20:02 29.07.2018
NASA-ն հայտարարել է Մարսի առաջին գաղութարարների համար կացարանների մշակման մրցույթի հաղթողներին։ Այս մասին ասվում է ամերիկյան աերոտիեզերական գործակալության կայքում։ Ժյուրին եզրափակչում ընտրել է 5 թիմերի, որոնք կիսել են 100 հազար դոլարի հասնող մրցանակային ֆոնդը։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 18 թիմ։ Առաջին տեղը զբաղեցրել է Արկանզաս նահանգի թիմը։ Թիմի անդամները ստացել են դրամական պարգև՝ 21 […]
17:02 29.07.2018
Չինաստանի Չենդու քաղաքում հայտնվել է առանց անձնակազմի առաջին հյուրանոցն աշխարհում։ Այս մասին հայտնում է Economical Times-ը։ Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է ռոբոտը՝ կիրառելով դեմքերի ճանաչման համակարգը։ Այն օգնում է գրանցվելու հարցում և հյուրերին ուղեկցում դեպի համար։ Սննդի պատվիրման, տաքսի կանչելու, լվացքի և այլ հարցերի համար կրկին պետք է դիմել ռոբոտներին, որոնք միացված են հատուկ բջջային […]
12:45 29.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների և մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Այնուհետև Հանրապետության նախագահը երեկոյան […]
21:31 27.07.2018
Bloomberg-ը տեղեկացրել է, որ Twitter սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը նվազել է 20% -ով: Նշվում է, որ նման իրավիճակը պայմանավորված է 2018 թվականի երկրորդ եռամսյակի վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը նվազել է 1 միլիոնով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ տարվա ընթացքում Facebook-ի կապիտալը նվազել է ավելի քան 100 մլրդ […]
21:55 26.07.2018
Եվրոպական «Airbus» ընկերությունը և «International SOS» բժշկական ծառայությունների միջազգային ընկերությունը բժշկական պարագաներն անօդաչու թռչող սարքով առաքելու վերաբերյալ համատեղ փաստաթուղթ են ստորագրել, հաղորդում է Корреспондент.net-ը: Քննարկվել է նաև քաղաքից գյուղական համայքներ, նավերից ափ բեռ տեղափոխելու հնարավորությունը: Նախագիծը մտադիր են իրականացնել Սինգապուրում և Ինդոնեզիայում, իսկ հաջողության դեպքում այս փորձը կսկսվի կիրառվել ողջ աշխարհում:
01:00 26.07.2018
Հռոմի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները Մարսի մակերևույթի նկարներում հեղուկ ջրով լիճ են հայտնաբերել։ Հետազոտությունը հրապարակվել է «Science» ամսագրում։ Հետազոտողները վերլուծել են Մարսի հարավային բևեռի ռադարային նկարները, որոնք արվել են Mars Express ուղեծրային զոնդի կողմից։ Նրանք հաստատում են, որ մոտ 20 կմ տրամագծով մարսիական լիճը գտնվում է սառույցի տակ՝ 1․5 կմ խորության վրա։ Մարսի հարավային բևեռում […]
15:53 25.07.2018
Պարզվում է, որ ո՛չ միայն խորովածը ուտելը, այլև դրա բույրն անգամ մահացու վնասակար ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա: Նման եզրահանգման եկել են չինացի կենսաբանները, հայտնում է Колмово-ն: Ըստ գիտնականների՝ բանն այն է, որ մոխրով որևէ բան եփելու դեպքում մարդու մոտ մուտացիաներ են առաջանում: Խոսքը պոլիեսցիլային անուշաբույր ածխաջրածինների ազդեցության մասին է, որոնք մահացու հիվանդությունների պատճառ […]
14:18 25.07.2018
NASA-ն մի անիմացիոն ֆիլմ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Երկիր մոլորակի շուրջ եղած աստղերն ու գիսաստղերը: Տեսանյութը նվիրված էր Միացյալ Նահանգներում մոլորակային պաշտպանության համակարգի ստեղծման 25-ամյակին: Նշվում է, որ այսօր հայտնի է Երկրին մոտ գտնվող մոտ 18 հազար օբյեկտի մասին, որոնք Արեգակից 195 միլիոն կմ շառավիղ հեռավորության վրա են գտնվում, բայց ամեն շաբաթ միջինը 40 նոր օբյեկտ […]
18:24 23.07.2018
Facebook ընկերությունը սկսել է Երկրի ուղեծրից ինտերնետ տարածող արբանյակի ստեղծման աշխատանքները: Ճարտարագետները նախատեսում են իրականացնել ծրագիրը միլիմետրանոց դիապազոնի ռադիոալիքների օգնությամբ: Նախագիծը նախնական փուլում ստացել է Athena աշխատանքային անվանումը: Այս մասին հաղորդում է The Verge կայքը: Նշվում է, որ Athena արբանյակը կարող է ինտերնետը «հասցնել» այնտեղ, որտեղ հնարավոր չէ այն բերել օպտիկա-մանրաթելային մալուխի միջոցով: Ընկերության նպատակն […]
16:27 23.07.2018
Reddit-ի օգտատերը նկատել է, որ Google թարգմանիչը կանխատեսում է աշխարհի վերջը, երբ ծրագրին առաջարկում են հատուկ լեզուներից հեշտ բառերը թարգմանել անգլերեն: Օրինակ, եթե 19 անգամ թարգմանիչին առաջարկում են մաորիերենից թարգմանել սովորական dog (շուն) բառը, ապա ծրագիրը գրում է հետևյալ տեքստը. «Դատաստանի օրը՝ ժամը 12-ից երեք րոպե պակաս: Մարդիկ և դրամատիկական իրադարձությունները, որոնց ժամանակ և մենք […]
14:46 23.07.2018
Պարզվում է, որ սնկերը քաղցկեղասպան հատկություն ունեն: Այս մասին հայտարարություն է տարածել Հեռավորարևելյան դաշնային համալսարանը, հայտնում է Life-ը: Ռուսաստանի ու Շվեյցարիայի գիտնականները նման եզրահանգման են հանգել համատեղ ուսումնասիրություններից հետո: Պարզվել է, որ հնարավոր է ստանալ ցածր կալորեականության դեղամիջոց, որը նախկինում անհայտ է եղել: Խոսքն այս դեպքում գնում է Ասիական ու Արևելյան բժշկության մեջ մեծ կիրառություն […]
23:40 21.07.2018
Instagram-ում ավելացվել է նոր գործառույթ, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել, թե ընկերներից ով է գտնվում օնլայն։ Այժմ ցանցում գտնվող օգտատերերը կնշվեն կանաչ կետով, որը կհայտնվի նրանց լուսանկարի կողքին։ Կարգավիճակը տեսնել հնարավոր կլինի այն դեպքում, եթե մարդը լինի տվյալ օգտատիրոջ ընկերը կամ նրա հետ նամակագրություն վարած լինի Direct-ում։ Այդուհանդերձ, կարգավորումները թույլ են տալիս քողարկել կարգավիճակը։
17:21 21.07.2018
ԱՄՆ-ում գիտնականները պատմել են մսի վտանգավոր լինելու մասին: Նրանք նշել են, որ մսի շատ օգտագործելը կարող է զարգացնել մոլագարային համախտանիշը: Գիտնականները խորհուրդ են տալիս սահմանափակել մսի օգտագործումը: Մի շարք հետազոտություններից հետո գիտնականները պարզել են, որ քիմիական այն նյութերը, որոնք հաճախակի օգտագործվում են մսային ուտելիքներ պատրաստելու համար, հենց դրանք հանգեցնում են մոլագարային համախտանիշի: Հետազոտության ընթացքում գիտնականները […]
20:19 20.07.2018
«Facebook» և «Twitter» ընկերությունները հայտարարել են համատեղ նախագծի՝ «Data Transfer Project»-ի գործարկման մասին՝ «Google»-ի և «Microsoft»-ի IT ընկերությունների հետ միասին: Նախագծի նպատակն է ապահովել տվյալների փոխանցումը մի սերվերից մյուսին, հայտնել են վերոնշյալ ընկերությունների մամուլի ծառայությունները: Նախագծի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ «Data Transfer Project»-ն ստեղծվել է 2017թ., որպեսզի ծառայությունների համար դյուրին լինի տվյալները միմյանց փոխանցելը, իսկ […]
16:50 20.07.2018
Աստղաֆիզիկոսները տիեզերքում երիտասարդ աստղ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ այն 10 մլն տարեկան է, որը մեր Արեգակի տարիքի հետ համեմատությամբ բավականին փոքր ժամանակահատված է: Նորահայտ աստղը Երկիր մոլորակից 450 լուսնային տարի հեռավորության վրա է գտնվում: Այն ստացել է RW Aur A անվանումը: Նշվում է, որ աստղը կուլ է տալիս […]
20:26 19.07.2018
Մեծ Բրիտանիայում փորձարկվում են գեների վրա ներազդման միջոցով ապագա երեխայի մոտ մի շարք հիվանդությունների բացառման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է The Independent պարբերականը: Գեների վրա ներազդման մեթոդիկան, սակայն, ըստ գիտնականների, կարելի է օգտագործել նաև ապագա երեխայի աչքերի և մազերի գույնը, նույնիսկ օպտիմալ հասակը որոշելու համար: Գուցե, ոչ հեռու ապագայում այս ամենն իրականություն դառնա, սակայն խնդիրն […]
16:11 19.07.2018
«Հայաստանում չկա մոտիվացիա գիտական թեզ պաշտպանելու, գիտական ամսագրերը հոդվածը չեն տպագրում, եթե ազգանունը իրենց ծանոթ չէ, գիտաշխատողի աշխատավարձը չնչին է: Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- այսօր ասել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Նրա խոսքերով՝ թեպետ խնդիրները շատ են, բայց ինքը տեսնում է առողջ ուժեր, ովքեր պատրաստ են պայքարելու և իրավիճակը շտկելու: «Ունենալու համար բարձրորակ բակալավրիատ ընդունվող […]
14:58 19.07.2018
Ռուս գիտնականները ստեղծել են օպտիկամանրաթելային լույսի աղբյուրի նախատիպ, որը կկարողանա աշխատել տիեզերքում և չի կոտրվի ռադիացիայից: Այս աշխատությունը հրապարակվել է Journal of Lightwave Technology ամսագրում: «Նմանատիպ ուսումնասիրություն դեռևս չեն իրականացրել, քանի որ օտարերկրյա անալոգները չունեն բիսմութ օպտիկական մանրաթելեր: Ռուսական գիտական ֆոնդի աջակցության շնորհիվ մենք հաջողությամբ իրականացնում ենք նման ուսումնասիրություններ»,- պատմել է օպտիկական մանրաթելային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ […]
20:57 18.07.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ուղղված ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ. «Հայտնի միջադեպից երեք օր առաջ, հունիսի 23-ին, Արարատ Միրզոյանին ուղղված իմ նամակ-ուղերձն այս անգամ ստիպված եմ հղել բաց նամակի տեսքով՝ ակնկալելով շուտափույթ արձագանք կառավարության կողմից: Նշեմ, որ մինչ օրս կրթության և գիտության […]
00:07 18.07.2018
Skype-ը շուտով աուդիո և տեսազանգերը ձայնագրելու գործառույթ կունենա, հաղորդվում է Skype-ի պաշտոնական բլոգում: Skype-ը ձայնագրելու է տեսազրույցները, ներառյալ խմբային խոսակցությունները: Ձայնագրությունները հնարավոր կլինի տեսնել ցանկացած սարքից, որտեղ տվյալ օգտատերն ունի մուտքի հնարավորություն: Բացի այդ, ծրագրում ավելացվելու է կոդավորված տեքստային և ձայնային հաղորդագրություններ կամ ֆայլեր ուղարկելու գործառույթը, որի շնորհիվ հաղորդագրությունները կամ զանգերը Microsoft-ի սերվերում չեն պահպանվի […]
20:50 17.07.2018
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի և Ալբերտ Սիրունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին: Բնական գիտությունների, […]
20:41 17.07.2018
Բրիտանական «Rolls-Royce» ավտոարտադրողը ներկայացրել է առաջին թռչող տաքսին, որն ստացել է «Evtol» անվանումը: Տաքսու մոդելը ներկայացվել է «Farnborough-2018» ավիացուցահանդեսում: Նորույթի սերիական արտադրությունը կարող է սկսվել 2020 թվականից: Ըստ մշակողների՝ այս նախագիծը կարող է հարմարեցվել թե՛ անձնական, թե՛ հասարակական տրանսպորտի համար: «Evtol»-ը թռչող պարկուճ է`ուղղահայաց վայրէջքի հնարավորությամբ, և կարող է տեղափոխել մինչև հինգ հոգու: Սարքի թռիչքի […]
07:56 17.07.2018
Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել, սակայն Պաշտպանության նախարարության արձագանքը ուշանում է։ Այս մասին news.am-ին հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը: «Մի քանի տարի առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խնդիր են դրել ստեղծել համակարգ, որն ունակ կլինի արձանագրել դիվերսանտների մոտենալը սահմանին կամ մեր պաշտպանական […]
00:54 15.07.2018
Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը: Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև […]
20:40 14.07.2018
Ռուսական «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիր մարտական հերթապահության կդրվի 2020 թվականին: Դրա հետ մեկտեղ այն հաջողությամբ է անցնում փորձարկումները: Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը: «Ամերիկյան հետախուզական հաշվետվություններին ոչ անմիջական առնչություն ունեցող աղբյուների հաղորդմամբ՝ ռուսական հրթիռային համալիրը, որից Միացյալ նահանգներն այս պահին չի կարող պաշտպանվել, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2020 թվականին»,-հաղորդում է հեռուստաալիքը: Հրթիռային […]
19:15 14.07.2018
Տվյալների անվտանգության ապահովման Blancco ընկերության հաշվետվությունից պարզ է դառնում, որ Samsung ընկերության սմարթֆոնները ամենից անհուսալի անդրոիդ համակարգով սարքավորումներն են: Տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Ընկերության մասնագետները կազմել են 2018-ի առաջին եռամսյակում սմարթֆոնների հակավարկանիշային ցուցակը. այն գլխավորել են Samsung ապրանքանիշի սարքավորումները: Հետազոտողները անսարքություններ են գտել հարավկորեական այս ընկերության արտադրանքի մոտ 27,5 տոկոսում: Ամենից անհուսալի սարքավորումների շարքում երկրորդ տեղը […]
14:16 14.07.2018
Այս տարի հայաստանյան բուհեր է դիմել միասնական քննությունները հանձնող 5087 դիմորդ: Քննությունները կազմակերպել են 15 քննական կենտրոններում և դրանք ընթացել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը: «Նախորդ տարի դիմորդների թիվը մոտ 10 հազար էր, գրեթե կրկնակի ավելի: Անկումը պայմանավորված է 12-ամյա կրթությամբ»,- ասաց նա: […]
13:42 14.07.2018
Լուսինը կրկին ծածկել է Արևը՝ երկրի կողմից: Այս մասին հայտնում է NASA-ն: Հաղորդվում է, որ սա այս տարվա ընթացքում արևի արդեն երկրորդ խավարումն է, որն այս անգամ երևացել է երկրագնդի հարավային հատվածում: Բնական այս երևույթը երևացել է Ավստրալիայում և Թասմանիա կղզում ու Անտարկտիդայի մի հատվածում: Այս տարի արևի խավարում գրանցվել էր նաև փետրվարի 15-ին, նման […]
21:25 13.07.2018
Facebook- ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն արգելափակելու կեղծ լուրերը, քանի որ դրանք չեն խախտում համայնքի կանոնները, հաղորդում է BBC-ն: Այս պահին Մեծ Բրիտանիայում ընթանում է Facebook-ի գովազդային արշավը «Կեղծ նորությունները մեր ընկերները չեն» կարգախոսով: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցի ներկայացուցիչները կարծում են, որ հրապարակումներ կատարողներն ունեն տարբեր տեսանկյուններ, և կեղծ հրապարակումների արգելափակումը կարող է դիտարկվել որպես […]