16:03 21.12.2017
Apple ընկերությունը խոստովանել է, որ դիտմամբ է նվազեցնում iPhone-ի նախորդ մոդելների աշխատանքի արագությունը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Apple-ի արտադրության սիրահարներից շատերը նշում են, որ երբ ընկերությունը նոր արտադրանք է թողարկում, բոլոր հին մոդելների աշխատանքը սկսում է «դանդաղեցնել»։ Նույնիսկ Apple-ի վառ երկրպագուներին զայրացնում է մարքեթինգային նման հնարքը։
Մինչդեռ ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ նման քայլի են դիմում, որպեսզի ապահովեն սմարթֆոններում տեղադրված մարտկոցների ավելի լավ աշխատանքը։ Ընդգծում են, որ սահմանափակումը թույլ է տալիս բարձրացնել մարտկոցի աշխատանքի տևողությունը և խուսափել սարքի հանկարծակի անջատման հետ կապված խնդիրներից:
Ընդ որում, Apple-ի ներկայացուցիչների կարծիքով, օգտատերերը հիմնականում չեն նկատում պրոցեսորների հաճախականության իջեցումը։
«Անցյալ տարի մենք այդ ֆունկցիան ավելացրեցինք iPhone 6, iPhone 6s և iPhone SE-ում անկանխատեսելի անջատումները կանխելու համար։ Մոտ ապագայում այն կհայտնվի նաև iPhone 7-ի iOS 11.2. թարմացրած տարբերակում»,-հայտարարել է ընկերությունը։
15:17 21.12.2017
Գիտնականները հայտնաբերել են Արկտիկայի և Անտարկտիդայի սառույցի և ձյան մանրէների կենսագործությունեության ակտիվ հետքեր: Բացահայտման մասին գիտնականները պատմել են Journal of The Royal Society Interface ամսագրին:
17:53 20.12.2017
Նոր վիրուսով վարակվել են նաև որոշ հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերն ու համակարգիչները:
10:17 20.12.2017
Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչությունը ներկայացրել է դեռահասների՝ օնլայն տիրույթում անցկացրած ժամանակի մասին վիճակագրություն: Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։
17:54 19.12.2017
Ադրբեջանցի հաքերներն այս տարի անցել են այլ գործելաոճի։ Համացանցում կայքեր կոտրելու փոխարեն նրանք սկսել են կոտրել հայ օգտատերերի հաշիվները, այնտեղ տեղադրել ադրբեջանական դրոշը, գողանալ անձնական ինֆորմացիա և այլն։
17:47 19.12.2017
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է GetContact անունով բջջային հավելվածին, որը Հայաստանում ևս տարածում ունի: Գործակալությունը զգուշացնում է հավելվածի օգտագործման վտանգերի մասին:
16:18 19.12.2017
Facebook-ը վերջապես իր օգտատերերին հնարավորություն է տվել արգելափակելու սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
Նախկինում եթե փոձեիք արգելափակել Facebook-ի հիմնադիրին, ապա պատասխան հաղորդագրություն էր գալիս, որում ասվում էր.
«Ձեր գործողությունը չի կատարվել: Առաջացել են խնդիրներ Մարկ Ցուկերբերգին արգելափակելի: Խնդրում եմ կրկին փորձեք»:
Իսկ այժմ Facebook-ում Մարկ Ցուկերբերգը բոլորին հավասար է և յուրաքանչյուր օգտատեր իր դժգոհությունները կարող է հայտնել և արգելափակել կայքի հիմնադիրին:
14:49 19.12.2017
Samsung Galaxy S9 սմարթֆոնը չունի երկու տեսախցիկ, թեև մինչ այդ արտադրողները խոստացել էին: Նոր սմարթֆոնի լուսանկարները հրապարակվել են Sammobile բլոգում:
14:31 19.12.2017
Ամենահին հանածոներից մեկը հայտնաբերվել է վերջերս Վիսկոնսի համալսարանի և UCLA ինստիտուտի հնագետների կողմից: Հանածոների մասնագիտական մանրակրկիտ հետազոտությունից հետո հնագետները կարծում են, որ Երկիր մոլորակի վրա կյանքն առաջացել է առնվազն 3.5 միլիարդ տարի առաջ Ավստրալիայում:
14:03 19.12.2017
Հայաստանի՝ հաքերների համար հետաքրքիր դառնալուն զուգահեռ աճում են նաև բանկային համակարգերի վրա հաքերների հարձակումների ծավալները։ Այդ հարձակումները գնալով լրջանալու են, կարծում է ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի համացանցային տարվա միտումներին։
13:54 19.12.2017
Apple ընկերության iPhoneX -ը իր դիմացկութնությամբ զիջում է իր նախորդներին: Այս մասին հայտնել է ICRT թեստավորման ընկերությունը:
iPhoneX-ը թեստը ձախողել է և ընկերությունը նշում է, որ սա սմարթֆոնի գլխավոր հիասթափությունն է, քանի որ որակային թեստի ժամանակ iPhoneX-ը հավաքել է 2,9 միավոր 5,5 հնարավորից: Մասնագետները նշում են, որ հատուկ խողովակային սարքի մեջ 50 պտույտից հետո կոտրվել է iPhoneX-ի էկրանը, իսկ 100 պտույտից հետ էկրանը դադարել է աշխատել և փշրվել է հետևի վահանակը:
Հիշեցնենք, որ iPhone 6s Plus-ը 100-ից ավելի պտույտներից հետո շարունակել է աշխատել, իսկ մի քանի մետր բարձրությւոնից գցելու դեպքում մի փոքր վնասվել է էկրանը:
13:18 19.12.2017
Հայաստանի ինտերնետից օգտվաողների քանակն ավելանում է, և դրան զուգահեռ մեծ տեմպերով աճում է համացանցային առևտուր անողների քանակը։ Այս տարի մեծ աճ են գրանցել հատկապես AliExpress ու Amazon ցանցային խանութներից գնումները։
11:51 19.12.2017
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիայում մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կառավարման համաժողովի տասներկուերորդ ամենամյա հանդիպմանը։
Միջոցառման շրջանակներում քննարկվել են ՏՀՏ ոլորտի կառավարման գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ թվային կառավարմանն ու կիբերանվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
13:00 18.12.2017
Ամերիկացի որոշ գիտնականներ աշխարհի կործանման նոր՝ ավելի սարսափելի վարկած ու ամսաթիվ են նշել՝ 2018թ. երկրորդ կես: Այդ լուրը տարածած gazetadaily պարբերականը գրում է, որ «Նիբիրու» անունով անհայտ մոլորակը մեծ արագությամբ ընթանում է դեպի Երկիր մոլորակ, և 6-7 ամիս անց երկու մոլորակները կբախվեն:
20:50 16.12.2017
Ուժեղ սառնամանիքներ, օդի գրեթե զրոյական խոնավություն և անվերջանալի բևեռային գիշերներ: Նման պայմաններում են ապրում ռուսական «Վոստոկ» արկտիկական կայանում աշխատող մարդիկ:
12:36 16.12.2017
Նորվեգիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հրաժարվել է FM ռադիոհեռարձակումից: The Local լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 13-ին Նորվեգիայի հյուսիսային շրջանները և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Սվալբարդ արշիպելագը Նորվեգիայում վերջինն էին, որ անցան թվային աուդիոհեռարձակման (DAB- Digital audio broadcasting):
20:46 15.12.2017
RADAR (The Reporters and Data Robots) ծրագիրը օգնում է լրագրողներին լուրեր գրելու հարցում: Այս ծրագրի ռոբոտները նյութը ավելի հետաքրքիր են դարձնում՝ փաստեր և վիճակագրություններ ավելացնելով: Այս տարվա նոյեմբերին բրիտանական մի շարք մարզային լրատվականներում սկսեցին հրապարակել լուրեր, որոնք գրված են ռոբոտների կողմից: Սակայն RADAR-ի ռոբոտները չեն կարողանում ամբողջական լուր կամ հոդված գրել, նրանք ուղղակի գտնում են […]
20:35 15.12.2017
Գիտնականները փորձի համար ապակին բաժանել են ահավասար մասիների և առանց որևէ միջամտության թողել են իրար կողքի: Սինթետիկ պոլիմերի շնորհիվ ապակին մի քանի ժամից միացել է և վերագտել իր նախնական վիճակը:
17:46 14.12.2017
Ispace inc տիեզերական կազմակերպությունը պատրաստվում է դեպի Լուսին տիեզերական ուղևորության, հայտնում է GazetaDaily-ն:
Ըստ աղբյուրի, արշավախմբի հիմնական նպատակը երկրի արբանյակի վրա ջրի ակունքներ գտնելն է: Այդ նպատակով կազմակերպությանը տրամադրվել է 90 մլն դոլլար:
Ispace inc-ի աշխատակիցները նշել են, որ ուղևորության ընթացքում նախատեսում են նաև գովազդային վահանակներ տեղադրել լուսնի մակերևույթին: Որքան էլ զարմանալի է, տեղեկության հրապարակումից կարճ ժամանակ անց այդ վահանակների վրա գովազդ տեղադրել ցանկացողների մեծ բանակ է առաջացել:
Առաքելության մեկնարկը կտրվի 2021 թվականին:
17:00 13.12.2017
Google-ը մշակել է նոր էլեկտրոնային համակարգ, որը կկարողանա հետևել փոքրիկ երեխաներին, երբ նրա ծնողները կամ դայակը երեխայի մոտ չեն:
12:46 13.12.2017
Տիեզերքում բանական կյանքի որոնումներով զբաղվող մի խումբ ստուգելու է առաջին հայտնի միջաստղային երկնաքարը՝ փորձելով գտնել այլմոլորակային տեխնոլոգիայի հետքեր:
13:20 12.12.2017
«Juno» (Jupiter Polar Orbiter) տիեզերակայանը կարողացել է որոշել Յուպիտեր մոլորակի կարմիր հետքի խորությունը: Գազային հսկայի ընդերքի անիմացիոն տեսանյութը տեղադրվել է ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալության կայքում: Բացահայտումը կատարվել է MWR (Microwave Radiometer) միկրոալիքային ռադիոչափիչի միջոցով: Յուպիտերի հսկայական կարմիր հետքը մթնոլորտ է խորանում շուրջ 300 կիլոմետր: Խորության աճի հետ աճում է նաև գազային մարմնի ջերմաստիճանը: Գազային հետքի երկարությունը շուրջ 40 հազար կիլոմետր է, լայնությունը 13 կմ:
Յուպիտերի կարմիր հետքը Արեգակնային համակարգի ամենահետաքրքիր երևույթներից մեկն է, որի ուսումնասիրությամբ գիտնականները զբաղվում են արդեն 300 տարի: Juno տիեզերակայանը ուսումնասիրում է նաև Յուպիտերի ամպերն ու բևեռափայլերի երևույթը: Juno տիեզերակայանի առաքելությունը կավարտվի 2018-ի փետրվարին, որից հետո այն կոչնչանա գազային հսկայի մթնոոլորտում:
21:01 11.12.2017
Կիրակի օրը Ստոկհոլմում կայացել է նոբելյան մրցանակաբաշխությունը: Ավանդույթի համաձայն՝ մրցանակներ են շնորհվել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և գրականության ոլորտներում իրենց ավանդն ունեցած դոկտորների, պրոֆեսորների:
16:27 11.12.2017
Alfabeto ընկերությունում աշխատող հայ ծրագրավորողները համակարգչային կոդավորում և ծրագրավորում են անում Դանիայի համար: Նշենք, որ Alfabeto ծրագրավորման ընկերությունը համարվում է Դանիայի խոշորագույն և հիմնական մատակարարներից մեկը:
12:53 11.12.2017
Հարավկորեական Samsung ընկերությունը պատենտավորել է սվիտեր, որի օգնությամբ հնարավոր է լիցքավորել բջջային սարքերը, հայտնում է LetsGoDigital-ը:
21:01 08.12.2017
Կայքը գրում է, որ 2017 VL2 անունը ստացած հսկա երկնաքերը, որը ընդամենը 117 480 կմ հեռավորության վրա է գտնվել մեր մոլորակից, սլացել է հետ 9 կմ/վ արագությամբ: