TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Տեխնոլոգիա, որը կարող է իրական ժամանակում մարդկանց հեռացնել տեսանյութից

19:00 24.02.2020

Ծրագրավորող Ջեյսոն Մայեսը ստեղծել է սկրիպտ, որը հնարավորություն է տալիս մարդկանց ռեալ ժամանակում հեռացնել տեսանյութից: Սկրիպտը առանց այլ ծրագրերի կամ տեխնիկական սարքերի կարողանում է շարժվող առարկան հեռացնել՝ ֆոնը թողնելով նույնությամբ: Տեխնոլոգիան դեռևս թեստային ռեժիմում է, սակայն հնարավոր է այն ստուգել  բրաուզերում։ Անհրաժեշտ է միայն բացել էջը և միացնել WEB տեսախցիկը՝ տեսագրելու հնարավորություն տալով նրան:

̰
Ապագայի ինքնաթիռը՝ Airbus-ի կողմից

18:27 24.02.2020

Airbus-ը ներկայացրել է ապագայի ինքնաթիռի «կանաչ» մոդելը: Մոդելը կոչվում է «կանաչ», քանի որ այն այնպես է կառուցված, որ զգալիորեն նվազեցվի վառելիքի ծախսը և կրճատվեն ածխածնի արտանետումները: Այդ մասին հայտնում է BBC-ն։ Մոդելը ներկայացվել է Սինգապուրի ավիասրահում և կոչվում է Maveric: Առաջին ամառային փորձարկումներն անցել են Ֆրանսիայում, նախորդ տարվա հունիսին: Մոդելն արդարացրել է սպասելիքները, սակայն փորձարկումները […]

̰
«ԿամԱԶ»-ը թողարկել է առանց խցիկի առաջին էլեկտրական բեռնատարը

17:26 24.02.2020

«ԿամԱԶ»-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ թողարկելու են առանց խցիկի էլեկտրական բեռնատարներ: Այն ստացել է «Челнок» անվանումը: Նախատիպի օրինակը ևս հրապարակել են և նշել, որ «ԿամԱԶ»-ի արտադրամասում առաջին օրինակը շուտով պատրաստ կլինի: «ԿամԱԶ»-ի ներկայացուցիչները նշել են, որ այդ բեռնատարները կդառնան համաշխարհային պրեմիերա: Բեռնատարը 8 մետր երկարություն ունի, 2,55 մետր լայնություն և […]

̰
Մեքսիկայի լողափերից մեկում հայտնաբերվել է դելֆինի քթով տարօրինակ արարած

21:53 23.02.2020

Մեքսիկայում ալիքներն ափ են նետել սուր ատամներով և դելֆինի քթով տարօրինակ արարածի: Այս մասին հայտնում է Mirror- ը: Խորհրդավոր արարածը հայտնաբերվել է տեղի բնակիչների մի խմբի կողմից Պունտա Միտա մեքսիկական թերակղզու ափին: Սկզբում ականատեսներին թվացել է, թե նրանք դելֆին են հայտնաբերել: Բայց պարզվել է, որ կենդանին չունի աչքեր, ունի երկար, նեղ մարմին և սուր ատամներ: […]

̰
«Թռչող մարդը» հայտնվել է ծովի մակարդակից 1.8 կմ բարձրության վրա

21:29 23.02.2020

Սքայդայվեր Վինս Ռեֆետը չորս փոքր շարժիչներով թևերով բարձրացել է ԱՄԷ-ի խոշորագույն քաղաք Դուբայի վրա: Օդաչուն նախ գտնվել է ջրի վրա՝ լողափի մերձակայքում, այնուհետև նրան հաջողվել է բարձրանալ 1,8 կիլոմետր բարձրության վրա, գրում է Jetman Dubai- ը: Սկզբում նա Ջումեյրա լողափի ջրից մոտ հինգ մետր բարձրության վրա էր: Դրանով նա ցանկանում էր ցույց տալ, որ թռիչքը […]

̰
ԱՄՆ-ում նախագծել են էժան խլացուցիչ․ այն կրողին չեն կարող ձայնագրել

16:18 23.02.2020

Միացյալ Նահանգներում նախագծել են Сyberpunk կոչվող թևնոց-խլացուցիչ, որը մարդկանց օգնելու է խուսափել իրենց խոսակցությունների գաղտնի ձայնագրումից։ Սարքը շուկայում վաճառվելու է ընդամենը 20 դոլարով։ Սարքի աշխատանքի սկզբունքը աղմուկի միջոցով խլացումն է։ Այն արձակելու է ուլտրաձայներ, որոնք լսելի չեն մարդու ականջին։ Սակայն եթե ինչ-որ մեկը այդ ընթացքում փորձի գաղտնի ձայնագրել խոսակցությունը, ապա ձայնագրությունը խոտանված կլինի ի սկզբանե, […]

̰
Ռուսաստանը պատասխանել է կիբերհարձակումների վերաբերյալ ԱՄՆ և Վրաստանի մեղադրանքներին

19:30 22.02.2020

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանությունը անհիմն ու անապացույց է համարում վրացական կողմի դեմ ռուսական կողմի նախաձեռնած կիբերհարձակումների վերաբերյալ ԱՄՆ և Վրաստանի պնդումները։ Ռուսական դեսպանությունը իր հիասթափությունն է հայտնել այդ հայտարարությունների վերաբերյալ։ «Ափսոսանք է առաջացնում, որ ժամանակին բարձր պրոֆեսիոնալիզմով հայտնի ամերիկացի դիվանագետները իրենց աշխատանքում ավելի ու ավելի հաճախ են օգտագործում բուլվարային ժուռնալիստներին հատուկ մեթոդներ»,- նշվում է ռուսական […]

̰
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

18:49 22.02.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո:  Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով: […]

̰
Կանադայում նոր կորոնավիրուսի հերթական դեպքը գրանցվել է Իրանից ժամանած կնոջ մոտ

15:20 21.02.2020

Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի ևս մեկ վարակակիր՝ 30-ն անց կին, որը նոր է ժամանել Իրանից։ Կնոջ մոտ նախնական փորձաքննությունը ցույց է տվել վիրուսի առկայություն, հիմա նրան ստուգում են երկրորդ փուլով։ Կանադայի առողջապահական պատասխանատուները հիմա փորձում են գտնել այն մարդկանց, որոնց հետ սերտ կապի մեջ է եղել կինը՝ նրանց […]

̰
Քիմիկոսները պարզել են, որ Մոնա Լիզայի վրա եղած ճաքերը նրան պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից

22:08 20.02.2020

Եվրոպայից և Միացյալ Նահանգներից քիմիկոսները պարզել են, որ իտալացի նկարիչների բազմաթիվ կտավներ գոյատևել են և հասել մեր օրեր շնորհիվ կրակելյուրի՝ փոքրիկ ճաքերի, որոնք ծածկում են Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան և Վերածննդի այլ գլուխգործոցներ: Այդ մասին հայտնում է Heritage Science- ը: Գիտնականները պնդում են, որ կրակելյուրով պատված կտավը մնում է կայուն, նույնիսկ այն դեպքերում, երբ […]

̰
Գերմանիան խստացնում է հսկողությունը սոցիալական ցանցերում

17:20 20.02.2020

Գերմանիայի իշխանությունները կարգավորումների նոր փաթեթ են պատրաստում, որով ավելի են խստացնելու համացանցում և հատկապես սոցցանցերում ծայրահեղական ակցիաների կոչերի ու քաղաքական գործիչների դեմ սպառնալիքների նկատմամբ հսկողությունն ու պատժամիջոցները։ «Ապագայում այն մարդիկ, որոնք սպառնում են կամ ատելություն են տարածում համացանցում, հետապնդվելու են ավելի խստորեն և ավելի արդյունավետ»,- հայտարարել է երկրի արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը։ Դաշնային կառավարության հիմնական […]

̰
Մահացել է համակարգչի cut, copy և paste հրամանների ստեղծող Լարի Թեսլերը

13:12 20.02.2020

74 տարեկանում կյանքից հեռացել է համակարգչի cut, copy և paste հրամանների ստեղծող Լարի Թեսլերը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Նա սկսել է աշխատել Սիլիկոնյան հովտում 1960-ականների սկզբին, երբ համակարգիչներն այդքան էլ տարածված չէին: Նրա գյուտերի շնորհիվ անձնական համակարգչից օգտվելն ավելի դյուրին է դարձել: Բացի դրանից՝ Թեսլերը նաև աշխատել է Xerox ընկերությունում: The inventor of cut/copy […]

̰
Նոր կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ուռուցքներ ունեցողների համար

11:58 18.02.2020

Ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողները հատկապես հակված են նոր կորոնավիրուսով վարակվելուն։ Այս եզրակացությանն են եկել Չինաստանում նոր կորոնավիրուսի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները։ Նրանք ուսումնասիրել են 2000 վարակակիրների և պարզել , որ չարորակ գոյացություններ ունեցողների պարբերական բարդ բուժումները նպաստավոր պայմաններ են ստեղծում վիրուսն ընդունելու համար։ Պատճառն այն է, որ ուռուցքներից բուժումը ճնշում է մարդու իմունային համակարգը, ինչի հետևանքով էլ […]

̰
Գիտնականներն առաջարկում են նվազեցնել ինքնաթիռների թռիչքի բարձրությունը

10:38 18.02.2020

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պնդում են, որ եթե ինքնաթիռների գոնե մի մասն ավելի ցածր թռչի, ապա դրա հաշվին կիսով կնվազի ինքնաթիռների վնասակար ազդեցությունը կլիմայի վրա։ Այս մասին իրենց եզրակացությունը Լոնդոնի կայսերական քոլեջի ու Մթնոլորտային ֆիզիկայի գերմանական ինստիտուտի մասնագետները ներկայացրել են Environmental Science & Technology ամսագրում։ Նրանց «բողոքն» այն է, որ որոշ պայմաններում ինքնաթիռները «ինվերսիոն հետք» […]

̰
NASA-ն ցուցադրել է ամենաբարձր ամպերը

18:45 17.02.2020

NASA-ն հրապարակել է արծաթե ամպերի լուսանկար, որն արվել է Միջազգային տիեզերակայանից:  «Սա բացիկ է` տիեզերքի ծայրից»,- ասվում է Instagram-ում տեղադրված լուսանկարի մեկնաբանության մեջ: NASA-ն հայտնել է, որ լուսանկարն արվել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասից գրեթե 433 կմ բարձրության վրա: Ընդգծվում է, որ արծաթավուն ամպերը կամ «գիշերային շողացող ամպերը» մեր մոլորակի մթնոլորտի ամենաբարձր ամպերն են:   […]

̰
ԱՄՆ-ն նոր բալիստիկ հրթիռ է ստեղծել

13:40 17.02.2020

ԱՄՆ ռազմածովային ուժերը երկրում միակ` հրթիռի նոր մոդիֆիկացիայի փորձարկում են իրականացրել, որը ի վիճակի է կրել միջուկային մարտագլխիկ: Խոսքը Trident II (D5LE) չլիցքավորված բալիստիկ հրթիռի մասին է` ծառայության երկարեցված ժամկետով, որը եզակի է նաև բրիտանական նավատորմի համար: Փորձարկումներն անցկացվել են Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում, հրթիռը հաջողությամբ արձակվել է«Օհայոо» USS Maine (SSBN-741) տիպի սուզանավից: Ռազմածովային ուժերի […]

̰
Ռոբոտացված ձեռքը դաշնամուր է նվագել և թուղթ կտրել

14:00 16.02.2020

Ռոբոտների մշակումը, որոնք կարող են ստանձնել մարդկային առաջադրանքներ և կատարել դրանք այնպես, ինչպես մարդիկ, ինժեներների վաղեմի երազանքն է: Կորեայի Մեքենաշինության և նյութերի ինստիտուտի գիտնականները մոտ են այս գաղափարի կյանքի կոչմանը: Նրանք ստեղծել են աշխարհի ամենաուժեղ ռոբոտացված ձեռքը, որն ունակ է գործ ունենալ իր քաշից երեք անգամ ծանր առարկաների հետ: Այն կարող է դաշնամուր նվագել կամ […]

̰
Ինչո՞ւ են կատուները սիրում տեղավորվել արկղերի մեջ

12:39 16.02.2020

Կատու պահողները նկատած կլինեն, որ փափկամազիկները սիրում են սողոսկել դատարկ տուփերի, արկղերի մեջ, անգամ՝ամենափոքրերի։ Նրանք դա անում են, նույնիսկ եթե ունեն քնելու հարմարավետ տեղ և ընդարձակ խաղասրահ: Ի՞նչ է պատճառը․ հետազոտողները որոշել են պարզել հարցը գիտական ​​մակարդակով։ Պարզվել է, որ նեղ, փոքրիկ արկղներում ու տուփերում մի կերպ տեղավորվելն օգնում է նրանց նվազեցնել սթրեսի մակարդակը։ Դիտարկումները […]

̰
Այս աշխարհը փոխվելու է, և եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

14:58 15.02.2020

Աշխատանքային այցով​ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող’​ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել ​ համաշխարհային մեծ համբավ վայելող ​ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ հանրային​ քաղաքականության​ կենտրոնի​ պրոֆեսոր​ Ժոզեֆ​ […]

̰
Երկրի ուղղությամբ սլանում է «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ․ NASA

09:47 15.02.2020

NASA-ն հաստատել է, որ փետրվարի 15-ին աստղակերպը, որն ավելի մեծ է, քան Երկրագնդի ամենամեծ կառույցը, Երկիր մոլորակի կողքով կանցնի մի քանի միլիոն կմ հեռավորության վրա: Աստղակերպը Երկրի ուղղությամբ կսլանա 54,000 կմ/ժամ արագությամբ: Դրա տրամագիծը մոտ 990 մետր է: The Hill-ի փոխանցմամբ՝ աստղակերպը «պոտենցիալ վտանգավոր» է կոչվել չափսերի և ծավալի պատճառով:

̰
Հաքերները փորձում են գողանալ Instagram հաշիվները. թվային մարքեթինգի մասնագետն ահազանգում է

13:06 13.02.2020

Թվային մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաքերները փորձում են գողանալ Instagram հաշիվները: «Մի քանի րոպե առաջ իմ WhatsApp-ին նամակ եկավ, որտեղ գրված էր որ ես կարող եմ ստանալ Blue Verification Badge Instagram-ի համար։ Նամակի մեջ կա հետևյալ լինկը, որը Instagram-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Ահա լինկի ձևը՝ http://instagram-bluebadges-teamcenter.epizy.com: Երբ մտնում […]

̰
Քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի կառուցումը

20:45 12.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Թումոյի համալիրը հանդիսացող 25,000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնը իրականացնում է նիդերլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան: Հանդիպման ընթացքում Վինի Մաասը […]

̰
ՏՏ նորարարական գաղափարները` սեյսմիկ պաշտպանության ոլորտում

19:30 12.02.2020

Բնական աղետների կանխատեսման մեթոդներն ու տեխնոլոգիաները Հայաստանում տասնամյակներ շարունակ անփոփոխ են. մինչ օրս ռուսական արտադրության հին սարքավորումներով են երկրաֆիզիկական վտանգավոր երևույթները գրանցում, որոնց սխալվելու հավանականությունը նվազագույնից բարձր է։ Երկրաբանական գիտությունների դոկտոր Սամվել Հովհաննիսյանը տարիների գիտական փորձով է ապացուցում: Ոչ միայն ներդրումների հնարավորությունների պակասն են ունեցել, նաև մարդկային ներուժի։ Մեկ տարի առաջ սեյսմաբանների մասնագիտական փորձառությամբ ու […]

̰
Թարմ հայացք արեգակին` ամերիկյան նոր աստղադիտակի օգնությամբ

09:36 12.02.2020

Ի՞նչ եք տեսնում նկարում, ոսկու հատիկնե՞ր մանրադիտակի տակ: Ո՛չ: Սա Արեգակի ամենամոտ լուսանկարն է, որն արվել է արեգակնային նոր աստղադիտակի օգնությամբ: Շնորհիվ 4 մետր երկարության հայելու՝ աստղադիտակը կարողանում է ճանաչել Արեգակի մակերեսին մինչև 60 կմ չափի օբյեկտներ: ԱՄՆ Գիտությունների ազգային հիմնադրամի (NSF) Daniel K. Inouye արեգակնային աստղադիտակը գտնվում է Հավայան կղզիներում և հանդիսանում է աշխարհի […]

̰
Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոներկային և հավակնոտ ապագային

11:11 11.02.2020

«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ». հեղինակավոր Forbes ամսագիրն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ներկային և հավակնոտ ապագային։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Կառավարությունը կիսում է անհատական ջանք գործադրողների ռիսկը և 2.5 մլն դրամ դրամաշնորհ է տրամադրում նոր, բեկումնային գաղափարներ ունեցողներին:

̰
Solar Orbiter զոնդը մեկնել է դեպի Արեգակ

20:50 10.02.2020

Այն կգտնվի արևից 42 մլն կմ հեռավորության վրա:

̰
Facebook-ը կհեռացնի Թաիլանդում զանգվածային կրակոցների տեսարանները

19:00 10.02.2020

«Ֆեյսբուքն» իր հարթակից հեռացնելու է Թաիլանդի Կորատ քաղաքում զանգվածային կրակոցների դաժան տեսարանները, որոնց հետևանքով զոհվել է 30 մարդ: Այդ մասին հայտնում է Bangkok Post-ը: Հանցագործն իր ֆեյսբուքյան էջում իրականացրել է կատարվածի առցանց հեռարձակում: Թվային տեխնոլոգիաների և հասարակության նախարար Բադդխիպոնսե Պունականտան հայտարարել է, որ ընկերությունը որոշել է հեռացնել սեփական ինֆորմացիան: Թաիլանդի իշխանությունները դիմել են նաև Google-ին […]

̰
Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես է բանվորություն արել նախկինում

11:09 10.02.2020

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը բանվորական աշխատանք է տարել երիտասարդ տարիքում։ Այս մասին նա ինքն է պատմել Third Row Tesla Podcast-ի հերթական հաղորդման ժամանակ։ Մինչև 17 տարեկանը ապագա միլիարդատերն ապրել է Հարավային Աֆրիկայում, ապա տեղափոխվել է Կանադա՝ Վանկուվեր։ Այնտեղ Մասկն ընդունվել է, ինչպես ինքն է ասում, իր կյանքի ամենադժվար աշխատանքի վայրը։ Այդ […]

̰
Մկները 3 անգամ ավելի լավ են ախտորոշել քաղցկեղը, քան վերջին սերնդի բժշկական սարքավորումները

23:00 09.02.2020

Մեծ Նովգորոդում գիտնականները հաջողությամբ փորձարկել են բիոհիբրիդային սքրինինգը` ուղեղում տեղադրված հատուկ չիպով առնետները հոտով կարողացել են երեք անգամ ավելի լավ ախտորոշել քաղցկեղը, քան վերջին սերնդի բժշկական սարքավորումները: Այս մասին ТАСС-ին պատմել են հետազոտական հիմնադրամի մամուլի ծառայությունից: Այս մեթոդի շնորհիվ քաղցկեղի զարգացման հավանականությունը հնարավոր է ախտորոշել ամենավաղ փուլում, ինչը դժվար կամ անհնար է որոշել ավանդական մեթոդներով: […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես հաղթել ուղեղի ծերացմանը

21:05 09.02.2020

Նյու Յորքի Ամերիկյան Ալբանիի բժշկական քոլեջի գիտնականները գտել են ուղեղի ծերացումը դադարեցնելու միջոց: Այս մասին գրում է EurekAlert-ը: Մասնագետները ուսումնասիրել են երիտասարդ և ծեր մկների ուղեղը և պարզել, որ որոշ տեսակի իմունային բջիջներ կուտակվում են ուղեղում տարիքի հետ: Մարմնի հյուսվածքներում կան ILC2- ի 2-րդ խմբի բնածին լիմֆոիդ բջիջներ, որոնք նպաստում են վնասված տարածքների վերականգնմանը: Այսպիսով, […]

̰
BACK_TO_TOP