Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Յուրի Հովհաննիսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է Յուրի Հովհաննիսյանին

16:50 03.11.2021

Ֆունդամենտալ գիտությունների բնագավառում նվաճումների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է ռուսաստանցի գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, հաղորդել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բարձր պարգևն ակադեմիկոս Հովհաննիսյանին է շնորհվել՝ «ի նշան այն բեկումնային հայտնագործությունների ճանաչման, որոնք ընդլայնում են պարբերական աղյուսակի սահմանները, ինչպես նաև գլոբալ մասշտաբով ֆունդամենտալ գիտությունների զարգացման աջակցության գործում նշանակալից ավանդի համար»:

Յուրի Հովհաննիսյանն ատոմի միջուկի փորձարարական ֆիզիկայի, միջուկային ռեակցիաների, սինթեզի հետազոտությունների և Մենդելեևի աղյուսակի նոր տարրերի հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների օգտագործման բնագավառի մասնագետ է: Նա նոր գիտական ուղղության՝ ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է (Ֆլորովի հետ համատեղ):

Միջուկային ռեակցիաների նոր դասի՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման հայտնագործման (1974) հեղինակն է, որը ներկայումս աշխարհի տարբեր լաբորատորիաներում օգտագործվում է նոր տարրերի սինթեզի համար, հայտնագործել է գերծանր տարրերի սինթեզի ռեակցիաները (1975 – 1978), մասնակցել է Մենդելեևի աղյուսակի 104-րդ, 105-րդ և 106-րդ տարրերի սինթեզի աշխատանքներին:

Հովհաննիսյանի ղեկավարությամբ 2000-ական թվականներին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հայտնաբերվել են նոր քիմիական տարրեր՝ 113-րդից մինչև 118-րդը ներառյալ:

Այդ գյուտերի շնորհիվ հայտնաբերվել է գերծանր միջուկների կայունության բնագավառը: 2016 թվականի նոյեմբերի 28-ին Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (The International Union of Pure and Applied Chemistry, IUPAC) Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրին տվել է օգանեսոն (սիմվոլը՝ Og ) անունը՝ ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի:

Նա դարձել է երկրորդ գիտնականը, ամերիկացի քիմիկոս Գլեն Սիբորգից հետո, որի անվամբ քիմիական տարր է անվանվել կյանքի օրոք: Մրցանակի երկրորդ դափնեկիր է դարձել պրոֆեսոր Վինչենցո Բալցանին (Բոլոնիայի համալսարան, Իտալիա), իտալացի քիմիկոս, իր գիտական գործունեության համար նա պարգևների է արժանացել տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի գիտությունների ակադեմիայի՝ Լեոնարդո դա Վինչիի մրցանակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP