09:14 07.02.2022
Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հետևանքով մահացած մարդկանց ուղեղում նեյրոնների կենսաքիմիական կազմի նույն փոփոխություններն են հայտնաբերվել, ինչ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Ինչպես գրում է Alsheimer’s and Dementia ամսագիրը, սրանք են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նշվում է, որ նախկինում նմանատիպ եզրակացությունների են եկել այլ գիտական կենտրոնների հետազոտողներ ևս։ Ամերիկացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր […]
18:57 05.02.2022
Փետրվարի 8-ին 2007 UY1 աստերոիդը կմոտենա Երկրին, այն կլինի մոլորակից հինգ միլիոն կիլոմետրից մի փոքր ավելի հեռավորության վրա, որը մոտավորապես հավասար է Երկրից Լուսին հեռավորությանը՝ ըստ NASA-ի տվյալների: Երկնային մարմնի տրամագիծը կարող է հասնել 150 մետրի: Սա նշանակում է, որ տեսականորեն այն կարող է լուրջ վնաս հասցնել մոլորակին բախման դեպքում։ Բացի դրանից, 2007 UY1-ը պատկանում […]
10:09 04.02.2022
ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը պատմել է, թե ինչպես են որոշակի գումարի դիմաց Բեռլինում անվանակոչում ցիկլոններն ու անտիցիկլոնները։ Նրա հայտարարությամբ` ցիկլոնների և անտիցիկլոնների անունները տրվում են Բեռլինի ազատ համալսարանի օդերևութաբանության ֆակուլտետի կողմից՝ վճարովի հիմունքներով: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Վիլֆանդը՝ նշելով, որ համալսարանն ունի օդերևութաբանական կայան, որը դժվար է պահել, […]
09:43 04.02.2022
Մոսկվայի «Եռման կետ.Կոմունա» կենտրոնում փետրվարի 3-ին պարգևատրել են արհեստական ինտելեկտ ստեղծած ծրագրավորողներին: Հաղթողների ստեղծած խելացի սարքավորւմները չեն փոխարինի ուսուցիչներին, բայց կօգնեն նրանց պետական քննությունների ժամանակ ավելի սեղմ ժամկետում բարձր մակարդակով ստուգել և գնահատել ուսանողների գիտելիքները: Ազգային տեխնիկական «PROчтение» նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 255 մլն ռուբլի։ Հաղթողները պատմել են, որ իրենց […]
19:55 31.01.2022
Քոռնելի համալսարանի նոր հետազոտությունը հաստատել է, որ ձկները կարող են հաղորդակցվել ձայների միջոցով,- հայտնում է Phys.org գիտատեխնիկական նորությունների կայքը։ Գիտնականները հայտնաբերել են ճառագայթային լողակ ունեցող ձկների 175 ընտանիք (ժամանակակից ձկների տեսակների մոտ 95%-ը պատկանում է ճառագայթային ձկների դասին – խմբ.), որոնք կարող են հաղորդակցվել։ Ձկների տոհմածառը ուսումնասիրելուց հետո հետազոտության հեղինակները պարզել են, որ ձայնն այնքան […]
18:17 31.01.2022
Մամայ Գորայի Դնեպրի մոտ հնագետները հայտնաբերել են մի մարդու մնացորդներ, ով ապրել է Ուկրաինայի տարածքում մոտ յոթ հազար տարի առաջ: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ԳԱԱ հնագիտության ինստիտուտի աշխատակից Իննա Պոտեխինան։ Մնացորդները հայտնաբերվել են Դնեպրի մոտ գտնվող Մամայ լեռան վրա: «Նա վերադարձել է գրեթե 7000 տարվա անէությունից, մեզ մոտ է եկել Մամայ Գորայից՝ Դնեպրի […]
14:15 31.01.2022
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական համալսարան՝ Հայաստանի բարձրագույն […]
23:51 30.01.2022
Սլովակիայում թռչող AirCar 27 ավտոմոբիլը հունվարին ստացել է թռիչքի թույլտվության վկայական։ Եվրոպայում նման փաստաթուղթ առաջին անգամ են տրամադրում։ Ավտոմեքենան հնարավոր է կառավարել երկնքում այնպիսի թեթևությամբ, ինչպես ինքնաթիռը։ Այս մասին գրում է Iz.ru-ն։ Փորձարկումների ընթացքում մեքենան կատարել է 200 թռիչք և վայրէջք, ընդհանուր առմամբ օդում անցկացնելով 70 ժամ։ Այս մեքենան արտաքին տեսքով նման է սպորտային մեքենայի։ […]
19:16 30.01.2022
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակը և ականջակալների պատյանը ներառվել են Apple-ի ամենաանհաջող գյուտերի ցանկում: MacRumors-ի լրագրողները թվարկել են դիզայնի առումով Apple-ի ամենաանհաջող գաջեթները։ Ցանկը հասանելի է լրատվամիջոցների կայքում։ Հեղինակները ընտրել են սարքեր ու գյուտեր, որոնք հակասական դիզայն ունեն և արժանացել են օգտատերերի քննադատությանը։ Ցուցակում ներառվել է Apple TV-ի հեռակառավարման վահանակը, որը լրագրողների կարծիքով անհարմար փոքր է, ինչի […]
16:43 30.01.2022
Չինացի և ռուս գիտնականները ենթադրում են, որ ջրային մագնեզիումի սիլիկատ հանքանյութը տեսականորեն կարող էր գոյություն ունենալ վաղ ժամանակներում Երկրի վրա բարձր ճնշման պայմաններում: Երկրի միջուկի առանձնացումից և թաղանթում ճնշման անկումից հետո այս հանքանյութը, ըստ հեղինակների, քայքայվել է մեծ քանակության ջրի արտանետմամբ, ինչից էլ առաջացել են երկրային օվկիանոսները։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Physical Review Letters ամսագրում։ […]
08:51 29.01.2022
Խելացի ժամացույցը կարող է ճիշտ չաշխատել, եթե դուք գեր եք կամ մուգ մաշկ ունեք։ Այս մասին գրում է The Verge-ը։ Լրագրողները որպես օրինակ են բերում Ֆլորիդայի միջազգային համալսարանի (ԱՄՆ) մասնագետների գիտական վերջինհետազոտությունը։ Դրանում գիտնականները եզրակացրել են, որ մուգ մաշկ և ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ խելացի ժամացույցները կարող են սխալ տեղեկություններ հավաքել: Բժիշկները գաջեթներ արտադրողներին […]
00:01 28.01.2022
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է խոշոր չափերի ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության ռուսական առաջին մասնագիտացված գործարանը, որը Կրոնշտադտ ընկերությունը կառուցել է մերձմոսկովյան Դուբնայում։ Պոլիմեր-կոմպոզիտային նյութերի արտադրամասում «Կրոնշտադտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը նախարարին զեկուցել է կոմպոզիտներից դետալների ստեղծման ընթացքի մասին։ Պոլիմեր-կոմպոզիտային նյութերի արտադրամասում «Կրոնշտադտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը նախարարին զեկուցել է կոմպոզիտներից […]
23:23 27.01.2022
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար կստեղծվի հարձակողական անօդաչուների օդային կառավարման կենտրոն: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։ Հինգշաբթի օրը պաշտպանության նախարարը մերձմոսկովյան Դուբնայում ստուգել է խոշոր չափերի անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջին մասնագիտացված գործարանը, որը կառուցվել է «Կրոնշտադտ» ընկերության կողմից։ Շոյգուին ներկայացրել են արբանյակային կապով «Օրիոն» անօդաչու […]
15:37 27.01.2022
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման: Ծրագրի ղեկավար, լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Ասատրյանը պատմեց, որ քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին համակցված կամ մուլտի-ագենտային քիմեոթերապիան, ինչը թույլ է տալիս նվազեցնել կիրառվող նյութերի կուտակումն առողջ […]
10:36 25.01.2022
Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ենթադրաբար երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ներկայում վերլուծում է այդ հրթիռների բնութագրերը։ Մինչ այս, ԿԺԴՀ-ն տարեսկզբից արդեն չորս արձակում է իրականացրել․ վերջինը տեղի է ունեցել հունվարի […]
11:32 24.01.2022
Սոչիում նյարդավիրաբույժները եզակի վիրահատություն են կատարել. նրանք կապիկի ուղեղում չիպ են տեղադրել՝ տեսողությունը վերականգնելու համար։ Դա թույլ կտա հետագայում վերականգնել տեսողությունը մարդկանց մոտ։ Այս տեխնոլոգիայի մասին հաղորդում է NTV-ն։ Ռուս գիտնականները վիրահատությանը պատրաստվել են մի քանի տարի։ Հավաքվել էին վիրաբույժներ, ինժեներներ, ծրագրավորողներ և անասնաբույժներ։ Արթուր Բեքտիմիրովը Հեռավոր Արևելքի համալսարանի նյարդավիրաբույժ է: Նա տարեկան 250 վիրահատություն […]
21:00 23.01.2022
Հիմնվելով ճշգրիտ հաշվարկների վրա՝ գիտնականները հույս ունեն հետագայում հասկանալ սև խոռոչների սկզբնավորման պատճառներն ու էվոլյուցիան: Բայց մինչ այդ՝հետազոտողները հաշվել են՝ տիեզերքում սև խոռոչների թիվը 18 զրո ունի,- գրում է Science Alert-ը։ Անհավատալի է, բայց աստղաֆիզիկոսների տվյալներով՝ տիեզերքում կա 40 կվինտիլիոն սև խոռոչ: Միայն թե տեսեք , թե ինչ թիվ է դա՝ 40.000.000.000.000.000.000։ Աստղաֆիզիկոսներն իրենց հետազոտությունն […]
19:57 23.01.2022
Hubble տիեզերական աստղադիտակը ֆիքսել է սև խոռոչ Henize 2-10 գաճաճ գալակտիկայի կենտրոնում, որը չի ճնշում, այլ խթանում է աստղերի ձևավորումը նրա շուրջը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, հայտնում է NASA-ն։ Նշվում է, որ սովորաբար սև խոռոչները ներկայացվում են որպես Տիեզերքի հրեշներ, որոնք «պատառոտում են» մոտեցող աստղերին և «կլանում» դրանց նյութը։ Տիեզերական աստղադիտակի ստացած տվյալները […]
17:38 23.01.2022
Ռեբեկա Շարոկը ,ով ապրում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, աշխարհի մի քանի մարդկանցից մեկն է, որն ունի արտասովոր հիշողություն: Սակայն սեփական կյանքի մանրուքները հիշելը ունի իր բացասական կողմերը: Ի տարբերություն շատերի, Շարոկը կարող է հիշել, թե ինչ է տեղի ունեցել կոնկրետ օրերին 5, 10, 15 տարի առաջ: 2004 թվականի հունվարից ի վեր ամեն առավոտ նա օրացույցում […]
16:25 23.01.2022
Չեռնոբիլի վթարային գոտին իդեալական «ապաստան» է դարձել անհետացման եզրին գտնվող բծավոր արծիվների համար,-տեղեկացնում է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի և բրիտանական Trust for Ornithology-ի հետազոտությունը, որը հրապարակվել է Restoration Ecology ամսագրում: Նշվում է, որ 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած տեխնածին վթարից հետո մեծ քանակությամբ բծավոր արծիվներ ապաստանել են բարձր ճառագայթման պատճառով դատարկված գոտում։ Մարդկանց բացակայությունը […]
15:25 23.01.2022
Լոնդոնում գիտնականները հույս ունեն ԴՆԹ-ի նոր հետազոտության միջոցով դեղամիջոց գտնել արագ տարածվող աուտոիմուն հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում, քանի որ նրանց իմունային համակարգն այլևս չի կարող տարբերել առողջ բջիջները ներխուժող միկրոօրգանիզմներից: Հիվանդությունից պաշտպանող միջոցները, որոնք ժամանակին պաշտպանում էին նրանց, փոխարենը հարձակվում են նրանց հյուսվածքների և օրգանների վրա: […]
15:06 23.01.2022
Հսկայական սառցաբեկորը՝ A68-ը, որն անվանում են նաև «մեգաբեկոր», ամեն օր ավելի քան 1,5 միլիարդ տոննա քաղցրահամ ջուր է լցնում օվկիանոս: Սառցաբեկորը մեծ արագությամբ հալվում է: Համեմատելու համար գիտնականները նշել են, որ դա մոտավորապես 150 անգամ ավելի է, քան օրական օգտագործվող ջրի քանակը Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների կողմից: A68-ը որոշ ժամանակ համարվում էր աշխարհի ամենամեծ սառցաբեկորը: […]
23:43 21.01.2022
Այսօր, հունվարի 21-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան։ ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր․ Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ, քննարկվեցին թվային և տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորությունները, գերակա ուղղությունները և դրանց շուրջ համագործակցության հնարավորությունները։ Քննարկվեց ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի 2019թ․ Քյոլն կատարած այցի ընթացքում Հայաստանի ազգային […]
21:00 21.01.2022
Գյումրեցի պատանիները դրոնների, այսպես կոչված, խելացի ծրագրեր են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս դրանք կառավարել ժեստերի կամ ձեռքի շարժումների միջոցով: 14-17 տարեկան պատանիներն իրենց նորարարական գաղափարն իրագործել են արհեստական բանականության օգնությամբ։ BALATON AI կրթական կենտրոնի ուսանողներն այժմ աշխատում են իրենց նոր գաղափարներն ու ստեղծած ծրագրերը կատարելագործելու ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքերն ու դրոնները ներկայում կիրառվում են […]
19:32 20.01.2022
Space Entertainment Enterprise-ը, որը նկարահանում է Թոմ Քրուզի տիեզերքի մասին ֆիլմը, հայտարարել է տիեզերքում սպորտային արենա և կինոստուդիա կառուցելու մտադրության մասին։ Այդ մասին գրում է Variety-ն։ «SEE-1-ը մարդկության համար անհավանական հնարավորություն է՝ անցնելու այլ իրականություն և սկսելու նոր հետաքրքիր էջ տիեզերքում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Նշվում է, որ հարթակը պետք է գործարկվի մինչև 2024 […]
15:17 20.01.2022
2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է: Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 […]
12:50 20.01.2022
Instagram սոցիալական ցանցը ներկայացնում է վճարովի բաժանորդագրություններ ստեղծելու հնարավորություն, որպեսզի բլոգերները կարողանան ավելի արդյունավետ դարձնել իրենց կոնտենտի մոնետիզացնելու (դրամայնացնել) գործընթացը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է սոցցանցի ղեկավար Ադամ Մոսերին։ «Այս շաբաթ մենք գործարկում ենք Instagram-ում վճարովի բաժանորդագրության առաջին տարբերակը, որպեսզի կոնտենտ ստեղծողները կարողանան իրենց ապրուստը վաստակել»,- ասել է նա։ Նոր գործառույթի օգնությամբ բլոգերները կկարողանան […]
17:00 17.01.2022
ԱՄՆ-ում տեղի է ունեցել հսկա երկմարմին Roc ինքնաթիռի երրորդ փորձնական թռիչքը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով ծրագրավորող Stratolaunch Systems ընկերությանը։ Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Մոխավե անապատի օդանավակայանից։ Այն ավելի քան չորս ժամ շուրջ 6,7 հազար մետր բարձրության վրա կատարել է տարբեր թռիչքային մանևրներ, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել։ […]
12:34 15.01.2022
Կեյոյի համալսարանի ճապոնացի հետազոտողների խումբն իրականացրել է աշխարհում առաջին կլինիկական փորձարկումը՝ ողնուղեղի վնասվածքների բուժման համար ցողունային բջիջներից ստացված բջիջների փոխպատվաստմամբ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Պրոֆեսորներ Օկանո Հիդեյուկին և Նակամուրա Մասայան ղեկավարում են գիտնականների խումբը, որն ուսումնասիրում է նյարդային ռեգեներացիան՝ օգտագործելով iPS բջիջներ: Շարժողական և զգայական ֆունկցիաները կորցրած հիվանդին հայտնել են, որ նրան փոխպատվաստել […]