TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Ամերիկացի գիտնականները ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ են մշակել

12:34 10.12.2021

Ամերիկացի գիտնականները ՌՆԹ-ի հիման վրա ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ են մշակել: Այն հաջողությամբ փորձարկվել է մկների և ռեզուս-կապիկների վրա: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր ինֆեկցիոնիստ և Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) տնօրեն Էնթոնի Ֆաուին։ Ֆաուչին ասել է, որ գիտնականները պատրաստել են ՌՆԹ շղթաներ, որոնք ստիպում են բջիջներին արտադրել միանգամից երկու վիրուսային սպիտակուց՝ […]

̰
Ֆրանսիայի ճանապարհներին կհայտնվի ավտոնոմ ռեժիմով աշխատող ավտոբուս

11:47 07.12.2021

Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առանց վարորդի ավտոբուսով ուղևորափոխադրման թույլտվություն։ Այսպիսով, Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ առանց վարորդի ավոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով։ Այս մասին հայտնում է CVBJ-ն։ EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել է աշխարհի ավելի քան 400 վայրերում: Սակայն մինչ այժմ այս թեստերն իրականացվել են մասնավոր տարածքներում կամ խստորեն վերահսկվող տարածքներում, որտեղ երթևեկությունը […]

̰
Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ վրձիններով կնկարեն կտավի վրա

11:40 07.12.2021

Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կտավի վրա կնկարեն վրձիններով, ինչպես նաև կարձանագրեն ներկերի և ջրի խառնումն անկռելիության պայմաններում, գրում է «Известия»-ն։ Դեկտեմբերի 8-ին երկու ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկներ՝ գործարար Յուսակու Մաեզավան և պրոդյուսեր Յոզո Հիրանոն, տիեզերք կմեկնեն Soyuz MS-20 տիեզերանավով։ Անձնակազմի թվում կլինի նաև ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը։ Սպասվում է, որ նրանք 12 օր կանցկացնեն տիեզերքում: Երկիր […]

̰
Մեծ Բրիտանիայում կհայտնվեն հեռակառավարվող մեքենաներ

10:33 07.12.2021

2022 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվեն հեռակառավարվող մեքենաներ, որոնք մշակվում են «Imperium Drive» ստարտափի կողմից: Fetch ծառայության օգնությամբ օգտատերերը կկարողանան բջջային հավելվածով տրանսպորտային միջոցի կանչ գրանցել, հայտնում է Mignews-ը։ Մեքենաները կառավարելու են վարորդները հեռակա կարգով՝ 5G ցանցի միջոցով օգտագործելով ղեկը և մոնիտորները։ Նշվում է, որ դա կլինի տրանսպորտային միջոցի հեռակառավարման առաջին հավելվածը։  

̰
Մեծ Բրիտանիան ցուցադրել է ապագայի ինքնաթիռը

19:21 06.12.2021

Ավիատիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները, Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ, ստեղծել են ինքնաթիռ, որը կարող է ձևավորել ավիացիայի ապագան: Հետազոտողները ցույց են տվել ջրածնային վառելիքով աշխատող մարդատար ինքնաթիռի նախագիծը, որն անվնաս է մոլորակի համար, գրում է Bloomberg-ը։ Ինքնաթիռը մշակվել է FlyZero կոնցեպտի շրջանակներում, որը ենթադրում է ածխաթթու գազի արտանետումների կրճատում։ Բրիտանական իշխանությունները ծրագրի իրականացման համար հատկացրել են […]

̰
Ռուսական ռոբոտ-բանկիրները սկսել են աշխատել Օմանում

21:10 05.12.2021

Ռուսական «Պրոմոբոտ» ընկերութունը, որն աշխատում է Օմանի ազգային բանկի ֆինանսավորմամբ, մտադիր է այդ բանկում ներդնել ռոբոտ-խորհրդատուներ։ Ռուսական ռոբոտները խորհրդատվություն կտրամադրեն հաճախորդներին, կծանոթացնեն բանկի ծառայություններին, կպատասխանեն հաճախորդների հարցերին, կօգնեն փաստաթղթեր լրացնել, ինչը էականորեն կկրճատի բանկի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։ Ռոբոտներն աշխատանքի առաջին փուլում կսկսեն խորհրդատվություններ տրամադրել։ 3 ամսից բանկի ղեկավարությունը կգնահատի դրանց աշխատանքի արդյունավետությունը և ռոբոտների կիրառությունն ընդլայնելու […]

̰
Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին

13:40 05.12.2021

330 մ․ տրամագծով աստերոիդը Երկրին կմոտենա դեկտեմբերի 11-ին, այս մասին նշում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիան։ 4660 Nereus կոչվող երկնային մարմինը Երկիր կթռչի մոտ 4 միլիոն կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ այս աստերոիդը հայտնաբերվել է 1982 թվականին։ ՆԱՍԱ-ի կողմից ներկայացված զեկույցների համաձայն՝ 4660 Nereus-ը պոտենցիալ վտանգավոր օբյեկտ է Երկրի համար։ Մասնագետները պարզաբանել են, որ […]

̰
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

11:44 04.12.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում […]

̰
Աստղագետներն առաջին անգամ Մարսի չափերով «երկաթե» էկզոմոլորակ են հայտնաբերել

23:44 02.12.2021

TESS ուղեծրային աստղադիտարանը հարեւան GJ 367 աստղի մերձակայքում չափազանց փոքր և դրա հետ մեկտեղ շատ խիտ էկզոմոլորակ է հայտնաբերել, որը գրեթե Մարսի չափս է, ընդերքը, ենթադրաբար, գրեթե ամբողջությամբ բաղկացած է երկաթից: Այս մասին հինգշաբթի հայտնել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ «Մենք հայտնաբերել ենք Մարսի չափերով էկզոմոլորակ, որը կազմությամբ նման է Մերկուրիին։ Մենք ենթադրում ենք, […]

̰
1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամ՝ գիտական սարքերի ձեռքբերման համար

14:26 02.12.2021

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Մրցույթի շահառու են դարձել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված […]

̰
Ճապոնացի գիտնականներին հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ով կապիկներին

20:50 29.11.2021

Ճապոնիայի ազգային ինստիտուտի կենսաբժշկական նորարարության և առողջության ինստիտուտի մի խումբ ճապոնացի հետազոտողներ հաջողությամբ փորձարկել են իրենց մշակած ՄԻԱՎ պատվաստանյութը։ Դեղամիջոցը հաջողությամբ «սպանել» է կապիկի մոտ առկա վիրուսը, գրում Է NHK-ը: Փորձագետները ներկայացրել են ՄԻԱՎ-ով բուժված կապիկներին, որոնք նախօրեին պատվաստում են ստացել նոր դեղամիջոցով: Սկզբում վիրուսը վարակել է օրգանիզմը, սակայն շուտով սկսել է «մահանալ»։ Այժմ գիտնականները […]

̰
Նորից դեպրեսիայի բուժման մասին.ի՞նչ են հայտնաբերել գիտնականները

18:26 28.11.2021

Նյարդաբանները հայտնաբերել և ուսումնասիրել են ուղեղի ընկալիչ, որը կապված է դեպրեսիայի և անհանգստության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, գրում է EurekAlert-ը։ 2018-ին Ֆլորիդայի Սկրիպս հետազոտական ​​ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ուղեղի բջիջների ընկալիչ GPR158-ը առկա է անսովոր բարձր կոնցենտրացիաներով ծանր դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց նախաճակատային կեղևում: Փորձարկվող մկների մոտ, որոնք ենթարկվել են քրոնիկական […]

̰
DART զոնդը կբախվի Դիմորֆին

17:45 28.11.2021

Միացյալ Նահանգները հաջողությամբ արձակել է SpaceX-ի Falcon 9 հրթիռը DART զոնդով (Double Asteroid Redirection Test),-  հայտնի է դարձել  չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին։ DART զոնդը կուղևորվի  դեպի կրկնակի  Դիդիմ-Դիմորֆ աստերոիդ և մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց, ժամում մոտ 25 հազար կիլոմետր արագությամբ, կբախվի դրանցից փոքրին՝ Դիմորֆին։ Արդյունքում օբյեկտի ուղեծիրը պետք է շեղվի «մեկ տոկոսով»:  Ենթադրվում է, […]

̰
Էյնշտեյնի ձեռագիրը վաճառվել է  ռեկորդային գնով

17:33 28.11.2021

Հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի ձեռագիրը, որտեղ  ուրվագծվում է նրա հարաբերականության տեսությունը, Փարիզում վաճառվել է 11,6 մլն եվրոյով։ Այս մասին հայտնում է Christie’s աճուրդի տունը։ Փաստաթուղթը 54 էջ է։  Ֆիզիկոսն այն գրել է իր մտերիմ ընկերոջ՝ շվեյցարացի ինժեներ Միքելե Բեսոյի հետ Բեռլինում,  1913-1914 թվականներին։ Սա Էյնշտեյնի երկու պահպանված ձեռագրերից մեկն է, որտեղ նա զարգացնում է հարաբերականության […]

̰
Իսրայելցի գիտնականները գտել են կորոնավիրուսը երկու վայրկյանում ոչնչացնելու միջոց

13:17 28.11.2021

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին,Իսրայելի Արիելի համալսարանի գիտնականները պարզել են, որ միլիմետրային ալիքների օգտագործումը կարող է ոչնչացնել կորոնավիրուսի և պոլիովիրուսի 99%-ը մակերեսների վրա երկու վայրկյանում։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Environmental Chemistry Letters ամսագրում։ Փորձագետների խումբն ուսումնասիրել է մեկից տասը միլիմետր երկարությամբ ռադիոալիքների ազդեցությունը վարակի վրա և պարզել, որ ճառագայթումը կարող է սպանել պաթոգեններին երկու վայրկյանում: […]

̰
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Թումո Բեռլին

23:01 24.11.2021

Այս երկուշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Թումո Բեռլին: Մինչ այս նա միայն վիրտուալ շրջայց էր կատարել կենտրոնում մեր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ առցանց զրույցի ընթացքում։ Տեղում կանցլերը ոչ միայն ծանոթացել է Գերմանիայում կրթական ծրագրի իրականացմանը, այլ նաև մեր գործընկերների հետ քննարկել է ծրագիրը երկրի այլ քաղաքներում գործարկելու հնարավորությունները:

̰
Չինաստանը ուղեծիր է դուրս բերել  հեռահար զոնդավորման արբանյակ

17:08 20.11.2021

Նոյեմբերի 20-ին Չինաստանը ուղեծիր է ուղարկել Gaofen-11-03 հեռակառավարվող արբանյակը: Արձակումն իրականացվել է CZ-4B հրթիռի միջոցով Շանսի նահանգի հյուսիսում գտնվող Տայյուան ​​տիեզերակայանից, հայտնում է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան: Սա այս շարքի 397-րդ մեկնարկն է: Արբանյակը կօգտագործվի քաղաքաշինության և գյուղատնտեսության կարիքների համար, ինչպես նաև հողերի հետազոտության, ճանապարհաշինության, բնական աղետների կանխարգելման և վերացման համար։ Այժմ ուղեծրում […]

̰
Խնդիր ունենք Հայաստանում միջին և բարձր մակարդակի, փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման. Հակոբ Արշակյան

16:05 19.11.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Չի-Ֆուն Չանին

16:00 18.11.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։ Նախարարը ողջունել է անվանի գիտնականի այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այս կարևոր միջոցառումը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել […]

̰
ՏՏ ոլորտում լավագույն ուսանողները պարգևատրվել են

14:47 17.11.2021

Տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար այլ անձինք: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության […]

̰
NASA-ն Լուսինը նվաճելու նոր ծրագրեր է կազմում

23:17 14.11.2021

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) մտադիր է մարդ ուղարկել Լուսին Artemis ծրագրի շրջանակներում 2025 թվականին, ոչ թե 2024-ին, ինչպես նախատեսված էր։ Այս մասին հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը, հայտնում է  ղեկավարության մամուլի ծառայությունը։ Նելսոնի խոսքով՝ Artemis-2 առաքելությունը, որն առաջին մարդատար առաքելությունն է, նախատեսվում է սկսել միայն 2024 թվականի մայիսին: Ըստ մամուլի […]

̰
«Նոր Հոլիվուդի առաջնորդներ 2021» ցուցակում   3 հայ կա

20:55 12.11.2021

Անգլիացի 3 հայեր այս շաբաթ ժամանցային արտադրության ոլորտում իրարանցում են առաջացրել: Նրանք հանրահայտ են դարձել Variety և The Hollywood Reporter  առաջատար  պարբերականների  տարեվերջյան  աղյուսակում առաջնորդների վարկանիշային  տեղեր գրավելու շնորհիվ: Արամ Յակուբյանը, ով Netfilx-ի անիմացիոն ֆիլմերի տնօրենն է, ընդգրկվել է   Variety-ի «Հոլիվուդի 2021 թվականի նոր առաջնորդների» ցուցակում, որը հրապարակվել է հինգշաբթի։ Յակուբյանն  այժմ  ղեկավարում է  անկախ […]

̰
Մինչև 200 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանում տիեզերական ոլորտի առաջխաղացման համար

18:28 10.11.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային և կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել ՀՀ-ում ոլորտի առկա ներուժը և աջակցել ընկերությունների առաջխաղացմանը։ Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը […]

̰
Չինական արբանյակի բեկորը շուտով կմոտենա տիեզարակայանին

17:47 10.11.2021

Roskosmos-ի մասնագետները ուսումնասիրում են չինական օդերևութաբանական արբանյակի բեկորի մերձեցումը Միջազգային տիեզերակայանին: Այս մասին հայտնում է պետական ​​կորպորացիայի մամուլի ծառայությունը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ Fengyun-1C տիեզերանավի մի հատվածը կմոտենա ՄՏԿ-ին նոյեմբերի 12-ին։ Այս պահին հաշվարկվում են հետագծերը և ճշգրտվում մերձեցման պարամետրերը»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Ըստ գործակալության՝ կառավարման կենտրոնը կարող է տիեզերական աղբից խուսափել՝ կայանը Progress MS-18 […]

̰
ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կերել են տիեզերքում աճեցված պղպեղի առաջին բերքը

20:28 07.11.2021

Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում աճեցրել են չիլի պղպեղ։ Այս մասին հայտնում է ամերիկացի Քեթրին ՄաքԱրթուրը իր թվիթերյան էջում։ «Բերքահավաքից հետո մենք փորձեցինք կարմիր և կանաչ չիլի պղպեղները»,- ասել է նա, նշելով՝ անձնակազմը ուրբաթ  երեկույթ է կազմակերպել՝ պատրաստելով տիեզերական տակո։ Կծու պղպեղի սերմերը տնկվել են ամռանը՝ միկրոգրավիտացիայի պայմաններում։ Հետազոտողները ցանկացել են պարզել, […]

̰
Կառավարության այսօրվա նիստին ընդունվեցին 3 նոր նախագծեր

19:20 04.11.2021

Սուբվենցիոն ծրագրերի շարունակականության ապահովում, հայ գիտնականներին միջազգային ծրագրերում ներգրավելու պետական աջակցություն, ճանապարհների սպասարկման որակի բարձրացում․ նախագծեր, որոնք  ընդունվել են կառավարության այսօրվա նիստին։ 1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Թվարկված մարզերի ցանկում բացակայում […]

̰
Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Յուրի Հովհաննիսյանին

16:50 03.11.2021

Ֆունդամենտալ գիտությունների բնագավառում նվաճումների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է ռուսաստանցի գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, հաղորդել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բարձր պարգևն ակադեմիկոս Հովհաննիսյանին է շնորհվել՝ «ի նշան այն բեկումնային հայտնագործությունների ճանաչման, […]

̰
Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

16:07 03.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի, և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանի, «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագրի շրջանակում կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական մասնագիտական ուսուցման ձևաչափի զարգացման, ներդրման և հնարավորությունների ընդլայնման նպատակով: Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով: Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ կողմերը կհամագործակցեն տեխնոլոգիական կրթության և […]

̰
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը

14:27 31.10.2021

DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական տեխնոլոգիական ընկերությունները՝ ստարտափներից մինչև արդեն կայացած, միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններ` PicsArt֊ը, Volo-ն, Krisp-ը, CodeSignal-ը և մյուսները»,-նշված է գրառման մեջ։

̰
Գիտնականները հաստատել են մթնոլորտային ճնշման հանկարծակի աճի վտանգը

11:21 31.10.2021

Ռուս գիտնականները փորձնականորեն հաստատել են կենդանի օրգանիզմների համար մթնոլորտային ճնշման հանկարծակի աճի վտանգը։ Նովոսիբիրսկի ֆիզիոլոգներն իրենց ուսումնասիրություններում վերլուծել են վերարտադրողական ներուժի առանձնահատկությունները, որոնք փորձարարական կենդանիների մոտ կրճատվել են մի քանի փորձերի ժամանակ, գրում է Նովոսիբիրսկի պետական ​​համալսարանի մամուլի ծառայությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Insects գիտական ​​ամսագրում։ «Փորձերի ընթացքում պարզվել է, որ մթնոլորտային ճնշման կտրուկ (մեկ […]

̰
BACK_TO_TOP