Ինձ ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

Ինձ ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

22:30 27.06.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանն իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․

«Օրերս կընդունվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իմ դիմումը: Շուտով կավարտեմ նաև ՀՑԹԻ-ում իմ աշխատանքը, որը տևեց տասը տարի, և որից վերջինը իմ հաստատության ղեկավարի կարգավիճակում:

Նախ երկու կարևոր պարզաբանում:
ա. Իմ հրաժարականը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում եմ այլ հաստատություն՝ գիտահետազոտական աշխատանքի (դրա մասին կխոսեմ ավելի ուշ):
բ. Ես ՆԱԽԱՏԵՍԱԾԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ՇՈՒՏ հրաժարական եմ տվել Ցեղասպանության թանգարանը տարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար: Այո, եղել են տարաձայնություններ (իսկ դրանք որտե՞ղ չի լինում), սակայն եթե ես ցանկանայի մնալ, դրանց լուծումը որևէ դժվարություն ինձ համար չէր և չի ներկայացնում: Սակայն ստիպված էի լինելու գնալ կադրային լուրջ փոփոխությունների ճանապարհով, իսկ ես կարծում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը հաստատության համար անցումային փուլում առնվազն բարոյական իրավունք չունի կադրային մեծ փոփոխություններ անելու: Ամեն դեպքում, հուլիսի սկզբին ես հրաժարական էի տալու, սակայն դա արել եմ մեկ ամիս շուտ բացառապես իմ որոշմամբ: Այս առումով, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումների հետևանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որևէ հարցի վերաբերյալ որևէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա և չէր կարող լինել որևէ մեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ:
Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛ շտապեք սխալ եզրակացություններ անել:

Այս տասը տարում ՀՑԹԻ-ում անցել եմ երկար ճանապարհ` ասպիրանուրա, դոկտորանտուրա (ներկայումս), գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, բաժնի վարիչի, գիտաքարտուղարի, իսկ վերջում նաև տնօրենի պարտականությունների կատարմամբ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ՀՑԹԻ-ն մեղմ ասած երբեք ինձ համար միայն աշխատավայր չի եղել: Անգամ այսօր հեշտ չի ինձ պատկերացնել առանց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի: Սակայն դա արդեն իրականություն է, առնվազն՝ կյանքիս այս փուլում:
Ավագ և կրտսեր, նախկին և ներկա սիրելի՛ գործընկերներ, ձեզ հետ աշխատելը իսկապես մեծ հաճույք է եղել ինձ համար: Շնորհակալ եմ երկարատև ու արդյունավետ աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ճանաչել եմ ձեզ նման մարդկանց, իսկ հանձինս ձեզնից շատերի ձեռք բերել հրաշալի ընկերներ: Ապագայում ևս պատրաստ եմ սատարել յուրաքանչյուրիդ:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավատացին և վստահեցին ինձ: Ուզում եմ վստահ լինեք, որ ապագայում էլ ավելի եք համոզվելու ձեր ընտրության ճշմարտացիության մեջ: Գիտեմ նաև, որ ձեզ հուսախաբ չեմ արել: Երբեք չեմ անտեսել երկու կարևոր սկզբունք ՝ պրոֆեսիոնալիզմ և այլոց նկատմամբ հավասարակշիռ ու հարգալից վերաբերմունք: Ուրախ եմ, որ հաջողել եմ:
Կյանքը շարժվում է առաջ հաճելի և տհաճ նոր փորձություններ և անակնկալներ առաջարկելով մեզ: Մեր տեսակից է կախված դրանց դիմագրավելու ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը: Ինձ համար ամենահետաքրքիրը սեփական մարտում տարած, իսկ ամենահզորը մարդկային թուլությունների և սեփական նեգատիվ մտածողության դեմ տարած հաղթանակն է: Բայց, այնուամենայնիվ, ամենակարևոր հաղթանակը բոլոր պարագաներում ուղղակի մարդ մնալն է: Մյուս բոլոր հաղթանակները շատ ավելի հեշտ են և հասանելի:
Միշտ առաջ…»,- գրել է Գևորգ Վարդանյանը:

https://www.facebook.com/Vardanyan.Gevorg/posts/1795763377157109

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել է իր բացակայության պայմաններում ՀՑԹԻ վարչական մասում գտնվող իր առանձնասենյակ մուտք գործելու մեջ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որևէ պաշտոն չունի, հետևաբար, չի կարող ունենալ աշխատասենյակ: Նրա խոսքով՝ իրենք այնտեղ փոխտնօրենների հետ հանդիպում են անցկացրել: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայկ Դեմոյանի կողմից ճնշումների արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP