23:28 18.12.2020
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում այսօր բացվել է առաջին Թումո կենտրոնը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության ու նորարարության զարգացմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներ […]
15:40 18.12.2020
Google-ի մասնագետները Google Translate-ում «Պարոն Նախագահ» արտահայտության «Վլադիմիր Վլադիմիրովիչ» թարգմանությունը սխալ են անվանել։ Փաստն այն է, որ Google Translate-ի աշխատանքը բարելավելու համար օգտագործում է ժամանակակից ծրագրային ալգորիթմներ, և ամբողջ աշխարհի օգտատերերի համայնքը կարող է աղավաղել թարգմանությունը: Եթե լեզվի կրողները միաժամանակ գրեն և պահպանեն թարգմանությունը, Google Translate-ն ավտոմատ կերպով կպահպանի այն և կկիրառի այդ ձևակերպման մեջ: […]
15:58 17.12.2020
NASA-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի մեծությամբ աստղակերպը մոտենում է Երկրին: Այն մեր մոլորակից ամենամոտ հեռավորության վրա կլինի դեկտեմբերի 18-ին: Դրա հաշվարկված տրամագիծը տատանվում է 26-52 մետր: Երկնային մարմնի թռիչքի ամենամոտ կետը Երկրին կլինի 6.97 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Դրա արագությունն այդ կետում կկազմի վայրկյանում մոտ 7,65 կիլոմետր: Նույն օրը երկրագնդի մերձակայքում կանցնի մեկ այլ փոքր աստղակերպ: Դրա […]
13:52 17.12.2020
Հաջորդ շաբաթվանից Twitter ծառայության ղեկավարությունը կջնջի կորոնավիրուսի պատվաստանյութերի վերաբերյալ ոչ ստույգ տեղեկություններ պարունակող գրառումները: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին: Նշվում է, որ կարող են հեռացվել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում են «կեղծ պնդումներ այն մասին, որ պատվաստումները և պատվաստանյութերն օգտագործվում են մարդկանց կանխամտածված կերպով վնասելու կամ վերահսկելու համար» և […]
21:15 16.12.2020
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին Spotify-ում պատրաստելու են փոդքաստներ: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է CNBC-ն: Սթրիմինգային ծառայությունը փոդքաստների տեղադրման և ստեղծման մասին բազմամյա պայմանագիր է կնքել արտադրության Archewell Audio ընկերության հետ, որը հիմնադրել են Մեգանն ու Հարրին: Գործարքի պայմանները գաղտնի են մնում, սակայն երեքշաբթի առավոտյան ընկերության բաժնետոմսերն աճել են 2%-ով: Ակնկալվում է, որ դեկտեմբերի […]
14:50 16.12.2020
Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի անվտանգությունը մտահոգություններ չի առաջացնում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայություններին (FDA) առընթեր Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը, որը լիցենզավորում է դեղամիջոցները ԱՄՆ-ում դրանց հետագա օգտագործման համար: Նախկինում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ Moderna-ն հայտարարել է, որ իր կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 94%-ը՝ նշելով, որ 30 350 մարդ մասնակցել է դեղամիջոցի […]
14:25 15.12.2020
Դեկտեմբերի 15-ին Իրկուտսկի ավիացիոն գործարանի թռիչքուղու վրա իրականացվել է ռուսական ПД-14 շարժիչներով հագեցած МС-21-310 ուղևորատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը: Թռիչքի տեսանյութը հրապարակել է Ростех-ը: Հաղորդվում է, որ թռիչքային առաջադրանքը ենթադրել է ուժային կառուցվածի աշխատանքի ռեժիմների, օդանավի կայունության ու կառավարելիության, ինչպես նաև դրա համակարգերի աշխատանքի ստուգում: Ինքնաթիռի թռիչքը տևել է 85 րոպե:
11:20 15.12.2020
ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության, ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն […]
10:22 15.12.2020
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային […]
20:00 14.12.2020
ՆԱՍԱ-ի մասնագետները պարզել են Երկրի շուրջ պտտվող անհայտ օբյեկտի ծագումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են տիեզերական գործակալության կայքում: Հետազոտությունն իրականացվել է Հավայան կղզիներում տեղադրված ինֆրակարմիր աստղադիտակի միջոցով, իսկ արդյունքում պարզվել է, որ անհայտ օբյեկտն ամերիկյան «Ցենտավր» հրթիռի արագացուցիչն է, որը տիեզերք է դուրս եկել 1966 թվականին՝ Լուսնին հասնելու նպատակով: «Մենք փորձեցինք տվյալներ ստանալ «Ցենտավր» հրթիռի մեկ […]
18:25 13.12.2020
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ցինկի և անագի պարունակությամբ ատամի մածուկները 99,9 տոկոսով 2 րոպեում սպանում են COVID-19 կորոնավիրուսը: Լաբորատոր թեստերի արդյունքները հրապարակվել են British Dental Journal-ում: Գիտնականները նպատակ են դրել պարզելու, թե արդյոք հնարավոր է նվազեցնել կորոնավիրուսի տարածման տեմպը՝ օգտագործելով բերանի հիգիենայի միջոցներ: Բացի ատամի մածուկից, բարձր արդյունավետություն է ցույց տվել նաև ցետիլպիրիդինիումի քլորիդով […]
16:11 13.12.2020
Նորվեգացի լրագրողը փորձ է կատարել և պարզել, որ աշխարհի բոլոր սմարթֆոններից ստացված տվյալները հայտնվում են ԱՄՆ-ում. ընդ որում՝ ԿՀՎ-ի շենքից ոչ հեռու գտնվող կառույցներում։ Տեղեկությունը հավաքում են ի հեճուկս եվրոպական օրենսդրության, նշում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Լրագրողը որոշել է ստուգել, թե իր մասին ինչ գիտեն հավելվածները։ Կարդացել է գաղտնիության մասին բոլոր համաձայնագրերը, որոնց մեջ ոչ […]
14:29 13.12.2020
ԱՄՆ-ում Aptera ստարտափը ներկայացրել է էլեկտրաքարը, որը կարող է անցնել մոտ 1600 կմ առանց վերալիցքավորման։ Այս մասին հայտնում է Electrek պորտալը։ Էլեկտրաքարը մասամբ լիցքավորվում է արևային մարտկոցով, ինչը կարող է օրական 26-ից մինչև 65 կիլոմետր վազք ապահովել: Ընկերությունն առաջարկում է արևային մարտկոցները տեղադրել մեքենայի վերևի, դիմացի և ետևի հատվածներում։ Էլեկտրաքարի սրահը մինիմալիստական ոճով է և […]
22:11 10.12.2020
Մեր մոլորակի շփումը արեգակնային գազի խիտ զանգվածների հետ գրանցվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։
13:55 10.12.2020
Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել GECAM երկու արբանյակ, որոնք նախատեսված են գրավիտացիոն ալիքների և դրանց ուղեկցող էլեկտրամագնիսական երևույթների ուսումնասիրության համար: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնում է Xinhua-ն: Արբանյակները արձակվել են տեղական ժամանակով ժամը 04:14-ին «Չանչժեն-11» հրթիռ-կրիչի արձակմամբ հարավարևմտյան Սիչուան նահանգի Սիչան տիեզերակայանից: GECAM արբանյակների օգնությամբ գիտնականները նախատեսում են դիտարկել գրավիտացիոն ալիքներին ուղեկցող էլեկտրամագնիսական երևույթները: […]
23:36 05.12.2020
Երբ ջերմամիջուկային վառելիքը վերջանա, արեգակը կդառնա սպիտակ թզուկ. նրա մեջ այլևս ջերմամիջուկային ռեակցիաներ տեղի չեն ունենա։
21:10 05.12.2020
Մեզ արդեն հայտնի է, որ Մարսի Գեյլ խառնարանում մի քանի միլիարդ տարի առաջ եղել են մեկ կամ մի քանի լճեր։ Իսկ այժմ ՆԱՍԱ-ի «Քյուրիոսիթի» (Curiosity) մարսագնացն ապացույցներ է գտել հնագույն մեգաջրհեղեղների մասին։ Այս մասին հաղորդում է Բյուրականի աստղադիտարանը՝ վկայակոչելով EarthSky–ի հոդվածը։ ՆԱՍԱ-ի «Քյուրիոսիթի» մարսագնացը 2012թ-ից զբաղվում է Մարսի վրա Գեյլ խառնարանի հետազոտությամբ։ Դեռ այդ ժամանակ […]
15:20 05.12.2020
Ճապոնական «Հայաբուսա -2» տիեզերական զոնդը շաբաթ հեռացել է երկրի ուղեծրից՝ Ռյուգու աստերոիդի մակերեսից վերցված հողի նմուշներով հատուկ պարկուճը առանձնացնելուց հետո: Մանևրի իրականացումն ուղիղ հեռարձակել է Ճապոնիայի ավիատիեզերական հետախուզական գործակալությունը (JAXA): Ակնկալվում է, որ զոնդը, վառելիքի բավարար պաշար ունենալով, կօգտագործվի նոր առաքելության մեջ՝ ուսումնասիրելու մոտ 30 մետր տրամագծով 1998 KY26 աստերոիդի մակերևույթը, որը պտտվում է Երկրի […]
14:35 05.12.2020
Սմարթֆոնի սովորական տեսախցիկը կօգնի կատարել կորոնավիրուսի արագ ախտորոշում: Այս մասին հայտնում են Կալիֆոռնիայի համալսարանների մի խումբ գիտնականներ՝ շեշտելով, որ իրենց կողմից մշակված փորձարկող սարքը համատեղելի է զանգվածային արտադրության բոլոր գաջեթների հետ: Գիտնականները իրենց մշակման մասին խոսել են Cell գիտական ամսագրի էջերում: «Մենք մշակել ենք մի փորձարկիչ, որը, ըստ էության, պարզ է և վերացնում է բարդ […]
22:10 04.12.2020
Չինաստանում գիտության և տեխնոլոգիաների համալսարանը ստեղծել է քվանտային համակարգիչ, որը 100 տրիլիոն անգամ ավելի արագ է մշակում տեղեկատվությունը, քան ամենահզոր համակարգիչը: Այս մասին հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով Science ամսագրում գիտական հրապարակումը։ Այս գյուտով Չինաստանն ԱՄՆ-ից խլել է քվանտային առավելությունը ՝ առաջինը նոր համակարգիչներ ստեղծելու հնարավորությունը, որոնք կարող են հաշվարկներ անել այսօրվա տեխնոլոգիաների համար անհասանելի արագություններով: […]
14:09 04.12.2020
Չեխիայում ստեղծել են հատուկ թուղթ, որը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը։ Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն։ Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները՝ թուղթը ներծծված է հատուկ քիմիկատներով։ Բացի դրանից՝ հակամանրէային ազդեցությունը ձեռք է բերվում թղթի մեջ ներմուծված ցինկի և արծաթի նանոմասնիկների շնորհիվ: Մշակողներից մեկի՝ Իրժի Սոբեկի խոսքերով՝ կորոնավիրուսը 10 րոպեում ոչնչացվում է 70 տոկոսով, իսկ կես ժամ անց՝ […]
13:38 03.12.2020
SDO ուղեծրային աստղադիտարանը գրանցել է Արեգակի վրա վերջին երեք տարվա մեջ եղած ամենաուժեղ բռնկումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում։ Բռնկումն անսպասելի է եղել գիտնականների համար, քանի որ նման երևույթներից առաջ սովորաբար լինում են արևային ակտիվության առավել թույլ դրսևորումներ։ Այս մասին հաղորդում է Բյուրականի աստղադիտարանի՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի […]
12:58 02.12.2020
Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիայի կորպորացիայի տարածած տեղեկությամբ՝ Chang’e 5 զոնդը, ինչպես պլանավորված էր, դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով 18.15-ին, վայրէջք է կատարել Լուսնի տեսանելի կողմում։ Չինական ԶԼՄ-ները տեսանյութեր են հրապարակել վայրէջքի պահից։ Մոտ ապագայում սարքը կսկսի լուսնային բնահող հավաքել հատուկ տարայի մեջ: Գործողությունը կտևի մոտ երկու օր, որից հետո Chang’e-5- ը բեռնարկղը կտեղավորի Երկիր վերադարձող […]
16:08 30.11.2020
Մինչև 2020 թվականի ավարտը ավելի քան 1 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 15%-ը կապրի հինգերորդ սերնդի կապի ցանցերի ծածկույթի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ericsson Mobility Report-ի ուսումնասիրությունը: Այն պարզաբանում է, որ մինչ օրս ամբողջ աշխարհում գործարկվել է 106 առևտրային 5G ցանց, մինչև 2020 թվականի վերջը աշխարհում կլինի 220 միլիոն 5G կապ: Հաղորդվում է նաև, […]
16:11 29.11.2020
Ճպոնիան երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տանեգաշիմա տիեզերակայանից արձակել է H2A հրթիռ Japanese Data Relay Satellite-1 (JDRS-1) տվյալների օպտիկական վերահաղորդման արբանյակի հետ: Հրթիռը արձակվել է տեղական ժամանակով 16.25-ին: Այն JDRS-1 արբանյակը գեոսինխրոն ուղեծիր, որը նախատեսված է ռազմական և քաղաքացիական նպատակներով տվյալների վերահաղորդման համար: Ենթադրվում է, որ արբանյակը կտրամադրի տվյալների վերահաղորդում ճապոնական օդատիեզերական հետախուզական գործակալության (JAXA) սարքերի միջև՝ […]
13:08 29.11.2020
75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ ակադեմիկոս Վլադիմիր Ֆորտովը: Այս մասին հայտնել է Научная Россия պորտալը: «75 տարեկան հասակում կյանքից հեռացավ ականավոր գիտնական և գիտության կազմակերպիչ, ակադեմիկոս Վլադիմիր Եվգենիի Ֆորտովը: Համավարակը ոչ ոքի չի խնայում: Հայրենական և համաշխարհային գիտությունը կրեց անդառնալի կորուստ», – ասվում է հաղորդագրության մեջ: Ֆորտովը ծնվել է […]
21:56 27.11.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հաղորդագրություն է տարածել․ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։ Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի […]
12:55 25.11.2020
SpaceX ամերիկյան ընկերությունը նոյեմբերի 24-ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից հաջողությամբ արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ գլոբալ համացանցի ապահովման Starlink առաքելության 60 մինի արբանյակների տասնվեցերորդ խմբով: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է ընկերության Twitter- ի էջում: Այսպիսով, այս մեկնարկի ժամանակ Falcon 9-ի առաջին աստիճանն օգտագործվել է յոթերորդ անգամ: Հրթիռի արձակումը դարձել է ընկերության պատմության մեջ հարյուրերորդը: Մեկնարկից անմիջապես հետո […]
13:47 24.11.2020
Չինաստանը արձակել է լուսնային հողը հավաքելու սարք: Այսօր առավոտյան երկրի հարավից հաջողությամբ արձակվել է հրթիռ, որը Երկրի արբանյակին կհասցնի հատուկ զոնդը: Սարքը, որը ստացել է Լուսնի չինական աստվածուհու անունը, պետք է երեք շաբաթ անցկացնի արբանյակի մակերեսին: Այն երկու մետր հորատանցք կփորի, հողի նմուշ կվերցնի և կվերադառնա երկիր: Չինացի գիտնականները նախատեսում են ուսումնասիրել ստացված նյութերը, այդ […]
23:30 22.11.2020
Ճառագայթումից պաշտպանության համար ապակիները, որոնք երեք անգամ ավելի արդյունավետ են, քան առկա անալոգները, ստեղծվել են Ուրալի դաշնային համալսարանի գիտնականների կողմից։ Արդյունքները հրապարակված են Journal of Materials Research and Technology- ում: Այսպես կոչված ծանր ապակիները, որոնք պարունակում են բարձր ատոմային թվով տարրերի միացություններ, օգտագործվում են ատոմային էներգետիկայի և արդյունաբերական օբյեկտներում, լաբորատորիաներում և բժշկական կենտրոններում անձնակազմը ճառագայթումից […]