16:19 21.09.2018
Կոլումբիան դարձել է ֆեյսբուքյան ժամադրությունների նոր ծառայությունը փորձարկելու հարթակ, քանի որ կոլումբացիների շրջանում նման ծառայությունները շատ տարածված են, հաղորդում է Tech Crunch պորտալը: Առայժմ օգտատերերը կարող են միայն իրենց պրոֆիլները ստեղծել, բայց շուտով հնարավոր կլինի ընդլայնել ծառայությունից օգտվելու հնարավորությունները: Գրանցման համար անհրաժեշտ է պատասխանել 20 հարցի: Օրինակ, «Ինչպիսի՞ն է քո իդեալական օրը»: Հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների […]
20:11 20.09.2018
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի փորձագետները թեստ են անցկացրել և պարզել, թե ինչու է մարդկանց համար դժվար ակտիվ հանգիստը նախընտրելը, եթե հնարավորություն կա տանը նստելու և ոչինչ չանելու: Նշված հետազոտության արդյունքները ներկայացված են Neuropsychologia պարբերականում: Գիտնականները փորձարկում են իրականացրել 29 մարդու վրա և եկել այն եզրահանգմանը, որ ակտիվ հանգիստ ընտրելու համար պետք է ավելի շատ ջանք գործադրել, […]
16:21 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]
00:55 20.09.2018
Չինաստանն առաջիկա հինգ տարում պլանավորում է մոտավորապես 100 մլրդ յուան՝ մոտ 14,6 մլրդ դոլար ներդնել թվային տնտեսության զարգացման համար: Ըստ «Սինհուա» գործակալության տվյալների՝ Չինաստանի զարգացման բանկի և ՉԺՀ-ի զարգացման ու բարեփոխումների գործերի պետական կոմիտեի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է«Թվային տնտեսությունը և թվային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը: Ենթադրվում է, որ […]
00:48 18.09.2018
Mitsubishi ընկերությունը տարածել է նորացված L200-ի առաջին լուսանկարը: Դատելով լուսանկարից՝ փիքափի ճակատային մասը կունենա Dynamic Shield-ի ֆիրմային տեսքը՝ նեղ օպտիկայով և հակամառախուղային լամպերի մեծ բլոկով, ինչպես Eclipse Cross-ում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ փոփոխման կենթարկվի նաև L200-ի սրահը: Գամմա շարժիչը, ամենայն հավանականությամբ, կմնա անփոփոխ: Ավտոմեքենան ունենալու է բենզինով աշխատող 132 ձիաուժ հզորությամբ 2.4 շարժիչ , 181 դիզելային […]
19:51 17.09.2018
Մարդկանց համար հնարավոր «երկրորդ տուն» են գիտնականները նշում Պրոքսիմա Ցենտավրա համաստեղությունում գտնվող էկզոմոլորակը, հաղորդում է Science Alert- ը: Պրոքսիմա Ցենտավրա համաստեղությունում, որը գտնվում է Ալֆա Ցենտավրա աստղային համակարգում, գիտնականները 2016 թվականին հայտնաբերել են Proxima B անվանումը կրող էկզոմոլորակը: Այն Երկիր մոլորակի երկվորյակ եղբայրն է և գտնվում է մեր մոլորակին համեմատաբար մոտ տարածության վրա: Նշենք, որ […]
13:45 17.09.2018
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, […]
07:50 17.09.2018
Աշխարհում ջրածնային վառելիքով առաջին գնացքը կիրակի իրականացրել է առաջին փորձնական ուղերթը Բրեմերֆերդում (Ներքին Սաքսոնիա)։ Coradia iLint-ի տանիքին տեղադրված է ջրածնով ցիստեռն։ Ջրածնի էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի։ Արդեն այսօր գնացքը դուրս կգա ստանդարտ երթուղի և կկապի այդ քաղաքը Կուկսխաֆենի, Բրեմերխաֆենի և Բուքստեխուդեի հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գնացքը կարող է զարգացնել մինչև 140 […]
13:53 15.09.2018
Էլեկտրոնային գրառումների ու դրանց գաղտնաբառերի մեծ ցուցակ է հայտնաբերվել համացանցում: Այս մասին հայտնում է ավստրալացի հետաքննող Թրոյ Հանթը՝ իր բլոգում: Նշվում է, որ հայտնաբերված տվյալների թիվը հասել է 42 միլիոնի: Ամբողջ տեղեկատվությունը հրապարկել է kayo.moe անվճար էջում: Հանթը հայտնում է, որ նման հարձակումներ իրականացվում են credential stuffing հաքերային գործիքով: Արդյունքում հավաքվում է միանման հսկա տեղեկատվություն, […]
16:14 14.09.2018
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած նոր տնօրենի ընտրություններին: Նշենք, որ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։ Դեմոյանը գրառման մեջ տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու համար դիմում էր ներկայացրել նաև ինքը՝ տնօրենի պաշտոնում «կարճաժամկետ վերականգնվելը, դիտելով […]
14:56 14.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։ Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային […]
13:05 14.09.2018
«Հայկական ՏՏ ոլորտը շատ դրական տպավորություն է թողել պատվիրակության վրա: Նրանք ոգևորված էին և հաճելի անակնկալի եկան, քանի որ չէին պատկերացնում այդ ոլորտի խորությունը Հայաստանում, չէին պատկերացնում նրա դեմքը: Մի բան, որ իրոք ցնցեց պատվիրակության անդամներին, դա կանանց ներկայությունն էր այդ ոլորտում, որովհետև հայաստանյան ոլորտի մեջ կանայք կազմում են 30-50% մինչև համարյա բոլոր ընկերություններում ու […]
12:27 14.09.2018
«Facebook» ընկերությունն սկսում է փաստերի ստուգման նոր մեխանիզմ կիրառել: Բանն այն է, որ այժմ պետք է ստուգվի ոչ միայն հոդվածների հավաստիությունը, այլև լուսանկարների և տեսանյութերի: Դա արվում է սոցցանցում ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: Այդ գործն իրականացնելու համար ընկերությունը պետք է համագործակցի աշխարհի 27 երկրներում գործող ընկերությունների հետ, որոնք լուսանկարների և տեսանյութերի հավաստիության ստուգման հարցում փորձ […]
00:20 14.09.2018
Չինական Huawei ընկերությունը հեգնանքով է արձագանքել iPhone XS-ի ցուցադրությանը: Մրցակից ընկերությունը հայտարարել է, որ «խնձորային» սմարթֆոններում չկա ոչ մի նորարարություն: Այս մասին չինական ընկերությունը Twitter-ի միկրոբոլգում տեսանյութ է հրապարակել: «Շնորհակալություն նորության բացակայության համար: Կհանդիպենք Լոնդոնում»,- այսպես է մեկնաբանել տեսանյութը Huawei ընկերությունը: Thank you for keeping things the same. See you in London. 16.10.18 #HigherIntelligence #HUAWEIMate20 pic.twitter.com/ZhZHj9Xg3s — Huawei […]
19:29 13.09.2018
Apple ընկերությունը դադարեցրել է իր ամենահայտնի iPhone X, ինչպես նաև IPhone SE և iPhone 6s սմարթֆոնների վաճառքը: Այս մասին գրում է The Verge պարբերականը: Նշվում է, որ չնայած վաճառքի ցածր ծավալների մասին ասեկոսեներին, այնուամենայնիվ, iPhone X-ը բավականին լավ վաճառվում էր: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ iPhone X-ի վաճառքն արդարացրել է սպասելիքները: Այն ամենաշատ վաճառված […]
13:23 13.09.2018
Apple-ի բաժնետոմսերը 2 դոլարի անկում են գրանցել՝ երեկ ընկերության կողմից նոր ապրանքատեսականու շնորհանդեսից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով Nasdaq ֆոնդային բորսայի հրապարակած տվյալները: Ընկերության բաժնետոմսերը վերջին օրերին բարձրացել էին 5 դոլարով՝ հասնելով 223 դոլարի: Շնորհանդեսից հետո տեղի ունեցած անկումը մասնագետները պարզաբանում են նրանով, որ ընկերության նոր տեսականին չի ոգեշնչել ներկաներին: Ինչպես ավելի […]
07:36 13.09.2018
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը ներկայացրել է 3 նոր սմարթֆոններ։ Դրանցից 2-ը թոփային են (iPhone XS և iPhone XS Max), երրորդը՝ բյուջետային (iPhone XR)։ iPhone XS և iPhone XS Max մոդելները հանդերձված են նվազագույն շրջանակներով OLED-դիսփլեյներով, որոնց անկյունագծերը կազմում են համապատասխանաբար 5,8 և 6,5 դյույմ։ Սմարթֆոնների հիմքում ընկած է А12 թոփ պրոցեսորը։ Սարքերն ունեն ուղղահայաց, կրկնակի […]
20:20 12.09.2018
Խաղաղ օվկիանոսի՝ Հարավային Ամերիկայի առափնյա հատվածի Ատակամյան նեղուցում միանգամից 3 նոր տեսակի ձուկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Նյուքասլի համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր բացահայտումը կատարել են աշխարհի 17 երկրների շուրջ 4 տասնյակ գիտնականներ՝ համատեղ կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Նոր հայտնաբերված կենդանատեսակներին ժամանակավորապես անվանել են «վարդագույն», «կապույտ» և […]
19:39 12.09.2018
Այսօր Apple-ը միաժամանակ կներկայացնի իր նոր iPhone-ները: Ակնկալվում է, որ դա կլինի iPhone XS-ի, iPhone-ի և XS Max-ի նոր սմարթֆոնները, ինչպես նաև Apple Watch Series 4 ժամացույցները: Apple-ը կներկայացնի նորացված iPad Pro 2018-ը: Հաղորդվում է, որ շնորհանդեսի արարողությանը կներկայացվեն նաև ընկերության կողմից մշակված iPhone X-ի նոր մոդելները: Apple ընկերության iPhone Xs-ի շնորհանդեսից մի քանի ժամ առաջ […]
16:06 12.09.2018
Apple ընկերության iPhone Xs-ի շնորհանդեսից մի քանի ժամ առաջ Չինաստանում հրապարակել են սմարթֆոնի լուսանկարը: Այն հայտնվել է չինական Weibo կայքում: Լուսանկարում երևում է հեռախոսի էկրանը, որին գրված է «My name is iPhone Xs»: Լուսանկարի հեղինակը հայտարարել է, որ ինքը Չինաստանում առաջին մարդն է, որն ունի սմարթֆոնի նոր մոդելը: Համացանցի օգտատերերից շատերը չեն հավատացել, որ դա iPhone […]
23:24 11.09.2018
NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի: Թիմը մրցանակ է ստացել լավագույն օրիգինալ ինտերակտիվ ծրագրի համար՝ ի պատիվ Cassini զոնդի առաքելության հաջող ավարտի: Մրցանակը հանձնվել է Լոս Անջելեսում անցկացվող Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիայում՝ Creative Arts Emmy Awards-ի ժամանակ: Հիշեցնենք, որ 20 տարի տևած առաքելությունն ավարտվել է 2017 թվականի սեպտեմբեր 15-ին: Զոնդը ոչնչացվել […]
14:05 11.09.2018
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցուցադրել են թռչող էլեկտրատաքսու նախատիպը: Այս մասին հայտնել է korrespondent-ը: Նախագծի վրա աշխատել է Vertical Aerospace ընկերությունը: Այս տեսակին պատկանող փոխադրամիջոցները ստացել են eVTOL անվանումը (electric vertical take-off and landing –էլեկտրական, հորիզոնական թռիչք և վայրէջք): Մասնագետները հաշվարկել են, որ թռչող տաքսիները հնարավոր կլինի արտադրել և վաճառել առաջիկա 4 տարիների ընթացքում: Դրանից […]
22:34 10.09.2018
Ավստրալական «Cryoclock» ընկերության մասնագետներն ստեղծել են ժամացույց, որը նրանց կանխատեսմամբ մի ամբողջ հավերժություն առանց դադարի կարող է աշխատել: Այս մասին հայտնում է CNET-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետները ժամացույցի աշխատանքային միջին ժամկետը նշել են 40 միլիոն տարի: Այն ստեղծվել է 20 տարիների գիտական հետազոտությունների ու աշխատանքի արդյունքում: SapphireClock անվանումը ստացած ժամացույցն աշխատում է 12 000 կարատանոց շափյուղի […]
20:17 10.09.2018
Ամերիկյան հանրահայտ «Apple» ապրանքանիշը սեպտեմբերի 12-ին իր սպառողին կներկայացնի իր նոր ապրանքատեսականին: Այս մասին հայտնում է The Verge-ն: Հաղորդվում է, որ շնորհանդեսի արարողությանը կներկայացվեն նաև ընկերության կողմից մշակված iPhone X-ի նոր մոդելները: Նոր iPhone-ները կատարելագործված մոդելներ են, ունեն 6.1 դյույմ անկյունագիծ, LCD էկրան: Բոլոր տարբերակները, աղբյուրի փոխանցմամբ, տարբեր անվանումներ են ստացել` iPhone XS, iPhone XS […]
16:17 10.09.2018
WhatsApp-ի այն օգտատերերը, որոնք կարևորում են ապահովությունն ու տեղեկությունների գաղտնիությունը, կապշեն՝ իմանալով վերջին փոփոխությունների մասին: WhatsApp-ի կարգավորումներով զբաղվող մասնագետները որոշել են թարմացնել հավելվածը: Փոփոխությունների մասին արդեն տեղեկացրել են օգտատերերին: Շատերի մոտ դա անձնական տեղեկությունների ապահովության տեսանկյունից մտավախություն է առաջացրել: Ընկերությունում որդեգրած վերջին քաղաքականության արդյունքում չարագործները մուտքի հնարավորություն կունենան նամակագրությանը, անձնական լուսանկարներին ու տեսանյութերին: Ի դեպ, […]
20:09 08.09.2018
Ռատգերի համալսարանի գիտնականները բացատրել են Լուսնի մակերևույթի վրա առաջացող լուսավոր գծերի պատճառները: Այս մասին հաղորդում է Science Alert պորտալը: Գիտնականներն արդեն գիտեին, որ «լուսնային ջրհեղեղները» կապված են մագնիսական դաշտի անոմալիաների հետ, սակայն հատկանշական է, որ Լուսինը մագնիսական էրեգիա չի գեներացնում և հենց դա էր պատճառը, որ մակերևույթին առաջացած գծերը առեղծվածային էին թվում: Այդ պատճառով տարածվել […]
00:28 08.09.2018
Հավիտենական կյանքը տեսականորեն հնարավոր է` պնդում են Հյուսիսային Ուելսի համալսարանի աշխատակիցները, որոնք մշակել են բացառիկ երիտասարդացնող դեղամիջոց, որի օգնությամբ բջիջներն ու ամբողջական օրգանները վերականգնվում են։ Այս մասին հայտնում է «Свободная пресса»-ն։ Ներքին և արտաքին երիտասարդացումից բացի` այդ միջոցով հնարավոր է բուժել կաթվածահար մարդկանց։ Նոր դեղամիջոցի մշակողներից Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Սինքլերն արդեն փորձարկել է այն։ […]
22:45 07.09.2018
Ամերիկացի կոմիկ Ջո Ռոգանը Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին հրավիրել է իր Joe Rogan Experience հաղորդմանը, որն ուղիղ եթերով է հեռարձակվում: 2.5 ժամ տևող հաղորդման ժամանակ հաղորդավարն սկսում է ինչ-որ խոտ փաթաթել և հյուրի հետ սկսում է երկխոսությունը. «Մասկ- Դա ջոինթ է, թե սիգար Ռոգան- Սա մարիխուանա է թութունի հետ խառնած: Փորձե՞լ ես սրանից: Մասկ- Կարծում […]
12:39 07.09.2018
ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացվել Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկի դեմ: Այս մասին հայտնում է cnbc.com-ը և հավելում, որ հայցվոր Էնդրյու Լեֆթը Մասկին մեղադրում է Tesla-ի արժեթղթերի գնի հետ կապված շահարկումների մեջ: Հայցում նաև նշվում է, որ գործարարը ներդրողներին ներկայացրել է կեղծ ու ապակողմնորոշող տեղեկություն: Էնդրյու Լեֆթն իր ներկայացրած հայցում հիշեցնում է Մասկի՝ օգոստոսի 7-ին […]