TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Facebook-ը կգործարկի WhatsApp Pay վճարային համակարգը

12:37 09.02.2020

Առաջիկա վեց ամիսների ընթացքում WhatsApp Pay էլեկտրոնային վճարումների համակարգը կգործարկվի որոշ երկրներում: Այդ մասին  հայտարարել Է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ նշելով, որ WhatsApp մեսենջերը վճարային ինտերֆեյսով օգտատերերին թույլ կտա գումար ուղարկել նույնքան հեշտ և արագ, ինչպես լուսանկարները։ Ցուկերբերգը ևս նշել է, որ WhatsApp-ի հիման վրա վճարային ծառայությունն արդեն փորձարկվում է մի շարք երկրներում, իսկ […]

̰
Մահացել է նոբելյան մրցանակակիր Սթենլի Քոենը

18:50 08.02.2020

ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է բժշկության բնագավառում նոբելյան մրցանակակիր Սթենլի Քոենը: Այս մասին հայտնում է Vanderbilt University համալսարանը: Քոենը բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել 1986թ.՝ օրգանների ու բջիջների աճի կարգավորման մեխանիզմները բացահայտելու հարցում կարևոր նշանակություն ունեցող հայտնագործության համար: Նշվում է, որ գիտնականը մահացել է ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Նա ամուսնացած էր, ուներ […]

̰
Սա ազգային մեծամտություն չէ, մենք առավելություն ունենք ապագայի տեխնոլոգիաներում․ նախագահ

16:00 08.02.2020

«Հավատում եմ, որ ամեն երկրի ապագան պետք է լինի համաչափ զարգացումը։ Հայաստանը պետք է ունենա և՛ լավ զարգացած արդյունաբերություն, և՛ լեռնարդյունաբերություն, և՛ լավ զարգացած տուրիզմ, և՛ գյուղատնտեսություն․ ամեն ինչ։ Բայց այն լոկոմոտիվները, որ պետք է մեզ առաջ տանեն, կարծում եմ`երկու-երեքն են։ Դրանցից մեկը նոր տեխնոլոգիաներն են», – այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը ասել է «Շանթ» […]

̰
Apple, Microsoft, Mitsubisi. 17-18 ընկերություն համաձայնել է ՀՀ-ում մասնակցել ATOM ծրագրին․ նախագահ

14:50 08.02.2020

Նորագույն տեխնոլոգիաների ուղղությամբ նոր գաղափարները ծնվում են այնտեղ, որտեղ կա այդ միջավայրը։ Եվ այդ տեղը Միացյալ Նահանգներն է, հատկապես՝ Կալիֆոռնիան։ Հայաստանի նախագահը մտադիր է այդ միջավարից ստեղծել Հայաստանում։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ որպեսզի այդպիսի միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է ոլորտի […]

̰
Մի օրվա մեջ աշխարհից ունենալ մի քանի հազար այցելու. նախագահը՝ STARMUS փառատոնի մասին

14:23 08.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է նաև STARMUS միջազգային փառատոնի մասին: «Եթե մտածում ենք նոր տեխնոլոգիաների, գիտության զարգացման մասին, ապա խոսքը նաև աշխարհին տեղյակ պահելու մասին է, որ մենք այդպիսի երկիր ենք: Շատ էական եմ համարում նաև նախաձեռնությունները, որոնք նախագահական ինստիտուտներից են գալիս: Օրինակ՝ Summit of […]

̰
99 սմարթֆոնով «վիրտուալ խցանում» Google Maps-ում

19:15 07.02.2020

Google Maps-ին «խաբելու» համար, պարզվում է, բավական է զինվել հարյուր սմարթֆոններով լցված սայլակով։ Բեռլինի բնակիչ Սայմոն Վեքերթը իրականում փորձարկել է քարտեզագրական հավելվածներ «կոտրելու» պարզ և արդյունավետ սխեման: Նա փորձել է խաբել Google Maps ծառայությանը և ստիպել, որպեսզի քարտեզներում վիրտուալ խցանման պատկեր ցուցադրվի։ Այդ նպատակով Վեքերթը փողոցից փողոց է անցել սայլակով, որի մեջ տեղավորել է 99 […]

̰
Առաջին էլեկտրական Ferrari. նոր մանրամասներ

19:00 07.02.2020

Ferrari ընկերությունը Եվրոպայում պատենտավորել է ամբողջական քարշակով սպորտային ավտոմեքենայի սխեման, որն ունի չորս անկախ էլեկտրաշարժիչներ, որոնցից յուրաքանչյուրը շարժման մեջ է գցում միայն մեկ անիվ: Այդ մասին հաղորդում է Motor-ը: Նմանատիպ կառուցվածքն իրագործվել էր էլեկտրական 1217-ուժային Drako GTE հիպերքարում: Եվրոպական պատենտային վարչությունը դասակարգել էր Ferrari-ի դիմումը հիբրիդային տրանսպորտային միջոցների կատեգորիային: Դա կարող է նշանակել, որ էլեկտրաշարժիչների […]

̰
Մարտից Twitter-ը ցույց կտա կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը

18:15 07.02.2020

Twitter սոցիալական ցանցը մարտից սկսելու է մակնշել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք կարող են մարդկանց վնաս հասցնել, այս մասին հայտնել են ընկերությունում: Alphabet Inc տեխնոլոգիական հսկային պատկանող ստորաբաժանումը ներկայացրել է հավելված, որը նախատեսված է կեղծ լուսանկարների ճանաչման համար: «Մենք գիտենք, որ Twitter-ի որոշ հրապարակումներում կան միտումնավոր փոփոխված լուսանկարներ և տեսանյութեր, որոնք մարդկանց վնաս են հասցնում։ […]

̰
Համատեղել ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր. Արմեն Սարգսյան

14:12 07.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս […]

̰
Հայտնի է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» տիտղոսի հավակնորդների ցանկը

13:12 07.02.2020

World Car of the Year (WCOTY)-2020 մրցույթի կազմակերպիչները հայտնել են «Տարվա սպորտքար», «Տարվա քաղաքային ավտոմեքենա», «Լավագույն լյուքսային ավտոմեքենա» և «Տարվա դիզայն» անվանակարգերում հաղթելու հավակնորդներին։ «Տարվա լավագույն ավտոմեքենա» մրցանակի հավակնորդներին ընտրել են 29 թեկնածուներից։ Այս պահին այդ տիտղոսին արժանանալու հավակնորդները 10-ն են՝ Hyundai Sonata-ն, Kia Soul EV-ը, Kia Telluride-ն, Range Rover Evoque-ն, Mazda3-ը, Mazda CX-30-ը, Mercedes-Benz […]

̰
Samsung-ի՝ Չինաստանի խոշորագույն խանութը փակվում է կորոնավիրուսի պատճառով

21:19 03.02.2020

Samsung Electronics հարավկորեական ընկերությունը կփակի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր խոշորագույն խանութը: Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, խանութը փակ կլինի մինչև շաբաթվա ավարտը: 800 քմ տարածք ունեցող խանութ-սրահը բացվել է Շանհայում՝ նախորդ տարվա հոկտեմբերին, այն դարձել էր ընկերության՝ Չինաստանում ամենից խոշոր առևտրային կետը: «Մենք որոշում ենք կայացրել անվտանգության նկատառումներով խանութը ժամանակավորապես փակելու մասին: Խանութի աշխատանքների վերականգնումը […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ-ում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

22:00 02.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:

̰
Հայտնի է ամենամահաբեր մոլորակը

20:15 02.02.2020

Չիկագոյի համալսարանի աստղագետները պարզել են, որ KELT-9b էկզոմոլորակը, որը պատկանում է «տաք Յուպիտեր» դասին, ունի մահաբեր օդային շերտ, որը բացառում է այնտեղ կյանքի ցանկացած ձևի առկայություն: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Հետազոտողներն ուսումնասիրություն են անցկացրել տիեզերական  «Spitzer» աստղադիտակով: KELT-9b-ի ջերմաստիճանը ռեկորդային բարձր է: KELT-9b-ն գտնվում է Երկիր մոլորակից 670 լուսային տարի հեռավորության վրա: Կշռով 3 […]

̰
2020-ին սպասվում են ֆանտաստիկ տիեզերական շոուներ

20:00 02.02.2020

2020-ը խոստանում է դիտարժան տիեզերական երևույթներ հրամցնել աստղագետներին ու բոլոր նրանց, ովքեր սիրում են հիանալ գիշերային երկնքին նայելով: Այս տարվա 12 ամսվա ընթացքում մեզ սպասվում է 13 լիալուսին, մի քանի սուպերլուսին, մեկ կապտագույն լուսին, մոլորակների համբույրներ, տպավորիչ աստղաթափեր և մեկ լիարժեք, ամբողջական արևի խավարում: Այս ամենի մասին՝ հերթով: 1.Սուպերլուսին Սուպերլուսինը երևույթ է, երբ լիալուսինը համընկնում […]

̰
Կինը գնացել է զբոսնելու և գտել է դինոզավրի պոչ

12:55 02.02.2020

Անգլիական Ուայթ կղզու Ֆրեշուոթեր քաղաքի բնակչուհին գնացել է լողափ և հայտնաբերել դինոզավրի քարացած պոչ: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: 45-ամյա Փիփա Ֆեյրվեդրը պոչը գտել է Բրայստոն գյուղի մերձակայքում գտնվող ժայռաբեկորի տակ: Ենթադրաբար, դա պատկանել է իգուանոդոնի, որն ապրել է 125 միլիոն տարի առաջ: Պալեոնտոլոգ Օլիվեր Մեթսոնը պատմել է, որ իգուանոդոնները դինոզավրերի ամենատարածված տեսակն […]

̰
Ցուկերբերգը որոշել է փոխել Facebook-ի քաղաքականությունը և զայրացնել օգտատերերին

19:21 01.02.2020

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ որոշել է արմատապես փոխել սոցկայքի քաղաքականությունը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է շատերին զայրացնել: Այս մասին հայտնում է CNN-ը: Ցուկերբերգը խոստացել է վերանայել սկզբունքները՝ կապված օգտատերերի կողմից հրապարակվող նյութերի հետ, նաև զբաղվել տվյալների թվայնացմամբ: Վերջինս նշել է, որ նախկինում Facebook-ը փորձում էր դուր գալ բոլորին և գործել […]

̰
Apple ընկերությունը Չինաստանում գտնվող իր վաճառակետերը ժամանակավորապես փակել է

19:01 01.02.2020

Apple ընկերությունը ժամանակավորապես փակել է մայրցամաքային Չինաստանի տարածքում գտնվող իր առևտրային կետերը: Ընկերության չինաստանյան մասնաճյուղը հայտնել է, որ կազմակերպությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին. պատճառը կորոնավիրուսի բռնկումն է: Աշխատանքի դադարեցումը կապված է հանրային առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի և պրոֆիլակտիկ միջոցների հետ: Խանութները չեն աշխատի փետրվարի 1-ից 9-ը ներառյալ:

̰
Facebook-ը որոշել է հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծիքներն ու «դավադրության տեսությունները»

20:14 31.01.2020

Facebook-ը խոստացել է, որ կհետևի կորոնավիրուսի և այդ հիվանդության մասին դավադրության տեսությունների վերաբերյալ կեղծ գրառումներին: Սոցցանցը հայտարարել է, որ աջակցում է այն կազմակերպություններին, որոնք աշխատանքներ են տանում կորոնավիրուսից անվտանգություն ստեղծելու ուղղությամբ: Facebook-ը նույնպես որոշել է մասնակցել դրան, այնպես որ, այն կպայքարի վիրուսի մասին ապատեղեկատվության և վնասակար բովանդակության տարածման դեմ: Մասնավորապես, մարդիկ, որոնք ստուգում են տեղեկատվությունը, […]

̰
Իլոն Մասկը թողարկել է իր առաջին պարային երգը

19:30 31.01.2020

Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը թողարկել է Don’t Doubt ur Vibe երգը: Ձեռնարկատիրոջ առաջին սինգլը էլեկտրոնային պարային երաժշտության ժանրում (EDM) հասանելի է Soundcloud-ում: Մասկը Twitter-ում պարծեցել է, որ ինքն է գրել երգի բառերը և երգել: Երգի մեջ կրկնվում է Don’t doubt your vibe (Մի´ կասկածիր քո հույզերին), երգի երկրորդ մասում էլ՝ Because […]

̰
Դրսից էլի զանգեր կան, պարզապես հետ մի՛ զանգեք. Սամվել Մարտիրոսյան

11:44 31.01.2020

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով արտերկրից ստացվող նոր վտանգավոր հեռախոսազանգերի մասին: «Ժող ջան, դրսից էլի զանգեր կան։ Մի մարդու մոտ նույնիսկ Ադրբեջանից, մեծ մասի մոտ` Կոնգո։ Պարզապես հետ մի՛ զանգեք։ Էսքան բան»,- գրել է նա։

̰
Իլոն Մասկի հարստությունը մեկ ժամում 2․3 միլիարդ դոլարով աճել է

21:54 30.01.2020

Գործարար, Tesla-ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը 60 րոպեում հարստացրել է 2,3 միլիարդ դոլարով՝ իր Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի բարձրացման շնորհիվ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ֆոնդային բորսայից ստացված տվյալները: Tesla-ի բաժնետոմսերը վաճառքի ավարտի նախորդ օրն աճել են 2,49% -ով և կազմել 580,99 դոլար, իսկ այնուհետև՝ ևս 12% -ով և կազմել 649 դոլար: […]

̰
Apple-ի նոր iMac-ը լինելու է ապակե

19:30 30.01.2020

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է նոր համակարգիչ ստեղծել. համապատասխան մարմիններին արդեն դիմել է արտոնագիր ստանալու համար: Այդ նոր համակարգիչը տարբերվելու է նախորդ բոլոր համակարգիչներից՝  և՛ էկրանը, և՛ ստեղնաշարն ինտեգրված կլինեն ապակու մի կտորի մեջ: Արտոնագրի դիմումը ներկայացվել է դեռևս մայիսին: Դրանում նկարագրվում է, թե  ինչպես է կարելի  iMac համակարգչի ստեղնաշարն ու էկրանը մեկ մակերևույթի […]

̰
Porsche 911 կաբրիոլետի սրահը զարդարել են փայտով

19:15 30.01.2020

Թյունինգի բուլղարական Vilner ստուդիան մանրակրկիտ աշխատել է 996 սերնդի Porsche 911 Carrera կաբրիոլետի դիզայնի վրա, որը, բացի շքեղ արտաքին տեսքից, ստացել է նաև անսովոր ինտերիեր: Այդ մասին հայտնում է «Մոտոր»-ը: Մեքենան արտադրվել է 1997-2004թթ. և թվում է, թե թյունինգային ստուդիաների ուշադրության կենտրոնից պետք է որ դուրս եկած լիներ: Սակայն բուլղարական ընկերությունը անտարբեր չի անցել 1998-ին […]

̰
Ճապոնիան խոստանում է մինչև 2030 թվականն ավարտել 6G ցանցի ներդրման աշխատանքները

19:01 30.01.2020

Ճապոնիայի կառավարությունն արդեն սկսել է աշխատանքները 6-րդ սերնդի ցանցի ներդրման ուղղությամբ։ Արդեն կազմվել է փորձագետների խորհուրդ, որտեղ ընդգրկված են տեխնիկական մասնագետներ, ներկայացուցիչներ մասնավոր բիզնեսից և համապատասխան գերատեսչություններից։ Նրանք մինչև ամառ պետք է մշակեն համալիր ռազմավարություն։ Ընդհանուր աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև 2030 թվականը։ Նշվում է, որ 6G կապը 5G-ից արագ է լինելու մոտ 10 անգամ: […]

̰
iPhone-ը շուտով կթողարկի նոր բյուջետային սմարթֆոն

18:45 30.01.2020

Bloomberg գործակալության տվյալներով` հաջորդ iPhone-ի զանգվածային արտադրությունը սկսվելու է փետրվարին, իսկ արդեն մարտին այն կթողարկվի: Նշում են, որ այս նոր սմարթֆոնը iPhone SE-ից հետո լինելու է այս շարքի ամենամատչելին: Bloomberg-ը նաև հաստատել է նախկինում շրջանառվող այն լուրերը, որ սարքն ունենալու է iPhone 8-ի դիզայնը, 4,7 դյույմանոց IPS էկրան, Home կոճակը Touch ID-ի հետ։ Սարքը կստանա […]

̰
Բերմուդյան եռանկյունում 100 տարի առաջ անհետացած նավ է հայտնաբերվել

13:40 30.01.2020

Մասնագետների մի խումբ հայտնաբերել է առևտրային նավ, որն անհետացել էր Բերմուդյան եռանկյունում 1925 թվականին: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Բացատրվում է, որ 1925-ի նոյեմբերի 29-ին նավը դուրս է եկել Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոնի նավահանգստից և ուղևորվել Կուբա, բայց  չի հասել իր նպատակակետին: Նավում գտնվող 32 ուղևորի մարմինները նույնպես չեն հայտնաբերվել: Արդյունքում, ստորջրյա հետազոտողների խումբը […]

̰
Գիտնականները ստացել են Արեգակի մինչ օրս ամենամանրամասն լուսանկարները

11:00 30.01.2020

Լուսանկարներում երևում են մինչև 30 կմ չափերի հասնեղ օբյեկտներ, եռացող պլազմա:

̰
Facebook-ում նոր բաժին է հայտնվել, որտեղ հնարավոր է տեսնել, թե ինչ կայքերից ու հավելվածներից են ձեր մասին տվյալներ ստանում

23:43 29.01.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում նշված է, որ Facebook-ում նոր բաժին է հայտնվել, որտեղ հնարավոր է տեսնել, թե սոցիալական ցանցը Ֆեյսբուքից դուրս ինչ կայքերից ու հավելվածներից է ձեր մասին տվյալներ ստանում։ Այդ տվյալները սոցցանցը հավաքում է անհատականացված գովազդ ցույց տալու համար՝ ըստ նախասիրությունների։ Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս անջատելու տվյալների հավաքագրումը, սակայն տվյալներ, այնուամենայնիվ, ստանալու […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ

17:04 29.01.2020

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով: Հանդիպմանը քննարկվել է նորագույն […]

̰
Facebook-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցրել Չինաստան ուղևորվող աշխատակիցների համար

19:30 28.01.2020

Ամերիկյան Facebook ընկերությունը խորհուրդ է տվել, որ իր աշխատակիցները հրաժարվեն Չինաստան կատարվող ուղևորություններից նոր կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հունվարի 27-ին: Այսպիսով՝ Facebook-ի աշխատակիցները պարտավոր են թույլտվություն ստանալ իրենց վերադասներից, եթե կա Չինաստան մեկնելու անհրաժեշտություն: Աշխատողներին, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից կամ գտնվում են այդ […]

̰
BACK_TO_TOP