TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

ԱՄՆ-ում Google- ից պահանջել են հեռացնել Telegram- ը հավելվածների խանութից

21:03 26.01.2021

Ամերիկյան Coalition for a Safer Web (կոալիցիա՝ ավելի անվտանգ ինտերնետի համար) շահույթ չհետապնդող կազմակերպությունը Google- ին խնդրել է հեռացնել Telegram-ը հավելվածների խանութից՝ այն բանի համար, որ մեսենջերը քարոզում է բռնություն և ծայրահեղականություն, գրում է Bloomberg- ը: Կազմակերպության ղեկավար և Մարոկկոյում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գինսբերգը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Alphabet կորպորացիայի՝ պահանջելով պարտավորեցնել նրան […]

̰
Ճապոնիայում ստեղծել են ռոբոտ-ֆերմերի

20:45 26.01.2021

Ճապոնիայում ստեղծվել է ռոբոտ, որը կօգնի ֆերմերներին միրգ հավաքել: Այս մասին հայտնում է NHK-ը: Ռոբոտը ունի երեք «մատ», որոնցով պտուղներ է քաղում: Ռոբոտի արհեստական ​​բանականությունը որոշում է մրգերի հասունության աստիճանը ըստ գույնի և այլ պարամետրերի: Մշակողները կարծում են, որ երիտասարդ ֆերմերներն ավելի շատ հետաքրքրված կլինեն ռոբոտով:

̰
Թուրքիայում մշակել են սփրեյ, որը մեկ րոպեում ոչնչացնում է կորոնավիրուսը

20:27 26.01.2021

Թուրքիայում գիտնականները քթի սփրեյ են մշակել, որը մեկ րոպեի ընթացքում ոչնչացնում է կորոնավիրուսը և այդպիսով կանխում վարակը, հաղորդում է Daily Sabah- ը: Genoxyn կոչվող լուծույթը մշակվել է Ուլուդագ համալսարանի գիտնականների կողմից, նրանք համագործակցել են Չուկուրովի համալսարանի հետ՝ փորձարկելու դեղամիջոցի հակամանրէային և հակավիրուսային ազդեցությունը: «Կարճ ժամանակում վիրուսի ոչնչացումը նշանակում է կանխել նրա մուտքը բջիջներ և նվազեցնել […]

̰
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում

15:18 26.01.2021

Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Այս մասին տեղեկացրին Հայ-ռուսական համալսարանից։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ […]

̰
Facebook- ի օգտատերերի հեռախոսահամարներն ընկել են հաքերների ձեռքը

13:54 26.01.2021

Facebook սոցիալական ցանցի 533 միլիոն օգտատերերի մասին տեղեկությունները հայտնվել են անհայտ անձանց ձեռքում, որոնք սկսել են վաճառել դրանք Telegram-ի միջոցով: Այս մասին հայտնում է The Verge-ն՝ հղում կատարելով տվյալների անվտանգության հետազոտող Ալոն Գալին: Telegram bot-ը 20 դոլարով առաջարկում է տեղեկատվություն սոցիալական ցանցի օգտատիրոջ մասին: Օրինակ՝ սա կարող է լինել իրական հեռախոսահամար, որը պահանջվում է Facebook-ում […]

̰
Վրացի երիտասարդները կկարողանան անվճար կրթություն ստանալ Ռուսաստանում

08:00 26.01.2021

Վրացի դիմորդները հնարավորություն կունենան անվճար սովորել ՌԴ-ում: Դա անելու համար, մինչև փետրվարի 20-ը, ցանկացողները պետք է լրացնեն հարցաթերթիկ Education in Russia կայքում: Վրաստանում ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Սվենտիցկիի խոսքով, այս տարի, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի լավագույն համալսարաններում Վրաստանին կհատկացվի մոտ 120 տեղ: Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Սվենտիցկին նշել է, որ հունվարի 20-ին ՌԴ բյուջեի […]

̰
Ռուսաստանում առաջին անգամ ստացել են կորոնավիրուսի բրիտանական շտամի լուսանկարը

14:40 25.01.2021

«Ռոսպոտրեբնադզորին» կից Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի գիտնականներն աշխարհում առաջինը ստացել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատկերը, ասվում է գործակալության կայքում: Նրա նմուշը ստացվել է դեկտեմբերին COVID-19-ով տառապող հիվանդից: Նկարն արվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով՝ 100 հազար անգամ խոշորացմամբ:

̰
Ռուսաստանում սկսվեց նոր սերնդի կալանող կործանիչների մշակումը

21:39 24.01.2021

Ростех պետական ​​կորպորացիան հայտարարել է նոր սերնդի կալանող կործանիչների մշակման մեկնարկի մասին: МиГ-41 հեռանկարային հեռահար կալանող ինքնաթիռների համալիրի նախագիծը գտնվում է փորձարարական մշակման փուլում», – հավելել է ընկերությունը: МиГ-41 նախագիծը այն ծրագրերից է, որոնք իրականացվում են «գաղտնի» պիտակի ներքո, հետևաբար, օդանավի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակավ չի գովազդվում: Նոր МиГ-41 կործանիչը պատկանում է հինգերորդ սերնդի […]

̰
Գիտնականները մետաղական վառելիքը համարել են ապագա էներգետիկ անվտանգության ուղի

20:40 24.01.2021

Գիտնականները փորձեր են կատարել մետաղական վառելիքի այրման պարամետրերն ուսումնասիրելու ուղղությամբ՝ այն առավել հեռանկարայիններից մեկը դարձնելու համար: «Մետաղի հիմնական որակներն անհրաժեշտ է բացահայտել՝ միկրոգրավիտացիայի պայմաններում փորձարկումների ժամանակ: Այրել այնպիսի մետաղները, ինչպիսին երկաթն է, հնարավոր է փոշու տեսքով, երբ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումներ չեն լինում, և արտադրում են մեծ քանակությամբ էներգիա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են ալգորիթմական պատերազմի մասին

20:16 24.01.2021

«Աշխարհում սկսվել է ալգորիթմական պատերազմի դարաշրջանը», Popular Mechanics հրապարակման մեջ հայտարարել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի քարտուղարի օգնական Ուիլ Ռոպերը: «Եվ որքան էլ դա սարսափելի հնչի, այն տեղի է ունենում շատ ավելի մեծ ռազմի դաշտում՝ զենքով, որով հանդես են գալիս առևտրային տեխնոլոգիաներն ու ստարտափները»,- ասել է նա: Ռոպերը հիշեցրել է,որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը որպես ինքնաթիռների երկրորդ […]

̰
Facebook- ն ապաարգելափակել է Ռոգոզինի գրառումը Մաքֆոլի մասին

19:59 24.01.2021

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունն արգելափակել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հրապարակումը, որում նա քննադատել է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին, հայտնում է МК -ը: Այնուամենայնիվ, սոցցանցը չի վերացրել նոր հաղորդագրություններ հրապարակելու հնարավորության սահմանափակումները: Այս մասին Ռոգոզինը գրել է իր Telegram ալիքում: Դրանից առաջ Ռոգոզինը բողոքել է, որ իրեն արգելափակել են Facebook- ում: Ինչպես պարզվել […]

̰
Google- ը Ավստրալիային սպառնում է դադարեցնել համացանցային որոնումը

23:55 22.01.2021

Google- ը կարող է անջատել իր ինտերնետային որոնումը Ավստրալիայում այն ​​դեպքում, եթե իշխանություններն ընդունեն բովանդակության համար վճարների մասին օրենքը: Այս մասին ուրբաթ, հունվարի 22-ին, հայտնել է Sidney Morning Herald թերթը: Ավստրալիան պատրաստվում է օրենք, որի համաձայն տեխնոլոգիական հսկաներից պահանջվում է տեղական հրատարակիչների և հեռարձակողների հետ բանակցություններ վարել բովանդակության համար: Համաձայնության բացակայության դեպքում վճարի չափը որոշելու […]

̰
Մասնագետները Միջազգային տիեզերակայանի վրա նոր ճաք են հայտնաբերել

22:40 22.01.2021

Մասնագետները Միջազգային տիեզերակայանի վրա նոր ճաք են հայտնաբերել և ենթադրում են, որ դրանից բացի մեկն էլ կա, ՄՏԿ ռուսական հատվածի թռիչքի ղեկավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը փոխանցում է  ng.ru-ն։ «Առայժմ մենք գտել ենք մեկ ճաք, սակայն կասկածներ կան ևս մեկի առնչությամբ: Պետք է բեռնատար տիեզերանավով հզոր մանրադիտակ ուղարկենք, որի օգնությամբ այդ հատվածը պիտի հետազոտվի: Բայց հիմա […]

̰
«Խելացի լուծումների կենտրոն»-ում մշակման փուլում են նոր ծրագրեր

16:19 22.01.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն»-ում, որը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների […]

̰
Իլոն Մասկը 100 մլն դոլար է խոստացել ածխաթթու գազի կլանման առավել արդյունավետ մեթոդ մշակելու համար

11:50 22.01.2021

Tesla-ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է 100 միլիոն դոլար վճարել ածխաթթու գազի կլանման առավել արդյունավետ մեթոդ մշակողներին: «Ես 100 միլիոն դոլար մրցանակ կշնորհեմ ածխաթթու գազը կլանելու լավագույն տեխնոլոգիայի համար», – գրել է Մասկը: Նա նաև նշել է, որ այս առաջարկի մասին ավելի հանգամանորեն կպատմի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ հունվարի […]

̰
Աշխարհում առաջին լողացող քաղաքում բնակարաններ են վաճառվում

10:06 22.01.2021

Անշարժ գույքի համաշխարհային շուկայում հայտնվել է եզակի առաջարկ՝ բնակարաններ Կարիբյան ծովի մեջտեղում ստեղծվող արհեստական ​​կղզու վրա: Կղզին կազմված կլինի բետոնե մոդուլներից: Տարածքի մակերեսը կլինի 1,5 x 1 կմ է: Լողացող քաղաքն արդեն ստացել է Blue Estate՝ «Կապույտ կալվածք» անվանումը: Կղզին հնարավոր կլինի հեռացնել վերահաս փոթորկի ճանապարհից, իսկ կղզու 50 մետրանոց պատերը կպաշտպանեն այն Կարիբյան ծովի […]

̰
Չինաստանում հիացել են ռուսական հրթիռով, որն ունակ է «ոչնչացնելու Միացյալ Նահանգները»

20:15 21.01.2021

Չինական Sina պորտալի օգտատերը հիացել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, որը, նրա կարծիքով, Ռուսաստանի ամենաթանկ զենքն է: Հոդվածի հեղինակը նշում է, որ «Սարմատ» -ը կշռում է մոտ հարյուր տոննա, իսկ հեռահարությունն առնվազն 10 հազար կիլոմետր է: Հրթիռը կարող է կրել 16 կառավարվող մարտագլխիկ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով: Նրա խոսքով՝ հրթիռն ի վիճակի է հաղթահարել […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

17:31 20.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և […]

̰
Չինաստանը տաք ջրով շշից սմարթֆոնների լիցքավորիչ է ստեղծել

23:01 17.01.2021

Չինաստանի հրթիռային տեխնիկայի ինստիտուտի գիտնականները ջրի շշից լիցքավորող սարք են ստեղծել, որը հագեցած է ջերմաէլեկտրական չիպով: Այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը: Նշվում է, որ չիպը կարող է ջրի ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի՝ շարժական սարքերը լիցքավորելու համար: «Մենք պարզեցինք, որ 300-500 միլիլիտր եռացած ջրով շիշը կարող է 20-30 րոպե էլեկտրաէներգիայով ապահովել», – ասել է հետազոտական […]

̰
Ստեղծվել է սուրճի իսկությունը որոշելու մեթոդ

22:58 17.01.2021

Կանադացի գիտնականները բոված հատիկների քիմիական կազմով որոշելու մեթոդ են մշակել, թե որ տեսակի սուրճերն ու ինչ հարաբերակցությամբ են օգտագործվել արտադրության մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Agricultural and Food Chemistry- ում: Սուրճի երկու հիմնական տեսակ կա`ավելի թանկ Arabica և ավելի էժան՝ Robusta: Լավագույն գին ստանալու համար արտադրողները հաճախ խառնվում են երկու տեսակների հատիկները՝ ենթադրելով, […]

̰
Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի գրավիտացիոն ֆոնի նշաններ

20:42 17.01.2021

ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել անընդհատ գրավիտացիոն ճառագայթման նշաններ, որ անցնում է տիեզերքով և խեղաթյուրում տարածության, ժամանակի հյուսվածքը: Հետազոտության արդյունքները հրապարակված են The Astrophysical Journal Letters- ում: Գոյություն ունի գրավիտացիոն ալիքների, այսպես կոչված, ֆոն՝ ձգողական ճառագայթման անընդհատ հոսք, որը, ըստ տեսության, անընդհատ հասնում է Երկիր: Հենց այս ֆոնային ճառագայթումն […]

̰
Վրաստանում կտեղակայվի տարածաշրջանային ինովացիոն կենտրոն

18:40 16.01.2021

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ​​համալսարանը ներառվել է  միջազգային այն խմբում,որն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր նախագիծ: Այն ուղղված է դպրոցներում թվային նորարարության ներդրմանը: IHub4Project-ը մեկնարկել է հունվարի 1-ին և նախատեսված է 30 ամիս:Նպատակն է մշակել  մեխանիզմներ դպրոցներում, որոնք կնպաստեն թվային նորարարության արագացված ներդրմանը ։ Ծրագրի շրջանակներում կստեղծեն տարածաշրջանային ինովացիոն կենտրոններ եվրոպական հինգ երկրներում,ինչպես […]

̰
Գիտնականները` ոսկու բուժիչ հատկությունների մասին

11:50 16.01.2021

Ոսկու մեջ պարունակվող իներտ նանոմասնիկներն ի վիճակի են ոչնչացնել պաթոգեն բակտերիաները: Թանկարժեք մետաղը կարող է եզակի դեր ունենալ վնասակար միկրոօրգանիզմների դեմ պայքարում: Համապատասխան ուսումնասիրություն է իրականացվել իսպանական URV համալսարանի գիտնականների կողմից: Պարզվել է, որ նանոմասնիկները ի վիճակի են դեֆորմացնել բջիջների պատերը։ Լաբորատորիայում սինթեզել են նանոմասնիկներ, որոնք ութ անգամ բարակ են մազից: Պարզվել է, որ նման […]

̰
Microsoft-ը կմշակի թվային անձնագրեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացածների համար

21:27 15.01.2021

Սոֆթի խոշոր մշակողները՝ Microsoft- ը, Salesforce- ը և Oracle- ը, միավորվել են՝ կազմելով «Պատվաստանյութերի ստուգման նախաձեռնություն» (VCI) կոալիցիա: Դաշինքը, որը ներառում է նաև Mayo ամերիկյան շահույթ չհետապնդող կլինիկան և մի շարք այլ ընկերություններ, նպատակ ունի պատվաստումների էլեկտրոնային անձնագրեր ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված մարդկանց համար: Պատվաստվածի վկայագիրը կպահպանվի նախընտրած թվային դրամապանակում, օրինակ՝ Apple Wallet կամ […]

̰
Windows 10-ում հայտնաբերվել է սխալ, որը վնասում է համակարգչի ֆայլային համակարգը

14:48 15.01.2021

Windows 10 ֆայլային համակարգը խափանվում է ընդամենը մեկ հրամանից: Օպերացիոն համակարգի խոցելիության մասին Twitter-ում հայտնել է տեղեկատվական անվտանգության հետազոտող Ջոնաս Լ.-ը։ Խնդիրը վերաբերում է NTFS ֆայլային համակարգին: Խափանման համար պարզապես անհրաժեշտ է հրամանի տողում մուտքագրել մի քանի նիշից կազմված հրաման, որից հետո համակարգիչը կվերագործարկվի՝ վնասված ֆայլերը վերականգնելու համար: Այդ գործողությունը կատարելու համար նույնիսկ ադմինիստրատորի իրավունքներ […]

̰
Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

12:23 14.01.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Հանդիպմանը նախարարը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։ Դեսպան Նիկո Սխերմերսին նշել է, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ […]

̰
Իլոն Մասկը Forbes-ի վարկանիշային աղյուսակում կորցրել է առաջին տեղը

12:33 12.01.2021

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը մոլորակի ամենահարուստ մարդկանց Forbes-ի վարկանշային աղյուսակում այլևս առաջին տեղում չէ, սակայն պահպանել է այդ տեղը Bloomberg Billionaires Index-ում (BBI): Ըստ Forbes Real-Time-ի՝ Մասկի կարողությունը, մեկ օրվա ընթացքում նվազելով 13,5 միլիարդով, կազմել է 176,2 միլիարդ դոլար: Նա հայտնվել է երկրորդ տեղում՝ առաջատարությունը զիջելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, որի կապիտալը գնահատվել […]

̰
Վրաստանը հայտարարել է T-31` վրացական արտադրության առաջին անօդաչու թռչող սարք ստեղծելու մասին

19:54 11.01.2021

Վրացական Tam-Management ընկերությունը հայտարարել է առաջին T-31 անօդաչու սարքի ստեղծման մասին։ «Երկու տարի առաջ, երբ մենք սկսեցինք աշխատել անօդաչու թռչող սարքի գաղափարի շուրջ, մեզ համար պարզ էր, որ անօդաչու թռչող սարքերը լուրջ ապագա կունենան: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ առաջին վրացական անօդաչու թռչող սարքը պատրաստ է իր արժանի տեղը գրավել ցանկացած երկրի զինված ուժերում»,- ասել է ընկերության […]

̰
Թուրքիան պայման է առաջադրել՝ Ռուսաստանից S-400-ների երկրորդ խմբաքանակը գնելու համար

18:50 11.01.2021

Թուրքիան պատրաստ է ՌԴ-ից գնել C-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը՝ դրանց տեխնոլոգիայի փոխանցման պայմանով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: Այս մասին հաղորդում է NEWS.ru-ն։ «Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել, մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ​​մենք ուզեինք, C-400-ների երկրորդ խմբաքանակն այսօր տեղ հասած կլիներ: Սակայն մեզ համար կարևոր է […]

̰
Թուրքիան հետաքննություն է սկսում WhatsApp-ի և Facebook-ի դեմ իրենց նոր քաղաքականության պատճառով

14:47 11.01.2021

Թուրքիայի մրցակցության խորհուրդը, իր որոշմամբ, հետաքննություն է սկսել Facebook-ի և նրա WhatsApp հավելվածի դեմ օգտատերերի նոր կանոնների պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը: Կարգավորողը նաև կասեցրել է WhatsApp-ի օգտատերերի նոր պայմանագրի գործունեությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի ծառայությունը, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարությունը որոշել են հրաժարվել WhatsApp մեսենջերի օգտագործումից օգտատերերի համար […]

̰
BACK_TO_TOP