է 14 նանոմետր տեխնոլոգիայով: Ամենայն հավանակությամբ նոթբուքը կդառնա Macbook Air-ի ալտերնատիվ տարբերակը: Նոթբուքը կարժենա 1200 դոլար: Նշենք, որ այ սեպտեմբերին Apple ընկերությունը կներկայացնի 3 նոր iPhone և երկու iPad Pro: ինչպես նաև հայտարարելու […]
14:09 18.08.2018
Apple ընկերությունը 2018-ին iPad Mini պլանշետների համար ծրագրի թարմացում չի թողարկի: Ընկերությունը այդ սերնդի պլանշետների համար նոր ծրագրեր դեռևս չունի: Այս մասին նշում է Digitimes-ը իր վերլուծական հոդվածում: Թարմացման փոխարեն Apple-ը կներկայացնի թարմացված երկու iPad Pro 12.9 և 11 դյույմ անկյունագծային էկրանով: Հայտնի է, որ այդ պլանշետները կունենան USB-C միակցիչ՝ արագ լիցքավորելու և Face-ID-ի 3D […]