14:28 11.01.2021
Աստղագետները հայտնում են, որ առաջիկա երկու օրում հավանական վտանգավոր 2020 WU5 աստղակերպը կթռչի երկրից մոտ ութ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Նրա ուղեծրի հետագիծը տրված է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում: 2020 WU5 աստղակերպը հայտնաբերվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին՝ NEOWISE (Wide-Field Infrared Survey Explorer) տիեզերական աստղադիտակի կողմից արված լուսանկարներում։ Երկնային մարմինը պատկանում է «Ապոլլոն» խմբին. […]
12:16 10.01.2021
Apple- ն իր առցանց խանութից հեռացրել է Parler հաղորդագրությունների հավելվածը, որն օգտագործում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, ընկերության խոսնակի հայտարարությունը փոխանցում է CNBC- ն։ Ավելի վաղ Google- ն արգելափակել էր հավելվածն իր առցանց խանութում, քանի որ «հարթակում հայտնվել էին բռնության կոչեր»: Apple- ից հայտնել են, որ Parler- ի օգտատերերի գրառումները պարունակել են բռնության կոչեր, […]
11:32 10.01.2021
Tesla- ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg- ը՝ միլիարդատերերի ինդեքսին (BBI) հղումով: Հունվարի 10-ի դրությամբ Մասկի կարողությունն աճել է 14,5 միլիարդով և հասել 209 միլիարդ դոլարի: Հունվարի սկզբին Մասկն առաջին անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին համարը՝ գերազանցելով Amazon- ի հիմնադիր […]
22:18 09.01.2021
Microsoft կորպորացիան գրանցել է Creating a Conversational Chatbot of a Specific Person արտոնագիրը (ձայնային չաթ-բոթի ստեղծում ՝ կոնկրետ մարդու բնութագրերի հիման վրա)։ Դա նշանակում է, որ ապագայում IT-հսկան կկարողանա մահացած մարդկանց թվային կլոններ ստեղծել, հաղորդվում է ԱՄՆ-ի Արտոնագրերի և ապրանքանիշերի գերատեսչությունում: Աշխատելով չաթ-բոթի վրա ՝ ընկերությունը հավաքելու է լուսանկարներ, ձայնի նմուշներ, սոցիալական ցանցերում գրառումներ, էլեկտրոնային […]
20:50 08.01.2021
Ատոմային ժամացույցը ճշգրտորեն գրանցում է յուրաքանչյուր օրվա տևողությունը միլիվայրկյաններով: 1970-ականներին ,օրերը մի փոքր ավելի երկար էին տևում, քան 24 ժամը:Սակայն 2020-ի կեսերից Երկրի ռոտացիան՝ պտույտն արագացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ժամանակն այժմ ավելի արագ է անցնում,քան անցած կես դարում էր :Եթե նախկինում Երկրի մեկ պտույտի համար պահանջվում էր 86,4 հազար վայրկյան, ապա այժմ այդ ցուցանիշն ավելի […]
14:37 07.01.2021
Չինացի հետազոտողները գործարկել են աշխարհի ամենամեծ քվանտային կապի ցանցը: Կապի գծերի ընդհանուր երկարությունը 4600 կիլոմետր է: Ցանցը սպասարկում է ավելի քան 150 կազմակերպությունների ամբողջ երկրում: Ձեռքբերումը նկարագրված է Nature ամսագրում հրապարակված գիտական հոդվածում: Հիշեցնենք, որ 2016 թվականին Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին քվանտային կապի արբանյակը: Շուտով գործարկվել է մեկ այլ նմանատիպ սարք: Իսկ 2017-ին ավարտվել […]
23:45 04.01.2021
Թուրք գիտնականները սարք են մշակել, որը կարող է 10 վայրկյանում COVID-19 ախտորոշել, հաղորդում է Բիլկենտի համալսարանի կայքը: Diagnovir սարքի գործողության սկզբունքը հիմնված է ոչ թե նմուշների վերարտադրության, այլ օպտիկական հատկությունների վրա։ Թեստավորման համար օգտագործվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի նմուշը, ապա այն խառնվում է հատուկ լուծույթով և տեղադրվում սարքի մեջ: «Պաթոգենները հայտնաբերվում են տասը վայրկյանի ընթացքում […]
17:16 04.01.2021
Վրացական «ТАМ-менеджмент» ընկերությունը հայտարարել է T-31 կոչվող ռազմական անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին: «Այն ամբողջովին հարմարեցված է ռազմական առաքելություններին մասնակցելու համար», – ասել է ընկերության տնօրեն, Թբիլիսիի ավիացիոն գործարանի նախկին տնօրեն Թորդիան: Նրա հայտարարությունը հրապարակել է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը: Նրա խոսքերով՝ վրացական T-31-ը որոշ առումներով գերազանցում է իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերին, որոնք օգտագործում է […]
12:18 03.01.2021
Ria.ru -ն ներկայացրել է լուսանկարներ, որոնք ծանոթացնում են տիեզերքի գաղտնիքներին: Ցուցադրությունը վերաբերում է դեկտեմբեր ամսվա տիեզերական բացահայտումներին: Երկիր մոլորակի լուսանկարն է արված “Электро-Л” տիեզերական լուսանկարչական սարքով: Այն թույլ է տալիս ստանալ 121 մեգապիկսել որակով լուսանկար: 2. Տիեզերական հազվադեպ հանդիպող այս երևույթը տեսանելի է եղել դեկտեմբերի 21-ին: Սատուրն և Յուպիտեր մոլորակները հանդիպել են առաջին […]
17:50 02.01.2021
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հաստատել է , որ Յակուտիայի Աբիյսկի շրջանում բրդոտ ռնգեղջյուր է հայտնաբերվել։ Հաղորդում է Yakutia daily պարբերականը։ «Նախնական տվյալներով, ռնգեղջյուրը 3-4 տարեկան է, շատ երիտասարդ է։ Ամենայն հավանականությամբ կենդանին գետում է խեղդվել։ Դիակ շատ լավ է պահպանվել և ներքին օրգանների մեծ մասը պահպանված է, ինչը հնարավորություն կտա մանրակրկիտ ուսումնասիրել կենդանու այս տեսակի կենսական […]
15:30 02.01.2021
Իլոն Մասկի կողմից հիմնադրված SpaceX մասնավոր ընկերությունը շահել է Պենտագոնի տիեզերական գործակալության 28 արբանյակների գործարկման մրցույթը: Այս մասին ուրբաթ, հունվարի 1-ին, հայտարարել է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ 150.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված է փոքր ու միջին տիեզերանավի գործարկում, որը ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը կից Տիեզերական զարգացման գործակալությունը ձեռք կբերի […]
17:52 29.12.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով գտնվելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, հանդիպել է նաև Կոստյա Մարդանյանի անվան N 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ։ Տեխնոլոգիական կրթությունը նոր հիմքերի վրա դնելու նպատակով՝ նախարարության կողմից որպես նվեր դպրոցին է փոխանցվել 13 համակարգիչ, որից 8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող […]
22:03 28.12.2020
Գավառի Թումո տուփի բացումից ընդամենը օրեր անց նախագիծը, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, կյանքի կոչվեց նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի, Ամունդի-ԱԿԲԱ-ի տնօրեն Հովիկ Մազեջյանի (ուղիղ կապով) և Թումո տուփի առաջին ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ծանոթություն Տուփի հնարավորությունների […]
21:22 27.12.2020
Կենսաֆիզիկոսները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու են փշատերև ծառերը կանաչ մնում ամբողջ տարվա ընթացքում: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ պատճառը ֆոտոսինթեզի կարճ ցիկլն է, որին նրանք անցնում են ձմռանը։ Հետազոտությունների արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում: Շվեդական Ումեո համալսարանի գիտնականներն Ամստերդամի ազատ համալսարանի և Արևմտյան Օնտարիոյի Կանադական համալսարանի գործընկերները, վերծանել են սոճու ասեղների ֆոտոսինթեզի մեխանիզմը […]
22:40 25.12.2020
Առևտրային ջերմամիջուկային ռեակտորների դարաշրջանը մոտենում է: KSTAR ռեակտորի հետ աշխատող հարավկորեացի ֆիզիկոսները համաշխարհային կարևոր ռեկորդ են սահմանել. նրանք 20 վայրկյան պահել են 100 միլիոն աստիճանից բարձր իոնային ջերմաստիճան ունեցող պլազման: Ջերմամիջուկային ռեակցիաների արդյունավետ ընթացքի համար անհրաժեշտ է, որ ինչպես էլեկտրոնները, այնպես էլ իոնները հասնեն շատ բարձր ջերմաստիճանի և պահպանեն այն երկար ժամանակ: Դա հեշտ գործ […]
18:43 25.12.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացներին Երևանից մասնակցել է 990, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019 մասնագետ: «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների ևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացան հավաստագրեր: Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
17:39 24.12.2020
Էկոհամակարգի զարգացման պատասխանատուի պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը աշխատանքի է հրավիրում փորձառու մասնագետի: Այս պաշտոնը զբաղեցնող անձը պատասխանատու է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտում էկոհամակարգի մշակման և զարգացման համար։ Աշխատանքի մանրամասները և դիմելու ընթացակարգը ներկայացված են հետևյալ հղումով՝ https://bit.ly/2KOh1hM Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 17-ը։
14:33 24.12.2020
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները նկարագրել են ջրածնի հիդրատի կառուցվածքն ու հատկությունները, որ սենյակային ջերմաստիճանում և համեմատաբար ցածր ճնշման պայմաններում գոյություն ունի սառույցի տեսքով: Նման սառույցը հետաքրքիր է ջրածնի պահպանման և տեղափոխման առումով՝ որպես էկոլոգիապես առավել մաքուր վառելիք: Հետազոտության արդյունքները հրապարակված են Physical Review Letters ամսագրում: Սառույցը շատ բարդ նյութ է՝ բազում պոլիմորֆ փոփոխություններով, որոնց […]
13:47 24.12.2020
Հարավային Կորեայի գիտնականներն աշխատում են նյութի վրա, որն ի վիճակի է վերականգնել ճաքերը: Կորեայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի թիմի ուսումնասիրության մասին հայտնում է Sciencealert-ը: Մշակողները ստեղծում են անգույն պոլիիմիդ, որը պետք է փոխարինի էկրանը ծածկող դասական ապակիներին: Նմանատիպ նյութը պետք է օգտագործվի ճկուն սմարթֆոններում, որտեղ առկա է ծալվող էկրան: Նյութում օգտագործվել է կտավատի յուղ, որը […]
21:15 23.12.2020
Գիտնականները մեքենայական հետազոտության մեթոդների միջոցով լուսնի մակերեսին հայտնաբերել են մոտ 109 000 նախկինում անհայտ խառնարան: Նրանցից շուրջ 19 հազարի համար հնարավոր էր գնահատել ձևավորման ժամանակը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում: Խառնարանները զբաղեցնում են լուսնի մակերևույթի մեծ մասը: Ցզիլինի համալսարանի և Չինաստանի գիտությունների ակադեմիայի չինացի գիտնականները, Իտալիայի և Իսլանդիայի գործընկերների հետ օգտագործել են Չինաստանի […]
14:52 23.12.2020
Չինական Hisense ընկերությունը սև ու սպիտակ էկրանով անսովոր A7 5G սմարթֆոնն է ներկայացրել: Սարքի առցանց շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին: Սարքը ստացել է մոնոխրոմ 6,7 դյույմանոց E Ink էկրան, որի խտությունը կազմում է 300 պիքսել/դյույմ: Մատրիցան ի վիճակի է աշխատել չորս ռեժիմներում. բարձր արձագանքելիություն, «էլեկտրոնային գիրք», ավելացված կոնտրաստ և գիշերային ռեժիմ: Գործիքն աշխատում է […]
15:59 22.12.2020
Չինաստանը հաջողությամբ արձակել է միջին դասի Changzheng-8 հրթիռը, որով ուղեծիր է դուրս եկել գաղտնի XJY-7 արբանյակը և տիեզերական միկրոսարքերի խումբ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Հրթիռն արձակվել է տեղական ժամանակով առավոտյան 07:37-ին՝ Հայնան կղզու Վենչան կայանից: Սա չինական նորագույն հրթիռի առաջին թռիչքն է: Նորագույն Changzheng-8 երկաստիճան չինական հրթիռ-կրիչն ի վիճակի է մինչև 2.8 […]
12:45 22.12.2020
Այս տարի ամենամյա «Էլեկտրոնային սիգարետների գագաթնաժողովը» տեղի ունեցավ առցանց տարբերակով դեկտեմբերի 3-ից 4-ը: Գագաթնաժողովը իրենից ներկայացնում է չեզոք հարթակ գիտնականների, քաղաքականություն մշակողների, բժշկական և հանրային առողջապահության ոլորտի մասնագետների համար` միավորվելու և քննարկելու առանց այրման աշխատող նիկոտինի մատակարարման համակարգերի շուրջ վերջին զարգացումները։ Այս տարի միջոցառումը կենտրոնանում էր ոչ միայն էլեկտրոնային սիգարետների, այլև ծխախոտի տաքացման համակարգերի վրա։ […]
10:14 22.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ և գործունեություն ծավալելու որպես ԻՔ ռեզիդենտներ: Հավաստագրման հանձնաժողովի […]
19:03 20.12.2020
Գիտնականները պատրաստել են տեկտոնական մոդել, որը բացատրում է Ավստրալիայի արևելյան ափի բազմաթիվ հրաբուխների առաջացումը: Պարզվել է, որ հրաբխի ժայթքումը պայմանավորված է Ավստրալիա մայրցամաքի տակ գտնվող օվկիանոսային սալիկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում: Ավստրալիայի արևելյան ափը լեփ-լեցուն է հարյուրավոր հրաբուխների մնացորդներով, որոնցից ամենաերիտասարդը մի քանի հազար տարեկան է, իսկ ամենահինը՝ մոտ 80 միլիոն […]
13:59 20.12.2020
Գիտնականների միջազգային խումբը ազդանշան է արձանագրել Վոլոպաս համաստեղությունից: Ըստ աստղագետների՝ եթե տվյալները հաստատվեն, ապա առաջին անգամ ռադիոալիքների աղբյուրը կլինի մեկ այլ աստղի շուրջ պտտվող մոլորակը: Այս մասին հաղորդվում է Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված հոդվածում: LOFAR ռադիոհեռադիտակով ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազդանշանը գալիս է Տաու Վոլոպասի համակարգից, որը կրկնակի աստղ է, դրա շուրջ պտտվում […]
22:52 19.12.2020
Ամերիկյան Space X ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը NROL-108 հատուկ առաքելության ապարատով, որը նախատեսված է ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության կարիքների համար: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից՝ տեղի ժամանակով 09:00-ին: Պաշտոնապես չի հաղորդվել ամերիկյան NROL-108 արբանյակի (քաշը հասնում է յոթ տոննայի) նպատակի, ուղեծրի, […]