TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Մարդու արյան մեջ առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել

12:28 26.03.2022

Հոլանդացի գիտնականներն առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել մարդու արյան մեջ: Օտար մասնիկները հայտնաբերվել են հետազոտությանը մասնակից մարդկանց 80 տոկոսի մոտ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Փորձագետները վերլուծել են 22 անանուն դոնորների արյան նմուշները։ Բոլոր դոնորներն էլ առողջ մեծահասակներ են եղել։ 17 մարդու մոտ հայտնաբերվել են պլաստիկի մասնիկներ: Նմուշների կեսը պարունակել է PET պլաստիկ, որը […]

̰
Ռուսաստանին հետևող եվրոպական Sentinel-1B արբանյակը վերականգնել չի հաջողվում

09:42 24.03.2022

Copernicus համակարգի Sentinel-1B ռադիոտեղորոշիչ արբանյակը, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքի մոնիտորինգի համար, դեռ չի վերականգնվել։ Այս մասին հայտնում է SpaceNews-ը։ Հրատարակությունը գրում է, որ արբանյակի հիմնական և պահեստային էներգամատակարարման համակարգերի հետ կապված խնդիրների բացահայտման աշխատանքները շարունակվում են, սակայն դեռևս չի հայտնաբերվել անոմալիայի հիմնական պատճառը՝ սանտիմետրային հաճախականության տիրույթում ռադարային պատկերներ ստանալու անհնարինությունը: Ներկայումս ուսումնասիրվում են արբանյակի […]

̰
Բրիտանիան նշել է, թե երբ կգործարկվի աղբից ոսկի կորզման առաջին գործարանը

21:17 23.03.2022

Բրիտանիայում նշել են առաջին գործարանի գործարկման ամսաթիվը, որը թանկարժեք մետաղներ է կորզելու աղբից։ Հին գաջեթների վերամշակման գործարանը կսկսի գործել 2023 թվականին, հայտնում է CNBC-ն։ Ոսկին և արծաթը հաճախ օգտագործվում են էլեկտրոնային սարքավորումների տպատախտակներում՝ իրենց բարձր հաղորդունակության շնորհիվ: Մետաղները դժվար է արդյունահանել սարքի մասերից, ուստի դրանք հայտնվում են աղբավայրերում՝ հնացած և կոտրված գաջեթների հետ միասին: Բրիտանական […]

̰
Իլոն Մասկը հայտնել է Մարսի վրա վայրէջքի ամսաթիվը. Ինչպե՞ս կանցնի Կարմիր մոլորակի գաղութացումը

22:53 21.03.2022

Մարտի 16-ին SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը անուղղակիորեն հաստատել է Մարսի վաղ գաղութացման իր  ծրագրերը: Ձեռնարկատերը Twitter-ում մեկնաբանել է կարմիր մոլորակ մարդու առաջին վայրէջքի մասին մեմը։ Մասկը լակոնիկ էր՝ «2029». Այսպիսով, միջմոլորակային ճանապարհորդության հանրահռչակողը նշել է մարսյան հնարավոր արշավախմբի մեկնարկի ժամկետները: SpaceX-ի ղեկավարն առաջին անգամ չէ, որ կանխատեսումներ է անում այդ մոլորակի նվաճման վերաբերյալ։ […]

̰
Տիեզերագնացներին ճառագայթումից պաշտպանելու մեթոդ է մշակվել

21:06 20.03.2022

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տեսական և փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի (ITEB) հայրենական մասնագետները տիեզերագնացներին տիեզերական ճառագայթումից պաշտպանելու մեթոդ են մշակել։ Դրա համար նրանք առաջարկում են օգտագործել մելատոնին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։ Գիտնականները համեմատել են լաբորատոր մկների ուղեղի վնասվածքի մակարդակը մելատոնինի (N-acetyl-5-methoxytryptamine) ներմուծումից առաջ և հետո: Պարզվել է, որ այս նյութն օրգանիզմի […]

̰
Լուսնային հողը վտանգավոր է մարդու առողջության համար

19:01 20.03.2022

Ռուս գիտնականները պարզել են, որ լուսնային հողը վտանգավոր է մարդկանց համար, դրա բաղադրության մեջ եղած միկրոտարրերը կարող են առաջացնել մաշկի և շնչառական ուղիների գրգռում, կարող  են վնասել լյարդը, երիկամները և կենտրոնական նյարդային համակարգը, սա պետք է հաշվի առնել Լուսին թռչելիս,-այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սեչենովի համալսարանի մամուլի ծառայությունից: Սեչենովի համալսարանի և Պլատովի հարավ-ռուսական պետական […]

̰
Գիտնականները ստեղծել են Երկրի վրա տեկտոնական գոտիների առաջացման ճշգրիտ մոդելը

18:19 20.03.2022

Պորտուգալիայից և Գերմանիայից գիտնականների միջազգային թիմը նոր երկրաբանական մոդել է մշակել, որը լուծում է Երկրի տեկտոնական գոտիների շարժման առեղծվածը: Այս մասին հաղորդվում է Communications Earth & Environment ամսագրում հրապարակված հոդվածում։ Տեկտոնական սալերի  շարժման մեջ  հիմնական  դերը խաղում են լիթոսֆերային բլոկների սահմանները, որտեղ մի բլոկը (առավել հաճախ օվկիանոսային և ավելի ծանր ընդերքը) դանդաղորեն սուզվում է մյուսի […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարում հնագետները գերեզմաններ և կապարե սարկոֆագ են հայտնաբերել

17:58 20.03.2022

Փարիզի Աստվածամոր տաճարում հնագետները մի քանի դամբարաններ և կապարե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք հավանաբար թվագրվում են 14-րդ դարով: Այս մասին ասվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ: Լավ պահպանված անհայտ գերեզմանները  հայտնաբերվել են  հրդեհից հետո ավերված գագաթը վերականգնելու համար փայտամած տեղադրելու  ​​աշխատանքների ժամանակ։  Նշվում է, որ կապարե սարկոֆագը մարդու մարմնի տեսք ունի և ամենայն հավանականությամբ պատրաստված […]

̰
Ռոբոտ-խատուտիկները կուսումնասիրեն կլիմայի փոփոխությունները

17:26 20.03.2022

Ամերիկացի գիտնականները ռոբոտներ են ստեղծել, որոնք կարող են թռչել ինչպես խատուտիկի սերմերը   Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի փորձագետները խոսել են փոքրիկ ռոբոտների ստեղծման մասին, որոնք կօգնեն հավաքել տեղեկատվություն կլիմայի մասին: Հետազոտությունը հրապարակվել է մարտի 16-ին Nature ամսագրում: Հետազոտության հեղինակները նշել են, որ համաշխարհային կլիմայական ճգնաժամը շարունակում է անհանգստություն առաջացնել, ուստի օգտակար է հետևել ջերմաստիճանի, խոնավության […]

̰
Գիտնականները հաջողությամբ « հետ են պտտել» մկների բջիջների ծերացման գործընթացը

15:18 20.03.2022

Salk Institute-ի (ԱՄՆ) գիտնականները հաջողությամբ «հետ են պտտել» ծերացման գործընթացը տարեց մկների բջիջներում: Nature Aging ամսագրում հրապարակված հոդվածում պարզաբանվում է, որ հնարավոր է եղել երիտասարդացնել բջիջները Յամանակայի գործոնների՝ հատուկ սպիտակուցների շնորհիվ, որոնք կարեւոր դեր են խաղում սաղմի զարգացման ընթացքում: Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են Յամանակայի գործոնների ազդեցությանը տարբեր տարիքի մկների վրա։ Փորձարկվողների առաջին խմբում այն […]

̰
Սմարթֆոնի տեսախցիկը կարող է կիրառվել  բժշկության մեջ

12:05 20.03.2022

Ամերիկացի գիտնականներն առաջարկում են օգտագործել սմարթֆոնի տեսախցիկը՝ հիվանդություններն ախտորոշելու համար: Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետներն առաջարկել են տեսախցիկի օգնությամբ  առողջության տարբեր թեստեր անցկացնել,-  հայտնում է The Register-ը։ Հետազոտության մեջ ասվում է, որ ժամանակակից սմարթֆոնի տեսախցիկը տեսականորեն կարող է օգտագործվել հեղուկների՝ արյան, պլազմայի և այլ կենսաբանական բաղադրիչների հատկությունները որոշելու համար։  Տեսախցիկներն ունեն  սենսորային  Լիդար:  Lidar-ը  անգլերեն հապավում […]

̰
Soyuz MS-21 տիեզերանավը ուղեծիր է դուրս եկել

22:08 18.03.2022

Soyuz-2.1a հրթիռը ուղեծիր է դուրս բերել Soyuz MS-21 տիեզերանավը, որով երեք ռուսներ թռչում են Միջազգային տիեզերակայան, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը Մերձմոսկովյան տիեզերական կառավարման կենտրոնից (MCC), որտեղից հեռարձակվում է արձակումը։ Հրթիռն արձակվել է Մոսկվայի ժամանակով 18.55-ին Բայկոնուր տիեզերակայանից։ Թռիչքից հետո կայանի հետ միացումը, ըստ գերկարճ երկու ուղեծրերի սխեմայի, սպասվում է Մոսկվայի ժամանակով 22.06-ին,անձնակազմի տեղափոխումը կայան՝ […]

̰
Ռուսաստանը մի քանի տարի անց ինքնուրույն կկատարի Մարսի առաքելությունը․ Ռոգոզին

21:01 18.03.2022

Ռուսաստանը մի քանի տարի հետո կկարողանա ինքնուրույն կատարել Մարսի առաքելությունը, ասել է Roscosmos-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրաժարվել է հետագա համագործակցությունից Roscosmos-ի հետ ExoMars առաքելության հարցում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հաղորդել է գործակալության կայքը:   ESA-ի Կառավարության խորհուրդը մարտի 16-17-ին Փարիզում կայացած նիստում գնահատել է իրավիճակը, որը […]

̰
Apple-ը հրաժարվել է Ռուսաստանում վաճառել գարնանային շնորհանդեսի նորույթները

12:55 18.03.2022

Ամերիկյան Apple ընկերությունը հրաժարվել է գարնանային շնորհանդեսից հետո Ռուսաստանում վաճառել նոր iPhone SE-ն, Mac Studio-ն և նորացված iPad Air-ը։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:  Թեև Apple-ը  դադարեցրել է իր գաջեթների վաճառքը ՌԴ-ում, սակայն շարունակում է ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։ AppStore-ը շարունակում է թարմացումներ ուղարկել օգտատերերի հեռախոսներին: Apple Pay-ի և […]

̰
6000 խորանարդ կիլոմետր. այսքան սառույց է հալվել Արկտիկայում 18 տարվա ընթացքում

23:02 16.03.2022

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Սիեթլի (ԱՄՆ)  համալսարանի գիտնականները գնահատել են Արկտիկայի սառույցի կորուստը գլոբալ տաքացման հետևանքով։ Սառուցյալ օվկիանոսը կորցրել է իր ձմեռային սառույցի մեկ երրորդը, ասվում է Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Թիմը վերլուծել է ICESat-2 և CryoSat-2 արբանյակային դիտորդական համակարգերի տվյալները՝ որոշելու Արկտիկական ծովի սառույցի խորության, հաստության և ծավալի ամսական փոփոխությունները 2018 […]

̰
Ավստրալացի գիտնականները ստեղծել են արհեստական ​​ինտելեկտով անօդաչու թռչող սարք՝ երկնաքարեր որոնելու համար

22:37 16.03.2022

Curtin Space Science and Technology Center-ի (SSTC) գիտնականները ստեղծել են արհեստական ​​ինտելեկտով  անօդաչու թռչող սարք, որը սովորել է հայտնաբերել ընկած երկնաքարեր Արևմտյան Ավստրալիայի Նուլարբոր հարթավայրում: Այս մասին հաղորդվում է arXiv շտեմարանում հրապարակված հոդվածի նախատպում։ Տեսախցիկով հագեցած անօդաչու թռչող սարքը հավաքել է լանդշաֆտային կադրեր, որոնցում արհեստական ​​ինտելեկտը փնտրել է տիեզերական օբյեկտների բեկորներ: Սովորաբար երկնաքարեր փնտրելու համար […]

̰
Իտալացի գիտնականները դեմ են ռուս գործընկներների հետ համագործակցությունը դադարեցնելուն

18:43 16.03.2022

Իտալացի գիտնականներն ափսոսանք և հիասթափություն են հայտնել Իտալիայի համալսարանների և հետազոտությունների նախարարության առաջարկությունների առնչությամբ՝ դադարեցնել համագործակցությունը ռուսական գիտական ​​և ակադեմիական հաստատությունների հետ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գիտության և գիտելիքի աշխատողների ֆեդերացիայի նամակը։ Իտալիայի գիտության և կրթության աշխատողների արհմիությունը հիշեցրել է, որ «գիտելիքը պետք է ունենա ամենակարևոր քաղաքացիական գործառույթը»: Գիտնականները կարծում են, որ կարող են աշխատել […]

̰
Կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացրել է 85 տոկոսով․ փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է նորարական ծրագրի ամփոփմանը նվիրված աշխատաժողովին

16:05 16.03.2022

Հայաստանի փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է նորարական ծրագրերից մեկի՝ Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատաժողովին: Նշենք, որ Ծրագիրը միտված է Հայաստանում տեխնոլոգիահենք կրթության ու հետազոտության զարգացմանը: Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում […]

̰
«Ուղեղային կենտրոն»․ Արա Աբրահամյանի հեռանկարային ծրագրերը Հայաստանում

22:00 15.03.2022

Ամերիկյան Burlington Capital ընկերության հետ համագործակցությամբ Հայաստանում կստեղծվի Գյուղատնտեսական  և առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ: Այդ նախագծերի մասին այսօր խոսել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ասուլիսին եկել էր ամերիկյան ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Ռոսկոմնադզորը» Instagram-ը պաշտոնապես դասեց արգելված կայքերի թվին

12:45 14.03.2022

«Ռսկոմնադզորը»  Instagram սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին)  պաշտոնապես գրանցեց արգելված կայքերի ռեգիստրում։ Այսպիսով, մարտի 14-ից, ըստ Արգելափակված էջերի և կայքերի ստուգման գերատեսչության ունիվերսալ ծառայության տվյալների, մուտքը Instagram.com սահմանափակ է՝ Գլխավոր դատախազության պահանջով։ Ծառայության արգելափակումը Ռուսաստանում սկսվել է կիրակի օրը՝  Հեռավոր Արևելքի շրջաններից և ավարտվելու է երկուշաբթի երեկոյան: Արգելափակման որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ […]

̰
SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների

12:20 14.03.2022

SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների։ Այս մասին մարտի 13-ին Twitter-ում հայտնել է գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Ձեռնարկատերն իր օգտահաշվի բաժանորդներին հրավիրել է մտածել, թե ինչ ցուցանիշների կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին։ «Tesla-ն և SpaceX-ը վերջին շրջանում նկատել են հումքի և լոգիստիկայի զգալի գնաճային ճնշումներ: Եվ մենք միայնակ չենք»,- […]

̰
Ռուս գիտնականները լուսնային գրունտի բաղադրության մեջ հայտնաբերել են մարդու համար վտանգավոր նյութեր

21:00 11.03.2022

Ռուս գիտնականները պարզել են, որ լուսնային գրունտը մարդու համար կարող է վտանգավոր լինել։ Դրա բաղադրության մեջ մտնող միկրոտարրերն առաջացնում են մաշկի և շնչուղիների գրգռվածություն, լյարդի, երիկամների ու կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում։ Այս ամենը, ըստ գիտնականների, պետք է հաշվի առնել դեպի Լուսին թռիչք իրականացնելիս։ Այս մասին հայտնում է ՌԻԱ  Նովոստին։ Ռուս գիտնականները հետազոտել են  Լուսնի 4 […]

̰
Ադամանդի թերությունը գիտական անհավանական բացահայտման առիթ է դարձել

12:47 09.03.2022

Անհավանական հայտնագործություն է արել Նևադայի համալսարանի ակնագործ Օլիվեր Շաուները: Մասնագետն ադամանդ է ստացել Բոտսվանայից: Քարն այնքան էլ որակով չի եղել, քանի որ առկա է եղել պղտորություն, ըստ ամենայնի ինչ-որ բան էր ներթափանցել ադամանդի մեջ դրա ձևավորման ժամանակ։ Թեև ադամանդի պղտորությունը նվազեցրել է քարի արժեքը ոսկերչական տեսանկյունից, սակայն գիտնականը վերցրել է սպեկտրոգրաֆը՝ որոշելու, թե ինչ է […]

̰
Ռուս գիտնականները պարզել են Արկտիկայում ջերմաստիճանի բարձրացման պատճառը

23:01 07.03.2022

Ա.Մ. Օբուխովի անվան գիտությունների ռուսական ակադեմիայի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները կարողացել են բացատրել Շպիցբերգենի արկտիկական արշիպելագում ջերմաստիճանի բարձրացման պատճառը։ Այս ամենը պայմանավորված է մի երևույթով, որը կոչվում է «տաքացուցչի էֆեկտ»: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ինստիտուտի մամուլի ծառայությանը։ Երկարատև օդերևութաբանական դիտարկումների ընթացքում հետազոտողները պարզել են, որ այն օրերին, երբ Շպիցբերգենում պարզ եղանակ էր, […]

̰
Չինաստանը ուղեծիր է հանել մի քանի արբանյակ

23:03 05.03.2022

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է  հանել յոթ տիեզերանավ: Արբանյակներով հրթիռի արձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 5-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիային: CASC-ը հայտնել է, որ հրթիռը արձակվել է տեղական ժամանակով ժամը 14:01-ին  Սիչուան նահանգի Սիչանգ տիեզերակայանից: Փոխադրողը ուղեծիր է արձակել վեց Յինհե-2 արբանյակ և մեկ […]

̰
NASA-ն Մարսի վրա «քարե ծաղիկ» է հայտնաբերել

09:50 01.03.2022

NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա տարօրինակ «ծաղիկ» է լուսանկարել: «Քարի ծաղիկը», ինչպես այն արդեն անվանել են համաշխարհային լրատվամիջոցները, հանքային գոյացություն է։ Ունի նուրբ կառուցվածք և, ըստ մասնագետների, ձևավորվել է հանքանյութերի նստվածքից։ «Մենք հետաքրքիր բաներ ենք գտնում Մարսի վրա, բայց մեզ իսկապես անհրաժեշտ են ավելի շատ ապացույցներ, որպեսզի ասենք՝ մենք կյանք ենք հայտնաբերել»,- գործակալությունը մեջբերել է […]

̰
Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով

21:07 27.02.2022

Կլինիկական մահ ապրած մարդիկ մոտավորապես նույն կերպ են նկարագրում իրենց վիճակը: Նրանք խոսում են մութ թունելում դեպի լույս թռչելու կամ շարժվելու զգացողության մասին, իրենց տեսնում են կողքից (մարմնից դուրս) և հաճախ օգտագործում «ամբողջ կյանքը փայլեց աչքերիս առաջ» արտահայտությունը։ Գիտնականները նման տեսիլքները բացատրում են որպես հալյուցինացիաներ, որոնք առաջանում են ուղեղում թթվածնի պակասի հետևանքով։ Կլինիկական մահվան  ժամանակ […]

̰
Ռուսաստանում ստեղծում են բեռնատար անօդաչու սարք

17:30 27.02.2022

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի և «Սուխոյ» ընկերության մասնագետները համատեղ աշխատում են նոր բեռնատար անօդաչու թռչող սարքի ստեղծման ուղղությամբ, որը հնարավորություն կունենա ուղղահայաց թռիչք կատարել։ Անօդաչու թռչող սարքը, որն «Ատլաս» անունն է ստացել, կկարողանա թռչել և վայրէջք կատարել ցանկացած հարթ մակերևույթի վրա։ Միևնույն ժամանակ դրա թռիչքի առավելագույն երկարությունը էականորեն կգերազանցի ուղղաթիռներին և կհասնի 1000կմ-ի։ Մասնագետներն արդեն սարքի […]

̰
Չինացիները Լուսնի հակառակ կողմում գտել են 2 կիսաթափանցիկ գնդիկ

17:08 27.02.2022

Ֆոն Կարման խառնարանում, որի հատակին է աշխատում չինական լուսնագնաց Yutu-2 ը, հայտնաբերվել են շուրջ 2,5 սանտիմետր տրամագծով փայլուն կիսաթափանցիկ գնդիկներ: Մոտ 180 կիլոմետր տրամագծով խառնարանը գտնվում է Լուսնի հակառակ կողմում՝ Երկրից անտեսանելի։ Գնդիկները ցուցադրող նկարներն արվել են լուսնագնացների նավիգացիոն տեսախցիկով։ Դրանք տեսել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները և գտածոյի մասին հայտնել Science Bulletin ամսագրում: Նրանց […]

̰
ԱՄՆ առաջին լուսնային թռիչքը հետաձգվել է

12:50 27.02.2022

Artemis-1-ի առաջին թռիչքը տեղի կունենա մայիս ամսից ոչ շուտ։ Այս մասին հայտնում է Space.com-ը։   Artemis-1 առաքելության շրջանակներում ամերիկացիները մտադիր են Լուսնի շուրջը պտույտ կատարելու ուղարկել Orion անօդաչու տիեզերանավը։ Նախատեսվում էր թռիչքն իրականացնել ապրիլին, բայց  NASA հայտնել է, որ դա հնարավոր չէ։ Թռիչքը մայիսին կազմակերպելը նույնպես քիչ հավանական է։ «Մենք նախնական պլանավորում ենք թռիչքը մայիսին, […]

̰
BACK_TO_TOP