13:51 27.01.2020
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի […]
19:37 26.01.2020
Չինաստանում բացվել է ռեստորան, որտեղ այցելուներին դիմավորում, սպասարկում և ուտեստներ են պատրաստվում գերազանցապես ռոբոտները: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Foodom անվանումը կրող այս հաստատությունը բացել է անշարժ գույքի չինական կազմակերպություններից մեկը: Ռեստորան մտնող այցելուին ողջունում է ռոբոտը: Նա հյուրին ուղեկցում է մինչև սեղան, տալիս է մենյուն, այս կամ այն սննդատեսակը խորհուրդ տալիս և պատվեր ընդունում: […]
16:40 26.01.2020
Փորձագետները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են՝ չի կարելի անկողին տանել էլեկտրոնային սարքերը: Բջջային սարքերի էկրանների լույսը խնդիրներ կարող է առաջացնել՝ կապված վտանգավոր նորագոյացությունների ի հայտ գալու հետ: Ռուս քնաբան Ալյոնա Գավրիլովան հաստատել է, որ էկրաններից արձակվող թարթող կապույտ լույսը միանշանակ վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Եթե մարդը կանոնավոր կերպով քնում է էլեկտրական սարքերը կողքին […]
15:41 26.01.2020
Բրիտանացի մասնագետները վերականգնել են հին եգիպտական քրմի՝ Նեսյամունի ձայնը, որն ապրել է Ռամզես 11-րդի կառավարման ժամանակաշրջանում: Նա մահացել է Ք.ծ.ա. 1100 թվին: Նրա մումիան հայտնաբերվել է Կառնակի տաճարների համալիրում: Ներկայումս մումիան պահպանվում է Լիդսի թանգարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քրմի մումիան հրաշքով են փրկել գերմանական ռմբակոծությունից, որը ոչնչացրել է թանգարանի հավաքածուի զգալի մասը: Քուրմն աստվածներին […]
12:47 25.01.2020
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հարկային արտոնություն է ստացել 230 ընկերություն, որոնցից 30-ի դեպքում դրանք ներկայացրել են սփյուռքահայերը։ Այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։ Ասուլիսի ժամանակ նա նաև նշեց, որ այդ և այլ ՏՏ ընկերությունների գործունեության արդյունքում 1200 նոր աշխատատեղ է բացվել։ Մանրամասները` տեսանյութում:
19:51 24.01.2020
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ: Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, […]
13:18 23.01.2020
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է SHANTNEWS-ի տաղավարում Երվանդ Զորյանի հետ հարցազրույցով: Տաղավարում հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հյուրն է «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը: Նշենք, որ Զորյանը «Շանթ» ՀԸ տաղավարում հյուրընկալվել էր WCIT-ի շրջանակում: View this post on Instagram #repost @hyeconnectorg ・・・ HyeConnect Cofounder Dr. […]
12:49 22.01.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։ Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
14:00 20.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատվել են 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: Ըստ այդմ՝ կֆինանսավորվի 28 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 13 դպրոց: Միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը` Գիտության կոմիտեի կայքում:
19:14 19.01.2020
Instagram սոցկայքում նոր ֆունկցիա է հայտնվել: Սոցկայքի վեբ տարբերակում հայտնվել է անձնական հաղորդագրությունների Direct բաժինը: Նախկինում այս գործառույթը հասանելի էր միայն հավելվածում: Նորամուծությունը հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի: Այս նորամուծությունից հնարավոր է օգտվել հունվարի 14-ից: Նշվում է, որ վեբ-տարբերակում անձնական հաղորդագրությունների բաժինն առանձնապես չի տարբերվի բջջային հավելվածի նույն բաժնից: Օգտատերերը նույն կերպ կկարողանան ստեղծել խմբեր, […]
17:44 19.01.2020
Segway Ninebot ընկերությունը Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում ներկայացրել է բազկաթոռ, որով կարելի է շրջել փողոցներով։ Նորույթը կարելի է կառավարել ջոյսթիքի օգնությամբ։ Սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բազկաթոռը ղեկավարելու համար անհրաժեշտ չէ, որպեսզի օգտատերը շարժումներ կատարի։ Բավական է մատներով ցույց տալ երթուղին և բազկաթոռը ձեզ կհասցնի ձեր ուզած […]
19:14 18.01.2020
Նախկին խնդիրների ու երկու ավիաաղետների պատճառով շահագործումից հանված «Boeing 737 MAX» ինքնաթիռում նոր խոցելի տեղ է հայտնաբերվել, որը թույլ չի տա ինքնաթիռը շահագործման հանձնել։ Այս մասին հայտնել է արտադրող ընկերությունը։ Նախորդ շաբաթվա հանգստյան օրերին տեղի ունեցած փորձարկումների արդյունքում հայտնաբերված խոցելիությունը վերաբերում է բորտային համակարգիչներին։ Ինքնաթիռի երկու համակարգիչները չեն կարողացել կապ հաստատել միմյանց հետ։ Ընկերությունից տեղեկացրել […]
19:00 17.01.2020
2019, ինչպես և 2018 թվականների աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը բաղկացած են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ համակցություններից: «123456» և «qwerty», ինչպես նաև դրանց համադրությունը, (օրինակ՝ 1q2w3e): Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը` հղում անելով կիբերանվտանգության հարցերով DeviceLock կազմակերպության ուսումնասիրություններին: Նշվում է, որ թոփ տասնյակում են հայտնվել նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Հետազոտությունն անցկացվել է երրորդ անգամ: Հետազոտվել […]
18:11 16.01.2020
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝ 2014 թվականին` 14, 4 մլն դրամ 2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ 2016 թվականին` 23,4 մլն դրամ, 2017 թվականին` 127 մլն դրամ, 2018 թվականին` 187 մլն դրամ, 2019 թվականին` […]
19:15 15.01.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Apple ընկերությանը, որը հրաժարվել է արգելաբացել իր արտադրած այն հեռախոսները, որոնք օգտագործվում են հանցագործների կողմից։ Թրամփը դժգոհ է, որ ընկերությունը չի համագործակցում քննչական մարմինների հետ՝ այդ հանցագործների դեմ պայքարում։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը ընկերություններին կոչ էր արել քննության շահերից ելնելով համագործակցել «մարդասպանների, թմրավաճառների» ու այլ հանցագործների […]
17:19 15.01.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգելու մասին» նախագիծը: Նախագծով կարգավորվելու է Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հարաբերությունները: Սահմանվելու են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները: Միաժամանակ, նախատեսվում է նաև տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման համար ենթակա գործունեության շարքում […]
09:35 14.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում: […]
14:38 13.01.2020
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ […]
17:22 12.01.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մեր հայրենակից Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից»,-նշել է նա։
16:39 12.01.2020
Թայվանական տեխնոլոգիական հսկա HTC-ը և Vive Arts ընկերությունները միասին հանդես են եկել Mona Lisa: Beyond the Glass նախագծով: Այն ներկայացվել է Լուվրում՝ Լեոնարդո Դա Վինչիի ամենամեծ ցուցահանդեսին զուգահեռ: Նախագիծը նախատեսում է Mona Lisa- ի ամբողջական չափի 3D կրկնօրինակի տեղադրում,որը կարելի է տեսնել վիրտուալ իրականությունում:Այդ նպատակով Լուվրում հատկացրել են Vive Cosmos հատուկ սենյակը, տեղեկացնում է Engadget […]
16:03 12.01.2020
«Ամարթֆոնով խոսելը 2 րոպեից երկար չպետք է տևի, իսկ զանգերի միջև նվազագույն դադարը պետք է լինի 15 րոպե: Ավելի անվտանգ է կարճ հաղորդագրություն գրելը, քան սմարթֆոնով խոսելը»,- հայտնում է ՌԴ սպառողների միոսթյան պաշտոնական կայքէջը: Հեռախոսը պետք է մոտեցնել ականջին անմիջապես զրույցից առաջ: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև խոսելու ժամանակ հանել մետաղե շրջանակով ակնոցները, քանի որ […]
13:37 12.01.2020
Ամերիկյան Tesla ավտոընկերությունը երկրորդ անգամ կհովանավորի մեքենաներն ընդդեմ Pwn2Own հաքերների մրցույթը: Tesla-ն կներկայացնի Model 3 սեդանը: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար: Նոր Tesla Model 3-ը անվտանգության երեք մակարդակ ունի: Մրցույթի մասնակից հաքերները ստիպված են լինելու կոտրել այդ բոլորը՝ նախ ավտոպիլոտը, հետո երկրորդային անվտանգությունը, որն ապահովում է սրահի անձեռնմխելիությունը, ապա շարժիչը գործի գցել: Հաղթողին […]
11:44 12.01.2020
Apple-ը հաստատել է, որ կարող է սքանավորել iPhone օգտագործողների լուսանկարները: Այսպիսով, ընկերությունը պայքարում է երեխաների նկատմամբ բռնությունների դեմ և դա անում է՝ կանխելու մանկական պոռնոգրաֆիայի տարածումը, գրում է The Telegraph-ը: Բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սքանավորվում են, որոնք Apple-ի օգտագործողները պահում են իրենց գաջեթներում, և փոխանցում են iCloud: Մեդիակոնտենտը վերահսկվում է հատուկ ալգորիթմի միջոցով, որը նման […]
16:01 11.01.2020
«Թվիթեր» միկրոբլոգում արգելափակվել է Իրանի հոգևոր առաջնորդ (երկրի ղեկավար) Ալի Խամենեիի օգտահաշիվը, որում առաջնորդի անունից գրառումներ էին դրվում անգլերենով։ Հիմա այդ օգտահաշիվ մտնելիս կարելի է տեսնել հետևյալ զգուշացումը․ «Դուք տեսնում եք այս զգուշացումը, քանի որ այս հաշվում անսովոր ակտիվություն է նկատվել։ Դուք դեռ ցանկանո՞ւմ եք դիտել այն»։ «Այո» կոճակին սեղմելիս հաշվի գրառումները, այնուամենայնիվ, երևում են։ […]
12:35 11.01.2020
ԱՄՆ օրենսդրությանը ենթարկվելով՝ Facebook ընկերությունն իրեն պատկանող սոցիալական ցանցերից հեռացնում է այն գրառումները, որոնք դրական են արտահայտվում ԱՄՆ զինուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին։ Այս մասին տեղեկությունները հաստատել են ընկերության ներկայացուցիչները։ Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ իրենք պարտավոր են աշխատել այն պայմաններում, որոնք բնորոշել է Միացյալ Նահանգների իշխանությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և […]
23:07 10.01.2020
Բրիտանական մի ընկերություն ներկայացրել է Aurora-7 նոութբուքը, որն ունի միանգամից 7 էկրան՝ բազմակողմ աշխատանք իրականացնելու համար։ Նոութբուքը դեռ նախատիպային փուլում է, բայց ընկերությունը խոստանում է շուտով արտադրություն սկսել։ Կրովի համակարգիչն ունի Core i9-9900K հզորագույն պրոցեսոր, Nvidia GTX թարմ վիդեոքարտ ու բազմաթիվ այլ սուպերհնարավորություններ։ Այն ունի 4 հատ 4K կետայնությամբ դիսփլեյ ու 1920×1200 կետայնությամբ ևս երեք […]
19:00 10.01.2020
Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը հրապարակել է իր աշխատակիցների ներքին նամակագրությունը, որում նրանք անդրադարձել են Boeing-737MAX ինքնաթիռներին։ Այս ինքնաթիռների 2 անկումների պատճառով 2018-2019թթ. զոհվել է 535 մարդ։ Նամակագրությունից պարզ է դարձել, որ աշխատակիցները նախապես իմացել են ինքնաթիռի խնդիրների մասին, սակայն թաքցրել են դրանք։ Նամակներից մեկում աշխատակիցներից մեկը նշել է, որ իր ընտանիքին թույլ չի տալիս թռչել այդ […]
18:21 09.01.2020
Twitter-ը հայտարարում է նոր հնարավորության մասին: Նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին ընտրել, թե ովքեր կարող են մեկնաբանություններ թողնել իրենց գրառումների տակ: Նորամուծությունը նրա համար է, որ օգտատերերն իրենց ավելի անվտանգ զգան: Դրա համար Twitter-ն առաջարկում է Global, Group, Panel կամ Statement կարգավորումները: Առաջին կարգավորման ընտրությունը թույլ կտա մեկնաբանություններ անել թողնել բոլոր ցանկացողներին: Group կարգավորումը թույլ […]
09:59 09.01.2020
NASA-ն հայտնաբերել է առաջին էկզոմոլորակը, որն իր չափերով նման է Երկրին և գտնվում է, այսպես կոչված, բնակելի գոտում։ Այս մասին հայտնում է reform.by-ը: Դա նշանակում է, որ մոլորակի վրա կարող է լինել ջուր՝ հեղուկ վիճակում: Հայտնաբերումն իրականացվել է TESS արբանյակի միջոցով: Մոլորակը գտնվում է TOI 700 աստղային համակարգում՝ 100 լուսնային տարի հեռավորության վրա։ Այն իրենից […]
21:13 07.01.2020
WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է «Ամանորյա» վիրուս, հայտնում է GizChina-ն: Մեսենջեր օգտագործողները ստանում են ամանորյա շնորհավորանքներով հաղորդագրություններ, որոնցում քողարկված են վիրուսով վարակված էջերի հղումներ: Վարակված հղման վրա սեղմելը հասանելի է դարձնում օգտագործողի սարքերում պահվող անձնական տվյալների գաղտնիությունը: Դուրովը հորդորել է հեռացնել WhatsApp-ը հեռախոսներից: